Воскресенье, 22.09.2024, 14:32
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 13
    Гостей: 13
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    18.02.2011, 11:59
    ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԵՄ` ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ

    Ազգիս այն հատվածը, որը շունչը պահած սպասում էր, թե Գագիկ Ծառուկյանն ու իր գլխավորած քաղաքական ուժը պետք է ստորագրեն կոալիցիոն նոր հուշագիրը, կարող են գնալ ու հանգիստ քնել այսօր` Ծառուկյանն, այո, ստորագրեց: Իսկ ազգիս այն հատվածը, որ հուսով էր, թե Ծառուկյանը չի ստորագրի եւ ընդհանրապես դուրս կգա կոալիցիայից, ու ոչ միայն դուրս կգա կոալիցիայից, այլեւ կգա ու կմիանա իրենց, ու միասին իշխանափոխություն կանեն, խորապես հիասթափված է, առայժմ այդպիսի բան տեղի չի ունենա` ստիպված պետք է յոլա գնա «Հին արեւելքով» միայնակ գլոբալիզացիայի հետեւից հասնողների «իշխանափոխությամբ»:
    Մանրամասն...
    Լուսանկարներ...

    Չօգտագործված մեծ ներուժ կա

    Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է
    Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիին

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի հետ։
    Մանրամասն...

    Խաղաղարար գործընթացի բոլոր գործող անձինք պետք է հաշվի առնեն, որ վերջին խոսքը ԼՂՀ ժողովրդինն է. Արցախի ԱԳՆ

    18.02.2011


    Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն այսօր հանդես է եկել «Միջազգային ճգնաժամային խմբի» զեկույցի մեկնաբանությամբ՝ հայտարարելով, որ «Միջազգային ճգնաժամային խմբի» (ICG) «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցն ուսումնասիրելիս` հանգում ես այն եզրակացության, որ այն գրվել է բացառապես նպատակ ունենալով համոզել Հայաստանին «մեղմացնել» դիրքորոշումը բանակցային գործընթացում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում:
    Մանրամասն...

    ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի և չի ունենա

    ԼՂՀ-ն անկախ Ադրբեջանի հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի և չի ունենա

    Վիդեո

    Օրվա տեսաշար, 17 փետրվարի, 2011 Վիդեո


    ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸՙ ՊԱՏՇԱՃ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
    Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 13.00-15.00-ն Բեռլինում Սումգայիթյան եղեռնագործության (1988, 27.02-29.02) հիշատակի միջոցառում է անցկացվելու: Նախՙ ԳԴՀ մայրաքաղաքի կենտրոնումՙ Հումբոլտ համալսարանի կենտրոնական շենքի առջեւՙ ցույց եւ հսկում, այնուհետեւՙ Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի ավետարանական Լուիզենքիրշեումՙ հոգեհանգստյան պաշտոն, որ կմատուցի համայնքի հովիվ Գնել Գաբրիելյանը: Օրվա բանախոսները երկուսն ենՙ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը եւ Գերմանիայում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: «Այսօր մեր պարտքն է հիշյալ ոճրագործությունը միջազգային հանրությանը ներկայացնելՙ պահանջելով պատշաճ գնահատական տալ կատարվածին», ասված է ԳԿԽ հաղորդագրության մեջ:
    Աղբյուր... 



    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 367 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024