ՀՅԴ կազմակերպած խորհրդաժողովում առավել սաստկացվեց այն գնահատականը, որ մեր պետության երկատվածության մասին հնչեցրել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ ՀՅԴ բյուրոյի աջակցությամբ, երեկ անցկացրեց «Ժողովրդավարության մարտահրավերները եւ պետականաշինությունը Հայաստանում» միջազգային խորհրդաժողով: Հաշվի առնելով այն քննադատությունը, որը մշտապես հնչել է այս կուսակցության հասցեին դռնփակ ժողովներ անցկացնելու եւ ժողովրդավարական գործելակերպին անհարիր այլ դրսեւորումների կապակցությամբ՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ՀՅԴ-ն համարո՞ւմ է ժողովրդավարական կուսակցություն. «ՀՅԴ-ն իսկապես ժողովրդավարական կուսակցություն է: Նախ այն պատճառով, որ հավաքական ղեկավարություն ունի, ինչը ժողովրդավարության հիմնական ...