Воскресенье, 22.09.2024, 14:32
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 13
    Гостей: 13
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    19.02.2011, 17:13
    Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը  
    Փետրվար 19, 2011

    Այսօր` փետրվարի 19-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է  Սուրբ Սարգսի տոնը` Երիտասարդների օրհնության օրը:

    Սուրբ Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սուրբ Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան եւ սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլեւ հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Սուրբ Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան`Մանրամասն...

     
    Արդյունավետ երեք տարիներ

    Տեղադրվել է 19-02-2011
    Այսօր լրանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելու երրորդ տարեդարձը:
    Առաջին հայացքից նախորդ երեք տարիները պետք է որ շատ կարճ ժամանակահատված թվային ինչ-որ բան ասելու, ինչ-որ վերլուծություններ անելու և գնահատականներ տալու համար, սակայն սա միայն առաջին հայացքից:
    Մանրամասն...



    Փող՝ գումարած գիտելիքներ



    Ըստ ՀՀ սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարների, Հայաստանը պետք է սփյուռքահայերի կարծիքը հաշվի առնելով բարելավի բիզնես միջավայրը եւ խրախուսի սփյուռքի բիզնես-ծրագիր ներդրումները:
    Ապրիլի 29-ին եւ 30-ին Երեւանում կանցկացվի առեւտրաարդյունաբերական էթնիկ պալատների (հայ-սիրիական, հայ-չեխական, հայ-հնդկական եւ այլն) ղեկավարների համաժողով՝ ուղղված Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացմանը: Նախաձեռնության հեղինակը հայ-կանադական պալատն է: Համաժողովի կազմակերպման եւ անցկացման հարցերը քննարկվեցին երեկ ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հավաքին մասնակցում էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահները:
    Մանրամասն...

    «Հայոց արծիվները» հրապարակում քոչարի պարեցին
    Картинка 1 из 84

    Հանրապետության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց «Հայոց արծիվներ» կազմակերպության նախաձեռնած միջոցառումը` նվիրված Հայոց պետականության 20-ամյակին, «Հայոց արծիվներ»-ի 1-ամյակին և ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-ամյակին:
    Նշենք, որ միջոցառմանը ներկա էին «Հայոց արծիվներ» կազմակերպության 57 մասնաճյուղ-գրասենյակների 10 հազար անդամներ:
    Մասնակիցների երթը մեկնարկել էր Մատենադարանի կից հրապարակից, այնուհետև երիտասրադները անցել են Ֆրանսիայի հրապարակով, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով և Հանրապետության հրապարակում պարել հայոց քոչարին:
    Հիշեցնենք նաև, որ երթին, հիմնականում, մասնակցում էին երիտասրադներ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերից և քաղաքներից, որտեղ «Հայոց արծիվներն» ունեն ներկայացուցչություններ:
    (Aysor.am)  

    ԱՅՍՕՐ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՆ Է

    article's photo
    Ամեն տարի այս օրը Հայաստանի Ազգային գրադարանը հանդես է գալիս մարզային, համայնքային գրադարաններին 20-30-ական միավոր գրականության նվիրատվությամբ: Այս տարի, բացի այս գրադարաններից, Ազգային գրադարանը կայցելի նաև «Փոքր Մհեր» կադետասեպուհական համալիր` գրադարանի տնօրինության, սաների և սպայական կազմի հետ հանդիպման և «Փոքր Մհեր»-ին կնվիրի պատմահայրենասիրական, գեղարվեստական գրականություն: Ազգային գրադարանը նաև կոչ է անում երիտասարդությանը Սուրբ Սարգսի տոնին, որը համընկնում է գիրք նվիրելու օրվան, նվիրել միմյանց գրքեր: Մանրամասն...

    Եվրամիությունը 100 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին

    19.02.2011



    Երեկ Եվրամիությունը հաստատել է ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին 100 մլն եվրո ֆիանսական օգնություն տրամադրելու մասին փաթեթը։ Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում։
    Հաղորդվում է, որ ընդհանուր գումարից մինչև 65 մլն եվրո Հայաստանին կտրամադրվի վարկի տեսքով, իսկ մինչև 35 միլիոն եվրո՝ որպես դրամական օժանդակություն։

    Եվրահանձնաժողովն ընդգծել է, որ օժանդակության տրամադրումը կախված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Հայաստանի միջև հաստատված օգնության ծրագրերի ընթացքից: Դրամական օգնության դիմաց Հայաստանն ԱՄՀ-ի առջև պարտավորվել է կրճատել պետական պարտքը, բարեփոխել կենսաթոշակային և հարկային համակարգերը, ինչպես նաև պետբյուջեի նկատմամբ ֆինանսական վերահսկողությունը։

    «Օգնության առաջին մասը՝ 40 մլն եվրո, Հայաստանին կտրամադրվի Ազգային ժողովի կողմից՝ օգնության այդ փաթեթի պայմանների վավերացումից հետո, իսկ մնացած մասը՝ 2011թ. վերջին»,- նշված է Եվրահանձնաժողովի կայքում:
    Եվրահանձնաժողովը Եվրամիության գործադիր մարմինն է` կառավարությունը:(Tert.am)

     
    Սիրո հրաշքին սպասելիս

    Աղաբլիթ ճաշակած աղջիկներն ու տղաներն այսօր միմյանց նվերներ կհանձնեն

    Այսօր նշվում է երիտասարդների եւ սիրո բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնը։ Ս. Սարգիս զորավարը իր որդու՝ Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Ժողովրդական սովորության համաձայն, չամուսնացած երիտասարդները նախորդ գիշերը պետք է աղաբլիթ ճաշակեն՝ ակնկալելով իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը։ Ասել է թե՝ այդ գիշեր նրանք քուն են մտնում հրաշքի սպասումով։ Օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբում դնելով՝ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։ Ըստ ավանդույթի, Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը։ Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում։

    19-02-2011

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 340 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024