Понедельник, 23.09.2024, 04:22
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    19.01.2011, 13:25

    Սերժ Սարգսյանը ստորագրեց Լեզվի մասին և Հանրակրթության մասին օրենքները

    Մանրամասն...

    ԷԴԻԿ Ա. ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ»

    Է. Գ. ՄԻՆԱՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

    (1920-1921) մենագրության մասին (Երեւան 2010, 428 էջ)

    Հրապարակի վրա է մեծավաստակ պատմաբան, պրոֆեսոր Էդիկ Արտեմի Զոհրաբյանի «Նախիջեւանյան հիմնահարցը (1920-1921)» մեծածավալ եւ միանգամայն արժեքավոր մենագրությունը, որը նրա երկարատեւ եւ բազմաբեղուն գիտական պրպտումների արգասիքն է :

    Հայոց պատմության մեջ կան հիմնահարցեր, որոնց նորովի եւ ամբողջական լուսաբանմանը խնդիրը երկար տարիներ սպասել է իր հետազոտողներին: Նախիջեւանի հիմնահարցը Հայոց պատմության հենց այդ կարեւորագույն հարցերից է, որն ըստ արժանվույն եւ գիտատեսական պատշաճ մակարդակով հանգուցալուծվել է Է. Զոհրաբյանի կողմից, որի վրա նա է բեւեռել է պատմաբանների եւ առհասարակ ընթերցող հասարակության ուշադրությունը:

    Նախիջեւանյան հիմնահարցի պատմությանը նվիրված աշխատությունների մեջ այս աշխատանքն իր ինքնատիպ մոտեցմամբ եւ առաջադրված հարցադրումների հիմնավորվածության առումով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, միաժամանակ հանդիսանալով գիտնականի Նախիջեւանյան հիմնահարցին նվիրված նախորդ աշխատանքի տրամաբանական շարունակությունը#: Է. Զոհրաբյանի մենագրությունում համակողմանիորեն բացահայտված է ՀՀ կառավարության եւ կուսակցությունների ռազմավարությունը, ինչը հնարավորություն է տալիս հնարավորինս բոլոր նրբերանգներով պատկերացնել ՀՀ_ի առջեւ ծառացած խնդիրները, հայ ժողովրդի պայքարը պետականության ստեղծման ու պահպանման համար հայոց պատմական հայրենիքի այդ ծայրամասում, որը ռազմավարական կարեւոր դիրք էր գրավում հարեւան պետությունների հետ բազմաբնույթ հարաբերություններում: Մանրամասն...


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 367 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024