Воскресенье, 22.09.2024, 14:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 11
    Гостей: 11
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    21.02.2011, 13:15


    Այսօր Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է Մայրենի լեզվի օրը

    Հայաստանում փետրվարի 21-ին նշում են Մայրենի լեզվի օրը: Հայերենը հնդեվրոպական ընտանիքի լեզու է, որն առանձին խումբ է կազմում: Այն ամենահին գրավոր լեզուներից է:

    Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո առաջացավ ազգային այբուբեն ստեղծելու խիստ անհրաժեշտություն: Այդ խնդրով հայ եկեղեցին հանձնարարեց զբաղվել Մեսրոպ Մաշտոցին, որը 405թ-ին ստեղծեց հայոց այբուբենը: Այբուբենում Մաշտոցին հաջողվեց պատկերել հայոց լեզվի հնչյունաբանությունը: Դա նպաստեց Հայաստանում քրիստոնեության տարածմանը և ազգային գրականության զարգացմանը:

    Ողջ աշխարհում հիմա հայոց լեզվով խոսում է շուրջ 15 միլին մարդ:

    Տոնի հետ կապված` Հայաստանի Ազգային գրադարանում, երկրի ուսումնական հաստատություններում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:




    Խոսք իմ որդուն.
    ՔՈ ՄԱ՛ՅՐ ԼԵԶՈՒՆ ՉՄՈՌԱՆԱ՛Ս...


    Նախագահ. Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից

    21.02.2011

    Картинка 18 из 1573

    «Այս տարի Հայաստանի Հանրապետությունում վեցերորդ անգամ պաշտոնապես նշվում է Մայրենի լեզվի օրը, որը լեզվի պահպանության և զարգացման խնդիրներին անդրադառնալու, դրանք քննարկելու լրացուցիչ առիթ է», - այս մասին նշվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում` նվիրված Մայրենի լեզվի օրվանը։
    «Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և մշակույթով` արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են: Այստեղ մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից է, այլև նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինքնության վահանը:
    Հեռանալ հայոց լեզվից նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ ևս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին:
    Շնորհավորում եմ բոլորիս Մայրենիի օրվա կապակցությամբ: Փառաբանե՛նք մեր լեզուն, պահպանե՛նք ու զարգացնե՛նք այն, լինե՛նք մեր պատմությանն ու մեր ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետնորդներ», - ասված է ՀՀ Նախագահի մամլո գրասենյակի տարածած ուղերձում: (Aysor.am)
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 368 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024