Понедельник, 11.11.2024, 07:10
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 3
    Гостей: 3
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    07.09.2011, 21:32

    Յուրա Մովսիսյան. Ես հպարտանում եմ իմ ժողովրդով, որը միշտ աջակցում և երկրպագում է Հայաստանի հավաքականին

    Յուրա Մովսիսյան. Ես հպարտանում եմ իմ ժողովրդով, որը միշտ աջակցում և երկրպագում է Հայաստանի հավաքականին

    PanARMENIAN.Net - «Իմ սիրելի հայրենակիցներ, մենք անսահմանորեն ուրախ ենք և հպարտ: Մեր հաղթանակը մենք նվիրում ենք ողջ աշխարհի հայերին: Ես շատ երջանիկ եմ լինել Հայաստանի համերաշխ հավաքականի անդամը և մենք ջանադրաբար աշխատում ենք մեր ժողովրդին ուրախացնելու համար»,- Facebook –ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն առաջին գոլը խփեց Սլովակիայի հավաքականի հետ խաղում: Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով՝ 4:0 հաղթանակ տարավ Սլովակիայի հետ արտագնա խաղում:

    Ֆուտբոլիստը նշել է, որ հպարտանում է իր ժողովրդով, որը միշտ աջակցում և երկրպագում է Հայաստանի հավաքականին: «Մենք պետք է շարունակենք աշխատել: Առաջ, Հայաստան»:

    Սեպտեմբերի 6-ին Ժիլինայում կայացած Հայաստան-Սլովակիա խաղում գոլի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանն ու Արթուր Սարկիսովը: Հաղթանակը հնարավորություն տվեց Հայաստանի հավաքականին բարձրանալ B խմբի 3-րդ հորիզոնական և պահպանել փլեյ-օֆ դուրս գալու շանսերը:




    "Քսան տարի անց երբեմնի մեր երազների Հայաստանի Հանրապետության տեղում կոռումպացված, օրինազանց, հայաթափվող մի երկիր է առաջացել, որի` նման գոյությունը հերքում է անկախ պետականություն կայացնելու` հայ ժողովրդի ունակությունը..."
    "Ես մեղադրում եմ ձեզ` բոլորիդ, Հայաստանի Հանրապետության անունից: Ես մեղադրում եմ ձեզ հանուն Հայաստանի Հանրապետության..."





    Ցանկացած արցախցի պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» իր հայրենիքը

    Արցախի անկախության օրը, «Չենք լռելու» երիտասարդականնախաձեռնության ակտիվիստները մեկնել են Արցախի Շահումյանի շրջան: Երիտասարդները այցելել են գյուղեր, շնորհավորել ազատ Արցախի քաղաքացիներին, նվերներ և քաղցրավենիք տարել երեխաներին:
    Այստեղ շատ հեշտ է ազգի դավաճանի պիտակ ձեռք բերել. դրա համար բավական է միայն արցախցիների հետ զրույցում բացել իրենց պատմական հայրենիքի` ազատագրված տարածքների, այսպես կոչված, «փոխզիջման» մասին խոսակցությունը:
    «Չենք լռելու»-ի ակտիվիստներին այսօր հանդիպած հարյուրավոր արցախցիներից չի եղել գեթ մեկը, որը ղեկավարվեր «ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե պատերազմ չլինի» սկզբունքով: Նրանք պատրա՛ստ են մինչև վերջ տեր կանգնել իրենց հայրենիքին: XX դարավերջի պատմությունը մի անբացատրելի, գերբնական ուժով է կապել ղարաբաղցիներին սեփական հողի հետ: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է ջնջել երկրի երեսից յուրաքանչյուրին, ով կփորձի «փոխզիջել» (տեղական տերմինաբանությամբ` ծախել) իր կամ իր հայրերի արյունով ազատագրված հողերը:
    «Չենք լռելու»-ի ակտիվիստներն այցելել են նաև պատմական Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոն` Դադիվանք։ Այնտեղից երիտասարդները իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված` խնդրելով խաղաղություն և բարեկեցություն Արցախ աշխարհի ժողովրդին:
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 327 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024