Воскресенье, 22.09.2024, 08:29
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 15
    Гостей: 15
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    09.03.2011, 11:42
    «ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ, ՈՐ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՏԻ ՄԵՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»


    Այս հեռանկարից էր վախենում սպարապետ Վազգեն Սարգսյանը
    «Երեխաներին շատ հեքիաթ պատմեք եւ երգելով քնացրեք, այդպես երեխաները լավ մարդ են դառնում, առնվազն՝ նախարար»,- կատակում, բայց միեւնույն ժամանակ հորդորում էր Վազգեն Սարգսյանը մորը եւ իր ընտանիքի կանանց: Նա ինքն էր այդպիսի մթնոլորտում մեծացել: Տատը եւ մայրը օրորոցային էին երգում եւ հեքիաթներ պատմում: Հարցասեր ու հետաքրքրասեր էր դեռ մանկուց, սիրում էր նկարել, գրքեր կարդալ, դպրոցում էլ գերազանց էր սովորում, սիրելով պատմություն՝ չդարձավ պատմաբան, այլ սովորեց Ֆիզկուլտուրայի ինստիտուտում. քիչ էր սնվում, հայրն էլ որոշեց տղային կազդուրելու համար մարզական որեւէ խմբակում ընդգրկել: Հաճախեց ֆուտբոլային խմբակի եւ ամբողջովին տարվեց դրանով, «սիրահարվեց» ֆուտբոլին: Դպրոցն ավարտելուց հետո որոշված էր՝ Վազգենը պետք է պատմաբան դառա, փաստաթղթերն էլ արդեն համալսարանում էին, բայց երիտասարդը բոլորից գաղտնի վերցնում է փաստաթղթերը եւ ընդունելության համար դիմում Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որտեղ էլ զարմանում են նրա որոշման վրա՝ ատեստատը գերազանց գնահատականներով էր:
    Մանրամասն...

    Վազգեն Սարգսյանը կդառնար 52 տարեկան

    Մմարտի 5-ին, Վազգեն Սարգսյանը կդառնար 52 տարեկան։
    Սպարապետի ծննդյան տարեդարձի օրը նրա հարազատները, ընկերները, բազմաթիվ քաղաքացիներ կայցելեն «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ամփոփված է Վազգեն Սարգսյանի մարմինը։
    Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի ճակատագիրը։ Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրև արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։
    1990-91թթ. Վազգեն Սարգսյանն իր հրամանատարության ներքո միավորել է երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
    Սարգսյանը խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու և հաղթանակը ձեռք բերելու գործում։
    Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության, ազգային բանակի ստեղծման գործում՝ 1991թ. նշանակվելով Հայաստանի պաշտպանության նախարար։ Նա հիմնադրել է «Երկրապահ» կամավորականների միությունը՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։ Արժանացել է Արցախի հերոսի կոչման և «Ոսկե արծիվ» շքանշանի։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիք» շքանշանի։
    Նրա քաղաքական գործունեությունը սկսվել է 1999թ.-ից՝ որպես « Հանրապետական» կուսակցության առաջնորդ, ապա «Միասնություն» դաշինքի համանախագահ։ 1999թ. հունիսին դարձել է Հայաստանի վարչապետ և մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 27-ին, զոհվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։
    (Tert.am)
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 313 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024