Понедельник, 23.09.2024, 02:27
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 22
    Гостей: 22
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 411-420
    Страницы: « 1 2 ... 40 41 42 43 44 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու

    ՀՀ նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին։
    Մանրամասն...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ժան Սիրապյանին

    Հունվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն, «Եվրոպա և Արևելք» ֆրանսալեզու պարբերականի տնօրեն Ժան Սիրապյանին: ավելին...



    Բացառիկ հարցազրույցներ

    Լիտվայի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ միշտ կշռված է եղել



    Օրվա տեսաշար, 21 հունվարի, 2011...


    Լրացավ Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակը Աուդիո

    Երիտասարդներին կիրազեկեն մարդու իրավունքների մասին
    «Ինտեգրում» հասարակական կազմակերպությունը, Թբիլիսիում Նիդեռլանդների թագավորության դեսպանատան Սոցիալական ձևափոխումների ծրագրի աջակցությամբ սկսում է «Երիտասարդները հանուն մարդու իրավունքների» ծրագիրը: Ինչպես Aysor.am-ին հայտնեցին «Ինտեգրում» ՀԿ-ից, ծրագրը կմեկնարկի փետրվարին Երևանում:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 317 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 22.01.2011 | Комментарии (0)

    Խաղացեք շախմատ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար



    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում հունվարի 21-ին տեղի ունցավ ուրբաթային հերթական շախմատի բաց մրցաշարը "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար:
    Խմբերում հաղթողներ դարձան.՝

    "А"
    Պավել Դոլոտովսկի

    "B"
    Մաքսիմ Միգունով

    "C"
    ԱՊրտյոմ Պոլյանսկի

    "D"
    Անդրեյ Ավիլով





    Լուսանկարներ...


    22.01.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    ԱԼԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ

    ԱԼԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ
    Էստոնահայ ֆուտբոլիստ Ալեն Ստեփանյանը, որը համարվում է էստոնական «Տուլևիկ» թիմի ֆուտբոլիստ, հրավիրվել է Էստոնիայի մինչև 21 տարեկանների հավաքական և կմասնակցի հավաքին, տեղեկացնում է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
    Հիշեցնենք, որ ժամանակին խոսվում էր նրան Հայաստանի հավաքական հրավիրելու մասին, սակայն Ստեփանյանը չներկայացավ մեր երիտասարդական ընտրանու մարզմանը:
    Alen Stepanyan
    Էստոնահայ ֆուտբոլիստ Ալեն Ստեփանյանը, որը համարվում է էստոնական «Տուլևիկ» թիմի ֆուտբոլիստ, հրավիրվել է Էստոնիայի մինչև 21 տարեկանների հավաքական և կմասնակցի հավաքին, տեղեկացնում է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
    Հիշեցնենք, որ ժամանակին խոսվում էր նրան Հայաստանի հավաքական հրավիրելու մասին, սակայն Ստեփանյանը չներկայացավ մեր երիտասարդական ընտրանու մարզմանը:

    Мои файлы | Просмотров: 276 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

    Էստոնիայի "Երեւան" մշակութային հանրության ֆուտբոլի ակումբը տարավ դժվարին հաղթանակ եւ դուրս եկավ 3-րդ տեղը Էստոնիայի ֆուտզալի առաջնությունում

     




    Տեղի ունեցան Էստոնիայի ֆուտզալի առաջնության հերթական՝ 8-րդ փուլի խաղերը 2-րդ խմբում,որտեղ առաջին անգամ հանդես է գալիս Էստոնիայի "Երեւան" մշակութային հանրության համանուն՝ "Երեւան" ֆուտբոլի ակումբը:
    Խաղն անցավ արտակարգ լարված պայքարում եւ ավարտվեց մերակումբի հաղթանակով՝ 10:9 հաշվով:
    Չնայած բաց թողած 9 գնդակներին,մեր ակումբի կազմում ըստ "Լրաբեր Էստոնիայից" թերթի լավագույն խաղացող ճանաչվեց դարպասապահ՝ Դենիս Պետրովը:Կրկին աչքի ընկավ "Երեւանի" հարձակվող Ռուսլան Յագուդինը, որն այս անգամ խփեց 5 գոլ:Վճռական գնդակի հեղինակ դարձավ խաղի վերջին րոպեին մեր ակունբի ավագ եւ խաղացող-մարզիչ խաղի վերջին րոպեին Ավետիք Հայրապետյանը:


    (Եւս մեկ ակնթարթ եւ Ավետիք Հայրապետյանի տուգանայինից կատարած հրանոթային հարվածից հետո վճռական գոլը կբերի ՖԱ "Երեւան"-ին ցանկալի հաղթանակ)

    Այդ հաղթանակը ՖԱ "Երեւան"-ին առաջ քաշեց 3-րդ հորիզոնական:Առջեւում մեր ակումբին սպասվում են 3 ոչ հեշտ խաղեր:Հերթականը հունվարի 30-ին՝ Սիլլամյէ քաղաքում առաջնության առաջատար՝ "Sillamäe Almaz"-ի հետ:

    Լուսաշարան...

    2 liiga
    1.S.Sillamäe Almaz - 21
    2.S.NJL GOL - 21
    3.S.FC Yerevan - 15
    4.S.Kirde Kaitseringkond - 12
    5.S.FC Ühinenud Depood - 6
    6.S.FC Kehra - 1
    7.S. Loo JK - 1




    Картинка 21 из 54

       ՖՈՒՏԶԱԼ

    16.01.2011

    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    8 փուլ
    S.FC Yerevan (Տալլինն) - S.FC Kehra 10:9

    Առաջնության աղյուսակը...

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
    -VIVARO bet (Yerevan)
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...



    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...

    17.01.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 334 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

    Տալլիննի FC Yerevan ակումբը սկսեց Էստոնիայի առաջնության 2-րդ շրջանը խոշոր հաղթանակով



    Մեկամսյա ընդմիջումից հետո Էստոնիայում մեկնարկեց ֆուտզալի առաջնության 2-րդ շրջանը(2-րդ խումբ),որտեղ առաջին անգամ եւ հաջող ելույթ է ունենում Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության համանուն ակումբը՝ FC Yerevan.
    Հունվարի 8-ին մեր ակումբը խաղադաշտ դուրս եկավ իր մարտական կազմով եւ հաղթեց "Լօօ" ակումբին ջախջախիչ հաշվով՝ 15-3.
    Կրկինա չքի ընկավ մեր լավագույն բոմբարդիր Ռուսլան Յագուդինը՝ 9 գնդակ:


    ՖԱ "Երեւան"ի ավագ Ավետիք Հայրապետյանը ընտրեց գնդակը


     

    Ավետիք Հայրապետյանը գոհ է խաղից եւ իր կազմակերպած "Երեւան" ակումբից



    Տալլիննի FC Yerevan-ը

    լուսաշարան...
    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի




    Картинка 21 из 54

       ՖՈՒՏԶԱԼ

    08.01.2011

    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    7 փուլ
    S.FC Loo - S.FC Yerevan (Տալլինն) 3:15

    Առաջնության աղյուսակը...

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
    -VIVARO bet (Yerevan)
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    09.01.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 286 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.01.2011 | Комментарии (0)


        http://www.azg.am/AM/

    ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ...
    2011 Թ. ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ ԱՐԴՅՈՔ ՀՈՒՍԱԼՔՈՒԹՅՈՒՆԸ...
    ՄԱՇՏՈՑԻ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԵՐԿՈՒ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐԻ ՄԻՋԵՎ...
    ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՍԵՐԲԻԱՅՈՒՄ...
    ԳՅՈՒՄՐԵՑԻ ԿԼԱՌՆԵՏԻՍՏԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ...
    ԿՓԱԿՎԻ ՄԻԱԿ ՄԱՆԿԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ` «ՀԱՅՐԵՆԻՔԸ»...
    ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ...


    Պաուլ Կերես՝ 95
    Էստոնիան "Հիշում է Պաուլ Կերեսին"...



    "Հիշելով Պաուլ Կերեսին"  Remembering Paul Keres Final Tournament

    Ամեն տարվա սկզբին Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննը դառնում է երկրագնդի շախմատի իսկական կենտրոն: Այդ օրերին ճոխ միջազգային մրցաշարով՝ "Հիշելով Պաուլ Կերեսին" նշվում է էստոնիայի ամենահանրահայտ մարդու՝ աշխարահռչակ շախմատիստ Պաուլ Կերեսի ծննդյան տարեդարձը:Այս տարի հոբելյանական՝ 95-րդը: 
    էստոնիայի շախմատի Միության հրավերով հիշելու Պաուլ Կերեսին Տալլինն էին այցելել մեծագույն շախմատիստներ եւ հասարակական գործիչներ.՝ Լայոշ Պորտիշը, Անատոլի Կարպովը, Գեննադի Սոսոնկոն, Ալեքսեյ Շիրովը, Յան Էլվեստը,Ալիքսեյ Լուգովոյը...


    Անատոլի Կարպովը Տալլիննի օդանավակայանում...
    foto ETV/ERR SPORT...


    Գեննադի Սոսոնկո, Լայոշ Պորտիշ


    "Հիշելով Պաուլ Կերեսին"  Remembering Paul Keres Final Tournament

    Հունվարի 7-9-ն Վիրու հյուրանոցում տեղի ունեցավ տպավորիչ անվամբ ավարտական միջոցառումը՝ "Հիշելով Պաուլ Կերեսին" մրցաշարը,որի նախնական փուլին մասնակցեցին 100-ից ավելի շախմատիստներ,որոնցից 5 ուժեղագույնները դուրս եկան եզրափակիչը ու միանալով 3 հրավիրյալների խաղարկեցին 1500 եվրո պարգեւագոմարը:



    "Հիշելով Պաուլ Կերեսին"  Remembering Paul Keres Final Tournament  մրցաշարի արդյունքները կան այստեղ...

    Կիսվել տեսած ու ստացած տպավորություններիցս իմ ընթերցողների հետ մի քանի տողերով հնարավոր չէ , իսկ երկար գրելու ժամանակ ու ուժ չկա բնավ...
    Ամեն ինչ իմ փոխարեն հավանաբար կասի իմ լուսաշարանը...
    լուսաշարան-2...
    լուսաշարան-3...

    Ավելացնեմ միայն,որ առաջին անգամ ինձ հնարավորություն ստեղծվեց եւ մեծ պատիվ հանդիսացավ անձամբ ծանոթանալ ու զրուցել ինձ հուզող որոշ մանկա-պատանեկան շախմատային հարցերի մասին.՝ Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա), Յան Էլվեստի (ԱՄՆ) ու Ալիքսեյ Լուգովոյի (Ռուսաստան) հետ:
    Իմ կողմից կան լավ ծրագրեր ավելի զարգացնել այն,բացելով իմ նոր մեթոդիկայով մի քանի փորձնական ստուդիաներ...

    Ինձ համար պատմական կադրեր...
    09.01.2011
    Ալեքսեյ Շիրով, Գրիգոր Հայրապետյան

    09.01.2011
    Գրիգոր Հայրապետյան, Յան Էլվեստ

    09.01.2011
    (Գրոսս եւ շախատի հմուտ մարզիչ Ալիքսեյ Լուգովոյը սիրով նկարվեց նաեւ իմ փոքրիկ աշակերտ, շախմատի նորաստեղծ աստղիկ՝ 7-ամյա Անդրեյ Մյասցովի հետ...)


    08.01.2011
    (Հիանալի շախմատի մարզիչ, Սանկտ-Պետերբուրգի(Ռուսաստան) շախմատի ակումբի ղեկավար Կիրիլ Աննենկովի հետ մենք ծանոթացանք տարի առաջ Տալլիննում հունվար ամսվա սկզբին...)


    "Հիշելով Պաուլ Կերեսին"  Remembering Paul Keres Final Tournament մրցաշարի գլխավոր պարգեւին տիրացավ Ալեքսեյ Շիրովը, որը ցույց տվեց արագ շախմատի (15 րոպե + 15 վայրկյան ամեն քայլին) շատ գեղեցիկ եւ տպավորիչ  խաղ:


    Ալեքսեյ Շիրովը շատ բարի
    եւ ջերմ խոսքեր ասաց "Հիշելով Պաուլ Կերեսին" մրցաշարի կազմակերպիչների հասցեին...

    Առաջին քառյակը...


     







    Լուսաշարան - 1...
    լուսաշարան-2...
    լուսաշարան-3...



    Գրիգոր Հայրապետյան

    [ Paul Kerese kiirmaleturniiri võitis Hispaania suurmeister Aleksei Širov ]

    [ Jaan Ehlvest käis ETV spordiuudiste stuudios ]

    [ Paul Kerese turniiri raames arutleti maleprobleemide üle ]


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ...
    Հարգելի ազգակիցնե՜ր,
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր: Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Փորձե՜ք...


    Գրիգոր Հայրապետյան
    Շախմատի մարզիչ
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/
    Мои файлы | Просмотров: 445 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.01.2011 | Комментарии (0)

    Համարբերգը հանդիպել է անազատության մեջ գտնվող ընդդիմադիրներին

    20.01.2011
    Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հինգշաբթի օրը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հանդիպել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:

    Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Արադարադատության նախարարի մամլո խոսնակ Կարինե Քալանթարյանը: Առայժմ հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
    Մանրամասն...

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 20 հունվարի, 2011 Վիդեո


    Պաուլ Կերես՝ 95

    Գրիգոր Հայրապետյան.

    Հպարտ եմ զավակիս նոր հաջողությունով...




    "Խաղա ինչպես Պաուլ Կերեսը"


    Էստոնացի նշանավոր շախմատիստ Պաուլ Կերեսի ծննդյան օրը (հունվարի 7) Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ շախմատի տոնական բաց մրցաշար՝ "Խաղա ինչպես Պաուլ Կերեսը" անվանմամբ: 



    Պատանիների մրցաշարում վստահորեն հաղթելով իր բոլոր հակառակորդներին (7 միավոր) գլխավոր մրցանակը նվաճեց Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի 15-անյա սան՝ Ռուբեն Հայրապետյանը:
    2 եւ 3-րդտեղերը գրավեցին Արտյոմ Բախտեեւն(5) ու Ալիքսանդր Մոգիլենկոն(4.5): 
    7-ամյա Անդրեյ Մյասցովը ստացավ լավագույն փոքրիկ շախմատիստ իմրցանակը:


    07.01.2011
    Ռուբեն Հայրապետյան




    07.01.2011
    Արտյոմ Բախտեեւ


    07.01.2011
    Անդրեյ Մյասցով

    Մեծահասակ շախմատիստների մրցաշարում նույն արդյունքով 1-ին տեղը գրավեց այս տողերի հեղինակը (Գրիգոր Հայրապետյան): 2-րդ պարգեին տիրացավ հմուտ վարպետ Պավել Դոլոտովսկին(6 միավոր), որը պատիվ է ւնեցել 70-ական թվականների սկզբին խաղալ մաէստրոյի հետ Էստոնիայի տղամարդկանց առաջնությունում: 3-րդ արդյունքը ցույց տվեց ոչ քիչ հմուտ վարպետության թեկնածու Վիկտոր Ալյոխինը(5):


    07.01.2011
    Գրիգոր Հայրապետյան


    07.01.2011
    Պավել Դոլոտովսկի


    07.01.2011
    Վիկտոր Ալյոխին

    Մրցաշարի կազմակերպիչ՝ Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունը խորին շնորհակալություններ է հայտնում Տալլիննի  "KEVAD" ավտոդպրոցին եւ Էստոնիայում McDonald's ռեստորանային ցանցին մրցաշարի հաղթողներին հատկացրած պարգեւների համար:


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի պատմությունից.

    2002թ.
    Էստոնիայ կենտրոնական թերթերի առաջին էջերը հատկացվել էին 6-ամյա Ռուբեն Հայրապետյանին,որը դարձել էր Պաուլ Կերեսին նվիրված միջազգային մրցաշարի գլխավոր անակնկալը:


    07.01.2011
    (Հպարտ եմ զավակիս նոր հաջողությունով...)


    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 



    Мои файлы | Просмотров: 392 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.01.2011 | Комментарии (0)


    ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ

    20.01.2011

    Երեկ Հունաստանում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Աթենքի եւ համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս 2-րդի, Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեզալնիկոսի եւ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի, ինչպես նաեւ ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նախագահը պաշտոնական ճաշ է ունեցել Հունաստանի վարչապետի հետ, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը` ամբողջ կազմով: Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Հունաստանի հիմնական ընդդիմադիր` «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի հետ: Մանրամասն... 


    Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Աթենք, 19-ը հունվարի, 2011թ.

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Աթենք, 19-ը հունվարի, 2011թ.   Մանրամասն...

    Երկրում իրավիճակն այնքան վատ է, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել. Ժիրայր Սեֆիլյան

    20.01.2011


    «Դժբախտաբար գլխավոր խնդիրը մեր երկրում միշտ եղել է ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը ոչ նախկինում, ոչ այսօր չի կարողացել ճիշտ գնահական տալ երկրում տիրող իրավիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակին տրվող գնահատականը պետք է լինի հակիրճ. «Մենք ունենք օկուպացիոն ռեժիմ, որի մեջ մտնում է ամեն ինչ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երբ որ նման ճիշտ գնահատականը տրվի, կընտրվի նաև ճիշտ մարտավարությունը:
    Մանրամասն...

    ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
    Մատենադարանին հարակից հրապարակը երեկ կրկին բազմամարդ էր. այս անգամ, սակայն, ամբիոնի մոտ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չէին, այլ «ժողովրդի թագավոր», «միակ նեցուկ»... Ժողովրդական կուսակցության եւ ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանն ու ընկերները: Մի քանի հազարի հասնող բազմությունը, որտեղ, ինչպես Կարապետյանը նկատեց` «ոչ միայն տատիկներ ու պապիկներ էին», ուղիղ մեկ ժամ «չէր թողնում» Կարապետյանին բարձրանալ եւ մոտենալ խոսափողին: Հանրահավաքը նախատեսված էր սկսել ժամը 15-ին, Կարապետյանը հենց այդ ժամից արդեն հրապարակում էր, սակայն մի քանի հարյուր մարդու ձեռքով բարեւելով, նրանց հետ զրուցելով, ոմանց համբուրելով` Կարապետիչը ամբիոն հասավ ուղիղ ժամը 16-ին: «Ժողովուրդ ջան, մեռնեմ ձեզ», առաջին բառերով Կարապետյանը «ԱԼՄ-ն ու դրա հետ խոսքի ազատությունը Հայաստանում փակող իշխանություններին» ներկայացրեց մի քանի կետից կազմված վերջնագիր, որով պահանջվում է. «Վերադարձնել բոլոր ավանդատուներին իրենց ավանդները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երկրում հաստատել արդարությունը, կանխել արտագաղթը, իջեցնել «անբարոյական բարձրացած» գազի գինը, առհասարակ` նվազեցնել գնաճը, բոլոր տեսակի վարկերը տրամադրել առավելագույնը 7 տոկոսով, աջակցել, ոչ թե խոչընդոտել փոքր բիզնեսին, թույլատրելի դարձնել փողոցային առեւտուրը` «քանի որ դրանով են մարդիկ ապրուստ վաստակում», կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, անապահով խավի նպաստները, ապահովել վերջիններիս անվճար բուժօգնությամբ եւ ապահովել Հայաստանում արժանապատիվ կյանք` երիտասարդների համար»:   
    Մանրամասն...

    «21 տարի առաջ` այս օրը սկիզբ դրվեց այդ աննախադեպ կեղծարարությանը: Հուսով ենք, որ այս դիմումը հիմք կդառնա վերջ դնելու այդ կեղծարարությանը»,- ասվում է դիմումում:

    Կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանը նշեց, որ դիմել են ՀՀ դատախազություն, ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց տրամադրվեն հայերի ջարդերի վերաբերյալ առկա փաստաթղթեր. «Համատեղ ջանքերով այդ գործը կտանենք մինչև Հաագայի դատարան
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 424 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

    ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    21 տարի առաջ Բաքվում կազմակերպված ջարդերի ժանանակ մեկ շաբաթում զոհ գնաց մի քանի հարյուր հայ: Ապացուցված է 300 հայի սպանությունը, սակայն «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի փոխանցմամբՙ զոհերի թիվն ավելի շատ է:

    Հայկական կողմը Բաքվի, Սումգայիթի եւ Մարաղայի ջարդերը փաստող բազմաթիվ վկայություններ, փաստաթղթեր, տեսանյութեր ունի: Ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական ու միջազգային բազմաթիվ փաստաթղթեր ու պարբերականներ փաստում են. Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել իր երկրում ապրող ազգային փոքրամասնության դեմ: Պահպանված է ադրբեջանցի լրագրող Իրինա Մոսեսովայի գրքերը, որտեղ նա նկարագրում է Բաքվի ջարդերը: 90-ականներին «Նյու Յորք թայմս» թերթում 150 իրավապաշտպանների, հասարակական եւ քաղաքական գործիչների անունից տպագրվեց բաց նամակ, որտեղ նրանք դատապարտում էին Ադրբեջանում հայերի ջարդը: 1990-ին կրկին «Նյու Յորք թայմսում» տպագրվեց հոդված, որտեղ հեղինակը գրում է. «Ադրբեջանը Լիտվա չէ, այստեղ խոսում են անկախության մասին, բայց ի տարբերություն Ադրբեջանի, Ադրբեջանի պայքարը ներառեց արյունալի ջարդեր հարեւան հայերի նկատմամբ»:  Մանրամասն...

      VOICE OF ARMENIAN DIASPORA TV

    Հայկական սփիւռքի ձայն TV-ն կը ծանուցանէ իր շաբաթական յայտագիրներուն սկիզբը

    Նիւ Ճըրզիի Հայ համայնքը անցնող տասնամեակներու ընթացքին սկսած է դառնալ Ամերիկայի Արեւելեան ափի հայկական համայնքներու ամենէն աշխոյժ նահանգներէն մին, ուր կը գործեն ամենօրեայ հայկական Յովնանեան վարժարանը, բազմաթիւ եկեղեցիներՙ առաքելական, աւետարանչական, կաթողիկէ, եւ անոնց կից շաբաթօրեայ վարժարաններ, քաղաքական, մշակութային կազմակերպութիւններ, թատերախումբեր, պարախումբեր, Հայկական ռատիոժամ, հեռուստահաղորդում, Հայ տուն ակումբ, շարք մը եկեղեցիներու եւ կազմակերպութիւններու կողմէ հրատարակուող տպագիր եւ ելեկտրոնային լրատու թերթիկներ, կայքէջքեր եւ վերջապէս դարասկիզբին հիմնուած ծերանոցը, որ շնորհիւ նուիրեալներու, վերածուեցաւ արդիական Հայ տունի եւ անուանուեցաւ «Armenian Nursing And Rehabilitation Center», ուր այցելողը կը խոնարհի 20րդ դարուն կառուցուած ցեղասպանութեան առաջին յուշարձանին առջեւ: Չմոռնանք նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութեան «AMAA»-ի կեդրոնը, որ այնքան մարդասիրական օգնութիւն հասցուցած է Սփիւռքին եւ Հայաստանին:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 316 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.01.2011 | Комментарии (0)

    «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք»

    Ցեղասպանության քաղաքականությունը շարունակվում է

    Հունվարի 19—ը Կ. Պոլսի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակի սգո օրն է. 2007թ. հունվարի 19—ին նա սպանվեց թերթի խմբագրատան առաջ, օրը ցերեկով, թուրքական իշխանությունների լռելյայն հայացքի ներքո։
    Երեկ ողբացյալ խմբագրապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ ազգային գրադարանում կայացած «Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք» արարողության ժամանակ։
    Մանրամասն...

    «Արմենիա»—ի խաչաթափորը

    Դեռեւս անցյալ տարի, երբ «Արմենիա»—ն ժամանեց Բուենոս—Այրես, մենք ծանոթացանք մի կնոջ հետ, որի մասին, կարծում եմ, այսօր շատերը լավ գիտեն Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում։ Ռոսիտա Իոսիֆյան։ Գրող, ժուռնալիստ։ Բայց ամենակարեւորը, թերեւս, այն է, որ նա ուսուցչուհի է։ Հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում Մարի Մանուկյանի անվան դպրոցում։ Նրա ու իր ամուսին Կարապետ Կասասյանի մասին ես գրել եմ ռեպորտաժներից մեկում։ Այդ նրանք են պատրաստվում բնակություն հաստատել Շուշիում։ 
    Մանրամասն...

    Շերը ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել

    19.01.2011


    Հայազգի երգչուհի Շերը ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ նոր ռեկորդ է սահմանել՝ դառնալով առաջին երգչուհին, որի երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 459 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.01.2011 | Комментарии (0)


    Սերժ Սարգսյանը ստորագրեց Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքները

    Մանրամասն...


    ԷԴԻԿ Ա. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ»

    Է. Գ. ՄԻՆԱՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    (1920-1921) մենագրության մասին (Երեւան 2010, 428 էջ)

    Հրապարակի վրա է մեծավաստակ պատմաբան, պրոֆեսոր Էդիկ Արտեմի Զոհրաբյանի «Նախիջեւանյան հիմնահարցը (1920-1921)» մեծածավալ եւ միանգամայն արժեքավոր մենագրությունը, որը նրա երկարատեւ եւ բազմաբեղուն գիտական պրպտումների արգասիքն է :

    Հայոց պատմության մեջ կան հիմնահարցեր, որոնց նորովի եւ ամբողջական լուսաբանմանը խնդիրը երկար տարիներ սպասել է իր հետազոտողներին: Նախիջեւանի հիմնահարցը Հայոց պատմության հենց այդ կարեւորագույն հարցերից է, որն ըստ արժանվույն եւ գիտատեսական պատշաճ մակարդակով հանգուցալուծվել է Է. Զոհրաբյանի կողմից, որի վրա նա է բեւեռել է պատմաբանների եւ առհասարակ ընթերցող հասարակության ուշադրությունը:

    Նախիջեւանյան հիմնահարցի պատմությանը նվիրված աշխատությունների մեջ այս աշխատանքն իր ինքնատիպ մոտեցմամբ եւ առաջադրված հարցադրումների հիմնավորվածության առումով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, միաժամանակ հանդիսանալով գիտնականի Նախիջեւանյան հիմնահարցին նվիրված նախորդ աշխատանքի տրամաբանական շարունակությունը#: Է. Զոհրաբյանի մենագրությունում համակողմանիորեն բացահայտված է ՀՀ կառավարության եւ կուսակցությունների ռազմավարությունը, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս բոլոր նրբերանգներով պատկերացնել ՀՀ_ի առջեւ ծառացած խնդիրները, հայ ժողովրդի պայքարը պետականության ստեղծման ու պահպանման համար հայոց պատմական հայրենիքի այդ ծայրամասում, որը ռազմավարական կարեւոր դիրք էր գրավում հարեւան պետությունների հետ բազմաբնույթ հարաբերություններում: Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 366 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.01.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024