Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 401-410 |
Страницы: « 1 2 ... 39 40 41 42 43 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի 2011 թվականի առաջին նիստը
Հունվարի
26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախագահությամբ կայացավ ՀՀ
սփյուռքի նախարարին առընթեր ատյանի 2011 թվականի առաջին նիստը:ավելին...
Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը
-Թունիսի հեղափոխությունից հետո մեզանում ակտիվ քննարկումներ են ընթանում,
խոսվում է այն մասին, որ, օրինակ, Թունիսի չափ էլ չկանք, որտեղ անգամ
ընդդիմություն չկար, բայց եղավ հեղափոխություն: Ըստ Ձեզ` մեզ ինչո՞ւ չի
հաջողվում նման ճանապարհով գնալ համակարգային փոփոխությունների:
|
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահին
Մանրամասն...Թուրքերը հիշել են ASALA-ն Կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն… թեև ԱՍԱԼԱ-ն միշտ են հիշելու
--------------------
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքերը կրկին հիշել են ԱՍԱԼԱ-ն (1): Նրանք ԱՍԱԼԱ-ն հիշելու մի քանի պատճառներ ունեն: Թվարկենք դրանք.
1. 21-րդ դարի սկզբին արևմուտքի կողմից Թուրքիայի վրա դրված
պատերազմական նոր հանցագործությունները Բալկաններ - Միջին Արևելք - Կովկաս -
Աֆղանստան գծով իրականացնելու հանձնառությունը ինչ-որ կերպ արդարացնելու
ցանկությունը:
2. 1975-1985 թթ. Սփյուռքում ԱՍԱԼԱ-ի կողմից կազմակերպված հայ ազգային ազատագրական պայքարի կրկնությունը թույլ չտալու պատրանքը:
3. 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին մարդկության և հայության
դեմ իրականացված սեփական հանցագործությունները կոծկելու և անկասելի
պատասխանատվությունից ու անխուսափելի հատուցումից խուսափելու անիրատեսական
ձգտումները: Մանրամասն...
Թուրքերը հիշել են ASALA-ին-2
Թուրքերը հիշել են ASALA-ին-1
Մեր հայրենակից Վիկ Դարչինյանը հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո:
Թե ինչ արձագանք դա գտավ Ավստրալիայում եւ աշխարհում, թե ինչ գործունեություն է ծավալելու, պատմում է ինքը` չեմպիոնը:
IBF/WBC/WBA վարկածներով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի
նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը երկու շաբաթով Հայաստանում է: Պատրաստվում է
մի քիչ հանգստանալ, հարազատներից ու ընկերներից կարոտն առնել, որից հետո
կսկսի պատրաստվել ապրիլին կայանալիք մարտին:
Իսկ Հայաստանի վերաբերյալ նրա ծրագրերի եւ սպասվող փոփոխությունների մասին կարդացե՛ք նրա հետ հարցազրույցում:
Հարցազրույց Վիկ Դարչինյանի հետ: Հրանտ Մելքումյանը դարձավ միանձնյա առաջատար
Երեկ
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը Հայաստանի բարձրագույն
խմբի առաջնության մասնակից 12 գրոսմայստերները մրցեցին չորրորդ տուրում:
Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը եւ Զավեն Անդրիասյանը շատ արագ
կատարեցին 28 քայլ եւ խաղաղասիրաբար միմյանց հրաժեշտ տվեցին: Հրանտ
Մելքումյանը սեւերով առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ եւ 3,5
միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել
Տեր-Սահակյանը եւ Արա Մինասյանը նույնպես իրենց անվան դիմաց միավորների
պաշարն ավելացրին մեկով՝ նոր լարվածություն հաղորդելով պայքարին: Բավական է
ասել, որ նրանք, ինչպես նաեւ Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ
Զավեն Անդրիասյանը 2,5-ական միավորով բաժանում են 2-7-րդ հորիզոնականները:
Զարմանալիորեն անհաջող է հանդես գալիս Տիգրան Քոթանջյանը, որը խաղացած
բոլոր չորս պարտիաներում էլ տանուլ է տվել մրցակիցներին: Այսօր հինգերորդ
տուրի օրն է: | aravot.am
|
Հայերն ու վրացիները մրցում են գիտությամբ ու մշակույթով
Աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի նախագահը
Հունվարի 22–ին աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նախագահ
Սաակաշվիլիին ուղեկցող պատվիրակության կազմում են Վրաստանի արտաքին
գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն, Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր
Խետագուրին, պաշտոնատար այլ անձինք։ Մանրամասն...
Հայ ժողովուրդը պատասխանատու է եւ համարձակ: Այն արյունն է տվել իր երկրի համար. Շառլ Ազնավուր
Հունվար 25, 2011
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը պատրաստ է վտանգել իր
կյանքը եւ առճակատման մեջ մտնել Նիկոլա Սարկոզիի հետ, եթե նախագահը չկատարի
Ֆրանսիայի հայերին տված նախընտրական խոստումները:
Le Dauphiné Libéré (ledauphine.com) պարբերականին տված հարցազրույցում
Ազնավուրը Ֆրանսիայում հայկական հարցի հետ կապված լուրջ անհանգստություն է
արտահայտել:
«Նախագահ Սարկոզին որոշակիորեն ուրացել է ընտրություններին ժամանակ տված
խոստումներին: Նա ճիշտ չէ, քանի որ Ֆրանսիայի հայ համայնքը թուրքական
համայնքի համեմատ ներկայացնում է մարդկանց զգալի քանակ: Հայ ժողովուրդը
պատասխանատու է եւ համարձակ: Այն արյունն է տվել իր երկրի համար: Առաջին
անգամ եմ ես խոսում այս մասին, բայց եթե նախագահը չփոխվի` ես կօգտվեմ նրա
ձայներից, երբ գա ժամանակը», - հայտարարել է Ազնավուրը: Մանրամասն...
|
Փողոցային առեւտուրը պետք է բացառվի
Դա է օրենքի պահանջը
Երեւանի
քաղաքապետարանը վարչական շրջանների ղեկավարության հետ համատեղ ձեռնարկել է
քաղաքի տարածքում տգեղ սովորություն դարձած փողոցային առեւտուրն արգելելու
եւ կանխարգելելու ծրագիր։ Նպատակը ՀՀ օրենսդրության պահանջին համապատասխան
մայրաքաղաքի տարածքում առեւտուրը կանոնակարգելն է։ Համայնքային
իշխանությունը կարեւոր է համարում առաջին հերթին սննդի բացօթյա վաճառքի
եղանակով սպառողներին սպառնացող վտանգի (սննդային թունավորում եւ այլն)
կանխումը։ Գաղտնիք չէ, որ բացօթյա վաճառքի դեպքում չեն պահպանվում
սանիտարահիգիենիկ նորմերը։ Անգամ շատ ցանկանալու դեպքում վաճառողը չի կարող
նման պայմաններ ապահովել։ Մանրամասն...
|
Վիդեո Օրվա տեսաշար, 24 հունվարի, 2011 Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի
նախարարն այսօր Մոսկվայում մանրամասն կքննարկեն ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հեռանկարները... 24.01.2011Ռուսաստանի
արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար
Մամեդյարովին։ Նախարարները մանրամասն կքննարկեն ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Մանրամասն...ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԾԻԾԱՂԵԼԻ՞ Է Ինչ
է փորձում անել Տիգրան Կարապետյանը. սա այսօր հայաստանյան քննարկումների
գլխավոր թեման է: Իսկապե՞ս Կարապետիչը փորձում է համախմբել ժողովրդական
զանգվածները՝ ամենաարդար մղումներն իրականություն դարձնելու համար, թե՞
զբաղված է ընդդիմադիր ընտրազանգվածը փոշիացնելու պատրաստություններով: Արդյոք իշխանական սցենարը սկսում է միս ու արյո՞ւն
ստանալ: «Առավոտի» հետ այս թեմայի շուրջ զրույցում երեկ ՀՆԿԿ ԿԿ առաջին
քարտուղար Յուրի Մանուկյանն այսպես ասաց. «Համագումարներում առաջնորդներին
նամակներ գրելով կամ նրանց դափնիներով շրջապատելով՝ չենք օգնի մեր
գաղափարախոսության կենսունակության պահպանմանը:
Կոմունիստական-սոցիալիստական գաղափարախոսությունն այսօր, ցավոք, ցեխոտ լաթի
նման ընկած է փողոցում: Պետք է տեր կանգնել, եւ եթե միավորումը մինչեւ
հունիս ամիս տեղի չունենա, հաջորդ խորհրդարանական ընտրություններում մենք
դարձյալ դատապարտված ենք ժողովրդի կողմից մերժման, եւ մեր էլեկտորատը
փոշիանում է: Թովմասյանը հայտարարում է հանրապետական միավորում, մարդիկ էլ
գալիս-նստում են ու խոսում, որտեղ էլ հստակեցվում է յուրաքանչյուր
կուսակցության ճակատագիրը»: Իսկ Տիգրան Կարապետյանի հետ համագործակցության
սցենարը նա ծիծաղելի է համարում: Կարապետիչին էլ խորհուրդ է տալիս մի կողմ
դնել իր աթոռապաշտությունը եւ այդ նպատակի համար ժողովրդին փողոց չհանել: Մանրամասն... 1924 թվականի հունվարի 24-ին ծնվել է Պարույր Սևակը
24 հունվարի 2011
PanARMENIAN.Net - Մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակն այսօր կդառնար 87 տարեկան: Այսօր Սևակի տուն-թանգարանում բաց դռների օր է:
Բանաստեղծը ծնվել է 1942թ. հունվարի 24-ին Զանգակատուն գյուղում: Առաջին
քայլերը պոեզիայում նա արել է 11 տարեկան հասակում: Սևակի ատաջին
բանաստեղծությունները լույս են տեսել «Սովետական գրականություն» ամսագրում:
դրան հաջորդեցին նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուները՝
«Անմահները հրամայում են» (1948թ.), «Սիրո արահետ» (1954 թ.), «Մարդը ափի
մեջ» (1963թ.), «Եղիցի լույս» (1969թ.) և առաջին պոեմը՝ «Անլռելի
զանգակատունը» (1959թ.): Նրա ստեղծագործությունների վրա մեծ հետք է
թողել այն, որ նա Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ծնողների զավակ էր:
Սևակը նաև հայերեն է թարգմանել Պուշկինի, Լերմոնտովի, Եսենինի, Բլոկի
ստեղծագործությունները: |
89 / 11 N – 001 ՙ14 հունվարի 2011թ. Armenian Unicode ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի պատասխան 2010 թ. մայիսի 23 - ին Արցախում անցկացված ԱԺ
ընտրություններին §Freedom House¦-ի տված գնահատականի՝ մեր
անվստահությունն ենք հայտնում հրապարակման առնչությամբ։
1990 թվականից ի վեր §Ազատ Հայքի¦ վկայականներով դիտորդները հետեւում են
ՀՀ - ում եւ Արցախում անցկացվող համապետական ու տեղական ինքնակառավարման
մարմինների ընտրություններին, հանրաքվեներին, հրապարակում են
եզրակացություններ։ Ավելին, հետեւում են նաեւ այլ երկրներում ծավալվող
ժողովրդավարական զարգացումներին, փորձեր են ձեռնարկում դիտարկել ՌԴ - ում,
ԱՄՆ - ում, Եվրոպական երկրներում, Ադրբեջանում անցկացվող ընտրությունների
ընթացքը։ Մանրամասն... Ազնավուրն Իսրայելին կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
24.01.2011
Աշխարհահռչակ
հայազգի շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը կոչ է
արել Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Կոլ Իսրայել» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Շառլ Ազնավուրը, ելույթ
ունենալով երեկ Փարիզում կայացած Երուսաղեմի համալսարանի միջազգային
մրցանակաբաշխության արարողության ժամանակ, հայտարարել է, որ միայն վերջին
տարիներին ի հայտ է եկել Թուրքիայի «քարանձավային հակասեմականությունը», և
որ Թուրքիան զաբաղեցնում է բացահայտ հակաիսրայելական դիրքորոշում բոլոր
մերձավորարևելյան խնդիրներում։ (Tert.am) |
Վիդեո Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով
Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, որից հետո
տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված
կազմով հանդիպումը: |
ԳՐԻԳՈՐ
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Խաղացեք շախմատ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրության մրցանակների համար
Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում 22-ին տեղի ունցավ
շաբաթային հերթական բլից շախմատի բաց՝ "Գիշատիչ" մրցաշարը "Երեւան"
մշակութային հանրության մրցանակների համար:
Խմբերում հաղթողներ դարձան.՝ Արտյոմ Բախտեեվը, Մարտին Կիվիմաան,Անդրեյ Մյասցովը,Վիկտորիա Լոկտեվան եւ Մարկ Սազոնովը: Լուսանկարներ...23.01.2011 LRBEREST "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Ի՞նչ հայ-վրացական բարեկամություն առանց մրցակցության. նախագահներն անդրադարձան երկու երկրների բարեկամությանը
22.01.2011
Հայ-վրացական
առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի հաղթողներին այսօր «Սինոփսիս
Արմենիա» ընկերությունում շնորհավորեցին աշխատանքային այցով Հայաստանում
գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի մրցույթներում հաղթած
դպրոցականներին նախագահներն անձամբ հանձնեցին մրցանակները՝ նոթբուքեր,
դպրոցականներին մաղթելով նորանոր հաջողություններ։ Մանրամասն...
«ԼՂ հարցում Հայաստանը պետք է ավելի շեշտակի արտահայտվի»
Այլ երկրների հետ փոխհարաբերություններում Հայաստանը պետք է ավելի շեշտակի
արտահայտի իր դիրքորոշումը` ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ: Այսօր
...Սուրբ Աստվածածինը դեռ չի գործում
Մինչ
գյուղապետը նկատում է, որ եկեղեցին նորոգելու միջոցներ չկան, գյուղացիները
պնդում են, որ եկեղեցու գույքն ու խաչքարերը քիչ-քիչ վաճառում են:
Կոտայքի մարզի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Մաքրավան
գյուղում, հայտնի է իր հազարամյա պատմությամբ ու բազում լեգենդներով: Փոքր
վանքը՝ 9-րդ, Մեծը՝ 13-րդ դարի կոթողներից է: Ժամանակին Սուրբ Աստվածածինը
գործել է՝ ունեցել զանգակատուն, արեւի ժամացույց: Ս. Աստվածածնին հրաշագործ
զորություններ են վերագրվել: Դեռ կանգուն է վանքի բակում տեղադրված քարե
արձանը՝ օվալաձեւ անցքով, որի միջով անցնող հիվանդ երեխաները, ըստ
առասպելի՝ ապաքինվում էին: | Մանրամասն...aravot.amԽոսել… ի՞նչ… որտե՞ղ… ե՞րբ
Մանրամասն... «Ես պարզապես Եվրոպայի փոխչեմպիոն եմ»
«Ես պարզապես Եվրոպայի փոխչեմպիոն եմ»
Չնայած 2012 թվականի Լոնդոնի պարալիմպիկ
խաղերում Գրետան հանդես է գալու ծանրամարտում, սակայն հասցրել է իր ուժերը
փորձել մի շարք մարզաձեւերում:
Թուրքիայի դեմ բողոքին միացել են նաեւ հայ շախմատիստուհիները
Թուրքիայի դեմ բողոքին միացել են նաեւ հայ շախմատիստուհիները
Թուրքերը որոշել էին առաջնության ընթացքում գումար վաստակել նաեւ մասնակիցների հաշվին:
|
«ՀայՌուսգազարդ»-ի նախկին փոխտնօրենը՝ Երևանի փոխքաղաքապետ, Սերժ Սարգսյանի հեռու խնամին՝ Երևանի գլխավոր ճարտարապետ
Այսօր կայացած արտահերթ նիստում Երևանի ավագանին փոխքաղաքապետ է նշանակել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանին։ Նրա թեկնածությունն առաջարկել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավագանու անդամներն էլ միաձայն համաձայնություն են տվել։ Կ. Կարապետյանն ասել է, թե Վ. Առաքելյանը հմուտ ֆինանսիստ է՝ երկրի լավագույն ֆինանսիստներից մեկը, ազնիվ և բարոյական մարդ։
Նորնշանակ փոխքաղաքապետը համակարգելու է քաղաքապետարանի ֆինանսական ոլորտի գործունեությունը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ Վահե Ստեփանյանն էլ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, իսկ Միքայել Հասրաթյանը՝ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ:
Ի դեպ, Միքայել Հասրաթյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քեռու տղան է։ 7or
ՀԱՄԱՐԲԵՐԳՆ ԱՍՈՒՄ Է` «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» ԵԶՐՈՒՅԹ ՉԿԱ Նա
խնդիր տեսավ, որ մարդիկ դատապարտվել են ազատազրկման` այդ երկու
սկզբունքների խախտումների քաղաքական նկատառումներ են եղել, եւ այդ
պատճառով, ըստ նրա, նրանք չպետք է լինեին բանտում:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը
մեր երկիր իր քառօրյա այցից հետո երեկ ամփոփիչ ասուլիսում լրագրողներին
փոխանցեց իր հիմնական մտահոգությունները: Համարբերգի այցի հիմնական նպատակն
էր պարզել, թե 2008-ի մարտյան իրադարձությունների հետեւանքների վերացման
առնչությամբ ի՞նչ է տեղի ունեցել: Սրան գումարվել են բանակում մարդու
իրավունքների վերաբերյալ նրա ստացած տեղեկությունների ստուգումն ու վիճակի
քննարկումն իշխանության հետ, լրատվամիջոցների բազամակարծության ապահովման
խնդիրը: Մանրակրկիտ քննարկումներ ունենալով պաշտոնական շրջանակների,
արտախորհրդարանական ընդդիմության, մարտի 1-ի դեպքերի զոհերի հարազատների եւ
ազատազրկվածների հետ` Համարբերգը եւ իր հետ եկած 2 պատվիրակները
կվերադառնան, նախ կմարսեն իրենց տեսածն ու լսածը, եւ ապա զեկույց
կպատրաստեն եւ կներկայացնեն ԵԽ: Զեկույցի մեծ մասը, Համարբերգի խոսքով,
նվիրված է լինելու մարտի 1-ի դեպքերի հետեւանքներին, որի առումով նրա
մտահոգությունները վերաբերում էին 10 զոհերի մահվան հանգամանքների
չբացահայտմանը, որը նա լուրջ ձախողում անվանեց, ինչը համարժեք է
անպատժելիությանը: Ազատազրկվածների վերաբերյալ եւս հաճախ ծագող խնդիրների
առումով նա հիշեցրեց, որ ե՛ւ ԵԽ-ն, ե՛ւ ԵԱՀԿ-ն հետեւել են
դատավարություններին, դիտարկման վերաբերյալ զեկույց հրապարակել`
մտահոգություններով: Այդ զեկույցում դատավարությաննների անցկացման կարգի եւ արդարադատության
առանցքային հիմնադրությների վերաբերյալ քննադատություն է հնչել, թե արդյո՞ք
անկողմնակալ են եղել այդ դատավարություններում, հիմք ընդունված
ապացույցներն արհեստավարժ եւ հիմնավո՞ր են եղել: Իսկ 2009-ի ապրիլին
կայացված համաներման որոշումը ողջունվել է, սակայն, նշեց Համարբերգը,
համաներումից հետո էլ բանտերում մնում են մարդիկ, որոնք կապված են 2008-ի
մարտյան իրադարձություններին. «Այս բոլորը ես քննարկել եմ իշխանությունների
հետ եւ կոչ եմ արել, միջնորդել եմ, որ նրանք ազատ արձակվեն»: Հիմնական
մտահոգությունները Համարբերգը սրանք համարեց: Մանրամասն...
ԵԽ հանձնակատարը ՀՀ իշխանություններին կոչ է արել ազատել մարտի 1-ի գործով ազատազրկվածներին...
Նաիրա Զոհրաբյանը ցավում է, որ Համմարբերգի հայտարարությունը հիասթափեցրել է արմատական ընդդիմությանը...
Ջահելներին՝ տուն, ձկներին՝ Եվրոպա, մանկատան սանին՝ Իտալիա
Երեկ կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի 45 րոպե տեւողության ընթացքում դակվեց 29 որոշում:
Կառավարության հերթական նիստը անցավ «Հարցեր չկա՞ն: Ընդունված է:
Հաջորդը» խորագրի ներքո: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, կարծես, առանձնապես
«քեֆ չուներ», անգամ նիստերին նախորդող իր ավանդական խոսքը չասաց:Արագացված կարգով ընդունված այդ որոշումներից առանձնացնենք մի քանիսը, որոնք կհետաքրքրեն մեր ընթերցողներին:Կառավարության որոշմամբ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»
պետական ծրագրով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2011թ. առաջին
եռամսյակում համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը
հատկացվեց 22 մլն դրամ։ Դա ընդհանուր գումարի միայն մեկ չորրորդն է: ՀՀ
ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ 2011-ին լինելու է 88 մլն
դրամի սուբսիդավորում ... |
Մանրամասն... aravot.am
«Շունն ու կատուն» 100 տարեկան է. պրեմիերաներ Տիկնիկային թատրոնում
Հունվարի
26-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի
կունենա նոր ներկայացման պրեմիերա: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Ծեր մարդը
հսկայական թևերով» պատմվածքի հիման վրա բեմադրվելու է «Թևավորը»: Մանրամասն... |
|
|