Понедельник, 23.09.2024, 04:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 36
    Гостей: 36
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    20.01.2011, 01:31


    ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՋԱՐԴԵՐԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    21 տարի առաջ Բաքվում կազմակերպված ջարդերի ժանանակ մեկ շաբաթում զոհ գնաց մի քանի հարյուր հայ: Ապացուցված է 300 հայի սպանությունը, սակայն «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի փոխանցմամբՙ զոհերի թիվն ավելի շատ է:

    Հայկական կողմը Բաքվի, Սումգայիթի եւ Մարաղայի ջարդերը փաստող բազմաթիվ վկայություններ, փաստաթղթեր, տեսանյութեր ունի: Ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական ու միջազգային բազմաթիվ փաստաթղթեր ու պարբերականներ փաստում են. Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել իր երկրում ապրող ազգային փոքրամասնության դեմ: Պահպանված է ադրբեջանցի լրագրող Իրինա Մոսեսովայի գրքերը, որտեղ նա նկարագրում է Բաքվի ջարդերը: 90-ականներին «Նյու Յորք թայմս» թերթում 150 իրավապաշտպանների, հասարակական եւ քաղաքական գործիչների անունից տպագրվեց բաց նամակ, որտեղ նրանք դատապարտում էին Ադրբեջանում հայերի ջարդը: 1990-ին կրկին «Նյու Յորք թայմսում» տպագրվեց հոդված, որտեղ հեղինակը գրում է. «Ադրբեջանը Լիտվա չէ, այստեղ խոսում են անկախության մասին, բայց ի տարբերություն Ադրբեջանի, Ադրբեջանի պայքարը ներառեց արյունալի ջարդեր հարեւան հայերի նկատմամբ»:  Մանրամասն...

    VOICE OF ARMENIAN DIASPORA TV

    Հայկական սփիւռքի ձայն TV-ն կը ծանուցանէ իր շաբաթական յայտագիրներուն սկիզբը

    Նիւ Ճըրզիի Հայ համայնքը անցնող տասնամեակներու ընթացքին սկսած է դառնալ Ամերիկայի Արեւելեան ափի հայկական համայնքներու ամենէն աշխոյժ նահանգներէն մին, ուր կը գործեն ամենօրեայ հայկական Յովնանեան վարժարանը, բազմաթիւ եկեղեցիներՙ առաքելական, աւետարանչական, կաթողիկէ, եւ անոնց կից շաբաթօրեայ վարժարաններ, քաղաքական, մշակութային կազմակերպութիւններ, թատերախումբեր, պարախումբեր, Հայկական ռատիոժամ, հեռուստահաղորդում, Հայ տուն ակումբ, շարք մը եկեղեցիներու եւ կազմակերպութիւններու կողմէ հրատարակուող տպագիր եւ ելեկտրոնային լրատու թերթիկներ, կայքէջքեր եւ վերջապէս դարասկիզբին հիմնուած ծերանոցը, որ շնորհիւ նուիրեալներու, վերածուեցաւ արդիական Հայ տունի եւ անուանուեցաւ «Armenian Nursing And Rehabilitation Center», ուր այցելողը կը խոնարհի 20րդ դարուն կառուցուած ցեղասպանութեան առաջին յուշարձանին առջեւ: Չմոռնանք նաեւ Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցութեան «AMAA»-ի կեդրոնը, որ այնքան մարդասիրական օգնութիւն հասցուցած է Սփիւռքին եւ Հայաստանին:
    Մանրամասն...


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 317 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024