Մինչ գյուղապետը նկատում է, որ եկեղեցին նորոգելու միջոցներ չկան, գյուղացիները պնդում են, որ եկեղեցու գույքն ու խաչքարերը քիչ-քիչ վաճառում են:

Կոտայքի մարզի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Մաքրավան գյուղում, հայտնի է իր հազարամյա պատմությամբ ու բազում լեգենդներով: Փոքր վանքը՝ 9-րդ, Մեծը՝ 13-րդ դարի կոթողներից է: Ժամանակին Սուրբ Աստվածածինը գործել է՝ ունեցել զանգակատուն, արեւի ժամացույց: Ս. Աստվածածնին հրաշագործ զորություններ են վերագրվել: Դեռ կանգուն է վանքի բակում տեղադրված քարե արձանը՝ օվալաձեւ անցքով, որի միջով անցնող հիվանդ երեխաները, ըստ առասպելի՝ ապաքինվում էին: