Воскресенье, 22.09.2024, 00:42
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 26
    Гостей: 26
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    08.07.2011, 20:46

    Մենք ուզում ենք վերջնական խաղաղություն եւ կայունություն

    Ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ

    Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, ով Հայաստան է ժամանել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նախագահին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը փոխանցելու նպատակով։
    Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ—ի, ԱՄՆ—ի, Ֆրանսիայի նախագահների ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։
    Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահի շարունակական աջակցության համար եւ վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ շուտափույթ առաջխաղացման հասնելու շահագրգռվածությունը։ Նա նշել է, որ հայկական կողմն ուշադրությամբ կուսումնասիրի Դմիտրի Մեդվեդեւի առաջարկություններն ու մոտ ժամանակներում կներկայացնի իր պատասխանը։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի խնդիրը լուծվի եւ լուծվի այնպես, որպեսզի մեր տարածաշրջանում, իսկապես, հաստատվի վերջնական խաղաղություն եւ կայունություն»,–ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
    Սերգեյ Լավրովը նշել է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անկեղծորեն շահագրգռված է, որպեսզի այս գործընթացը հաջողությամբ պսակվի, եւ վստահ է, որ համաձայնության գալու բոլոր պայմաններն առկա են։
    ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

    09-07-2011



    Հայաստանը ճանաչում է Հարավային Սուդանը որպես անկախ պետություն

    «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

     


    Հայաստանի ԱԳՆ. Հիմնարար սկզբունքների շուրջ տեղաշարժը հնարավոր է, եթե Բաքուն ետ վերցնի 10 շտկումները

    Հայաստանի ԱԳՆ. Հիմնարար սկզբունքների շուրջ տեղաշարժը հնարավոր է, եթե Բաքուն ետ վերցնի 10 շտկումները


    «The Washington Post». Լեռնային Ղարաբաղը ցանկանում է մասնակցել բանակցություններին

    NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Ուիլ Էնգլունդի հոդվածը` հրապարակված «The Washington Post» թերթում:

     Ավելի քան 10 տարի Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ մի քանի եվրոպական կազմակերպություններ փորձում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքել խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտար վերջ դնել լեռնային տարածքի համար վեճին: Սակայն Լեռնային Ղարաբաղը չունի հնարավորություն նստել բանակցություններ սեղանի մոտ, իսկ նախագահ Բակո Սահակյանը հարցազրույցում հայտարարեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության խաղաղ պայմանագրի ընդունումն անհնար է: Մանրամասն...




    ՀԱՅԵՐ՝ ԱՋԱԿՑԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ Եւ ՄԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 6 ՏԱՐԻ ԿՌՎԱԾ ՈՒ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԱԾ «ԷՍՏՈՆԱՑԻ ՓԵԼԻՔՍԻՆ». Տալլիննի "Երևան" մշակութային հանրություն

    Տալլիննի "Երևան" մշակութային հանրությունը հայտարարում է ակցիա ի աջակցություն Էստոնիայում գտնվող՝ Արցախի ազատամարտիկ, քանդակագործ-գեղանկարիչ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի:
    Գնելով ազգությամբ էստ,իսկ հոգով՝ հայ նկարչի վերջին գործերը (յուղաներկ), մենք մեծ աջակցություն ցույց կտանք ՄԵՐ ԱԶԳԻ Եւ ՄԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 6 ՏԱՐԻ (1988-1994) ԿՌՎԱԾ ՈՒ ՄԵՐ ԱՊԱԳԱ ԱԶԱՏ Եւ ԱՆԿԱԽ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԱԾ «ԷՍՏՈՆԱՑԻ ՓԵԼԻՔՍԻՆ», որն իր 57 տարեկան հասակում նկարելու եւ նոր կտավներ լույս աշխարհ բերելու փոխարեն ներկայիս դրությամբ այստեղ իր եւ իր Հայաստանում գտնվող ընտանիքի «հացի խնդիրը» լուծելու համար ինչեր ասես որ չի անում, որոնք ոչինչ չունեն իր նկարչական բնական տաղանդի հետ...
    Ցանկացողները կարող են մատչելի գներով (100-200 եվրո) գնել վարպետի պատրաստի վերջին նկարները, դրանով իսկ աջակցություն ցույց տալով մեր հայ ազգի արդար պայքարի համար մարտնչած էստոնիայի զավակին:
    Հեռազանգեք հենց իրեն՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանին.
    +37256712615, +37256959554), կամ Տալլիննի "Երևան" մշակութային հանրության միջոցով պատվիրեք «ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ» թերթում Ձեր հավանած նկարները եւ մենք այն կուղարկենք Ձեր հասցեով աշխարհի յուրաքանչյուր կետ:
    Գնելով այդ հոյակապ նկարները, Դուք աջակցելու եք նաեւ Արցախի մարտերում հերոսաբար կոված եւ իրենց կյանքն ազգին նվիրած Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի մարտական ընկերների ընտանիքներին, որը նրա կյանքի գլխավոր իմաստներից մեկն է...








    ՀԱՅԵՐ՝ ԱՋԱԿՑԵՆՔ ՄԵՐ ԱԶԳԻ Եւ ՄԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ 6 ՏԱՐԻ ԿՌՎԱԾ ՈՒ ԱՐՅՈՒՆ ԹԱՓԱԾ «ԷՍՏՈՆԱՑԻ ՓԵԼԻՔՍԻՆ»...

    Էլի...
    http://esthaylraber.ucoz.ru/load/norowt_39_yownner_hayeren_novosti_na_armjanskom/1-1-0-1681

    8.07.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 254 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024