Суббота, 21.09.2024, 22:54
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 24
    Гостей: 24
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 211-220
    Страницы: « 1 2 ... 20 21 22 23 24 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱՏՐՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ»

    Հայտարարում է Թաներ Աքչամը եւ փոխադարձաբար մեղադրվում

    «ԱԶԳ», 15-07-2011- Ամերիկաբնակ Թաներ Աքչամը այն հազվագյուտ թուրք պատմաբաններից է, որը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցին նվիրված ուսումնասիրություններ է կատարում, այլեւ թուրքական սպառնալիքներն անտեսելու գնով ամեն կերպ պայքարում է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
    Շարունակել...


    ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 54.800 ՀԱՅ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

    «ԱԶԳ», 15-07-2011- 2009-ին 54.800 հայ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել` զբաղեցնելով երկրորդ տեղը ՌԴ քաղաքացիություն ստացող ազգությունների ցանկում: Տեղեկատվությունը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության ամենամյա զեկույցից է:
    Շարունակել...



    Արտագաղթը դառնում է ծրագիր

    «Լրագիր» 14-7-2011- Ինչու բոլորը արտագաղթից են խոսում, սակայն ոչ ոք մարդկանց կոչ չի անում մնալ:
    Այն, որ դա չի անում իշխանությունը, հասկանալի է: Ինչպես խոստովանել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, եթե դժգոհ զանգվածը մնա Հայաստանում, հեղափոխությունն անխուսափելի կլինի: Բացի այդ, արտագաղթը տրանսֆերտներ է ապահովում, իսկ դա նշանակում է, որ կրճատվում են սոցիալական ծախսերը, մի խոսքով, կառավարության համար սա գտածո է:
    Շարունակել...



    Հրանուշ Հակոբյանն ավարտական վկայականներ հանձնեց «Սփյուռքի ԶԼՄ-ի լրագրողների դպրոց»-ի շրջանավարտներինՀրանուշ Հակոբյանն ավարտական վկայականներ հանձնեց «Սփյուռքի ԶԼՄ-ի լրագրողների դպրոց»-ի շրջանավարտներին Սփյուռքի նախարարը նշեց երիտասարդ լրագրողների կարևոր դերակատարությունը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման և զարգացման գործում

    Հայաստանում տարրական դասարանների աշակերտները կուսումնասիրեն «շախմատ» առարկան
    Հայաստանում տարրական դասարանների աշակերտները կուսումնասիրեն «շախմատ» առարկան Կառավարության որոշմամբ երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում շախմատի դասավանդման համար նախատեսվել է շաբաթական երկուական դասաժամ


    Յարգելի Գործընկերներ,
     
    Այսու կը փափաքիմ ձեզ տեղեկացնել, որ՝ շուրջ երեք ամիս է որ լոյսին կ'ընծայուի «Ազատ Խօսք» համացանցային անկախ պարբերաթերթը, որ կ'ընդգրկէ համայնքային, համահայկական, գրական-մշակութային նիւթեր, յօդուածներ, տեսակէտներ:
    Թերթը ընթերցելու համար, պէտք է այցելէք հետեւեալ կայքէջը.-
    Լաւագոյն մաղթանքներով,
    Երան Գույումճեան - yerank@cytanet.com.cy

    Мои файлы | Просмотров: 366 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.07.2011 | Комментарии (0)




    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Հպարտ եմ՝ իմ սանիկները իրագործեցին իմ պատանեկան երազանքը...

    Ռուսաստանի Կոլոմնա քաղաքում տեղի ունեցած շախմատի հանրաճանաչ՝ «Սպիտակ Նավակ» («Белая ладья») դպրոցականների ակումբային պատանեկան մրցաշարում գերազանց ելույթ ունեցան Տալլիննի Լասնամյաէ գիմնազիայի հավաքականը,որոնք նաեւ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի http://sgcc.ucoz.ru/ սաներն են:
    2-րդ մրցանակային տեղը ընդհանրապես 1-ին անգամ է Էստոնիայի շախմատի պատմության մեջ:
    Հպարտ եմ՝ իմ սանիկները իրագործեցին իմ պատանեկան երազանքը...


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի արխիվից. 2009թ.


    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի արխիվից. 2009թ.

    Մրցաշարի ամփոփիչ աղյուսակը.
    http://www.obninskchess.ru/chess/tournaments/283-chess-tournaments.html

    Юные шахматисты Эстонии показали класс на турнире в России

    13.07.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 314 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.07.2011 | Комментарии (0)




    Փորձագետ. ԼՂ անկախությունը կարող է ճանաչվել նաև առանց Ադրբեջանի համաձայնության

    Փորձագետ. ԼՂ անկախությունը կարող է ճանաչվել նաև առանց Ադրբեջանի համաձայնության


    Վիդեո

    Օրվա տեսաշար, 13 հուլիսի, 2011 Վիդեո



    ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները Վաշինգտոնում, 24 հունիսի, 2010

    Օբաման եւ Մեդվեդեւը քննարկել են ղարաբաղյան հարցը




    Նորություններ

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքի ԶԼՄ-ի երիտասարդ լրագրողների դպրոցի մասնակիցներին

    Հուլիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքի ԶԼՄ-ի երիտասարդ լրագրողների դպրոցի մասնակիցներին: ավելին...

    Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը

    Հուլիսի 11-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի բացման արարողությունը:  ավելին...

    Կայացավ լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետային կենտրոնի շնորհանդեսը

    Հուլիսի 9-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված լեզվաբանական գիտելիքների համահայկական ինտերնետային կենտրոնի շնորհանդեսը: ավելին... 

      
     


     



    Мои файлы | Просмотров: 306 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.07.2011 | Комментарии (0)


    Մենք էլի կլինենք ուժեղը. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

     09.07.2011


    ՀՀ նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային անդրանիկ համաժողովին, որը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 300 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.07.2011 | Комментарии (0)



    Մենք ուզում ենք վերջնական խաղաղություն եւ կայունություն

    Ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստան է ժամանել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը փոխանցելու նպատակով։
    Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ—ի, ԱՄՆ—ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։
    Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար եւ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը։ Նա նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի եւ լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն եւ կայունություն»,–ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
    Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի, եւ վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    09-07-2011



    Հայաստանը ճանաչում է Հարավային Սուդանը որպես անկախ պետություն

    «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

     


    Հայաստանի ԱԳՆ. Հիմնարար սկզբունքների շուրջ տեղաշարժը հնարավոր է, եթե Բաքուն ետ վերցնի 10 շտկումները

    Հայաստանի ԱԳՆ. Հիմնարար սկզբունքների շուրջ տեղաշարժը հնարավոր է, եթե Բաքուն ետ վերցնի 10 շտկումները


    «The Washington Post». Լեռնային Ղարաբաղը ցանկանում է մասնակցել բանակցություններին

    NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Ուիլ Էնգլունդի հոդվածը` հրապարակված «The Washington Post» թերթում:

     Ավելի քան 10 տարի Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ մի քանի եվրոպական կազմակերպություններ փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքել խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտար վերջ դնել լեռնային տարածքի համար վեճին: Սակայն Լեռնային Ղարաբաղը չունի հնարավորություն նստել բանակցություններ սեղանի մոտ, իսկ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույցում հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության խաղաղ պայմանագրի ընդունումն անհնար է: Մանրամասն...




    ՀԱՅԵՐ՝ ԱՋԱԿՑԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ Եւ ՄԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 6 ՏԱՐԻ ԿՌՎԱԾ ՈՒ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԱԾ «ԷՍՏՈՆԱՑԻ ՓԵԼԻՔՍԻՆ». Տալլիննի "Երևան" մշակութային հանրություն

    Տալլիննի "Երևան" մշակութային հանրությունը հայտարարում է ակցիա ի աջակցություն Էստոնիայում գտնվող՝ Արցախի ազատամարտիկ, քանդակագործ-գեղանկարիչ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի:
    Գնելով ազգությամբ էստ,իսկ հոգով՝ հայ նկարչի վերջին գործերը (յուղաներկ), մենք մեծ աջակցություն ցույց կտանք ՄԵՐ ԱԶԳԻ Եւ ՄԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 6 ՏԱՐԻ (1988-1994) ԿՌՎԱԾ ՈՒ ՄԵՐ ԱՊԱԳԱ ԱԶԱՏ Եւ ԱՆԿԱԽ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԱԾ «ԷՍՏՈՆԱՑԻ ՓԵԼԻՔՍԻՆ», որն իր 57 տարեկան հասակում նկարելու եւ նոր կտավներ լույս աշխարհ բերելու փոխարեն ներկայիս դրությամբ այստեղ իր եւ իր Հայաստանում գտնվող ընտանիքի «հացի խնդիրը» լուծելու համար ինչեր ասես որ չի անում, որոնք ոչինչ չունեն իր նկարչական բնական տաղանդի հետ...
    Ցանկացողները կարող են մատչելի գներով (100-200 եվրո) գնել վարպետի պատրաստի վերջին նկարները, դրանով իսկ աջակցություն ցույց տալով մեր հայ ազգի արդար պայքարի համար մարտնչած էստոնիայի զավակին:
    Հեռազանգեք հենց իրեն՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանին.
    +37256712615, +37256959554), կամ Տալլիննի "Երևան" մշակութային հանրության միջոցով պատվիրեք «ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ» թերթում Ձեր հավանած նկարները եւ մենք այն կուղարկենք Ձեր հասցեով աշխարհի յուրաքանչյուր կետ:
    Գնելով այդ հոյակապ նկարները, Դուք աջակցելու եք նաեւ Արցախի մարտերում հերոսաբար կոված եւ իրենց կյանքն ազգին նվիրած Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի մարտական ընկերների ընտանիքներին, որը նրա կյանքի գլխավոր իմաստներից մեկն է...








    ՀԱՅԵՐ՝ ԱՋԱԿՑԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ Եւ ՄԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 6 ՏԱՐԻ ԿՌՎԱԾ ՈՒ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԱԾ «ԷՍՏՈՆԱՑԻ ՓԵԼԻՔՍԻՆ»...

    Էլի...
    http://esthaylraber.ucoz.ru/load/norowt_39_yownner_hayeren_novosti_na_armjanskom/1-1-0-1681

    8.07.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 253 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.07.2011 | Комментарии (0)



    ԷՍՏՈՆԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՏԱԼԼԻՆՆ՝ ԱՅՍՕՐ...
    8.07.2011



     



     



     


    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 291 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.07.2011 | Комментарии (0)


    The Washington Post. Ղարաբաղը ձգտում է անկախության, բայց չի աղաչում ճանաչել այն

    The Washington Post. Ղարաբաղը ձգտում է անկախության, բայց չի աղաչում ճանաչել այն

    ԵՄ կոչ է անում Երևանին և Բաքվին մինչև տարեվերջ համաձայնության հանգել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջԵՄ կոչ է անում Երևանին և Բաքվին մինչև տարեվերջ համաձայնության հանգել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ
    Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կողմերից ավելին է ակնկալում




    Սփյուռք

    Տալլիննում կը տեղադրուի «Էստոնիան Սպիտակին» յուշաքար

    «Օտար երկիրը երբեք հայրենիք չի դառնա»
    08.07.2011


     
     
    Երբ հայրենիքում ես ապրում, ամեն ինչ՝  քաղաքը, մարդիկ, քո աչքին սովորական են թվում••• Իսկ օտար հողում ապրողի համար հայրենիքը հիշեցնող փոքրիկ մանրուքն անգամ նոր երանգ ու նշանակություն է ձեռք բերում: Գայանե Անդրեասովան ապրում է Տաշքենդում ու երազում մի օր անպայման տեղափոխվել Հայաստան:  Մանրամասն...






    Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը եւ Տալլիննի «Երևան» մշակութային հանրությունը ծրագրել են Էստոնիայի մայրաքաղաքում տեղադրել շնորհակալության եւ երախտապարտության հուշաքար Էստոնիային՝ Սպիտակի սարսափելի երկրաշարժի վերականգնմանը հայ հայ ժողովրդին մեծ աջակցություն ցույց տալու համար:


    • Հունիսի 30-ին Աղվերանի «Կարին» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն-2011» ծրագրի առաջին փուլի փակումը, որին մասնակցում էր նաեւ մեր թղթակից Լուսինե Աբրահամյանը: Ներկայացնում ենք նրա պատրաստած ռեպորտաժը փակման արարողությունից:
     
     
    Мои файлы | Просмотров: 280 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.07.2011 | Комментарии (0)

    Քլինթոնը զանգահարել է Սերժ Սարգսյանին

    Դիպլոմներ հանձնվեցին սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտներին

    Հուլիսի 8-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2008թ. հիմնադրված ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ «Երևանյան ամառային փորձառություն» ծրագրի մասնակիցներին

    Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ «Երևանյան ամառային փորձառություն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին: Այս տարվա ծրագրի մասնակից 22 ուսանողները ներկայացնում են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի և Սիրիայի հայ համայնքները:


    Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը

    Հուլիսի 7-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի 2011թ. 6-րդ նիստը, որը նախագահում էր ՀՀ սփյուռքի նախարար, ատյանի նախագահ Հրանուշ Հակոբյանը:


    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE

    (FAAE)
    Картинка 44 из 157

    Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանն ԵՀՄՖ-ի անունից շնորհավորում է հայ հերթական գերտաղանդին` թավջութակահար Նարեկ Հախնազարյանին, ժամանակի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից <<Չայկովսկու>> անվան մրցույթում առաջին տեղը գրավելու կապակցությամբ: Նարեկ Հախնազարյանն այսօր արդեն աշխարհահռչակ ջութակահար, <<Ելիզավետա երկրորդ թագուհու>> մրցույթի հաղթող Սերգեյ Խաչատրյանի հետ միասին հանդիսանում են համաշխարհային կատարողական արվեստի գագաթում հայտնված հայ ազգի այն երաժիշտները, որոնցով կարող է հպարտանալ ողջ աշխարհասփյուռ հայությունը: Հայ ստեղծագործ ազգը վերջին հարյուրամյակում աշխարհին տվել է մի շարք հանճարներ, որոնց անունները սակայն ավելի շատ հայտնի են եղել մեզ և ցավալիորեն ըստ արժանավույնս հայտնի չեն դարձել այլոց համար: Այս երկու երիտասարդները ճեղքելով և անցնելով բոլոր խոչընդոտները, չնայած իրենց երիտասարդ տարիքին, արդեն դարձել են անուններ, որոնց առջև բացվում են համաշխարհային բոլոր համերգասրահների դռները: Հայաստանի մշակույթի պատասխանատուները և համասփյուռ հայության հայ մշակույթով հետաքրքրված անձիք պետք է օգտվեն այս հնարավորություններից` առավել լայն ներկայացնելու ողջ աշխարհին մեր մշակույթը: Պետք է հասկանալ, որ վերոհիշյալ մրցույթները և նրանց հաղթողներ անհամեմատելի մեծություններ են էժանագին ու ծիծաղելի շոուներ ներկայացնող այնպիսի մրցույթների կողքին, ինչպիսին ասենք <<Եվրատեսիլն>> է, որում տարած հաղթանակը գլխապտույտ է առաջացրել մեր հարևանի մոտ:
    ԵՀՄՖ-ը դիմում է համաշխարհային հայկական բոլոր կազմակերպություններին առաջարկով. միավորենք մեր ուժերը պրոպագանդելու համար համաշխարհային անուն հանած մեր երաժիշտներին` չխնայելով նրանց գովազդի վրա ոչինչ: Մենք պետք է կարողանանք նրանց անունները մեծարել հայկական և ոչ հայկական մեդիայով ու գովազդի այլ միջոցներով, ինչպես նաև կազմակերպենք հատուկ միջոցառումներ` ներգրավելով նրանց:
    Պետք է անընդհատ հիշել, որ հայ ազգի հազարամյակներ անցնելու և կայուն մնալու երաշխիքներն եղել են մեր հավատն ու մշակույթն, իսկ մեր համաշխահային այցետոմսը մշտապես հանդիսացել են մեր խոշոր մշակույթային գործիչները:

    ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
    07.07.2011թ.    

    Мои файлы | Просмотров: 354 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.04.2011 | Комментарии (0)

    «ԷՍՏՈՆԻԱՆ ՍՊԻՏԱԿԻՆ»
    (Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը եւ Տալլիննի "Երևան" մշակութային հանրությունը ծրագրել են Էստոնիայի մայրաքաղաքում տեղադրել շնորհակալության եւ երախտապարտության հուշաքար Էստոնիային՝ Սպիտակի սարսափելի երկրաշարժի վերականգնմանը հայ հայ ժողովրդին մեծ աջակցություն ցույց տալու համար)

    Ի նշան շնորհակալության եւ երախտապարտության էստոնիայի ժողովրդին Սպիտակի սարսափելի երկրաշարժի (7.12.1988թ.) վերականգնմանը հայ ժողովրդին մեծ աջակցություն ցույց տալու համար, քանդակագործ-գեղանկարիչ, ազգությամբ՝ էստոնացի, իսկ հոգով եւ էությամբ՝ հայ, Արցախի ազատամարտիկ, Տալլիննի "Երևան" մշակութային հանրության ներկայացուցիչ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը հանդես է եկել նախաձեռնությամբ քանդակել եւ տեղադրել Տալլիննում հուշաքար. «ԷՍՏՈՆԻԱՆ ՍՊԻՏԱԿԻՆ», որի ուրվանկարը նա կատարել է դեղեւս մի քանի տարի առաջ Երևանում:


    (Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի՝ «ԷՍՏՈՆԻԱՆ ՍՊԻՏԱԿԻՆ» ուրվանկարը)

    Վստահենք,որ այդ հուշաքարը կտա ոչ միայն իր մշակութային եւ ճարտարապետական երանգը քաղաքին, այլ նաեւ կարտացոլվի Էստոնիայ Նորագույն պատմության մեջ:

    2009 թվականին Հայաստանի մայրաքաղաքի Բարեկամության այգում տեղի ունեցավ հայ-էստոնական բարեկամությանը նվիրված հուշարձանի բացումը: Հուշարձանը փորագրված է տրավերտինիի երկու քարէ բլոկներից: Մեկում պատկերված է Արարատը եւ երկու խաչ, որոնք խորհրդանշում են Հայաստանը:
    Կողքին,Էստոնիայի բնապատկերով 2-րդ քարը:
    Այս նշանավոր գործի հեղինակն է էստոնիացի հայտնի նկարիչ Կարլ Բուրմանի որդին՝ քանդակագործ-գեղանկարիչ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը:

    
    (Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը աշխատում է Երևանի հայ-էստոնական բարեկամությանը նվիրված հուշարձանի վրա)
    
    Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը 57 տարեկան է: Նա հիմա
    գտնվում է Տալլիննում: Նկարչի ստեղծագործական գործունեությունն ու բազմազանությունը պարզապես ապշեցուցիչ են:
    Բազմաթիվ ծրագրերի եւ գաղափարների կազմում գլխավորը՝ Տալլինում սեփական արվեստի ստուդիայի բացումն է...

    Տալլինում տեղի են ունեցել նկարչի մի քանի ցուցահանդեսներ:


    
    Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի վերջին աշխատանքների 1-ին ցուցահանդեսը Տալլիննում. 2010թ.


    Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի վերջին աշխատանքների 2-րդ ցուցահանդեսը Տալլիննում. 2011թ.


    Գրիգոր Հայրապետյան
    Տալլինն "Երևան" մշակութային հանրության նախագահ

    06.07.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"



    Արցախում պատրաստվում են նշել Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձը
    2011-07-06
    Արցախում պատրաստվում են նշել Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձը
    Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսված միջոցառումները հաստատված ծրագրին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:

    ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է անում ընդունել Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքները

    ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է անում ընդունել Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքները

    Կայացավ նախարար Հրանուշ Հակոբյանի կիսամյակային հաշվետու մամուլի ասուլիսը

    Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարար Հրանուշ Հակոբյանի կիսամյակային հաշվետու մամուլի ասուլիսը:

     
    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE

    (FAAE)
    Картинка 44 из 157

    Հարավային Կովկասում տեղավորված է Լեռնային Ղարաբաղ անկախ երկիրը, որի բնակչությունը բաղկացած է բացառապես 150 հազար հայերից. Ֆրանտիշեկ Միկլոշկո
    Մանրամասն...

    Հուլիսի 6-ին համբույրի միջազգային օրն է...Երիտասարդները Թումանյանի այգում համբուրվելու «զանգվածային» ակցիա են կազմակերպում
    Мои файлы | Просмотров: 393 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.04.2011 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024