Понедельник, 23.09.2024, 04:21
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    14.12.2010, 12:17

    Սերժ Սարգսյան. Մենք շարունակելու ենք բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը, որ կանխենք նման հանցագործությունների կրկնությունը

    Դեկտեմբեր 14, 2010

    Երեւանում դեկտեմբերի 14-ին մեկնարկել է միջազգային խորհրդաժողով` նվիրված ցեղասպանության, մասնավորապես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցերին: Խորհրդաժողովին մասնակցում են փորձագետներ եւ գիտնականներ տարբեր երկրներից` Եվրոպայից, Թուրքիայից եւ Իսրայելից:

    Բացելով խորհրդաժողովը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Այսօր, ավելի քան երբեւէ, անհրաժեշտություն կա գործուն միջոցներ մշակել ցեղասպանությունների կանխման ուղղությամբ: Միջազգային մեխանիզմների բացակայությունը, տարբեր վարչակազմերի կողմից ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը եւ անտարբերությունը դրանց նկատմամբ հանգեցնում են նման հանցագործությունների կրկնության վտանգի»: Մանրամասն...


    Քաղաքակիրթ մարդկությունը պետք է դրսևորի մեկ միասնական ճակատով լուծելու ունակություններ. Սերժ Սարգսյան
    Картинка 27 из 13283
    «Սեփական ժողովրդին, այսպես ասած, ցեղասպանությամբ օժտելը, ոչ հայրենասիրություն է, ոչ էլ դիվանագիտություն: Պատմության և պատմական փաստերի լրախմբագրումներ իրականացնողները կարծում են, թե կարող են մարդկությանը պարտադրել իրենց խեղված պատմությունը: Կոծկել սեփական մեղքը և կատարած հանցագործությունը նշանակում է կատարել նոր հանցագործություն», - նշեց Սերժ Սարգսյանը: 
    Մանրամասն...

    Մեծ Եղեռնի ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում
    Леандро Деспуи: В Нагорном Карабахе возможно повторение Геноцида со стороны Азербайджана
    Картинка 17 из 13283

    Շարունակվում է Երևանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման վերաբերյալ ելույթ ունեցան աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած գիտնականներ և փորձագետներ:
    Արգենտինայից Լեանդրո Դեսուին խոսեց Ցեղասպանության ճանաչման միջազգային անհրաժեշտության մասին: Ըստ արգենտինացի գիտնականի` միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում:
    Մանրամասն...

    Թուրքիան տանուլ տվեց Ցեղասպանության պատերազմը. Hurriyet

    14.12.2010


    ԱՄՆ–ի 9-րդ դաշնային վերաքննիչ դատարանի կայացրած որոշմամբ Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխվեց իրավական դաշտ։ Այս մասին թուրքական Hurriyet օրաթերթին տված հարցազրույցում ասել է թուրք փաստաբան Հաքան Հանլըն։ Թուրքական պարբերականը հարցազրույցը հրապարակել է «Թուրքիան տանուլ տվեց Ցեղասպանության պատերազմը» վերնագրով։

    «Սան Ֆրանցիսկոյի 9-րդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանի կողմից դեկտեմբերի 10-ին 1915թ. իրադարձությունների, այսինքն՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման առնչությամբ կայացրած որոշման մասին պետք է դասախոսություններ կարդալ թուրքական բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում։ Մանրամասն...

    YEREVAN:

    Genocide International Conference (Photoreports)


    Photoreports
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 301 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024