Воскресенье, 22.09.2024, 00:29
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 11
    Гостей: 11
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    06.04.2011, 14:16

    «ԷՍՏՈՆԻԱՆ ՍՊԻՏԱԿԻՆ»
    (Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը եւ Տալլիննի "Երևան" մշակութային հանրությունը ծրագրել են Էստոնիայի մայրաքաղաքում տեղադրել շնորհակալության եւ երախտապարտության հուշաքար Էստոնիային՝ Սպիտակի սարսափելի երկրաշարժի վերականգնմանը հայ հայ ժողովրդին մեծ աջակցություն ցույց տալու համար)

    Ի նշան շնորհակալության եւ երախտապարտության էստոնիայի ժողովրդին Սպիտակի սարսափելի երկրաշարժի (7.12.1988թ.) վերականգնմանը հայ ժողովրդին մեծ աջակցություն ցույց տալու համար, քանդակագործ-գեղանկարիչ, ազգությամբ՝ էստոնացի, իսկ հոգով եւ էությամբ՝ հայ, Արցախի ազատամարտիկ, Տալլիննի "Երևան" մշակութային հանրության ներկայացուցիչ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը հանդես է եկել նախաձեռնությամբ քանդակել եւ տեղադրել Տալլիննում հուշաքար. «ԷՍՏՈՆԻԱՆ ՍՊԻՏԱԿԻՆ», որի ուրվանկարը նա կատարել է դեղեւս մի քանի տարի առաջ Երևանում:


    (Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի՝ «ԷՍՏՈՆԻԱՆ ՍՊԻՏԱԿԻՆ» ուրվանկարը)

    Վստահենք,որ այդ հուշաքարը կտա ոչ միայն իր մշակութային եւ ճարտարապետական երանգը քաղաքին, այլ նաեւ կարտացոլվի Էստոնիայ Նորագույն պատմության մեջ:

    2009 թվականին Հայաստանի մայրաքաղաքի Բարեկամության այգում տեղի ունեցավ հայ-էստոնական բարեկամությանը նվիրված հուշարձանի բացումը: Հուշարձանը փորագրված է տրավերտինիի երկու քարէ բլոկներից: Մեկում պատկերված է Արարատը եւ երկու խաչ, որոնք խորհրդանշում են Հայաստանը:
    Կողքին,Էստոնիայի բնապատկերով 2-րդ քարը:
    Այս նշանավոր գործի հեղինակն է էստոնիացի հայտնի նկարիչ Կարլ Բուրմանի որդին՝ քանդակագործ-գեղանկարիչ՝ Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը:

    
    (Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը աշխատում է Երևանի հայ-էստոնական բարեկամությանը նվիրված հուշարձանի վրա)
    
    Ֆելիքս Բուրման-Հովսեփյանը 57 տարեկան է: Նա հիմա
    գտնվում է Տալլիննում: Նկարչի ստեղծագործական գործունեությունն ու բազմազանությունը պարզապես ապշեցուցիչ են:
    Բազմաթիվ ծրագրերի եւ գաղափարների կազմում գլխավորը՝ Տալլինում սեփական արվեստի ստուդիայի բացումն է...

    Տալլինում տեղի են ունեցել նկարչի մի քանի ցուցահանդեսներ:


    
    Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի վերջին աշխատանքների 1-ին ցուցահանդեսը Տալլիննում. 2010թ.


    Ֆելիքս Բուրման-Հովսեփյանի վերջին աշխատանքների 2-րդ ցուցահանդեսը Տալլիննում. 2011թ.


    Գրիգոր Հայրապետյան
    Տալլինն "Երևան" մշակութային հանրության նախագահ

    06.07.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Արցախում պատրաստվում են նշել Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձը
    2011-07-06
    Արցախում պատրաստվում են նշել Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձը
    Երեկ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Արցախի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են հանրապետությունում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսված միջոցառումները հաստատված ծրագրին համապատասխան կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմից:

    ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է անում ընդունել Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքները

    ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է անում ընդունել Ղարաբաղի վերաբերյալ հիմնարար սկզբունքները

    Կայացավ նախարար Հրանուշ Հակոբյանի կիսամյակային հաշվետու մամուլի ասուլիսը

    Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ նախարար Հրանուշ Հակոբյանի կիսամյակային հաշվետու մամուլի ասուլիսը:

     
    FORUM OF ARMENIAN ASSOCIATIONS OF EUROPE
    (FAAE)
    Картинка 44 из 157

    Հարավային Կովկասում տեղավորված է Լեռնային Ղարաբաղ անկախ երկիրը, որի բնակչությունը բաղկացած է բացառապես 150 հազար հայերից. Ֆրանտիշեկ Միկլոշկո
    Մանրամասն...

    Հուլիսի 6-ին համբույրի միջազգային օրն է...Երիտասարդները Թումանյանի այգում համբուրվելու «զանգվածային» ակցիա են կազմակերպում

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 394 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024