Воскресенье, 22.09.2024, 00:39
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 22
    Гостей: 22
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    06.04.2011, 14:17

    Քլինթոնը զանգահարել է Սերժ Սարգսյանին

    Դիպլոմներ հանձնվեցին սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտներին

    Հուլիսի 8-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2008թ. հիմնադրված ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ «Երևանյան ամառային փորձառություն» ծրագրի մասնակիցներին

    Հուլիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ «Երևանյան ամառային փորձառություն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած սփյուռքահայ երիտասարդներին: Այս տարվա ծրագրի մասնակից 22 ուսանողները ներկայացնում են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի և Սիրիայի հայ համայնքները:

    Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի հերթական նիստը

    Հուլիսի 7-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին առընթեր ատյանի 2011թ. 6-րդ նիստը, որը նախագահում էր ՀՀ սփյուռքի նախարար, ատյանի նախագահ Հրանուշ Հակոբյանը:


    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)

    Картинка 44 из 157

    Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանն ԵՀՄՖ-ի անունից շնորհավորում է հայ հերթական գերտաղանդին` թավջութակահար Նարեկ Հախնազարյանին, ժամանակի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից <<Չայկովսկու>> անվան մրցույթում առաջին տեղը գրավելու կապակցությամբ: Նարեկ Հախնազարյանն այսօր արդեն աշխարհահռչակ ջութակահար, <<Ելիզավետա երկրորդ թագուհու>> մրցույթի հաղթող Սերգեյ Խաչատրյանի հետ միասին հանդիսանում են համաշխարհային կատարողական արվեստի գագաթում հայտնված հայ ազգի այն երաժիշտները, որոնցով կարող է հպարտանալ ողջ աշխարհասփյուռ հայությունը: Հայ ստեղծագործ ազգը վերջին հարյուրամյակում աշխարհին տվել է մի շարք հանճարներ, որոնց անունները սակայն ավելի շատ հայտնի են եղել մեզ և ցավալիորեն ըստ արժանավույնս հայտնի չեն դարձել այլոց համար: Այս երկու երիտասարդները ճեղքելով և անցնելով բոլոր խոչընդոտները, չնայած իրենց երիտասարդ տարիքին, արդեն դարձել են անուններ, որոնց առջև բացվում են համաշխարհային բոլոր համերգասրահների դռները: Հայաստանի մշակույթի պատասխանատուները և համասփյուռ հայության հայ մշակույթով հետաքրքրված անձիք պետք է օգտվեն այս հնարավորություններից` առավել լայն ներկայացնելու ողջ աշխարհին մեր մշակույթը: Պետք է հասկանալ, որ վերոհիշյալ մրցույթները և նրանց հաղթողներ անհամեմատելի մեծություններ են էժանագին ու ծիծաղելի շոուներ ներկայացնող այնպիսի մրցույթների կողքին, ինչպիսին ասենք <<Եվրատեսիլն>> է, որում տարած հաղթանակը գլխապտույտ է առաջացրել մեր հարևանի մոտ:
    ԵՀՄՖ-ը դիմում է համաշխարհային հայկական բոլոր կազմակերպություններին առաջարկով. միավորենք մեր ուժերը պրոպագանդելու համար համաշխարհային անուն հանած մեր երաժիշտներին` չխնայելով նրանց գովազդի վրա ոչինչ: Մենք պետք է կարողանանք նրանց անունները մեծարել հայկական և ոչ հայկական մեդիայով ու գովազդի այլ միջոցներով, ինչպես նաև կազմակերպենք հատուկ միջոցառումներ` ներգրավելով նրանց:
    Պետք է անընդհատ հիշել, որ հայ ազգի հազարամյակներ անցնելու և կայուն մնալու երաշխիքներն եղել են մեր հավատն ու մշակույթն, իսկ մեր համաշխահային այցետոմսը մշտապես հանդիսացել են մեր խոշոր մշակույթային գործիչները:

    ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
    07.07.2011թ.   
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 355 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024