Воскресенье, 22.09.2024, 08:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 17
    Гостей: 17
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    10.03.2011, 12:37
    Սերժ Սարգսյանը կհանդիպի Լատվիայի հայ համայնքի հետ
    10.03.2011
    Картинка 2 из 28

    Լատվիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ:
    Ինչպես հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, այսօր հանրապետության ղեկավարը կայցելի նաև Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ կզրուցի նաև Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
    Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Լատվիայում, որտեղ հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի և խորհդրարանի խոսնակի հետ:
    (Aysor.am)

    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետությունում է

    Քաղաքական երկխոսության նոր որակ

    Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լատվիայի Հանրապետություն։
    Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
    Մանրամասն...

    Հասունացել է հայ–լատվիական միջկառավարական հանձնաժողով ձեւավորելու ժամանակը
    10-03-2011
    Картинка 1 из 82

    Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցի շրջանակներում երեկ Լատվիայի նախագահ ...

    Էդվարդ Նալբանդյանը Գիրտս Վալդիս Կրիստովկիսին հրավիրեց Հայաստան

    Մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Ռիգայում է գտնվում պաշտոնական այցով Լատվիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Լատվիայի արտգործնախարար Գիրտս Վալդիս Կրիստովկիսին: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
    Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը Լատվիա, Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր հանգրվան են երկկողմ հարաբերություններում, և դա վկայում է Հայաստանի և Լատվիաի միջև համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու երկկողմ պատրաստակամության մասին:
    Մանրամասն...

    Ֆրանսահայերը մարտի 12-ին կպահանջեն ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը

    Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի որդիներն ու դուստրերը մարտի 12-ին կհավաքվեն Սենատի առջև և կպահանջեն ընդունել օրինագիծը.Nouvelles d'Arménie

    Շառլ Ազնավուրը կյանքում առաջին անգամ կմասնակցի քաղաքական ակցիայի

    Շառլ Ազնավուրը կյանքում առաջին անգամ կմասնակցի քաղաքական ակցիայի

    PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կմասնակցի մարտի 12-ին Փարիզում կայանալիք հանրահավաքին, որը տեղի կունենա Ֆրանսիայի Սենատի առջև: Հանրահավաքի մասնակիցները պահանջելու են ընդունել Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքը: Ազնավուրի մասնակցությունը հանրահավաքին, որպես ֆրասահայի կերպարի մարմնացում, եզակի իրադարձություն է երգչի կյանքում: «Նա կյանքում առաջին անգամ կմասնացկի բողոքի քաղաքական ցույցի»,-գրում է Nouvelles d'Arménie-ին: Բողոքի ցույցին, որի կազմակերպիչն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը, կմասնակցեն նաև Պատրիկ Դևեջյանը, Բերնար-Անրի Լևին, Սերժ Կլարսֆելդը: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց Հայոց ցեղասպանության քրեականացման մասին, սակայն Սենատը արգելափակեց օրինագծի ընդունումը: WikiLeaks-ը մի փաստաթուղթ է հրապարակել, որի համաձայն Նիկոլյա Սարկոզին հավաստիացրել է Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչը հարուցել է Ազնավուրի վրդովմունքը:

    Ջավախքի հայկական կազմակերպությունները ստորագրահավաք են սկսում՝ ի պաշտպանություն ջավախահայության իրավունքների

    «Պայքարը տեղափոխվել է բոլորովին այլ հարթություն. սա ժողովրդական պայքարի հարթակ է՝ համացանցային դրսևորմամբ»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

    Վիդեո
    Օրվա տեսաշար, 9 մարտի, 2011 
    Վիդեո

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 326 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024