Понедельник, 23.09.2024, 04:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 36
    Гостей: 36
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    20.01.2011, 13:26
    ԱՎԱՐՏՎԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ
    20.01.2011

    Երեկ Հունաստանում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Աթենքի եւ համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս 2-րդի, Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պեզալնիկոսի եւ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի, ինչպես նաեւ ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նախագահը պաշտոնական ճաշ է ունեցել Հունաստանի վարչապետի հետ, որին մասնակցել է հայկական պատվիրակությունը` ամբողջ կազմով: Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Հունաստանի հիմնական ընդդիմադիր` «Նոր ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Անտոնիս Սամարասի հետ: Մանրամասն...



    Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Աթենք, 19-ը հունվարի, 2011թ.

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Աթենք, 19-ը հունվարի, 2011թ.   Մանրամասն...

    Երկրում իրավիճակն այնքան վատ է, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել. Ժիրայր Սեֆիլյան

    20.01.2011


    «Դժբախտաբար գլխավոր խնդիրը մեր երկրում միշտ եղել է ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը ոչ նախկինում, ոչ այսօր չի կարողացել ճիշտ գնահական տալ երկրում տիրող իրավիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակին տրվող գնահատականը պետք է լինի հակիրճ. «Մենք ունենք օկուպացիոն ռեժիմ, որի մեջ մտնում է ամեն ինչ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երբ որ նման ճիշտ գնահատականը տրվի, կընտրվի նաև ճիշտ մարտավարությունը:
    Մանրամասն...

    ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
    Մատենադարանին հարակից հրապարակը երեկ կրկին բազմամարդ էր. այս անգամ, սակայն, ամբիոնի մոտ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չէին, այլ «ժողովրդի թագավոր», «միակ նեցուկ»... Ժողովրդական կուսակցության եւ ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանն ու ընկերները: Մի քանի հազարի հասնող բազմությունը, որտեղ, ինչպես Կարապետյանը նկատեց` «ոչ միայն տատիկներ ու պապիկներ էին», ուղիղ մեկ ժամ «չէր թողնում» Կարապետյանին բարձրանալ եւ մոտենալ խոսափողին: Հանրահավաքը նախատեսված էր սկսել ժամը 15-ին, Կարապետյանը հենց այդ ժամից արդեն հրապարակում էր, սակայն մի քանի հարյուր մարդու ձեռքով բարեւելով, նրանց հետ զրուցելով, ոմանց համբուրելով` Կարապետիչը ամբիոն հասավ ուղիղ ժամը 16-ին: «Ժողովուրդ ջան, մեռնեմ ձեզ», առաջին բառերով Կարապետյանը «ԱԼՄ-ն ու դրա հետ խոսքի ազատությունը Հայաստանում փակող իշխանություններին» ներկայացրեց մի քանի կետից կազմված վերջնագիր, որով պահանջվում է. «Վերադարձնել բոլոր ավանդատուներին իրենց ավանդները, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, երկրում հաստատել արդարությունը, կանխել արտագաղթը, իջեցնել «անբարոյական բարձրացած» գազի գինը, առհասարակ` նվազեցնել գնաճը, բոլոր տեսակի վարկերը տրամադրել առավելագույնը 7 տոկոսով, աջակցել, ոչ թե խոչընդոտել փոքր բիզնեսին, թույլատրելի դարձնել փողոցային առեւտուրը` «քանի որ դրանով են մարդիկ ապրուստ վաստակում», կրկնապատկել նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակները, անապահով խավի նպաստները, ապահովել վերջիններիս անվճար բուժօգնությամբ եւ ապահովել Հայաստանում արժանապատիվ կյանք` երիտասարդների համար»:   
    Մանրամասն...

    «21 տարի առաջ` այս օրը սկիզբ դրվեց այդ աննախադեպ կեղծարարությանը: Հուսով ենք, որ այս դիմումը հիմք կդառնա վերջ դնելու այդ կեղծարարությանը»,- ասվում է դիմումում:

    Կազմկոմիտեի անդամ Ռոման Գյուլբանդյանը նշեց, որ դիմել են ՀՀ դատախազություն, ՌԴ իշխանություններին, որպեսզի իրենց տրամադրվեն հայերի ջարդերի վերաբերյալ առկա փաստաթղթեր. «Համատեղ ջանքերով այդ գործը կտանենք մինչև Հաագայի դատարան
    Մանրամասն...
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 425 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024