Четверг, 14.11.2024, 23:23
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 281-290
    Страницы: « 1 2 ... 27 28 29 30 31 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    "Հանցագործները փորձում են խուսափել թողած հետքերից..."
    (Ճանճը թանում ինքն է փչանում )
    12.03.2011

    Կամ՝ Թուրքիայի փոխհյուպատոսը Բեռլինում բացված Հայոց ցեղասպանության ցուցադրությունում

    Այստեղ ճանճեր կան. ուրեմն թան չպահե՞լ... Ճանճը թանը փչացնելու այլ տարբերակ չունի, քան թանի մեջ ընկնելն ու... Թեկուզ ինքն էլ ոչնչանա...
    Բեռլինում Թուրքիայի փոխհյուպատոս Մերթ Դոգանն անձամբ է այցելում Գերմանիայի մայրաքաղաքում բացված Հայոց ցեղասպանության լուսանկարների ցուցահանդես, սակայն ոչ թե սեփական պատմությանն առերեսվելու, այլ ցուցահանդեսը փակելու պահանջ ներկայացնելու, ինչ—ինչ թեզեր քարոզելու համար. մի խոսքով՝ նույն «ճանճի» առաքելությամբ։ Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ. «ճանճն» ընկավ թանի մեջ, ու «սպիտակի» վրա հայտնված «սեւ» կետը դարձավ խիստ հայացքների ուշադրության թիրախ։
    Մանրամասն...

    «Ջավախքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի»
    Картинка 4 из 1395

    Ջավախքը, գտնվելով կոմունիկացիոն խաչմերուկում և լինելով տարանցիկ ճանապարհ, մեծ նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ Ամերիկայի ու Եվրոպայի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ջավախքցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանը:
    Ըստ նրա` ջավախահայերի համար չափազանց կարևոր է Հայաստանի ակտիվ գործունեությունը և նրանց հանդեպ տարվող քաղաքականությունը. «Ես չեմ վարանում ասել, որ Ջավախքում հայապահպանումն ու սոցիալական ամրությունը Հայաստանի պետականության պահպանման կարևորագույն գրավականն է, և Ջավախքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սակայն Հայաստանի իշխանությունները տարբեր առումներով փորձում են հիասթափեցնել Ջավախքին ու Ջավախքի ժողովրդին»։ Մանրամասն...
     
    Мои файлы | Просмотров: 361 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.03.2011 | Комментарии (0)

    Տալլիննի "Երեւան" մշակութային հանրության մարտի 12-ին տեղի ունեցած նարդիի մրցաշարում հաղթեց Ավետիք Հայրապետյանը
    http://www.irma-l.ru/pictures/h2-nardi_srednie250x500_der_fishki.jpg
     
    Ավետիք Հայրապետյան

    Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ 
    Յուրաքամչյուր Շաբաթ օր (13.00 - 17.00 ), Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ, երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
    Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
    Բարի՜ գալուստ:

    Ո՞Վ, ԵԹԵ՜ Ո՛Չ ՄԵ՛ՆՔ...

    Տեղեկություն.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"  


    Պատանի պետրոսյականներ՝ Ռուբեն Հայրապետյանը եւ Վլադիմիր Հարությունյանը հաղթեցին «Երեւան» մշակութային հանրության շախմատի պատանեկան մրցաշարում


    Մարտի 11-ին Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում  տեղի ունեցած շախմատի պատանեկան մրցաշարում իրենց տարիքային խմբերում գերազանց ելույթ ունեցան ակադեմիայի սաներ՝ 15-ամյա Ռուբեն Հայրապետյանը եւ 8-ամյա Վլադիմիր Հարությունյանը:

    Ռուբեն Հայրապետյան

    Վլադիմիր Հարությունյան

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա
    http://sgcc.ucoz.ru/

    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ...
    Հարգելի ազգակիցնե՜ր,
    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան փնտրամ է համախոհներ ուրիշ երկրներում բնակվող հայազգի և ռոսախոս երեխաների համար բացելու շախմատի հատուկ մասնաճյուղեր: Մարզումները՝ ըստ ցանկության՝ հայերեն կամ ռուսերեն լեզուներով:
    Փորձե՜ք...


    Գրիգոր Հայրապետյան
    Շախմատի մարզիչ
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/ 
     
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Мои файлы | Просмотров: 321 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.03.2011 | Комментарии (0)

    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    11.03.2011
    Картинка 44 из 157

    Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունն ողջունում է Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հստակ դիրքորոշումը: Սա այն սպասելիքներից էր, որի շուրջ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը վերջերս բազմիցս հայտարարել էր իր մամլո ասուլիսներում: Ըստ Գրիգորյանի սպասվում է ավելին, այս տարվա ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ կլինեն ևս մի քանի երկրների կողմից դրական արձագանքներ: Ասենք, որ այս հարցին խիստ նպաստում է նաև Ադրբեջանի <<կառուցողական>> վերաբերմունքը: Մասնավորապես հետաքրքրական է Արցախ այցելած օտարերկրյա  քաղաքական և տնտեսական խոշոր գործիչներին <<պերսոնա նոնգրադա>> հայտարարելու Ադրբեջանի պրակտիկան: Համարյա բոլոր այդ անձինք վերադառնալով լծվում են Արցախի անկախության պայքարին, քանի որ այլևս ապացուցված են համարում, որ այդպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է երկխոսելն ապսուրդ է: Կոնկրետ, օրինակ, Սլովակիայում ունենք <<պերսոնա նոնգրադաի շքանշանակիրների>> մի ամբողջ խումբ, որն Արցախի անկախության համար պայքարող մարտիկների մի ջոկատի է վերածվել: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի պարագային, ապա հայտնի է, որ ԱԳ նախարարին Արցախի ինքնորոշման շուրջ հարցն ուղղեց Ֆրանսիայի սենատի անդամ, <<պերսոնա նոնգրադայի շքանշանակիր>> Ֆրանսուա Ռոշբլուան, և անկասկած նրա շնորհիվ էր, որ այսօր հնչեց Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիրքորոշումը: ԵՀՄՖ-ն անկասկած շատ բարձր է գնահատում ֆրանսահայ լոբիստերի կողմից կատարված աշխատանքները և Արցախի նախագահ Բակո Սահակյանի պատմական այցը Փարիզ, որի շնորհիվ արժանացանք այս արդյունքին:
     Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության մենք սպասելիքներ ունենք նաև Հայաստանի իշխանություններից: Կարիք կա կատարելու երկու կարևոր քայլ.
    [b]1. Արցախին շուտափույթ դարձնել բանակցությունների կողմ[/b]
    [b]2.Հայաստանի ԱԺ-ում վերահաստատել Արցախի անկախության փաստը:[/b]
    Ընդ որում ՀՀ ԱԺ-ն կարող է Արցախի անկախությունը ճանաչել անմիջապես այն բանից հետո, երբ Արցախին բանակցությունների կողմ դարձնելու պահանջին Ադրբեջանն ընդիմանա ու փորձի կասեցնել: Այս քայլերից հետո բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում են հայկական ուժեղ լոբիստներ կամ լոբիստական կազմակերպություններ հնարավոր կդառնա համոզելու տեղական պառլամենտներին միանալու Արցախի ինքնորոշման սկզբունքը հաստատող գործընթացներին, ու շատ կարճ ժամանակ հետո կարելի է ակնկալել այն ինչ ասվում է ԵՀՄՖ-ի նախագահի կողմից. Արցախի անկախությունը հաստատող բանաձևեր:
        ԵՀՄՖ-ն ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին աշխատել համատեղ և կուռ ծրագրով վերոհիշյալ ռազմավարությունը իրականացնելու համար:

    [b]ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն[/b]
    11.03.2011թ.
    Мои файлы | Просмотров: 294 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.03.2011 | Комментарии (0)


    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.

    «ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ» թերթի ընթերցողները «ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ» թերթում...

    Երբ անց եմ կենում մոտով կրպակի,
    որի ծաղիկանք աչքով են անում ամեն անցնողի,
    մեկ- մեկ տեսնում եմ մի տարիքով կին,
    որի տուփի մեջ մի փոքրիկ փիսիկ նայում է ուրախ,
    կարծես մի հարց է բոլորին տալիս,
    թէ ինձ մի գնեք, եթ ժպիտ չունեք ինձ նվեր տալու,
    եթէ քայլում էք աշխարհից դժգոհ
    առանց փնտռելու հենց ձեզ սիրողին

    Նայում է ինձ փիսիկը ուրախ,
    կարծես ասում է .
    -Տար ինձ քո հետ կյանքիդ ճանփեքով
    ու միշտ հուշ կանես հոգուտ փիսիկին,
    ինձ ժպիտ կանես, գուրգուրանք կտաս
    և ուրախ- ուրախ քո ճանփեն կանես:

    Նայում եմ ես տուփի փիսիկին ու ինձ թվում է,
    թէ ինձ է գալիս փիսիկն անցած իմ կյանքի միջից,
    ժպիտ է անում ու փարվում է ինձ,
    հենց մարդկանց միջին ինձ սեր է տալիս:

    Մենք չորս ընկեր էինք,
    նույն դասարանում
    ու չորսս էլ աչքներս չռած
    նայում էինք սիրով մեր ուսուցչուհուն:
    ու կարծում էինք, թէ գրկել ենք նրան
    և գալարվում ենք կրքով մեր անսանձ:

    Նրան բոլորը փիսիկ էին ասում,
    չգիտես ու’մից անուն փոխ առած,
    գուցէ’ իր ճկուն մարմնի համար
    կամ էլ ժպտացող աչքերի համար:
    Ի՛նձ վիճակվեց բախտ
    ժպիտի միջից մի խնդիրք լսել՝
    իրեն օգնել է քիչ պետք
    ծանր գրքերը մինչև տուն տանել:

    Ինձ բախտ վիճակվեց
    ու մենք , երկուսով, մեր սերը արինք,
    իրար ժպտալով խելագառ դառած,
    թիեզերքով մեկ մեր ճիչը արած:

    Դասերից հետո տուն էի շուտ վազում,
    իմ ճաշը անում իմ անկուշտ փորով
    ու կամ մեր տանիգ, կամ էլ խանութից
    համով բան վերցրած Փիսիկին վազում:

    Մի օր Փիսիկը գնաց շատ հեռու
    ու ես չգտա նրան իմ կյանքում,
    բայց ինձ հետ է նա՝ սպասող սրտում,
    ու կյանք է տալիս ճամփով քայլելում:

    Ես ստափվեցի ձայնից փիսիկի,
    որն ինձ էր ձգտում իր տուփի միջից,
    գուցէ’ հույս ուներ, որ իրեն փրկեմ ,
    իմ մարվող կյանքին ժպիտ նվիրեմ,

    Էլ ես չէմ անցնում մոտով կրպակի
    ու չեմ բարեվում ժպտացող ծաղկանց,
    որ հանկարծ փիսիկն ինձ աղերսանք չանի,
    իմ սիրո հուշով սիրտս չվառի:

    01.09.2010
    *
    Կարապետ Ասլամազյան
    (Երեւան)

    ==============================================

    Աֆղանստանում հայեր կան և խոսում են գրաբար հայերենով:
    Նրանցից մի մասը շիկահեր է և կապուտաչյա: Շատերը ապրում են սարերում, քարանձավներում: Նրանք հեթանոսներ են:Դրա մասին ինձ պատմել է իմ ընկեր, շիկահեր ու կապուտաչյա աֆղանցի Սուլթանը, որը չի խոսում հայերեն բայց ասում է, որ ծագումով հայ է բայց ապրել է տաջիկական մասում և խոսում է ռուսերեն: Դրա մասին պատմում է նաև ռուսական сармат ֆիլմը որը համանուն գրքից է: Աղվանական պատերազմի ռազմական հատուկ օպերացիայի ռուս սպայի վկայությունը, ինչպես նաև նույն պատերազմում Ամերիկյան հետախուզության սպայի վակյությունների մեջ կան նրանց մասին: Կարելի է նրանց նկարները նաև գտնել ինտերնետում յություբի մեջ արիացիներ կամ իսկական արիացիներ բառերով: Իմ մի ուրիշ ընկեր ֆրանսիացի արեվելագետ-լեզվագետը պատմում է, որ Սիրիայի Հյուսիսում անապատային տարածքներում մարդիկ են ապրում որոնց արաբները անվանում են հայեր, որոնք խոսում են հայերեն սակայն նրանց հավատքը ոչ Իսլամական է , ոչ քրիստոնեական:Նրանց կենցաղը և մշակույթը զգալիորեն տարբերվում է և մերինից և արաբականից: Հնդկաստանում էլ կան դրա մասին գրված է մեծ տետրակ, որ կոչվում է Հորդորակ, գրքի մեջ գրված հայ վաճառականի կողմից տասնութերրորդ դարում: Իմ մի այլ ընկերը պատմում է, որ Հնդկաստանում ինչ որ կորած ռեգիոնում, որի անունը չեմ հիշում տեսել է հայերեն խոսացող մարդկանց, որոնք քրիստոնեության մասին տեղեկություն չունեին և երբ հարցրել է տեղական հայ կրոնական սպասավորին, նրան պատասխանել են, որ դրանք հայեր չեն կարող լինել, քանի որ քրիստոնյա չեն, իսկ հայերենի փաստի մասին պատասխանել են, որ հնարաոր է սովորել են :Իսկ Թուրքիայում ևս նման հայեր շատ կան մենք դրա մասին բազմիցս անգամ խոսել ենք:

    Կարապետ Ասլամազյան
    (Երեւան)

    11.03.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Мои файлы | Просмотров: 317 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.03.2011 | Комментарии (0)

    Բավարար ներուժ եւ անհրաժեշտ նախադրյալներ
    11.03.2011

    Ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Լատվիայի Հանրապետություն

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ռիգայում այցելել է հայկական եկեղեցի, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
    Մանրամասն...




    Ղարաբաղյան հակամարտության կողմերը տեսանելի ապագայում կկարողանան որոշակի պայմանավորվածության հասնել, գտնում է ՀՀ նախագահը Ղարաբաղյան հակամարտության կողմերը տեսանելի ապագայում կկարողանան որոշակի պայմանավորվածության հասնել, գտնում է ՀՀ նախագահը Սերժ Սարգսյան. Սոչիի հանդիպումից հետո Հայաստանը որոշակի տեղաշարժ է նկատում Բաքվի դիրքորոշման մեջ

    Բակո Սահակյանը կարեւորել է Սփյուռքում համահայկական նշանակություն ունեցող հարցերի շուրջ բոլոր ուժերի համախմբումը ԼՂՀ նախագահը Փարիզում հանդիպել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանի հետ

    Շվեյցարիայի նախագահը և կբացվի այդ երկրի դեսպանատուն

    11.03.2011


    Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
    Մանրամասն...


    Վիդեո
    Օրվա տեսաշար, 10 մարտի, 2011
    Վիդեո

    Мои файлы | Просмотров: 279 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.03.2011 | Комментарии (0)

    Ներկայացվեց Է. Զոհրաբյանի «Նախիջեւանի հիմնահարցը 1920—1921 թվականներին» գիրքը

    Երեւանի պետական համալսարանում երեկ տեղի ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանի «Նախիջեւանի հիմնահարցը 1920–1921 թվականներին» աշխատության շնորհանդեսը։
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 304 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.03.2011 | Комментарии (0)

    Սերժ Սարգսյանը կհանդիպի Լատվիայի հայ համայնքի հետ
    10.03.2011
    Картинка 2 из 28

    Լատվիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ:
    Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, այսօր հանրապետության ղեկավարը կայցելի նաև Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ կզրուցի նաև Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
    Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի և խորհդրարանի խոսնակի հետ:
    (Aysor.am)

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում է

    Քաղաքական երկխոսության նոր որակ

    Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն։
    Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
    Մանրամասն...

    Հասունացել է հայ–լատվիական միջկառավարական հանձնաժողով ձեւավորելու ժամանակը
    10-03-2011
    Картинка 1 из 82


    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում երեկ Լատվիայի նախագահ ...

    Էդվարդ Նալբանդյանը Գիրտս Վալդիս Կրիստովկիսին հրավիրեց Հայաստան

    Մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Ռիգայում է գտնվում պաշտոնական այցով Լատվիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսին: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
    Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը Լատվիա, Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր հանգրվան են երկկողմ հարաբերություններում, և դա վկայում է Հայաստանի և Լատվիաի միջև համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու երկկողմ պատրաստակամության մասին:
    Մանրամասն...

    Ֆրանսահայերը մարտի 12-ին կպահանջեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը

    Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի որդիներն ու դուստրերը մարտի 12-ին կհավաքվեն Սենատի առջև և կպահանջեն ընդունել օրինագիծը.Nouvelles d'Arménie

    Շառլ Ազնավուրը կյանքում առաջին անգամ կմասնակցի քաղաքական ակցիայի

    Շառլ Ազնավուրը կյանքում առաջին անգամ կմասնակցի քաղաքական ակցիայի

    PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի մարտի 12-ին Փարիզում կայանալիք հանրահավաքին, որը տեղի կունենա Ֆրանսիայի Սենատի առջև: Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքը: Ազնավուրի մասնակցությունը հանրահավաքին, որպես ֆրասահայի կերպարի մարմնացում, եզակի իրադարձություն է երգչի կյանքում: «Նա կյանքում առաջին անգամ կմասնացկի բողոքի քաղաքական ցույցի»,-գրում է Nouvelles d'Arménie-ին: Բողոքի ցույցին, որի կազմակերպիչն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, կմասնակցեն նաև Պատրիկ Դևեջյանը, Բերնար-Անրի Լևին, Սերժ Կլարսֆելդը: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, սակայն Սենատը արգելափակեց օրինագծի ընդունումը: WikiLeaks-ը մի փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն Նիկոլյա Սարկոզին հավաստիացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչը հարուցել է Ազնավուրի վրդովմունքը:

    Ջավախքի հայկական կազմակերպությունները ստորագրահավաք են սկսում՝ ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների

    «Պայքարը տեղափոխվել է բոլորովին այլ հարթություն. սա ժողովրդական պայքարի հարթակ է՝ համացանցային դրսևորմամբ»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

    Վիդեո
    Օրվա տեսաշար, 9 մարտի, 2011 
    Վիդեո

    Мои файлы | Просмотров: 330 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.03.2011 | Комментарии (0)

    Ղարաբաղյան խնդրով հանդիպում՝ հակամարտության գոտում փոխհրաձգության ֆոնի ներքո.Հայաստանի մեկ շաբաթվա ամփոփումը
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ
    ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Անցյալ շաբաթ Հայաստանում հիմնական ուշադրությունը բևեռված էր Սոչիում ղարաբաղյան հիմնախնդրով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը։ Սակայն հայ քաղաքական գործիչներից շատերն այդ հանդիպման հետ առանձապես հույսեր չէին կապում։ Օրինակ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանն ու Վահան Հովհաննիսյանը նշել են, որ հանդիպումն էական առաջխաղացում չի բերի, իսկ Հովհաննիսյանը նույնիսկ ասել է, որ առանց Ղարաբաղի մասնակցության ցանկացած բանակցություն պարզապես անիմաստ կլինի։
    Մանրամասն...

    Աշխարհում 5 միլիարդատեր հայ կա. Forbes-ը հրապարակել է միլիարդատերերի հերթական աղյուսակը

    Ամերիկյան հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց հերթական վարկանշային աղյուսակը, որը երկու պատմական ռեկորդներ է սահմանել՝ միլիարդատերերի քանակը հասել է 1210-ի, նրանց ընդհանուր ունեցվածքը՝ 4.5 տրլն դոլարի։ Այդ գումարն, ի դեպ, զգալիորեն գերազանցում է աշխարհում ՀՆԱ-ի ծավալով 4-րդ տեղում գտնվող Գերմանիայի ՀՆԱ-ն և մոտ է երրորդ տեղում գտնվող Ճապոնիայի ՀՆԱ-ին։ Ամենաշատ աճը ապահովել են ԲՌՀՉ-ի (Բազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) երկրները, որոնց բաժին է ընկնում նորահայտ 214 միլիարդատերերից 108-ը։ Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 336 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.03.2011 | Комментарии (0)

    «ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՏԻ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»


    Այս հեռանկարից էր վախենում սպարապետ Վազգեն Սարգսյանը
    «Երեխաներին շատ հեքիաթ պատմեք եւ երգելով քնացրեք, այդպես երեխաները լավ մարդ են դառնում, առնվազն՝ նախարար»,- կատակում, բայց միեւնույն ժամանակ հորդորում էր Վազգեն Սարգսյանը մորը եւ իր ընտանիքի կանանց: Նա ինքն էր այդպիսի մթնոլորտում մեծացել: Տատը եւ մայրը օրորոցային էին երգում եւ հեքիաթներ պատմում: Հարցասեր ու հետաքրքրասեր էր դեռ մանկուց, սիրում էր նկարել, գրքեր կարդալ, դպրոցում էլ գերազանց էր սովորում, սիրելով պատմություն՝ չդարձավ պատմաբան, այլ սովորեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտում. քիչ էր սնվում, հայրն էլ որոշեց տղային կազդուրելու համար մարզական որեւէ խմբակում ընդգրկել: Հաճախեց ֆուտբոլային խմբակի եւ ամբողջովին տարվեց դրանով, «սիրահարվեց» ֆուտբոլին: Դպրոցն ավարտելուց հետո որոշված էր՝ Վազգենը պետք է պատմաբան դառա, փաստաթղթերն էլ արդեն համալսարանում էին, բայց երիտասարդը բոլորից գաղտնի վերցնում է փաստաթղթերը եւ ընդունելության համար դիմում Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որտեղ էլ զարմանում են նրա որոշման վրա՝ ատեստատը գերազանց գնահատականներով էր:
    Մանրամասն...

    Վազգեն Սարգսյանը կդառնար 52 տարեկան

    Մմարտի 5-ին, Վազգեն Սարգսյանը կդառնար 52 տարեկան։
    Սպարապետի ծննդյան տարեդարձի օրը նրա հարազատները, ընկերները, բազմաթիվ քաղաքացիներ կայցելեն «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ամփոփված է Վազգեն Սարգսյանի մարմինը։
    Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
    1990-91թթ. Վազգեն Սարգսյանն իր հրամանատարության ներքո միավորել է երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
    Սարգսյանը խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու և հաղթանակը ձեռք բերելու գործում։
    Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության, ազգային բանակի ստեղծման գործում՝ 1991թ. նշանակվելով Հայաստանի պաշտպանության նախարար։ Նա հիմնադրել է «Երկրապահ» կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։ Արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։
    Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է 1999թ.-ից՝ որպես « Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսին դարձել է Հայաստանի վարչապետ և մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։
    (Tert.am)
    Мои файлы | Просмотров: 318 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.03.2011 | Комментарии (0)

    Բակո Սահակյան. ԼՂՀ-ն վաստակել է միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու իրավունքը

    Պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է Ադրբեջանի հետ ունեցած խնդիրների խաղաղ կարգավորմանը...





    «21-րդ ԴԱՐ» N 1, 2011
    «Նորավանք» ԳԿՀ «21-րդ ԴԱՐ» հանդեսի 2011թ. 1-ին համարում լույս են տեսել հոդվածներ՝ նվիրված «ուղեղային կենտրոնների» դերին ու նշանակությանն ազգային անվտանգության ոլորտում (Գ.Հարությունյան, «Ուղեղային կենտրոնները» և ազգային անվտանգությունը»), ցեղասպանության հիշողության և պատմության վերիմաստավորման խնդիրներին (Մ.Դաբաղ, «Հիշողությունը վտանգի մեջ է. հայկական փորձը միջազգային նոր քաղաքականության համատեքստում»), անկախության, ազգային գիտակցության և անվտանգության շուրջ Արա Մարջանյանի մտորումներին («Ազգային անվտանգությունը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում»), սեփականության իրավունքների ժամանակակից մեկնաբանության վերաբերյալ վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքներին (Ա.Մարկոսյան, «Սեփականության ինստիտուցիոնալ հիմքերը») և ուշագրավ այլ հարցերի։
    Ստորև ներկայացնում ենք հոդվածների համառոտագրերը հայերեն և սեղմագրերը ռուսերեն լեզուներով։
    Մանրամասն...
    Мои файлы | Просмотров: 325 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.03.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024