Суббота, 21.09.2024, 16:45
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 5
    Гостей: 5
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.09.2011, 11:49

    ԿԱՐԴԱՑԵՔ ՇՈՒՏՈՎ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" ԹԵՐԹՈՒՄ.

    Տալլիննի «Երեւան» մշակութային հանրության նախագահ՝ Գրիգոր Հայրապետյանի բաց նամակը ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանին.

    «ԿԵՑՑԵ՛ ԱՐՑԱԽԻ ՔԱՋ ԵՎ ԽԵԼԱՑԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՈՐԸ ԿՌԱՀԵՑ ԵՎ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ ԻՐ ՀԵՏ ՎԱՐՎԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՎԱՐՎԵՑԻՆ
    ՄԵՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԵՏ...»



    Ամեն ամառ, մենք՝ Հայրապետյաններս հերթով կամ միասին, ընտանիքներով Երեւանից մեկնում էինք Նախիջեւանում գտնվող մեր Տանակերտ հայկական գյուղը՝ մեր պապական տունը, որտեղ ծնվել ու մեծացել են հայրս, հորեղբայրներս ու հարաքույրներս: Այդ երեք ամիսներն իմ դպրոցահասակ տարիների լավագույններն էին...
    Սումգաիթի ու Բաքվի հայտնի տագնապալի ու դժբախտ դեպքերից, ինչպես նաեւ Խորհրդային Միության փլուզումից հետո հիմա մեր գյուղում չկա ոչ մի հայ, իսկ մեր պապական տներին, «տեղերին»  ու մրգառատ այգիներին տիրություն են անում ազգությամբ ու կրոնով ուրիշ մարդիք, որոնք հավանաբար ավերել են մեր պապերի ու տատերի հազարավոր սուրբ ննջավայրերն ու Խաչքարները, եւ իհարկե՝ փոխել մեր գյուղի անվանումը...
    Արցախի հայ ժողովրդին նույնն էր սպասվում, եթե նա զենք չվերցներ ու չպայքարեր:
    Դու՝ Ադելինա, շատ ճիշտ ես ասում. «Եթե մեր երկիրը նվաճելու համար պատերազմ սկսեք, ողջ հայ ժողովուրդն է ոտքի կանգնելու եւ մեր հողը պաշտպանելու», հակառակ դեպքում կրկնվելու է մեր Տանակերտ հայկական գյուղի դառը պատմությունը, որն ինձ հանգիստ չի տալիս...

    Որպեսզի մեր հարեւանները պատերազմ չսկսեն,այսօր հարկավոր է,որ Հայաստանն ու Արցախը զինվեն այնպես,ինչպես՝ երբեք:Եւ առաջին հերթին այդ «զենքը» պետք է լինի մարդը՝ հայ մարդը, որը տարբեր պատճառներով լքել է իր տունն ու միլլիոններով սփռվել ողջ աշխարհով մեկ...
    Հիշում եմ, երբ մեկնում էինք դեպի մեր Տանակերտ հայկական գյուղը, գնացքի ուղին որոշ ժամանակ նաեւ անցնում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանապահական փշալարերով ձգված Արաքս գետի կողքով,եւ իմ մանկական հարցին,թե ինչո
    ՞ւ է գետի մյուս կողմն անբնակ,ավելի մեծերը պատասխանում էին, որ դրանք մեր՝ հայկական հողերն են եւ Թուրքիան գիտի,որ վաղ թե ուշ այն վերադարձնելու է մեզ,եւ այդ իսկ պատճառով թուրքերն այն չեն ոռոգում ու բնակեցնում...
    Աշխարհը միշտ պատերազմների մեջ է եղել եւ քաղաքապես միշտ էլ փոփոխությունների է ենթարկվել ու միշտ էլ ենթարկվելու է, քանի որ ուժեղն ուզում է ղեկավարել, իսկ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»...

    Ադելինա,եթե նայենք Հայաստանի
    թեկուզ եւ 1918 թվականի քարտեզին armenia 1918, ,ապա պարզ եւ հստակ տեսնում ենք,որ Նախիջեւանն ու Արցախը  Հայաստանի կազմում են:Ցավոք սրտի մեր սիրելի Հայաստանը 1-ին  Համաշխարհային պատերազմում (1914-1918)  պատմական շատ հղեր կորցրած երկրներից մեկն է եւ դա մեծ դեր է խաղում մինչեւ օրս մեր ազգի եւ նրա նոր սերնդի համար, որի ներկայացուցիչը նաեւ դու ես: Եւ մեր ազգի ապագան,եթե ոչ այսօր,ապա՝ «վաղը» կախված է քեզանից եւ քո հասակակիցներից: 
    Քո նամակը շատ տեղին է եւ բխում է յորաքանչյուր հայի հոգուց ու սրտից: Եւ եկ այն ուղղենք,ոչ թե մեր դեմ զինվող ու մեր պապական հողերը գրավել ցանկացողներին,այլ՝ մեզ ու մեր ազգին.«Ինչպե
    ՞ս եւ ի՞նչ անենք,որ ոչ մի հարեւան չհամարձակվի զինվել մեր դեմ»:
    Ինչպե
    ՞ս եղավ,որ կորցրեցինք մեր Նախիջեւանը,մեր Տանակերտը... Ինչու՞ լռեցինք ու այդպես հեշտությամբ լքեցինք մեր պապենական տներն ու հողերը,որոնք Աստծո կողմից հատկացված էին մեզ՝ հայերիս...
    Այո, Արցախի հայ ժողովրդին նույնն էր սպասվում, եթե նա զենք չվերցներ ու չպայքարեր,բայց դա դեռ քիչ է...  Հայաստանը, եւ առավել եւս՝ Արցախը պետք է վերաբնակեցվեն հարյուր հազարավոր եւ միլլիոնավոր իրենց երկիրը լքած հայերով, եւ դա է մեր հիմնական ուժն ու զենքը մեր
    իպահպանումն մեր պատմական հողերի ու մեր ազգի արմատների...

    Խորհրդային իշխանության (1920 - 1991 թ.թ.) «դաժան» տարիներին,երբ մարդկանց յուրաքանչյուր այլմտածմունքի դեպքում կալանավորում էին,վտարում,աքսորում,գնդակահարում՝ դարձնում «ոչխարների հոտ»,մեզ՝ դպրոցականներիս (1976 թվականին ավարտել եմ Երեւանի համար 112 միջնակարգ դպրոցը) ինչպես հարկն է չէին դասավանդում Արցախի ու Նախիջեւանի պատմական փաստերի մասին: Ես,որ պատմություն եւ աշխարհագրություն առարկաները իմ ամենասիրելին էին եւ փակ աչքերով կարող էի քարտեզի վրա ցույց տալ երկրագնդի բոլոր պետություններն իրենց մայրաքաղաքներով, լեռներով, ձորեր-դաշտերով, գետերով ու մարդաքանակներով, ամոթ ինձ, բայց նույնիսկ տեղյակ չէի, որ կա հարեւան ու այն ժամանակ Հայաստանին «եղբայր» Հանրապետության կազմում շուրջ 200 հազարանոց հայաբնակ Ղարաբաղ-Արցախ, որովհետեւ հավանաբար արգելված էր այդ մասին դասավանդել հայկական դպրոցներում: Մի մեծ ու հզոր ընդհանուր Խորհրդային երկիր էր առանց ազգային-հողային-սահմանային հարցերի ու վերջ.«Կեցցե ՍՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությունը» / «Да здравствует нерушимая дружба народов СССР!»՝ «ոչխարների հոտ»...
    Նախիջեւանի մեր Տանակերտ գյուղի երիտասարդությունը հավանական է,որ «լավ կյանքի» համար իրենց ծնողների իսկ խորհուրդներով ու հանգիստ խղճով-բարի կամքով թողնում էին իրենց ծննդավայրերնն ու մեկնում Երեւանում հաստատվելու,որովհետեւ մի ընդհանուր երկիր էր...
    Ես էլ «լավ կյանքի» համար 1983 թվականին, 23 տարեկան հասակում եկա Էստոնիա արտասհման գնացող բեռնատար նավերի վրա նավաստի աշխատելու եւ աշխարհ տեսնելու համար,բայց 1991 թվականի օգոստոսին Խորհրդային հզոր երկիրը մի ակնթարթում փլուզվեց եւ երբեմնի «եղբայրական» Հանրապետությունները փակեցին իրենց սահմաններն ու  դարձան օտարներ՝ «թշնամիներ», իսկ ես,որ ամիսը մի քանի անգամ հանգիստ գալիս էի Երեւան արդեն 20 տարի է,որ չեմ կարողանում......  
    Այսօր,այո Հայաստանը, եւ առավել եւս՝ Արցախը պետք է ոչ թե լքվեն,այլ վերաբնակեցվեն հարյուր հազարավոր եւ միլլիոնավոր իրենց երկիրը լքած հայերով,եւ ողջ ազգով զինվեն հրեաների պետության օրինակով,որովհետեւ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»...
    Եվ այդ հարցը,Ադելինա,հայերի վերաբնակեցման ծրագիրը, պետք է դառնա մեր ազգի համար՝ համար 1-ին: Եթե մեր իշխանական մարմինները ծրագրեն ու ստեղծեն հատու պայմաններ վերաբնակվել ցանկացողների համար, համոզված եմ աշխարհով մեկ սփռված «մլորված» ու դժբախտ-աղքատ կյանք վարող տասնյակ հազարավոր հայեր կվերադառնան իրենց պապական,դեռեւս չկորցրած հողերն ու նոր ծիլեր կտնկեն...

    Շարունակելի...

    Տանակերտ - Վիքիփեդիա՝ ազատ հանրագիտարան

    Տանակերտ(այժմ կոչվում է՝ ադրբ. Anaqut - Անագյուտ) — գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանում

    sargishayrapetyan

    1. 1920-89թթ. Գողթնի Տանակերտ գյուղում ապրած հայ բնակչության ցուցակ-Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, հատոր Գ, Գողթն գավառ, Երևան, ԳԱՍպՊՐԻՆՏ, 2007.

    Նորահայտ տաղանդավոր թավջութակահար Նարեկ Հախնազարյանի...

    ...սերում է Գողթանի Տանակերտ գյուղի Հայրապետյան հայտնի տոհմից), որի որդին նույնպես դաշնակահար է, բնակվում է Փարիզում: Նա երկար տարիներ եղել է նաեւ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր..


    ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱԹԱՓՎԵՑ ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

    Արտակ Վարդանյան, բանասիրական գիտությունների թեկնածու

    Հայերիս պատմական հայրենիքի կենտրոնական հատվածներից մեկը` Մեծ Հայքի Վասպուրական, Սյունիք և Այրարատ աշխարհների նշանավոր խաչմերուկ Նախիջևանը, թուրք-բոլշևիկյան խարդավանքով 1921թ. բռնակցվեց Ադրբեջանին: Եվ խորհրդային ժամանակաշրջանում ստեղծված քաղաքական նպաստավոր պայմաններում էլ այդ երկրամասում իրականացվեց թուրք-ադրբեջանցիների դարավոր երազանքը` շուրջ յոթ տասնյակ հայ բնակավայրերի հայաթափումը: Մանրամասն..



    4.09.2011
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 385 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024