ՀՅԴ
կազմակերպած խորհրդաժողովում առավել սաստկացվեց այն գնահատականը, որ մեր
պետության երկատվածության մասին հնչեցրել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ
ներկայացուցիչը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ ՀՅԴ բյուրոյի աջակցությամբ, երեկ
անցկացրեց «Ժողովրդավարության մարտահրավերները եւ պետականաշինությունը
Հայաստանում» միջազգային խորհրդաժողով: Հաշվի առնելով այն քննադատությունը,
որը մշտապես հնչել է այս կուսակցության հասցեին դռնփակ ժողովներ
անցկացնելու եւ ժողովրդավարական գործելակերպին անհարիր այլ դրսեւորումների
կապակցությամբ՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից
հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ-ն համարո՞ւմ է ժողովրդավարական
կուսակցություն. «ՀՅԴ-ն իսկապես ժողովրդավարական կուսակցություն է: Նախ այն
պատճառով, որ հավաքական ղեկավարություն ունի, ինչը ժողովրդավարության
հիմնական ... |