Երեկ կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը, որի 45 րոպե տեւողության ընթացքում դակվեց 29 որոշում:

Կառավարության հերթական նիստը անցավ «Հարցեր չկա՞ն: Ընդունված է: Հաջորդը» խորագրի ներքո: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, կարծես, առանձնապես «քեֆ չուներ», անգամ նիստերին նախորդող իր ավանդական խոսքը չասաց:Արագացված կարգով ընդունված այդ որոշումներից առանձնացնենք մի քանիսը, որոնք կհետաքրքրեն մեր ընթերցողներին:Կառավարության որոշմամբ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական ծրագրով տրամադրված վարկերի տոկոսադրույքները 2011թ. առաջին եռամսյակում համաֆինանսավորելու համար ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացվեց 22 մլն դրամ։ Դա ընդհանուր գումարի միայն մեկ չորրորդն է: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ 2011-ին լինելու է 88 մլն դրամի սուբսիդավորում ...