Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 131-140 |
Страницы: « 1 2 ... 12 13 14 15 16 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Յուրա Մովսիսյան. Ես հպարտանում եմ իմ ժողովրդով, որը միշտ աջակցում և երկրպագում է Հայաստանի հավաքականին 7 սեպտեմբերի 2011
PanARMENIAN.Net
- «Իմ սիրելի հայրենակիցներ, մենք անսահմանորեն ուրախ ենք և հպարտ: Մեր
հաղթանակը մենք նվիրում ենք ողջ աշխարհի հայերին: Ես շատ երջանիկ եմ լինել
Հայաստանի համերաշխ հավաքականի անդամը և մենք ջանադրաբար աշխատում ենք մեր
ժողովրդին ուրախացնելու համար»,- Facebook –ի իր էջում գրել է Հայաստանի
հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն առաջին գոլը խփեց Սլովակիայի
հավաքականի հետ խաղում: Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով՝ 4:0 հաղթանակ
տարավ Սլովակիայի հետ արտագնա խաղում: Ֆուտբոլիստը նշել է, որ
հպարտանում է իր ժողովրդով, որը միշտ աջակցում և երկրպագում է Հայաստանի
հավաքականին: «Մենք պետք է շարունակենք աշխատել: Առաջ, Հայաստան»:
Սեպտեմբերի 6-ին Ժիլինայում կայացած Հայաստան-Սլովակիա խաղում գոլի
հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն
ու Արթուր Սարկիսովը: Հաղթանակը հնարավորություն տվեց Հայաստանի
հավաքականին բարձրանալ B խմբի 3-րդ հորիզոնական և պահպանել փլեյ-օֆ դուրս
գալու շանսերը:
"Քսան տարի անց երբեմնի մեր երազների Հայաստանի
Հանրապետության տեղում կոռումպացված, օրինազանց, հայաթափվող մի երկիր է
առաջացել, որի` նման գոյությունը հերքում է անկախ պետականություն
կայացնելու` հայ ժողովրդի ունակությունը..." "Ես մեղադրում եմ ձեզ` բոլորիդ, Հայաստանի Հանրապետության անունից: Ես մեղադրում եմ ձեզ հանուն Հայաստանի Հանրապետության..."
Ցանկացած արցախցի պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» իր հայրենիքը
Արցախի անկախության օրը, «Չենք լռելու»
երիտասարդականնախաձեռնության ակտիվիստները մեկնել են Արցախի Շահումյանի
շրջան: Երիտասարդները այցելել են գյուղեր, շնորհավորել ազատ Արցախի
քաղաքացիներին, նվերներ և քաղցրավենիք տարել երեխաներին: Այստեղ շատ
հեշտ է ազգի դավաճանի պիտակ ձեռք բերել. դրա համար բավական է միայն
արցախցիների հետ զրույցում բացել իրենց պատմական հայրենիքի` ազատագրված
տարածքների, այսպես կոչված, «փոխզիջման» մասին խոսակցությունը: «Չենք
լռելու»-ի ակտիվիստներին այսօր հանդիպած հարյուրավոր արցախցիներից չի եղել
գեթ մեկը, որը ղեկավարվեր «ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե պատերազմ
չլինի» սկզբունքով: Նրանք պատրա՛ստ են մինչև վերջ տեր կանգնել իրենց
հայրենիքին: XX դարավերջի պատմությունը մի անբացատրելի, գերբնական ուժով է
կապել ղարաբաղցիներին սեփական հողի հետ: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է
ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» (տեղական
տերմինաբանությամբ` ծախել) իր կամ իր հայրերի արյունով ազատագրված հողերը:
«Չենք լռելու»-ի ակտիվիստներն այցելել են նաև պատմական Արցախ նահանգի
Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոն` Դադիվանք։ Այնտեղից
երիտասարդները իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված` խնդրելով խաղաղություն և
բարեկեցություն Արցախ աշխարհի ժողովրդին: |
«ԱՐՅԱՆ ԳՆՈՎ ՆՎԱՃՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ» ԳԻՆԸ
Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում լինել ապակառուցողական
ԼՂՀ անկախության փաստը զայրացնում է ադրբեջանցի պաշտոնյաներին:
Օրեր առաջ Արցախը նշեց իր անկախության 20-րդ տարեդարձը: | Մանրամասն... |
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԱՐՄԵՆԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ Հայաստանի առաջին եւ երկրորդ Հանրապետությունների ժառանգորդը Երկու տասնամյակ առաջ հայ ժողովուրդն «այո» ասաց ինքնիշխան գոյությանը... ամբողջը >>
Հայաստանի
ֆուտբոլի ֆեդերացիան, հայ ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն, որպեսզի երկիրը
մասնակցի «Եվրո-2012» առաջնությանը: Ինչպես tert.am-ի հետ զրույցում նշեց
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը,
«Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հաղթանակը
Սլովակիայի թիմի նկատմամբ մեկ անգամ ևս արտացոլեց ծանր ու նպատակասլաց
աշխատանքի արդյունքը:
Ընտրական
մրցաշարի ավարտից երկու խաղ առաջ Հայաստանը 14 միավորով հավասարվեց
Սլովակիայի հավաքականին եւ ընդամենը 3 միավոր է զիջում խմբի առաջատար
Ռուսաստանին, որը 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը Իռլանդիայի հետ եւ ունի 17
միավոր: Իռլանդիան 15 միավորով երկրորդ տեղում է: Հայաստանը երրորդն է:
Խմբում առաջին տեղ գրաված թիմը նվաճում է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Երկրորդ տեղ գրաված հավաքականն անցումային խաղերում վիճարկում է երկրորդ
ուղեգիրը:
Երբ հաղթանակը արվեստ է դառնում (տեսանյութ)
4:0 խոշոր հաշվով տարած հաղթանակի լավագույն դրվագները ամփոփվել են հայ երկրպագուների պատրաստած գեղարվեստական այս տեսահոլովակում:
|
07-09-2011 Հայկական վիրտուալ համալսարանը՝ աշխարհի 50 երկրներում 85 տարեկան «ուսանողները» ծանոթանում են հայ պատմությանն ...
|
|
News.am. 7-9-2011- Թերթը զրուցել է Հարցազրույց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանի հետ… Ընտրությունների մոտենալուն զուգահեռ կտրուկ ավելանում է կանխատեսումների քանակը։ Ինչպե՞ս եք դրանց վերաբերվում։
Շարունակել.. |
"ԵՐԵՎԱՆ"
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
Տալլիննի Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Ախթամար» ֆուտբոլի ակումբը գնում է դեպ իր նպատակին...
Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության՝ «Ախթամար» ֆուտբոլի սիրողական ակումբը տարավ 13-րդ անընդմեջ հաղթանակը Էստոնիայի ֆուտբոլի առաջնությունում: Սեպտեմբերի 4-ին, առաջնության 18-րդ փուլում մեր ֆուտբոլիստները հաղթեցին Pirita FC Relikvia ակումբին 11:2 հաշվով: Այդ գոլաշատ խաղում «պոկերով» աչքի ընգավ ակումբի ավագ՝ Դմիտրի Գրիգորեւ-Հայրապետյանը: Խետ-տրիկ կատարեց առաջնության բոմբարդիր Ռուսլան Յագուդինը: 48 միավորով Տալլիննի «Ախթամարը» շարունակում են միանձնյա եւ վստահորեն գլխավորել առաջնության աղյուսակը:
Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
ՖՈՒՏԲՈԼ
4.11.2011 Տալլինն
"Kalev" մարզադաշտ
Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ)
18-րդ փուլ Pirita FC Relikvia - Tallinna FC Akhtamar 2:11
Liiga tabel 1 Tallinna FC Akhtamar 18 16 0 2 96:24 48 2 FC Eston Villa 18 12 3 3 53:20 39 3 FCF Tallinna Ülikool 18 11 3 4 52:24 36 4 Nõmme JK Kalju III 18 10 2 6 34:29 32 5 Kristiine JK 18 9 3 6 33:41 30 6 JK Jalgpallihaigla 18 8 2 8 30:31 26 7 FC Toompea 1994 18 8 1 9 29:38 25 8 FC Soccernet 18 8 0 10 38:43 24 9 Tallinna FC Reaal 18 5 2 11 25:37 17 10 FC Hansa United 18 5 1 12 22:50 16 11 FC Majandusmagister 18 4 1 13 34:70 13 12 Pirita JK Reliikvia 18 3 0 15 21:60 9 http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46
«Դիպկահարների» ցուցակը գլխավորում են ախթամարցիներ՝ Ռուսլան Յագուդինը
(35 գնդակ) եւ Սերգեյ Շենբերգը (17) http://jalgpall.ee/top10.php?b=IV.N
Առաջնության
ավարտին մնացել է 4 փուլ: «Ախթամարն» ունի բոլոր հնարավորությունները
գրավել 1-ին տեղը 4 խմբում եւ դուրս գալ հաջորդ մրցաշրջանում 3 խումբ, որը
հանդիսանում է մեր ակումբի այս տարվա գլխավոր ծրագիրը:
Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...
Tallinna FC AkhtamarՆոյեմբերին
մեկնարկելու է 2011/2012 թթ.մրցաշրջանի Էստոնիայի ֆուտզալի
առաջնությունը: Տալլիննի «Երեւան» մշակութային հանրությունը այդ
առաջնությունում ծրագրում է մասնակցել իր «Երեւան» ակումբով: Տալլիննի
«Երեւան» ֆուտզալի սիրողական ակումբը հաջող դեբյուտ ունեցավ Էստոնիայի
ֆուտզալի նախորդ առաջնությունում, որտեղ գրավեց 4-րդ տեղը 2-րդ խմբում:http://jalgpall.ee/league.php?b=S.II%20E&page_id=72 Այս տարի,եթե մինչեւ հոկտեմբերի 1-ը հաջողվի որոշել
բոլոր ֆինանսական հարցերը եւ մասնակցման հայտ ներկայացնել Էստոնիայի
ֆուտբոլի Միությանը, ապա Տալլիննի FC «YEREVAN»-ի առաջնության պաշտոնական
խաղային համազգեստը լինելու է Հայաստանի Եռագույնը: Տալլիննի «Երեւան» ֆուտզալի ակումբ
Աջակցի՛ր
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
«ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
Տեղեկություն.
Info +372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
Գրիգոր Հայրապետյան
ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ
Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
- Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
-VIVARO bet (Yerevan)
- PRIVAT Restoran - Cafe - Hotel
- Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
- Сooltrans LTD ֆիրման
- Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
(Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին... 19-րդ փուլ 11.09 (14:00) Tallinna FC Akhtamar - FC Hansa United http://jalgpall.ee/calendar.php?b=IV.N&year=20116.09.2011
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Գրիգոր Հայրապետյան: Կյանքն առաջ է գնում՝ հարկավոր է հետ չմնալ... (Կառավարության կողմից Երեւանում
կրպակների ապամոնտաժումը, բայց եւ այնպես ճիշտ քայլ է, որքան էլ որ ցավալի
լինի առեւտրականների-գործարարների համար)
Տալլինն
Այն ինչ կատարվում է այսօր Երեւանում փողոցների առեւտրական կրպակների
հետ՝ Ազատության փողոցի կրպակներն ապամոնտաժվում են , նույնը տեղի է ունեցել Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում դեռեւս 15 տարի
առաջ,երբ ես եւ իմ ընտանքը ճիշտ նույն կերպով զրկվեցինք մեր գեղեցիկ
կրպակից՝ մեր ապրուստի միակ միջոցից,որի գործունեության շնորհիվ շուրջ 5
տարի վաստակում ու սնվում էին եւս 3 ընտանիքներ: Այո,շատ
անհասկանալի, դժվարին ու տագնապալի ժամանակներ էին, եւ մինչեւ օրս մեր
«վերքերը» չեն ապաքինվել, բայց եւ այնպես այսօր ես գտնում եմ, որ դա՝
փողոցներից կրպակների վերացումը կառավարության կողմից ժամանակին ու ճիշտ
քայլ էր՝ (է՛)՛...
Տալլիննը մաքրվեց հարյուրավոր-հազարավոր «անտաշ-անճոռնի» «բութկաներից»...
Եթե հայությունն ուզում է,որպեսցի Եվրոպան ընդունի Հայաստանը որպես Եվրոպական բարեկիրթ երկիր,ապա պետք է շատ բաներում հետեւի
Էստոնիայի օրինակին...
Տալլինն Նոյեմբեր՝ 1995թ.
(Իմ կրպակը, որը աշխատում էր «կռուգլոսուտոչնի» եւ «կերակրում էր» մի քանի ընտանիք եւ ողջ թաղամաս...)
Սկսած այդ «ճարտարապետական» վերափոխումներից, Տալլիննում՝ հասարակական
տրանսպորտների կանգառներին մոտ տեադրված են տիպային երկաթեպատ կրպակներ,
որտեղ կարելի է վաճառել միայն ստանդարտային փաթեթավորված «հազար ու մի»
ապրանքներ եւ ոչ ոգելից խնիչքներ:
Կարելի է նաեւ ստանալ հատուկ լիցենզիա-թույլատվություն եւ
կերակրել ժողովրդին՝ հանբուրգերներով,հոտ-դոգներով ու պոնչիկ-պեռաշկիներով,
իսկ երջին ժանանակներս նաեւ՝ կէբաբով (քյաբաբ) եւ նույնիսկ
շաուրմայով...որը, սակայն ցույց է տալիս անձամբ ինձ ժամանակակից Էստոնիայի
«օրիենտացիան» դեպի մուսուլմանական հետամնաց երկրները, բայց դե դա արդեն
ուրիշ հարց է... (Ասեմ նաեւ իմիջիայլոց,որ համարյա բոլոր այդ նորադրումների տերերը մեկը մյուսի հետեւից «տակ են տալիս» եւ սնանկանում...)
Ես շատ կցանկանայի,որ իմ սիրելի հայ հայրենակիցները ճիշտ հասկանային, որ
մենք հայ ենք,այլ ոչ թե ինչ-որ արաբական երկրների շարունակություն...Դրսեր
դուրս գալով ու ցույցերով-բողոքել-բղավելով ոչինչ դուրս չի գա, բացի
եղբայրական
արյուն թափելուց, համաշխարհային խայտառակությունից եւ արտաքին ու ներքին
քաղաքական խաղերի խաղատախտակում ինչ որ մեկերի ձեռքերում «պեշկա»-զինվոր
լինելուց
բացի...
Կյանքն առաջ է գնում՝ հարկավոր է հետ չմնալ...
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
«ԱԶԳ»,
06-09-2011- Ամերիկյան դիվանագիտությունը անհրաժեշտություն է տեսնում
Վրաստանում փոքրամասնությունների առնչությամբ վստահության ամրապնդման
առումով, ընդ որում, այդ խնդիրը թողնելով լուծելու հենց վրացական
կառավարությանը:
Շարունակել...
|
Հարգանքի տուրք Արցախի անկախության համար զոհված հայորդիներին ԼՂՀ–ն տոնում է անկախության հռչակման 20–ամյակը
Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ
Սարգսյանը երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ եւ ՀՀ նախկին նախագահ
Ռոբերտ Քոչարյանի, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի, Ամենայն հայոց
կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ ԼՂՀ հռչակման 20—ամյա հոբելյանին
մասնակցելու նպատակով Հայաստանից, արտերկրից ժամանած հյուրերի ու
արցախահայության հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է
Ստեփանակերտի հուշահամալիր։ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել
Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ
Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ արցախյան
ազատամարտի նահատակների շիրիմներին։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ 03-09-2011 |
ԿԱՐԴԱՑԵՔ ՇՈՒՏՈՎ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" ԹԵՐԹՈՒՄ.
Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության նախագահ՝ Գրիգոր Հայրապետյանի
բաց նամակը ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանին. «ԿԵՑՑԵ՛ ԱՐՑԱԽԻ ՔԱՋ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ ԿՌԱՀԵՑ ԵՎ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ԻՐ ՀԵՏ ՎԱՐՎԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՑԻՆ ՄԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԵՏ...»
Ամեն ամառ, մենք՝ Հայրապետյաններս հերթով կամ միասին, ընտանիքներով
Երեւանից մեկնում էինք Նախիջեւանում գտնվող մեր Տանակերտ հայկական գյուղը՝
մեր պապական տունը, որտեղ ծնվել ու մեծացել են հայրս, հորեղբայրներս ու
հարաքույրներս: Այդ երեք ամիսներն իմ դպրոցահասակ տարիների լավագույններն
էին... Սումգաիթի ու Բաքվի հայտնի տագնապալի ու դժբախտ
դեպքերից, ինչպես նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմա մեր
գյուղում չկա ոչ մի հայ, իսկ մեր պապական տներին, «տեղերին» ու մրգառատ այգիներին
տիրություն են անում ազգությամբ ու կրոնով ուրիշ մարդիք, որոնք հավանաբար
ավերել են մեր պապերի ու տատերի հազարավոր սուրբ ննջավայրերն ու Խաչքարները,
եւ իհարկե՝ փոխել մեր գյուղի անվանումը... Արցախի հայ ժողովրդին նույնն էր սպասվում, եթե նա զենք չվերցներ ու չպայքարեր:
Դու՝ Ադելինա, շատ ճիշտ ես ասում. «Եթե մեր երկիրը նվաճելու համար
պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը
պաշտպանելու», հակառակ դեպքում կրկնվելու է մեր Տանակերտ հայկական գյուղի
դառը պատմությունը, որն ինձ հանգիստ չի տալիս... Որպեսզի մեր հարեւանները պատերազմ չսկսեն,այսօր հարկավոր
է,որ Հայաստանն ու Արցախը զինվեն այնպես,ինչպես՝ երբեք:Եւ առաջին հերթին
այդ «զենքը» պետք է լինի մարդը՝ հայ մարդը, որը տարբեր պատճառներով լքել է
իր տունն ու միլլիոններով սփռվել ողջ աշխարհով մեկ... Հիշում եմ, երբ
մեկնում էինք դեպի մեր Տանակերտ հայկական գյուղը, գնացքի ուղին որոշ
ժամանակ նաեւ անցնում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանապահական
փշալարերով ձգված Արաքս գետի կողքով,եւ իմ մանկական հարցին,թե ինչո՞ւ
է գետի մյուս կողմն անբնակ,ավելի մեծերը պատասխանում էին, որ դրանք մեր՝
հայկական հողերն են եւ Թուրքիան գիտի,որ վաղ թե ուշ այն վերադարձնելու է
մեզ,եւ այդ իսկ պատճառով թուրքերն այն չեն ոռոգում ու բնակեցնում... Աշխարհը
միշտ պատերազմների մեջ է եղել եւ քաղաքապես միշտ էլ փոփոխությունների է
ենթարկվել ու միշտ էլ ենթարկվելու է, քանի որ ուժեղն ուզում է ղեկավարել,
իսկ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»...
Ադելինա,եթե նայենք Հայաստանի թեկուզ եւ 1918 թվականի քարտեզին armenia 1918, ,ապա
պարզ եւ հստակ տեսնում ենք,որ Նախիջեւանն ու Արցախը Հայաստանի կազմում
են:Ցավոք սրտի մեր սիրելի Հայաստանը 1-ին Համաշխարհային պատերազմում (1914-1918) պատմական շատ հղեր կորցրած երկրներից մեկն է եւ դա մեծ դեր է
խաղում մինչեւ օրս մեր ազգի եւ նրա նոր սերնդի համար, որի
ներկայացուցիչը նաեւ դու ես: Եւ մեր ազգի ապագան,եթե ոչ այսօր,ապա՝ «վաղը»
կախված է քեզանից եւ քո հասակակիցներից: Քո նամակը շատ տեղին է եւ
բխում է յորաքանչյուր հայի հոգուց ու սրտից: Եւ եկ այն ուղղենք,ոչ թե մեր
դեմ զինվող ու մեր պապական հողերը գրավել ցանկացողներին,այլ՝ մեզ ու մեր
ազգին.«Ինչպե՞ս եւ ի՞նչ անենք,որ ոչ մի հարեւան չհամարձակվի զինվել մեր դեմ»: Ինչպե՞ս եղավ,որ կորցրեցինք մեր Նախիջեւանը,մեր Տանակերտը... Ինչու՞ լռեցինք ու այդպես հեշտությամբ լքեցինք մեր պապենական տներն ու հողերը,որոնք Աստծո կողմից հատկացված էին մեզ՝ հայերիս... Այո,
Արցախի հայ ժողովրդին նույնն էր սպասվում, եթե նա զենք չվերցներ ու
չպայքարեր,բայց դա դեռ քիչ է... Հայաստանը, եւ առավել եւս՝ Արցախը պետք է
վերաբնակեցվեն հարյուր հազարավոր եւ միլլիոնավոր իրենց երկիրը լքած
հայերով, եւ դա է մեր հիմնական ուժն ու զենքը մեր իպահպանումն մեր
պատմական հողերի ու մեր ազգի արմատների...
Խորհրդային իշխանության (1920 - 1991 թ.թ.) «դաժան»
տարիներին,երբ մարդկանց յուրաքանչյուր այլմտածմունքի դեպքում կալանավորում
էին,վտարում,աքսորում,գնդակահարում՝ դարձնում «ոչխարների հոտ»,մեզ՝
դպրոցականներիս (1976 թվականին ավարտել եմ Երեւանի համար 112 միջնակարգ
դպրոցը) ինչպես հարկն է չէին դասավանդում Արցախի ու Նախիջեւանի պատմական
փաստերի մասին: Ես,որ պատմություն եւ աշխարհագրություն առարկաները իմ
ամենասիրելին էին եւ փակ աչքերով կարող էի քարտեզի վրա ցույց տալ երկրագնդի
բոլոր պետություններն իրենց մայրաքաղաքներով, լեռներով, ձորեր-դաշտերով,
գետերով ու մարդաքանակներով, ամոթ ինձ, բայց նույնիսկ տեղյակ չէի, որ կա
հարեւան ու այն ժամանակ Հայաստանին «եղբայր» Հանրապետության կազմում շուրջ
200 հազարանոց հայաբնակ Ղարաբաղ-Արցախ, որովհետեւ հավանաբար արգելված էր
այդ մասին դասավանդել հայկական դպրոցներում: Մի մեծ ու հզոր ընդհանուր
Խորհրդային երկիր էր առանց ազգային-հողային-սահմանային հարցերի ու
վերջ.«Կեցցե ՍՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությունը» / «Да здравствует
нерушимая дружба народов СССР!»՝ «ոչխարների հոտ»... Նախիջեւանի մեր
Տանակերտ գյուղի երիտասարդությունը հավանական է,որ «լավ կյանքի» համար
իրենց ծնողների իսկ խորհուրդներով ու հանգիստ խղճով-բարի կամքով թողնում
էին իրենց ծննդավայրերնն ու մեկնում Երեւանում հաստատվելու,որովհետեւ մի
ընդհանուր երկիր էր... Ես էլ «լավ կյանքի» համար 1983 թվականին, 23
տարեկան հասակում եկա Էստոնիա արտասհման գնացող բեռնատար նավերի վրա
նավաստի աշխատելու եւ աշխարհ տեսնելու համար,բայց 1991 թվականի օգոստոսին
Խորհրդային հզոր երկիրը մի ակնթարթում փլուզվեց եւ երբեմնի «եղբայրական»
Հանրապետությունները փակեցին իրենց սահմաններն ու դարձան օտարներ՝
«թշնամիներ», իսկ ես,որ ամիսը մի քանի անգամ հանգիստ գալիս էի Երեւան արդեն 20 տարի է,որ չեմ կարողանում...... Այսօր,այո Հայաստանը, եւ առավել եւս՝ Արցախը պետք է ոչ
թե լքվեն,այլ վերաբնակեցվեն հարյուր հազարավոր եւ միլլիոնավոր իրենց
երկիրը լքած հայերով,եւ ողջ ազգով զինվեն հրեաների պետության
օրինակով,որովհետեւ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»... Եվ այդ
հարցը,Ադելինա,հայերի վերաբնակեցման ծրագիրը, պետք է դառնա մեր ազգի համար՝
համար 1-ին: Եթե մեր իշխանական մարմինները ծրագրեն ու ստեղծեն հատու
պայմաններ վերաբնակվել ցանկացողների համար, համոզված եմ աշխարհով մեկ
սփռված «մլորված» ու դժբախտ-աղքատ կյանք վարող տասնյակ հազարավոր հայեր
կվերադառնան իրենց պապական,դեռեւս չկորցրած հողերն ու նոր ծիլեր կտնկեն...
Շարունակելի...
Տանակերտ(այժմ կոչվում է՝ ադրբ. Anaqut - Անագյուտ) — գյուղ
ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար
Հանրապետության Որդուարի շրջանում
1. 1920-89թթ. Գողթնի Տանակերտ գյուղում ապրած հայ բնակչության ցուցակ-Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Գ, Գողթն գավառ, Երևան, ԳԱՍպՊՐԻՆՏ, 2007.
...սերում է Գողթանի Տանակերտ
գյուղի Հայրապետյան հայտնի տոհմից), որի որդին նույնպես դաշնակահար է,
բնակվում է Փարիզում: Նա երկար տարիներ եղել է նաեւ Կոմիտասի անվան
կոնսերվատորիայի պրոֆեսոր..
ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱԹԱՓՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ
Արտակ Վարդանյան, բանասիրական գիտությունների թեկնածու
Հայերիս
պատմական հայրենիքի կենտրոնական հատվածներից մեկը` Մեծ Հայքի Վասպուրական,
Սյունիք և Այրարատ աշխարհների նշանավոր խաչմերուկ Նախիջևանը,
թուրք-բոլշևիկյան խարդավանքով 1921թ. բռնակցվեց Ադրբեջանին: Եվ խորհրդային
ժամանակաշրջանում ստեղծված քաղաքական նպաստավոր պայմաններում էլ այդ
երկրամասում իրականացվեց թուրք-ադրբեջանցիների դարավոր երազանքը` շուրջ յոթ
տասնյակ հայ բնակավայրերի հայաթափումը: Մանրամասն..
| 4.09.2011
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" |
Այսօր
առաջին անգամ Երևանում՝ «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային կենտրոնում,
կայացավ պրոֆեսիոնալ մենամարտ Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի
մասնակցությամբ։ Թեև Վիկ Դարչինյանը երկրպագուներին խոստացել էր Մբամբային
հաղթել նոկաուտով, այնուամենայնիվ, մրցակիցը շատ պինդ էր, ու չնայած
Դարչինյանից ստացած բազմաթիվ հարվածներին, Մբամբան ոտքի վրա մնաց
մինչև մենամարտի վերջ։
«Հայաստանը դու ես» եւ «Իմ անունը Հայաստան է» Երգերը լսում են ու քննարկում
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ նկարահանված «Հայաստանը
դու ես» եւ «Իմ անունը Հայաստան է» երգերի տեսահոլովակները եւ ինը
հոլովակները ցուցադրության մի քանի օրվա ընթացքում հասցրին լայն ճանաչում
ձեռք բերել: Սոցիալական ցանցերում տեսահոլովակները տարածվել են հազարավոր
մարդկանց կողմից: Մանրամասն...
ՆԱՄԱԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
Պարոն նախագահ, Ձեզ գրում է ղարաբաղցի դպրոցական Ադելինա Ավագիմյանը։ Բացել ...
|
"ԵՐԵՎԱՆ"
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
ՖՈՒՏԲՈԼ
4.09.2011
17:00
"Kalev" մարզադաշտ
Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2011 (4 Խումբ) 18-րդ փուլ
Pirita JK Reliikvia - Tallinna FC Akhtamar
http://jalgpall.ee/calendar.php?b=IV.N&year=2011
Մուտքն ազատ:
Աջակցե՛նք ՖԱ "«Ախթամար»-ին Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքն՝ այսօր...
Ա՛րի այսօր մարզադաշտ Քո ողջ ընտանիքով եւ աջակցի՛ր Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին... Եւ եթե դու հայ ես,ապա հարց տուր քեզ ամեն օր ու ամեն ժամ. - Ի՞նչ ես արել դու քո ազգի համար... - Ի՞նչ ես արել դու՝ քո Հայաստանի համար... - Ի՞նչ ես անում դու այսօր՝ քո ազգի եւ քո Հայաստանի համար...
Գեղեցկացնե՛նք մեր կյանքը...
Tallinna FC Akhtamar
Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
- Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը
- "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը
-VIVARO bet (Yerevan)
- PRIVAT Restoran - Cafe - Hotel
- Տալլիննի La Passion ռեստորանը (տնորեն՝ Ռոբերտ Սարկիսյան)
- "Ehituse Inkasso OÜ" ֆիրման
- Сooltrans LTD ֆիրման
- Տալլիննի «La Strada» հայկական խորովածանոց-սրճարանը (տնորն՝ Կարեն Մկրտչյան; +372 56700895; փող.Վիկերլազե 11)
- Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը
(Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)
Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Ախթամար" ֆուտբոլի ակումբին...
ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՄԵՐ՝ ՏԱԼԼԻՆՆԻ «ԵՐԵՎԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ
«ԱԽԹԱՄԱՐ» ՍԻՐՈՂԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ:
Տեղեկություն.
Info +372 53 991 414
grigorairapetjan@mail.ru
Գրիգոր Հայրապետյան
ՖԱ «Ախթամար» ակումբի նախագահ 3.09.2011
LRBEREST
"ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
Անդորա-Հայաստան` 0:3. Մեր հավաքականը վստահ հաղթանակ տարավ(տեսանյութ)
03.09.2011 Անդորա
լա Վելլայի «Կոմունալ» մարզադաշտում այսօր տեղի է ունեցել «Եվրո-2012»-ի
Ընտրական 2-րդ խմբի Անդորա-Հայաստան ընտրական հանդիպումը: Խաղն ավարտվել է
խոշոր` 3:0 հաշվով` հօգուտ Հայաստանի հավաքականի: Գոլերի հեղինակ են դարձել
Մարկոս Պիզելին, Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը (11մ.) : Մանրամասն...
|
|
|