Воскресенье, 22.09.2024, 08:25
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 7
    Гостей: 7
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    11.03.2011, 13:02
    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    11.03.2011
    Картинка 44 из 157

    Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահությունն ողջունում է Արցախի ինքնորոշման իրավունքի շուրջ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հստակ դիրքորոշումը: Սա այն սպասելիքներից էր, որի շուրջ ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը վերջերս բազմիցս հայտարարել էր իր մամլո ասուլիսներում: Ըստ Գրիգորյանի սպասվում է ավելին, այս տարվա ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ կլինեն ևս մի քանի երկրների կողմից դրական արձագանքներ: Ասենք, որ այս հարցին խիստ նպաստում է նաև Ադրբեջանի <<կառուցողական>> վերաբերմունքը: Մասնավորապես հետաքրքրական է Արցախ այցելած օտարերկրյա  քաղաքական և տնտեսական խոշոր գործիչներին <<պերսոնա նոնգրադա>> հայտարարելու Ադրբեջանի պրակտիկան: Համարյա բոլոր այդ անձինք վերադառնալով լծվում են Արցախի անկախության պայքարին, քանի որ այլևս ապացուցված են համարում, որ այդպիսի երկրի հետ, ինչպիսին Ադրբեջանն է երկխոսելն ապսուրդ է: Կոնկրետ, օրինակ, Սլովակիայում ունենք <<պերսոնա նոնգրադաի շքանշանակիրների>> մի ամբողջ խումբ, որն Արցախի անկախության համար պայքարող մարտիկների մի ջոկատի է վերածվել: Ինչ վերաբերվում է Ֆրանսիայի պարագային, ապա հայտնի է, որ ԱԳ նախարարին Արցախի ինքնորոշման շուրջ հարցն ուղղեց Ֆրանսիայի սենատի անդամ, <<պերսոնա նոնգրադայի շքանշանակիր>> Ֆրանսուա Ռոշբլուան, և անկասկած նրա շնորհիվ էր, որ այսօր հնչեց Ֆրանսիայի ԱԳՆ-ի դիրքորոշումը: ԵՀՄՖ-ն անկասկած շատ բարձր է գնահատում ֆրանսահայ լոբիստերի կողմից կատարված աշխատանքները և Արցախի նախագահ Բակո Սահակյանի պատմական այցը Փարիզ, որի շնորհիվ արժանացանք այս արդյունքին:
     Ըստ ԵՀՄՖ-ի նախագահության մենք սպասելիքներ ունենք նաև Հայաստանի իշխանություններից: Կարիք կա կատարելու երկու կարևոր քայլ.
    [b]1. Արցախին շուտափույթ դարձնել բանակցությունների կողմ[/b]
    [b]2.Հայաստանի ԱԺ-ում վերահաստատել Արցախի անկախության փաստը:[/b]
    Ընդ որում ՀՀ ԱԺ-ն կարող է Արցախի անկախությունը ճանաչել անմիջապես այն բանից հետո, երբ Արցախին բանակցությունների կողմ դարձնելու պահանջին Ադրբեջանն ընդիմանա ու փորձի կասեցնել: Այս քայլերից հետո բոլոր այն երկրներում, որտեղ աշխատում են հայկական ուժեղ լոբիստներ կամ լոբիստական կազմակերպություններ հնարավոր կդառնա համոզելու տեղական պառլամենտներին միանալու Արցախի ինքնորոշման սկզբունքը հաստատող գործընթացներին, ու շատ կարճ ժամանակ հետո կարելի է ակնկալել այն ինչ ասվում է ԵՀՄՖ-ի նախագահի կողմից. Արցախի անկախությունը հաստատող բանաձևեր:
        ԵՀՄՖ-ն ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին աշխատել համատեղ և կուռ ծրագրով վերոհիշյալ ռազմավարությունը իրականացնելու համար:

    [b]ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն[/b]
    11.03.2011թ.
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 290 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024