Понедельник, 23.09.2024, 02:26
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 19
    Гостей: 19
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 341-350
    Страницы: « 1 2 ... 33 34 35 36 37 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Այսօր՝ փետրվարի 21-ին, Էստոնիայում սուգ է...

    Картинка 106 из 153

    Мои файлы | Просмотров: 279 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.02.2011 | Комментарии (0)


    Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է Մայրենի լեզվի օրը

    Հայաստանում փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը: Հայերենը հնդեվրոպական ընտանիքի լեզու է, որն առանձին խումբ է կազմում: Այն ամենահին գրավոր լեզուներից է:

    Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո առաջացավ ազգային այբուբեն ստեղծելու խիստ անհրաժեշտություն: Այդ խնդրով հայ եկեղեցին հանձնարարեց զբաղվել Մեսրոպ Մաշտոցին, որը 405թ-ին ստեղծեց հայոց այբուբենը: Այբուբենում Մաշտոցին հաջողվեց պատկերել հայոց լեզվի հնչյունաբանությունը: Դա նպաստեց Հայաստանում քրիստոնեության տարածմանը և ազգային գրականության զարգացմանը:

    Ողջ աշխարհում հիմա հայոց լեզվով խոսում է շուրջ 15 միլին մարդ:

    Տոնի հետ կապված` Հայաստանի Ազգային գրադարանում, երկրի ուսումնական հաստատություններում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:


    Խոսք իմ որդուն.
    ՔՈ ՄԱ՛ՅՐ ԼԵԶՈՒՆ ՉՄՈՌԱՆԱ՛Ս...


    Նախագահ. Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից

    21.02.2011

    Картинка 18 из 1573

    «Այս տարի Հայաստանի Հանրապետությունում վեցերորդ անգամ պաշտոնապես նշվում է Մայրենի լեզվի օրը, որը լեզվի պահպանության և զարգացման խնդիրներին անդրադառնալու, դրանք քննարկելու լրացուցիչ առիթ է», - այս մասին նշվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում` նվիրված Մայրենի լեզվի օրվանը։
    «Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և մշակույթով` արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են: Այստեղ մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից է, այլև նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը:
    Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ ևս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին:
    Շնորհավորում եմ բոլորիս Մայրենիի օրվա կապակցությամբ: Փառաբանե՛նք մեր լեզուն, պահպանե՛նք ու զարգացնե՛նք այն, լինե՛նք մեր պատմությանն ու մեր ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետնորդներ», - ասված է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի տարածած ուղերձում: (Aysor.am)
    Мои файлы | Просмотров: 368 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

    23 տարի առաջ սկսված պայքարի արդյունքում ստեղծվեց Արցախի Հանրապետությունը

    23 տարի առաջ սկսված պայքարի արդյունքում ստեղծվեց Արցախի Հանրապետությունը

    PanARMENIAN.Net - 1988 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, որտեղ ընդունվել է հետևյալ որոշումը. «Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին»:

    Լսելով և քննարկելով ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի ելույթները Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին, միաժամանակ միջնորդեց ԽՍՀ Գերագույն խորհրդի առջև հարցին դրական լուծում տալու վերաբերյալ:

    Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդներին ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը:

    Մեկ շաբաթ անց ադրբեջանական Սումգաիթ քաղաքում Ադր. ԽՍՀ իշխանությունները հայ բնակչության ջարդ կազմակերպեցին, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 23 հոգի, հարյուրավոր մարդիկ ստացան վնասվածքներ:

    1990 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեց և դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծվեց անկախ Արցախի Հանրապետությունը:

    Мои файлы | Просмотров: 271 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.02.2011 | Комментарии (0)

    Փետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրն է
    Картинка 1 из 8461

    Փետրվարի 20-ին Արցախում նշում են Վերածննդի օրը

    Փետրվարի 20-ին Արցախում նշում են Վերածննդի օրը

    PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդին Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Փետրվարի 20-ը 23 տարի առաջ արցախցիների կյանքում նշանավորվեց որպես համազգային միասնության ու ազատատենչ ոգու վերածննդի սկիզբ եւ դարձավ հիրավի համաժողովրդական տոն: Այդ օրը մենք ի լուր աշխարհի հայտարարեցինք սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու, ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցելու մեր վճռականության մասին: Դա մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կոչ էր, խաղաղ, արդար եւ օրինական պահանջ` համահունչ միջազգային հիմնարար նորմերին ու սկզբունքներին»:

    «Մեր անցած ուղին ծանր էր ու դժվարին: Արցախը հայտնվեց մեզ պարտադրված պատերազմի բովում, որը դարձավ բազում ավերածությունների ու զոհերի պատճառ: Հանուն մեր ազգային-ազատագրական պայքարի իրենց կյանքը նվիրաբերեցին հայ ժողովրդի լավագույն զավակները: Հավե~րժ փառք ու պատիվ նրանց:

    Այսօր Արցախում կայուն հիմք է ստեղծված հաստատուն քայլերով առաջ ընթանալու համար: Մեր նպատակը տնտեսության հետեւողական զարգացումն է, պաշտպանունակության շարունակական ամրապնդումը, մարդկանց կենսապայմանների բարելավումը, ժամանակակից ու բարգավաճող պետության կառուցումը: Մենք ի զորու ենք լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր խնդիրները` միշտ վառ պահելով 1988-ի ոգին:

    Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ` ձեր բոլոր ձեռնարկումներում»,-ասվում է ուղերձում, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

    Мои файлы | Просмотров: 279 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.02.2011 | Комментарии (0)

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    Էստոնիայի հարգելի հայ ֆուտբոլասեր,


    Փետրվարի 20-ին (15.30), մեր՝ Տալլիննի նորաստեղծ "Երեւան" ֆուտբոլային ակումբն անց է կացնելու Էստոնիայի ֆուտզալի առաջնության մրցաշրջան իր վերջին խաղը Տալլիննի S.FC Ühinenud Depood ակումբի դեմ:
    Եթե դու ազատ ես այդ օրը, ապա նվիրիր այն քո Մայր Հայրենիքի մայրաքաղաքի անունը կրող ակումբին՝ քո "Երեւանին"...
    Նայիր,քեզ դուր կգա...  

    Տալլիննի ՖԱ "Երեւան"-ի ֆանակումբ

    "ԵՐԵՎԱՆԸ" դա մենք ենք...



    Картинка 21 из 54

      ՖՈՒՏԶԱԼ

    20.02.2011
    15:30

    Լօօ
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    12 փուլ
    S.FC Yerevan (Տալլինն)  -  S.FC Ühinenud Depood (Տալլիննի)

    Մուտքն ազատ:
    Աջակցե՛նք ՖԱ "Երևանին":
    Առաջնության աղյուսակը...

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
    -VIVARO bet (Yerevan)
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...



    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    VIVARO
    bet


    VIVAROBET բուքմեյքերական ընկերությունը իրագործում է իր գործունեությունը 2003թ.-ի դեկտեմբերի 24-ից BX-020 արտոնագրով`տրված Ֆինանսների Նախարարության կողմից <<Վիվառո-Բեթինգ>> ՍՊԸ-ին 2008թ.-ի նոյեմբերի 21-ին: Այսօր ընկերությունը զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը այս շուկայում Հայաստանի տարածքում:

    VIVAROBET-ը մասնագիտացված բուքմեյքերական գրասենյակների մի հզոր ցանց է Հայաստանում, որը ընդունում է խաղադրույքներ և վճարում է շահումներ: Տեղադրելով մեր կայքը ինտերնետում` մենք ձգտում ենք ստեղծել խաղի ավելի հարմարավետ պայմաններ մեր հաճախորդների համար, ինչպես նաև հնարավորություն ենք ընձեռում կատարելու խաղադրույքներ բոլոր ցանկացողներին, ինչպես Հայաստանում` այնպես էլ ԱՊՀ երկրներում և արտասահմանում: Մեր ընկերությունը առաջարկում է սպորտային իրադարձությունների խաղադրույքների մեծ ծրագիր և համարվում է առաջատար այս բնագավառում: Այսօր VIVAROBET-ը հանդիսանում է հեռանկարային բուքմեյքերական ընկերություն, որը սպասարկում է ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ խաղացողներին ԱՊՀ երկրներից և արտասահմանից` առաջարկելով նրանց ծառայությունների բացառիկ փաթեթ: VIVAROBET-ը բոլոր հաճախորդների անվտանգությունն է, հուսալիությունը յուրաքանչյուր խաղադրույքի հաշվարկի ժամանակ և խոշոր շահումների 100%-անոց երաշխավորված վճարումը: Այն անհատական մոտեցում է յուրաքանչյուր հաճախորդին, բազմաթիվ սպորտային մրցույթների դիտում է, հնարավորություն է խաղադրույք կատարելու բոլոր ցուցադրվող խաղերի ընթացքում, LIVE խաղադրույքների շահումների վճարումն է անմիջապես իրադարձության ավարտից հետո: Այն բարձրակարգ սպասարկում է ինչպես հաճախորդների սպասարկման կենտրոնների բուքմեյքերների կողմից, այնպես էլ գլխավոր գրասենյակի բոլոր աշխատակիցների կողմից: Բոլոր վիճելի հարցերը քննարկվում և լուծում են ստանում անձամբ ընկերության տնօրենի կողմից: Շնորհակալ ենք մեր կայք այցելության համար և հուսով ենք, որ Դուք գոհ կմնաք մեր խաղերից և ծառայություններից, գերազանց ժամանակ կանցկացնեք մեր հետ: Եթե Դուք օգնության կարիք կունենաք կամ կլինեն առաջարկություններ, խնդրում ենք դիմել մեզ:

    VIVAROBET բրենդի ներքո աշխատում են Հաճախորդների Սպասարկան ավելի քան 120 Կենտրոններ, որտեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր կանոնակարգին, լիցքավորել Ձեր խաղային հաշվեհամարը, կատարել խաղադրույք, ստանալ շահումներ և խորհրդատվություն Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Եվս մեկ նվաճում. մեր խաղադրույքների ծրագիրը առաջարկվում է 6 լեզուներով, և մենք կանգ չենք առնի այսքանի վրա: Այցելեք <<Լիցքավորել հաշվեհամարը>> էջը, ընտրեք հաշվեհամարը լիցքավորելու Ձեզ հարմար միջոցը, որով Դուք կլիցքավորեք Ձեր հաշվեհամարը, կկատարեք խաղադրույք և կստանաք շահումներ: Մեզ մոտ գործում է դեպոզիտների ընդունման ավտոմատ եղանակ ինտերնետի առաջատար վճարային համակարգերի միջոցով. MoneyBookers, WebMoney Transfer, EDram, Arca, Aneliq, UNIstream, MoneyGram. Փոխանցում կրեդիտ-դեբիտ քարտերով VISA, MASTERCARD, DELTA/VISA DEBIT, VISA ELECTRON, AMERICAN EXPRESS JCB.

    http://www.vivarobet.com/

    VIVARO
    bet
    Мои файлы | Просмотров: 327 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.02.2011 | Комментарии (0)

    Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը  

    Փետրվար 19, 2011

    Այսօր` փետրվարի 19-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է  Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը:

    Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սուրբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սուրբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան`Մանրամասն..


    Արդյունավետ երեք տարիներ

    Տեղադրվել է 19-02-2011
    Այսօր լրանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու երրորդ տարեդարձը:
    Առաջին հայացքից նախորդ երեք տարիները պետք է որ շատ կարճ ժամանակահատված թվային ինչ-որ բան ասելու, ինչ-որ վերլուծություններ անելու և գնահատականներ տալու համար, սակայն սա միայն առաջին հայացքից:
    Մանրամասն...



    Փող՝ գումարած գիտելիքներ



    Ըստ ՀՀ սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարների, Հայաստանը պետք է սփյուռքահայերի կարծիքը հաշվի առնելով բարելավի բիզնես միջավայրը եւ խրախուսի սփյուռքի բիզնես-ծրագիր ներդրումները:
    Ապրիլի 29-ին եւ 30-ին Երեւանում կանցկացվի առեւտրաարդյունաբերական էթնիկ պալատների (հայ-սիրիական, հայ-չեխական, հայ-հնդկական եւ այլն) ղեկավարների համաժողով՝ ուղղված Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացմանը: Նախաձեռնության հեղինակը հայ-կանադական պալատն է: Համաժողովի կազմակերպման եւ անցկացման հարցերը քննարկվեցին երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հավաքին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահները:
    Մանրամասն...

    «Հայոց արծիվները» հրապարակում քոչարի պարեցին
    Картинка 1 из 84

    Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Հայոց արծիվներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառումը` նվիրված Հայոց պետականության 20-ամյակին, «Հայոց արծիվներ»-ի 1-ամյակին և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-ամյակին:
    Նշենք, որ միջոցառմանը ներկա էին «Հայոց արծիվներ» կազմակերպության 57 մասնաճյուղ-գրասենյակների 10 հազար անդամներ:
    Մասնակիցների երթը մեկնարկել էր Մատենադարանի կից հրապարակից, այնուհետև երիտասրադները անցել են Ֆրանսիայի հրապարակով, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով և Հանրապետության հրապարակում պարել հայոց քոչարին:
    Հիշեցնենք նաև, որ երթին, հիմնականում, մասնակցում էին երիտասրադներ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերից և քաղաքներից, որտեղ «Հայոց արծիվներն» ունեն ներկայացուցչություններ:
    (Aysor.am) 

    ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է

    article's photo
    Ամեն տարի այս օրը Հայաստանի Ազգային գրադարանը հանդես է գալիս մարզային, համայնքային գրադարաններին 20-30-ական միավոր գրականության նվիրատվությամբ: Այս տարի, բացի այս գրադարաններից, Ազգային գրադարանը կայցելի նաև «Փոքր Մհեր» կադետասեպուհական համալիր` գրադարանի տնօրինության, սաների և սպայական կազմի հետ հանդիպման և «Փոքր Մհեր»-ին կնվիրի պատմահայրենասիրական, գեղարվեստական գրականություն: Ազգային գրադարանը նաև կոչ է անում երիտասարդությանը Սուրբ Սարգսի տոնին, որը համընկնում է գիրք նվիրելու օրվան, նվիրել միմյանց գրքեր: Մանրամասն...

    Եվրամիությունը 100 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին

    19.02.2011



    Երեկ Եվրամիությունը հաստատել է ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին 100 մլն եվրո ֆիանսական օգնություն տրամադրելու մասին փաթեթը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։
    Հաղորդվում է, որ ընդհանուր գումարից մինչև 65 մլն եվրո Հայաստանին կտրամադրվի վարկի տեսքով, իսկ մինչև 35 միլիոն եվրո՝ որպես դրամական օժանդակություն։

    Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ օժանդակության տրամադրումը կախված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև հաստատված օգնության ծրագրերի ընթացքից: Դրամական օգնության դիմաց Հայաստանն ԱՄՀ-ի առջև պարտավորվել է կրճատել պետական պարտքը, բարեփոխել կենսաթոշակային և հարկային համակարգերը, ինչպես նաև պետբյուջեի նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը։

    «Օգնության առաջին մասը՝ 40 մլն եվրո, Հայաստանին կտրամադրվի Ազգային ժողովի կողմից՝ օգնության այդ փաթեթի պայմանների վավերացումից հետո, իսկ մնացած մասը՝ 2011թ. վերջին»,- նշված է Եվրահանձնաժողովի կայքում:
    Եվրահանձնաժողովը Եվրամիության գործադիր մարմինն է` կառավարությունը:(Tert.am)

     
    Սիրո հրաշքին սպասելիս

    Աղաբլիթ ճաշակած աղջիկներն ու տղաներն այսօր միմյանց նվերներ կհանձնեն

    Այսօր նշվում է երիտասարդների եւ սիրո բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը։ Ս. Սարգիս զորավարը իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Ժողովրդական սովորության համաձայն, չամուսնացած երիտասարդները նախորդ գիշերը պետք է աղաբլիթ ճաշակեն՝ ակնկալելով իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը։ Ասել է թե՝ այդ գիշեր նրանք քուն են մտնում հրաշքի սպասումով։ Օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբում դնելով՝ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի, Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը։ Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում։

    19-02-2011

    Мои файлы | Просмотров: 340 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 19.02.2011 | Комментарии (0)

    Տեսանյութեր

    18.02.2011

    Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը



    Ընդդիմությունը երթ անցկացրեց


    Մատենադարանի մոտ անցկացվեց ՀԱԿ հանրահավաք



    Էջմմիածինն ուզում է ճանկել սփյուռքի եկեղեցիների փողերը

      Ըստ «Հրապարակ» թերթի տվըալների` Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին: Նամակում եկեղեցու ղեկավար մարմին հանդիսացող խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Ֆրանսիայի թեմում ստեղծված իրավիճակի առթիվ: Մանրամասն...




    Ինչի՞ համար են գերտերությունները Հայաստանի համար «կատաղի պայքար մղում»

    Ըստ «Առավոտ» թերթի` «Նրանք, ովքեր ասում են, որ գերտերությունները Հայաստանի համար կատաղի պայքար են մղում, կարո՞ղ են բացատրել, թե այդ ինչով ենք մենք այդքան հետաքրքիր Արևմուտքի և մասնավորապես, Միացյալ Նահանգների համար` նավթո՞վ, մեծ շուկայո՞վ, ժողովրդավարության կղզյակ լինելո՞վ, թե՞ ինչ-որ անզուգական մտավոր էլիտայով, որը կարող է իր խոսքն ասել ժամանակակից տեխնոլոգիաներում կամ մշակույթում։ Ռուսաստանի համար Հարավային Կովկասը և ընդհանրապես Կովկասը շատ կարևոր է ռազմավարական իմաստով, իսկ մնացածներին դա հետաքրքրում է «այնքանով՝ որքանով»։ Արդյոք դրա լավագույն ապացույցն այն չէ՞, որ մեր իշխանության և ընդդիմության բոլոր լիդերները պարբերաբար գնում են Մոսկվա և փորձում են Կրեմլում ապացուցել, որ հենց իրենք են լինելու Հայաստանի լավագույն «մարզպանը»։
    Մանրամասն...

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 18 փետրվարի, 2011 Վիդեո


    Мои файлы | Просмотров: 311 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.02.2011 | Комментарии (0)

    ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԵՄ` ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ

    Ազգիս այն հատվածը, որը շունչը պահած սպասում էր, թե Գագիկ Ծառուկյանն ու իր գլխավորած քաղաքական ուժը պետք է ստորագրեն կոալիցիոն նոր հուշագիրը, կարող են գնալ ու հանգիստ քնել այսօր` Ծառուկյանն, այո, ստորագրեց: Իսկ ազգիս այն հատվածը, որ հուսով էր, թե Ծառուկյանը չի ստորագրի եւ ընդհանրապես դուրս կգա կոալիցիայից, ու ոչ միայն դուրս կգա կոալիցիայից, այլեւ կգա ու կմիանա իրենց, ու միասին իշխանափոխություն կանեն, խորապես հիասթափված է, առայժմ այդպիսի բան տեղի չի ունենա` ստիպված պետք է յոլա գնա «Հին արեւելքով» միայնակ գլոբալիզացիայի հետեւից հասնողների «իշխանափոխությամբ»:
    Մանրամասն...
    Լուսանկարներ...
     
    Չօգտագործված մեծ ներուժ կա

    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է
    Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիին

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ։
    Մանրամասն...

    Խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք պետք է հաշվի առնեն, որ վերջին խոսքը ԼՂՀ ժողովրդինն է. Արցախի ԱԳՆ

    18.02.2011


    Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն այսօր հանդես է եկել «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցի մեկնաբանությամբ՝ հայտարարելով, որ «Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցն ուսումնասիրելիս` հանգում ես այն եզրակացության, որ այն գրվել է բացառապես նպատակ ունենալով համոզել Հայաստանին «մեղմացնել» դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում:
    Մանրամասն...

    ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի և չի ունենա

    ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի և չի ունենա

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 17 փետրվարի, 2011 Վիդեո

    ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸՙ ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
    Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 13.00-15.00-ն Բեռլինում Սումգայիթյան եղեռնագործության (1988, 27.02-29.02) հիշատակի միջոցառում է անցկացվելու: Նախՙ ԳԴՀ մայրաքաղաքի կենտրոնումՙ Հումբոլտ համալսարանի կենտրոնական շենքի առջեւՙ ցույց եւ հսկում, այնուհետեւՙ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի ավետարանական Լուիզենքիրշեումՙ հոգեհանգստյան պաշտոն, որ կմատուցի համայնքի հովիվ Գնել Գաբրիելյանը: Օրվա բանախոսները երկուսն ենՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը եւ Գերմանիայում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:  «Այսօր մեր պարտքն է հիշյալ ոճրագործությունը միջազգային հանրությանը ներկայացնելՙ պահանջելով պատշաճ գնահատական տալ կատարվածին», ասված է ԳԿԽ հաղորդագրության մեջ:
    Աղբյուր... 






    Мои файлы | Просмотров: 367 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.02.2011 | Комментарии (0)

    Աննա-Մարիա Գալոյան

    "Հավատարիմ եմ իմ խենթությանը:)”

    Նա շիկահեր է, գիտի` ինչում է կյանքի քաղցրությունը, երակներում էստոնահայկական արյուն է հոսում, քաղաքական հարցեր է քննարկում, հետո էլ դոլմա փաթաթում, Playboy-ի շապիկին հայտնվելն ու ցանկալիության ռեյտինգները ամենեւին էլ կյանքի իմաստը չեն ու… Մի խենթ արարք կա, որից այդպես էլ չի կարողանում հրաժարվել:):

    Էստոնիայում քաղաքականությամբ զբաղվող Աննա-Մարիա Գալոյանի հետ  Bravo.am-ը իր ընթերցողներին ծանոթացրել է նախորդ տարի: Ցանկության դեպքում կարող եք հիշողությունները թարմացնել ` http://www.bravo.am/news/anna-maria-galojan/ , նաեւ օրերս իրականացված հարցազրույցը կարդալ մինչեւ ամենահայտնի էստոնահայուհուն հենց Երեւանում կհյուրընկալենք, կլուսանկարենք ու երեւանյան զրույց կունենանք:):
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 328 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.02.2011 | Комментарии (0)

    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.
    Նայիր,քեզ դուր կգա...


    Հեղինակ.
    Վլադիմիր Սարգսյան (Երեւան)

        


     

     



    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 241 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.02.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024