Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում. «ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ» թերթի ընթերցողները «ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ» թերթում... Երբ անց եմ կենում մոտով կրպակի,
որի ծաղիկանք աչքով են անում ամեն անցնողի,
մեկ- մեկ տեսնում եմ մի տարիքով կին,
որի տուփի մեջ մի փոքրիկ փիսիկ նայում է ուրախ,
կարծես մի հարց է բոլորին տալիս,
թէ ինձ մի գնեք, եթ ժպիտ չունեք ինձ նվեր տալու,
եթէ քայլում էք աշխարհից դժգոհ
առանց փնտռելու հենց ձեզ սիրողին
Նայում է ինձ փիսիկը ուրախ,
կարծես ասում է .
-Տար ինձ քո հետ կյանքիդ ճանփեքով
ու միշտ հուշ կանես հոգուտ փիսիկին,
ինձ ժպիտ կանես, գուրգուրանք կտաս
և ուրախ- ուրախ քո ճանփեն կանես:
Նայում եմ ես տուփի փիսիկին ու ինձ թվում է,
թէ ինձ է գալիս փիսիկն անցած իմ կյանքի միջից,
ժպիտ է անում ու փարվում է ինձ,
հենց մարդկանց միջին ինձ սեր է տալիս:
Մենք չորս ընկեր էինք,
նույն դասարանում
ու չորսս էլ աչքներս չռած
նայում էինք սիրով մեր ուսուցչուհուն:
ու կարծում էինք, թէ գրկել ենք նրան
և գալարվում ենք կրքով մեր անսանձ:
Նրան բոլորը փիսիկ էին ասում,
չգիտես ու’մից անուն փոխ առած,
գուցէ’ իր ճկուն մարմնի համար
կամ էլ ժպտացող աչքերի համար:
Ի՛նձ վիճակվեց բախտ
ժպիտի միջից մի խնդիրք լսել՝
իրեն օգնել է քիչ պետք
ծանր գրքերը մինչև տուն տանել:
Ինձ բախտ վիճակվեց
ու մենք , երկուսով, մեր սերը արինք,
իրար ժպտալով խելագառ դառած,
թիեզերքով մեկ մեր ճիչը արած:
Դասերից հետո տուն էի շուտ վազում,
իմ ճաշը անում իմ անկուշտ փորով
ու կամ մեր տանիգ, կամ էլ խանութից
համով բան վերցրած Փիսիկին վազում:
Մի օր Փիսիկը գնաց շատ հեռու
ու ես չգտա նրան իմ կյանքում,
բայց ինձ հետ է նա՝ սպասող սրտում,
ու կյանք է տալիս ճամփով քայլելում:
Ես ստափվեցի ձայնից փիսիկի,
որն ինձ էր ձգտում իր տուփի միջից,
գուցէ’ հույս ուներ, որ իրեն փրկեմ ,
իմ մարվող կյանքին ժպիտ նվիրեմ,
Էլ ես չէմ անցնում մոտով կրպակի
ու չեմ բարեվում ժպտացող ծաղկանց,
որ հանկարծ փիսիկն ինձ աղերսանք չանի,
իմ սիրո հուշով սիրտս չվառի:
01.09.2010
*
Կարապետ Ասլամազյան (Երեւան)
==============================================
Աֆղանստանում հայեր կան և խոսում են գրաբար հայերենով:
Նրանցից մի մասը շիկահեր է և կապուտաչյա: Շատերը ապրում են սարերում,
քարանձավներում: Նրանք հեթանոսներ են:Դրա մասին ինձ պատմել է իմ ընկեր,
շիկահեր ու կապուտաչյա աֆղանցի Սուլթանը, որը չի խոսում հայերեն բայց ասում
է, որ ծագումով հայ է բայց ապրել է տաջիկական մասում և խոսում է ռուսերեն:
Դրա մասին պատմում է նաև ռուսական сармат ֆիլմը որը համանուն գրքից է:
Աղվանական պատերազմի ռազմական հատուկ օպերացիայի ռուս սպայի վկայությունը,
ինչպես նաև նույն պատերազմում Ամերիկյան հետախուզության սպայի
վակյությունների մեջ կան նրանց մասին: Կարելի է նրանց նկարները նաև գտնել
ինտերնետում յություբի մեջ արիացիներ կամ իսկական արիացիներ բառերով: Իմ մի
ուրիշ ընկեր ֆրանսիացի արեվելագետ-լեզվագետը պատմում է, որ Սիրիայի
Հյուսիսում անապատային տարածքներում մարդիկ են ապրում որոնց արաբները
անվանում են հայեր, որոնք խոսում են հայերեն սակայն նրանց հավատքը ոչ
Իսլամական է , ոչ քրիստոնեական:Նրանց կենցաղը և մշակույթը զգալիորեն
տարբերվում է և մերինից և արաբականից: Հնդկաստանում էլ կան դրա մասին գրված
է մեծ տետրակ, որ կոչվում է Հորդորակ, գրքի մեջ գրված հայ վաճառականի
կողմից տասնութերրորդ դարում: Իմ մի այլ ընկերը պատմում է, որ Հնդկաստանում
ինչ որ կորած ռեգիոնում, որի անունը չեմ հիշում տեսել է հայերեն խոսացող
մարդկանց, որոնք քրիստոնեության մասին տեղեկություն չունեին և երբ հարցրել է
տեղական հայ կրոնական սպասավորին, նրան պատասխանել են, որ դրանք հայեր չեն
կարող լինել, քանի որ քրիստոնյա չեն, իսկ հայերենի փաստի մասին պատասխանել
են, որ հնարաոր է սովորել են :Իսկ Թուրքիայում ևս նման հայեր շատ կան մենք
դրա մասին բազմիցս անգամ խոսել ենք:
Կարապետ Ասլամազյան (Երեւան)
11.03.2011
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"