Воскресенье, 22.09.2024, 20:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 41
    Гостей: 41
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    24.01.2011, 11:21
    Վիդեո
    Օրվա տեսաշար, 24 հունվարի, 2011

    Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն այսօր Մոսկվայում մանրամասն կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները...

    24.01.2011

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կընդունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին։ Նախարարները մանրամասն կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։
    Մանրամասն...

    ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ԾԻԾԱՂԵԼԻ՞ Է
    Картинка 156 из 170
    Ինչ է փորձում անել Տիգրան Կարապետյանը. սա այսօր հայաստանյան քննարկումների գլխավոր թեման է: Իսկապե՞ս Կարապետիչը փորձում է համախմբել ժողովրդական զանգվածները՝ ամենաարդար մղումներն իրականություն դարձնելու համար, թե՞ զբաղված է ընդդիմադիր ընտրազանգվածը փոշիացնելու պատրաստություններով:

    Արդյոք իշխանական սցենարը սկսում է միս ու արյո՞ւն ստանալ: «Առավոտի» հետ այս թեմայի շուրջ զրույցում երեկ ՀՆԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յուրի Մանուկյանն այսպես ասաց. «Համագումարներում առաջնորդներին նամակներ գրելով կամ նրանց դափնիներով շրջապատելով՝ չենք օգնի մեր գաղափարախոսության կենսունակության պահպանմանը: Կոմունիստական-սոցիալիստական գաղափարախոսությունն այսօր, ցավոք, ցեխոտ լաթի նման ընկած է փողոցում: Պետք է տեր կանգնել, եւ եթե միավորումը մինչեւ հունիս ամիս տեղի չունենա, հաջորդ խորհրդարանական ընտրություններում մենք դարձյալ դատապարտված ենք ժողովրդի կողմից մերժման, եւ մեր էլեկտորատը փոշիանում է: Թովմասյանը հայտարարում է հանրապետական միավորում, մարդիկ էլ գալիս-նստում են ու խոսում, որտեղ էլ հստակեցվում է յուրաքանչյուր կուսակցության ճակատագիրը»: Իսկ Տիգրան Կարապետյանի հետ համագործակցության սցենարը նա ծիծաղելի է համարում: Կարապետիչին էլ խորհուրդ է տալիս մի կողմ դնել իր աթոռապաշտությունը եւ այդ նպատակի համար ժողովրդին փողոց չհանել:
    Մանրամասն...

    1924 թվականի հունվարի 24-ին ծնվել է Պարույր Սևակը

    1924 թվականի հունվարի 24-ին ծնվել է Պարույր Սևակը

    PanARMENIAN.Net - Մեծանուն հայ բանաստեղծ Պարույր Սևակն այսօր կդառնար 87 տարեկան: Այսօր Սևակի տուն-թանգարանում բաց դռների օր է:

    Բանաստեղծը ծնվել է 1942թ. հունվարի 24-ին Զանգակատուն գյուղում: Առաջին քայլերը պոեզիայում նա արել է 11 տարեկան հասակում: Սևակի ատաջին բանաստեղծությունները լույս են տեսել «Սովետական գրականություն» ամսագրում: դրան հաջորդեցին նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուները՝ «Անմահները հրամայում են» (1948թ.), «Սիրո արահետ» (1954 թ.), «Մարդը ափի մեջ» (1963թ.), «Եղիցի լույս» (1969թ.) և առաջին պոեմը՝ «Անլռելի զանգակատունը» (1959թ.):

    Նրա ստեղծագործությունների վրա մեծ հետք է թողել այն, որ նա Հայոց ցեղասպանությունից մազապուրծ ծնողների զավակ էր: Սևակը նաև հայերեն է թարգմանել Պուշկինի, Լերմոնտովի, Եսենինի, Բլոկի ստեղծագործությունները:


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 357 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024