Четверг, 14.11.2024, 09:51
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 971-980
    Страницы: « 1 2 ... 96 97 98 99 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам


    ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՔԱՂՑՐԱՑՐԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ

    7.03.2010

    7.03.3010
    Ռուբեն Հայրապետյան

    Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում ավարտվեցին մայրաքաղաքի ամենամարդաշատ շրջանի՝ Լասնամյաէի շախմատի պատանեկան առաջին առաջնությունը, որտեղ իրենց տարիքային խմբերում գերազանց ելույթ ունեցան շախմատի մարզիչ՝ Գրիգոր Հայրապետյանի սաները՝ պատանի պետրոսյանականները: 14-ամյա Ռուբեն Հայրապետյանը՝ 6 հնարավորությունից հավաքելով 5 միավոր գրավեց 1-ին տեղը մինչեւ 16-տարեկանների խմբում եւ դարձավ շրջանի առաջին չեմպիոն: 11-ամյա՝ Մարինա Ոսկանյանը եւ 10-ամյա՝ Համբարձում Քեչեքը վաստակեցին համապատախանաբար արծաթ եւ բրոնզ: Մրցաշարում մասնակցեցին Տալլիննի տարբեր ակումբների 48 պատանի շախմատիստներ:

     

    Շատ նկարներ՝ մեր լուսասրահում.
    http://esthaylraber.ucoz.ru/photo/fotografija_3/1-0-233

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:  


    7.03.2010
    ՖԱ Անժի - Արարատ-ՏՏՈՒ 

    Հայ պատանի շախմատիստների հաղթանակները քաղցրացրեցին մեր ֆոտզալի Արարատ-ՏՏՈՒ ակոմբի պարտության դառնությունը Էստոնիայի առաջնությունում առաջատարներից (ՖԱ Անժի) 4:6 հաշվով: Արարատցիները նույնպես ցուցադրեցին գերազանց խաղ եւ հաղթանակի հասնելու բարձր կամք: Պարտվելով սկզբնախաղում 0:3, մեր ֆուտբոլիստները՝ Ավետիս եւ Վաահագն Հարությունյանների խբած գնդակների շնորհիվ առաջ անցան ՝ 4:3, սակայն խաղի վերջին րոպեներին բաց թողեցին ցանկալի հաղթանակը:
    Առաջնության ավարտից 2 խաղ առաջ Արարատ-ՏՏՈՒն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

      ...
     
    Շատ նկարներ՝ մեր լուսասրահում.
    http://esthaylraber.ucoz.ru/photo/fotografija_2/1-0-256

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի: 

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load
      

       Տալլիննի՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպությունը հրավիրում է "ԵՐԵՎԱՆ" հայկական ժամանցի ակումբ


    Յուրաքամչյուր Շաբաթ օր (15.00 - 19.00 ), Տալլիննի՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպությունը հրավիրում է հայկական համայնքի ներկայացուիչներին հայկական "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ, երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
    Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
    Բարի՜ գալուստ:


    Տեղեկություն.

    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru     

    ԲԱՐԻ՜ ԳԱԼՈՒՍՏ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀ

    Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան հրավիրում են Տալլիննի հայազգի երեխաներին սովորել եւ զբաղվել շախմատով

    Տալլիննի՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպությունը եւ Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան հրավիրում են Տալլիննի հայազգի երեխաներին սովորել եւ զբաղվել շախմատով, հայի համար՝ լավագույն մարզաձեւով:
    Մեր շախմատի ակադեմիան գործում է ամէն աշխատանքային օր՝ 14.00-20.00, հանգստյան օրերին՝ 12.00-15.00: Օրերն ու ժամերը ընտրում եք Դուք:
    Մարզումները՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:

    Տեղեկություն.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru
    http://www.sgcc.ucoz.ru/
    http://sahhgarde.borda.ru/
    http://chessblog-ga.ucoz.ru/

    ԲԱՐԻ՜ ԳԱԼՈՒՍՏ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀ:

    Мои файлы | Просмотров: 459 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.03.2010 | Комментарии (2)




     ՄԵԿՆԱԲԱՆԻՐ Եւ ԱՐՏԱՀԱՅՏԻՐ ՔՈ ԿԱՐԾԻՔԸ՝ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ

    Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպությունն առաջարկում Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին, մեր "ԱՐԱՐԱՏ" թերթի  http://esthaylraber.ucoz.ru/gb և կայքի http://tallinn-ararat.ucoz.ru/gb  միջոցով ցանկացած լեզվով արտահայտել իր կարծիքը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումը:


     
    Мои файлы | Просмотров: 463 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.03.2010 | Комментарии (1)


    Увеличить

    ԼԱՍՆԱՄՅԱԷ ՇՐՋԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՆԻ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ՝ ՊԵՏՐՈՍՅԱՆԱԿԱՆՆԵՐԸ

     
    05.03.2010
    Մարինա Ոսկանյան


    Համբարձում Քեչեք
     
    Ռուբեն Հայրապետյան

    Տալլիննի՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի պատանի սաները գլխավորում են իրենց տարիքային խնբերում: Ռուբեն Հայրապետյանը՝ 16-տարեկան պատանիների, Համբարձում Քեչեքը՝ 12-տարեկան տղաների եւ Մարինա Ոսկանյանը՝ 12-տարեկան աղջիկների:
    Առաջնությունը (որը կավարտվի մարտի 7-ն) անց է կացնում Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիան մայրաքաղաքի ամենամարդաշատ շրջանի (115 000) ղեկավարության որոշման համաձայն:
    (http://www.tallinn.ee/lasnamae)


       

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

       

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load

    Мои файлы | Просмотров: 630 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.03.2010 | Комментарии (0)


    Ժիրինովսկին ողջունում է ամերիկացի կոնգրեսականների որոշումը


    06.03.10


     
    Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պետդումայի նախագահի տեղակալ Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունումը։ Այդ մասին հաղորդում է Комментарии.Ру-ն։

    «Մենք ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչելու մասին որոշումը։ Դա Առաջին համաշխարհային պատերազմի գլխավոր էջերից էր։ Ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում չի եղել ժողովրդի նման դաժան բնաջնջում։ Հարկավոր է հիշել դա»։
    (Tert.am)

    Мои файлы | Просмотров: 466 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.03.2010 | Комментарии (0)



     ԱՄՆ Կոնգրեսում հաստատվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը

    05.03.10



    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 46 անդամների 23 «կողմ», 22 «դեմ» ձայներով ընդունվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևը։ Մեկ կոնգրեսական այդպես էլ չներկայացավ քվեարկությանը։

    Քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամները հանդես եկան ամփոփիչ ելույթներով։ Բանաձևի ընդդիմախոսներն իրենց դիրքորոշումը հիմնականում բացատրում էին թուրք–ամերիկյան ռազմատնտեսական շահերով։ Բանաձևի աջակիցներն ընդգծում էին բանաձևի ընդունման կարևորությունը հետագա Ցեղասպանությունները կանխելու և պատմական արդարությունը վերականգնելու նպատակով։

    Եզրափակիչ ելույթով հանդես եկավ դեմոկրատ Դայան Վաթսոնը, որը հայտարարեց, որ պահն է եկել, երբ ԱՄՆ–ը պետք է պարզ ճակատով ընդունի ճշմարտությունը։ Նա ասաց, որ միշտ էլ կողմ է եղել Ցեղասպանության բանաձևի ընդունմանը։

    Հանրապետական Գուս Բիլիրակիսն ասաց, որ Ցեղասպանությունը չճանաչելը վտանգավոր նախադեպ է ստեղծում այլ ցեղասպանությունների համար։ «Հանուն Ցեղասպանությունների կանխարգելման և հանուն բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակի եկեք այսօր ընդունենք այս բանաձևը»,– ասաց նա՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է անտեսվի հանուն դաշնակից Թուրքիայի պաշտպանության։

    Դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան պատմեց, որ ինքը մեծացել է Վիլյամ Սարոյանի քաղաքում՝ Ֆրեզնոյում, և մանկուց բազմաթիվ պատմություններ է լսել հայերի Ցեղասպանության մասին։ Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը նախադեպ է ստեղծել մյուս Ցեղասպանությունների համար։ Ըստ նրա, Թուրքիան պետք է իր անցյալի հետ հաշտվելու ձև գտնի։ Կոնգրեսականը հիշեցրել է, որ ամերիկացիներն էլ ամոթալի էջեր ունեն իրենց անցյալում, օրինակ՝ ստրկատիրությունը, սակայն ընդունել ու հաշտվել են իրենց անցյալի հետ։ Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը 20–րդ դարի առաջին Ցեղասպանությունն էր, նա կոչ է արել բոլորին քվեարկել բանաձևի օգտին։ «Ես այսօրվա իմ քվեն նվիրում են բոլոր այն ընտանիքներին, որոնք տառապել են Ցեղասպանության հետևանքով»,– ասաց նա։

    Դեմոկրատ Լինն Վուլսին հիշեցրեց, որ ԱՄՆ 42 նահանգները, ՆԱՏՕ–ի 11 դաշնակիցները և Եվրախորհրդարանն արդեն ճանաչել են Ցեղասպանությունը։ Նրա խոսքով՝ չճանաչել Ցեղասպանությունը, կնշանակի չհարգել նահատակների հիշատակը։ Նա կոչ արեց կողմ քվեարկել բանաձրին։ Վուլսի խոսքով՝ ինքը 18 տարի Կոնգրեսում է, և ավելի հարմար պահ այս բանաձևի ընդունման համար չի հիշում։ Նա նաև հիշեցրեց, որ սենատոր եղած ժամանակ, և Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը, և նույնիսկ Կրտսեր Ջորջ Բուշը կողմ են արտահայտվել բանաձևի ընդունմանը։

    Դեմոկրատ Բիլ Դելահանթը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու բանաձևին նախագծին, քանի որ նախորդ օրը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի հետ, որն իրեն ասել է՝ բանաձևի ընդունումը կխոչընդոտի հայ–թուրքական Արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի խորհրդարանում։

    Հանրապետական Ջեֆ Ֆորտենբերին զգուշացրեց, որ բանաձևի ընդունման ժամանակը ճիշտ չէ ընտրված, և որ այն կարող է վնասել թուրք–հայկական հաշտեցման գործընթացին։

    Հանձնաժողովի նախագահ Բերմանը հակադարձեց՝ նշելով, որ 20 տարուց ավելի ինքը եղել է այդ հանձնաժողովում, և չի հիշում պահ, որը նպատակահարմար կլիներ այդ բանաձևի ընդունման համար։

    Ավելի վաղ կոնգրեսական Մայք Փենսը հայտարարել էր, որ ընդունելով հանդերձ Ցեղասպանության իրողությունը, դեմ է քվեարկելու բանաձևին՝ հաշվի առնելով ԱՄՆ–ի շահերը։

    Դեմոկրատ կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը դեմ արտահայտվեց բանաձևին՝ նշելով, որ դա կարող է վնասել ինչպես հայ–թուրքական, այնպես էլ թուրք–ամերիկյան հարաբերություններին։ Մասնավորապես, նա կոնգրեսականներին հիշեցրեց Աֆղանստանում ամերիկյան առաքելության իրականացման համար Թուրքիայի դերի կարևորության մասին։

    Նիստը բացեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը:

    «Թուրքիան մեր դաշնակիցն է, սակայն կարևոր է, որ նա ճանաչի Ցեղասպանությունը և խոսի դրա մասին: Արդեն ժամանակն է, որ ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Բնականաբար, դա թուրքերի համար լինելու է հիասթափություն: Սակայն ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում մեր հարաբերությունները կշտկվեն և ավելի առողջ ձևով կշարունակվեն»,- հայտարարեց նա։
    (Tert.am)

    Կատալոնիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

    05.03.10


     
    Բարսելոնում գործող Հայաստանի հետ բարեկամության միության անդամներ Կատալոնիայի խորհրդարանի պատգամավոր Մարիա Ռոսա Ֆորտունիի և Կատալոնիայի խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության իրավական հարցերի գրասենյակի ղեկավար Խոսե Սամարտինի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանը միաձայն որոշում է ընդունել Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ մամուլի վարչությունից։

    Մասնավորապես, որոշման փաստաթղթում, ասվում է, որ 1948 թ. դեկտեմբերի 10-ին ընդունված ցեղասպանության հանցանքի կանխման և դատապարտման մասին ՄԱԿ–ի Կոնվենցիայի համաձայն՝ 1915 - 1921թթ. հայ ժողովրդի դեմ իրականացված գործողությունները համարվում են իսկական Ցեղասպանություն:

    Կատալոնիայի խորհրդարանը նաև կառավարությանը կոչ է անում աջակցել Հայաստանի և Թուրքիայի ջանքերին, ինչպես նաև արևմտյան երկրների դիվանագիտական ջանքերին, որոնք հնարավոր են դարձրել Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը։ (Tert.am)

    Թուրքիան դեսպանին Վաշինգտոնից հետ է կանչել

    05.03.10

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևի ընդունմանն ի պատասխան` պաշտոնական Անկարան հետ է կանչել Վաշինգտոնում իր դեսպանին:

    CNNTurk-ի փոխանցմամբ` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը կոշտ քննադատության է ենթարկել ինչպես Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, այնպես էլ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

    «Այս բանաձևի ընդունումը պատճառ է դառնալու հնարավոր բացասական հետևանքների, որոնց պատասխանատուն Թուրքիան չի լինելու»,- հայտարարել է Աբդուլլահ Գյուլը:

    «Մենք քննադատում ենք այս բանաձևը, որը թուրք ազգին մեղադրում է այնպիսի հանցանքի մեջ, որը նա չի իրականացրել»,- ասվում է Թուրքիայի կառավարության տարածած հաղորդագրությունում։
    (Tert.am)

    Եվրոպայի հայերը շնորհակալություն են հայտնում ամերիկացի կոնգրեսականներին

    Конгресс США

    05/ 03/ 2010

    ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպայի հայկական միությունների ֆորումը ուղերձ է հղել ԱՄՆ ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին, որում շնորհակալություն է հայտնում Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձևն ընդունելու համար:

    ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովը մարտի 4-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Բանաձևի ընդունմանը «կողմ» է քվեարկել 23 կոնգրեսական, դեմ՝ 22 կոնգրեսական: Քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով պետք է ներկայացվի ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմի քննարկմանը:

    Ուղերձում վստահություն են հայտնում, որ այդ քայլն ապացուցում է, որ Միացյալ նահանգներնի ատաջատար դեր ունի ժողովրդավարության, արդարության և ճշմարտության տարածման գործում:

    Ուղերձի հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ն այդ առումով օրինակ է հանդիսանում ողջ աշխարհի համար:

    Ուղերձում նշվում է նաև, որ տվյալ խնդրին տրված ճիշտ գնահատականն ուղղված է մարդկության դեմ նման հանցագործությունների բացառմանը:   (ar.newsarmenia.ru) 
     
    Мои файлы | Просмотров: 354 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.03.2010 | Комментарии (0)


    Հիլարի Քլինթոնը Ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո հանդես է եկել հայտարարությամբ

    05.03.2010

    ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայկական թիվ 252 բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդես է եկել հայտարարությամբ:

    Թուրքական Turkishjournal-ի փոխանցմամբ` այցով Կոստա Ռիկայում, գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի կարծում, թե կա անհրաժեշտություն, որ այդ նախագիծը մտնի ԱՄՆ Կոնգրեսի գլխավոր խորհրդի օրակարգ: Քլինթոնը նշել է, որ գործընթացով հետաքրքրված կողմերին այդ մասին բացահայտ ասվել է:

    Նշենք, որ Սպիտակ տան խոսնակ Մայք Համմերն ասել էր, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ դիմել էր հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանին՝ կոչ անելով ընթացք չտալ օրինագծին: Նաեւ ասվել էր, որ այդ քվեարկությունը վնաս կհասցնի Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացին։ (NEWS.am) 


    Мои файлы | Просмотров: 429 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.03.2010 | Комментарии (0)


    ԱՄՆ Կոնգրեսում հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց


     05.03.2010

    ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ քննարկումից հետո տեղի է ունեցել հայերի ցեղասպանությանը վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը, որի արդյունքում կողմ են քվեարկել 23 հոգի, դեմ`22 հոգի:

    Նշենք, որ քվեարկության ընթացքում, երբ մի պահ դեմ ձայներն ավելի շատ էին, քան կողմ ձայները, ԱՄՆ Կոնգրեսի դահլիճում ներկա Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը բարձր տրամադրությունից չէր կարողանում զսպել ժպիտը:

    Դահլիճում էր գտնվում նաեւ Հայաստանի պատվիրակությունը, այդ թվում ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը:

    Տեղեկացնենք նաեւ, որ քվեարկությունը դեռ չավարտված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարության նստավայրից մեկնել էր նախագահական նստավայր՛ Աբդուլա Գյուլի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը:

    NEWS.am-ը ներկայացնում է հանձնաժողովում քվեարկության արդյունքները.

    Դեմոկրատներ

    Հովարդ Բերման — կողմ
    Գարի Աքքերման —կողմ
    Էնի Ֆալեոմավեգա —կողմ
    Դոնալդ Փեյն — կողմ
    Բրեդ Շերման — կողմ
    Էլիոթ Էնջել — կողմ
    Բիլլ Դելահանթ — դեմ
    Գրեգորի Միքս — կողմ
    Դայան Ուոթսոն — կողմ
    Ռասս Քարնահան —դեմ
    Ալբիո Սայրես — կողմ
    Ջերալդ Քոննոլլի — դեմ
    Մայքլ Մաքմահոն — դեմ
    Ջոն Թաներ — դեմ
    Ջին Գրին — կողմ
    Լին Ուոլի — կողմ
    Շեյլա Ջեքսոն Լի — չի ներկայացել
    Բարբարա Լի — կողմ
    Շելլի Բերքլի — կողմ
    Ջոզեֆ Քրոուլի — կողմ
    Մայք Ռոսս — դեմ
    Բրեդ Միլլեր — դեմ
    Դեվիդ Սքոթ — դեմ
    Ջիմ Կոստա — կողմ
    Քիթ Էլլիսոն — կողմ
    Գեբրիել Ջիֆֆորդս — կողմ
    Ռոն Քլեյն

    Հանրապետականներ

    Իլեանա Ռոս-Լեյտինեն — դեմ
    Քրիստոֆեր Սմիթ — կողմ
    Դեն Բարտոն — դեմ
    Էլթոն Գալլեգլի
    Դանա Ռորաբախեր —կողմ
    Դոնալդ Մանզուլլո — կողմ
    Էդվարդ Ռոյս —կողմ
    Ռոն Փոլ — դեմ
    Ջեֆֆ Ֆլեյկ —դեմ
    Մայք Փենս — դեմ
    Ջոե Ուիլսոն — դեմ
    Ջոն Բուզման —դեմ
    Գրեշեմ Բարրետ —դեմ
    Կոննի Մաք— դեմ
    Ջեֆֆ Ֆորտենբերրի — դեմ
    Մայքլ ՄքՔոլ— դեմ
    Թեդ Փո — դեմ
    Բոբ Ինգլիս — դեմ
    Գաս Բիլիրակիս —կողմ

    (NEWS.am)  


    Мои файлы | Просмотров: 392 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.03.2010 | Комментарии (0)


    Գորբաչեւը ղարաբաղյան հակամարտության մասին. Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել

    «Ղարաբաղի խնդիրը շատ հին է եւ շատ բարդ։ Ադրբեջանն ու Հայաստանն այն ժամանակ մեղադրում էին ինձ այն բանում, որ ես պաշտպանում եմ կողմերից մեկին, բայց դա այդպես չի եղել»,- «Կոմերսանտ» թերթի հետ օնլայն հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչեւը։

    «Ես չգիտեմ՝ ինչ կարելի է անել։ Հեղաշրջման ժամանակ եւ դրանից հետո որոշվեցին ներքին եւ արտաքին սահմանները, կիսվեցին հողերը։ Ընդ որում, կիսվեցին այնպես, որ հարեւանները կախման մեջ լինեն միմյանցից, որպեսզի առճակատումը միշտ առկա լինի, իսկ Մոսկվան հանդես գա իբրեւ դատավոր։ Խնդիրներ ծագել են բոլոր ժամանականերում ՝ պատերազմից առաջ, պատերազմից հետո»,- հայտարարել է Գորբաչեւը։

    Ինչպես նշել է Գորբաչեւը, նա միշտ ասել է, որ ազգային հողի վրա ծագած նմանատիպ հակամարտությունները չեն կարող լուծում ունենալ, «եթե ինչ-որ մեկը հաղթող լինի, իսկ մյուսը՝ պարտվող»։ Նրա կարծիքով, որպեսզի խնդիրը լուծվի, երկու կողմերն էլ պետք է կոնսենսուս գտնեն. «Հնարավոր է, երբ միացյալ Եվրոպա լինի, հանգույցն ավելի հեշտ կլինի բացել»։ (NEWS.am) 

    Համայն Ռուսիո պատրիարքը մարտի 16-18-ը կլինի Հայաստանում

    03.03.2010

    Մարտի 2-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվել է Գերագույն Հոգեւոր խորհրդի նիստ, որի ընթացքում նշվել է, որ Գարեգին Բ-ի հրավերով մարտի 16-18-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը:

    Մարտի 16-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի Կիրիլ պատրիարքի բարիգալստյան արարողությունը, ապա Սերգիեւ Պոսադ և Էջմիածին քաղաքների միջեւ համաձայնագիր կկնքվի` որպես քույր քաղաքներ: Այնուհետև երկու հովվապետերը ծաղկեպսակ կդնեն 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին:

    Մարտի 17-ին նախատեսվում է այց Ծիծեռնակաբերդ, Հայոց Ցեղասպանության թանգարան և ծառատունկ՝ «Հիշողության» պուրակում: Նույն օրը Ամենայն հայոց կաթողիկոսն ու Համայն Ռուսիո պատրիարքը կայցելեն Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որտեղ հանդիպում կունենան Հայաստանի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապա Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա գոհաբանական աղոթք: Մարտի 17-ին երկու Եկեղեցիների պետերը հանդիպում կունենան նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

    Մարտի 18-ին ծրագրված է Երևանի ռուս ուղղափառ եկեղեցու հիմնարկեքի արարողություն, գրքերի հայերեն թարգմանությունների շնորհանդես Երևանի պետական համալսարանում և երկու գահակալների հանդիպում ուսանողների, մտավորականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը Մայր Աթոռում տեղի կունենա համատեղ հայտարարության ստորագրում, ապա հրաժեշտի արարողությամբ կավարտվի Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի այցը Հայաստան: (NEWS.am) 

        

    Мои файлы | Просмотров: 453 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.03.2010 | Комментарии (0)




    ՆԱՐԴԻ



    ՀԱՂԹԵՑ՝ ԷԴՈՒԱՐԴ ՕՖԼՅԱՆԸ

    Էդուարդ Օֆլյանը (Սուխում)

    Փետրվարի 27-ին՝ "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում, որը գտնվում է Տալլիննի
    Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում http://sgcc.ucoz.ru/ անցկացրեց Կարճ նարդիի հերթական մրցաշարը: Մրցաշարի հաղթող դարձավ
    Էդուարդ Օֆլյանը (Սուխում): 2 եւ 3 տեղերը գրավեցին
    Ավետիք Հայրապետյանն (Երեւան) ու Գրիգոր Հայրապետյանը (Երեւան):

    Եզրափակիչ.
    Էդուարդ Օֆլյանը (Սուխում) - Գրիգոր Հայրապետյան (Երեւան) 5:3



    Կարճ նարդիի հաջորդ բաց մրցաշարը Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությունը կանցկացնի Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում մարտի 6-ին (սկիզբը՝ 14.30) եւ հետագայում՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:


    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load



    Լեհահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց



    Փետրվարի 26-ին Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչները Սումգայիթյան ողբերգության 22-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիա են անցկացրել Վարշավայում Ադրբեջանի դեսպանատան առջև:

    Հայ ցուցարարները պարզել են Սումգայիթյան ոճրագործությունը դատապարտող պաստառներ և ՀՀ պետական դրոշը: Բողոքի նամակն ընթերցել է Վարշավայի հայ համայնքի հնաբնակ անդամներից Ռաֆայել Ամիրյանը: Նամակում համառոտ անդրադարձ է կատարվում Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությանը, մեջբերվում են ժամանակակիցների դատապարտող գնահատականները, ներկայացվում են հայկական ջարդերի իրական կազմակերպիչների նպատակները, ադրբեջանական իշխանություններից պահանջվում է պատասխանատվություն ստանձնել կատարածի համար, իսկ միջազգային հանրությանը` դատապարտել այն` գնահատելով որպես 1915թ. Հայոց Մեծ Եղեռնի շարունակություն:

    Բողոքի նամակի ընթերցումն ավարտելուց հետո Ամիրյանը «Մուսա-Լեռ» ազգագրական համույթի ղեկավար Հակոբ Բաղդասարյանի ուղեկցությամբ ոստիկանության սպայի ներկայությամբ փորձել է այն հանձնել Ադրբեջանի դեսպանության ներկայացուցչին, որը պատճառաբանելով, թե լեհերեն չգիտի, չի ընդունել նամակը: Նամակն, այնուամենայնիվ, գցել են դեսպանատան փոստարկղը:

    Վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն` նույն օրը հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են ՀՀ դեսպանության բակում, որտեղ տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել մոմավառության արարողություն: Հայ կաթողիկ եկեղեցու հոգևոր հովիվ` կսյոնդզ Արթուր Ավդալյանը ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի կատարել է ոգեկոչման պաշտոն:

    Այնուհետև ներկաներին է դիմել Լեհաստանում ՀՀ դեսպան Ա.Գալոյանը, որը համառոտ խոսել է Սումգայիթյան ողբերգության, Ղարաբաղյան շարժման պատմության ադրբեջանական նենգափոխումների մասին մասին:

    Նա նշել է, որ Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ցույցը վառ վկայությունն է այն բանի, որ աշխարհասփյուռ հայությունը ոչինչ չի մոռացել և պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանի ստահոդ քարոզչությանը և հակահայկական բոլոր սադրանքներին: (Tert.am)


    Мои файлы | Просмотров: 619 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.02.2010 | Комментарии (0)



     
    ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԴ ՕՐԸ՝ ԷՍՏՈՆԻԱ



    24.02.2010.

    Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպության անդամների անունից շնորհավորում ենք Էստոնիայի բնակիչներին ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ:
    Մենք շատ շնորհակալ ենք հյուրընկալ Էստոնիական հողին՝ մեր երկրորդ Հայրենիքին, հյուրասեր էստոնական ժողովրդին, որ ընդունել եւ տվել են մեզ բոլոր հնարավորությունները ապահովել մեր ընտանիքներն ու ոտքի կանգնեցնել մեր երեխաներին:
    Ցանկանոմ ենք բոլորին՝. քաջ առողջություն, ռւժ, համբերություն, հաջողություն եւ երջանկություն:

    ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏՈՆԴ՝ ԷՍՏՈՆԻԱ:
    ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԴ ՕՐԸ:


    Ավետիք Հայրապետյան (ձախից) / Գրիգոր Հայրապետյան

    Ավետիք Հայրապետյան
    Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպության նախագահ

    Գրիգոր Հայրապետյան
    Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպության վարչության նախագահ


     
    Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպության ղեկավարները հրավիրվել են քաղաքագլխի մոտ

    Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպության նախագահ՝ Ավետիք Հայրապետյանն ու վարչության նախագահ՝ Գրիգոր Հայրապետյանը մարտի 2-ին հրավիրվել են Տալլիննի քաղաքագլուխ եւ Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության ղեկավար՝ Էդգար Սավիսաարի մոտ: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ քաղաքագլխի մշակութային հարցերի օգնական՝ Կայյա Յապպինենը:
    Էստոնիայի հայկական համայնքի ներկայացուցիչները, ովքեր ունեն հարցէր եւ ցանկություններ Էստոնական
    Նորագույն պետության հիմնադիր՝ Էդգար Սավիսաարին, կարող են դիմել Գրիգոր Հայրապետյանին (372 53991414; grigorairapetjan@mail.ru):

    Картинка 3 из 206





    Էդգար Սավիսաար


    Կայյա Յապպինեն

    Տալլիննի "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային հասարակական կազմակերպությանը հրավիրում է նարդիի բաց մրցաշար եւ աջակցել ՖԱ ԱՐԱՐԱՏ-ՏՏՈՒ-ին

    Փետրվարի 28-ին Վիիմսիի մարզադաշտում Տալլիննի ՖԱ ԱՐԱՐԱՏ-ՏՏՈՒ ակունբը կանցկացնի իր հերթական խաղը
    Էստոնիայի ֆուտզալի առաջնությունում: Մեր ակունբի հակառակորդն է Տալլիննի  FC A&A Kinnisvara/AEG:
    Խաղի սկիզբը 17.00.

     

    Շաբաթ օրը՝ Փետրվարի 27-ին "ԱՐԱՐԱՏ" հայկական մշակութային կազմակերպությանն իր Տալլիննի "ԵՐԵւԱՆ" ժամանցի հայկական ակումբում կանցկացնի Կարճ նարդիի հերթական բաց մրցաշարը:
    Սկիզբը՝ 14.30:
    Հրավիրվում են՝ բոլոր ցանկացողները:

     



    Տեղեկություն եւ գրանցում.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru


    ԷՍՏՀԱՅԼՈՒՐ
    (ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ԹԵՐԹ)

    http://esthaylraber.ucoz.ru/load



    Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լինարեսում ավարտված շախմատի գերմրցաշարում
     
    Аронян

    | 25/ 02/ 2010

    ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երրորդ տեղն է զբաղեցրել Իսպանիայի Լինարես քաղաքում ավարտված շախմատի գերմրցաշարում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

    Վերջին 10-րդ փուլում հայ գրոսմայստերը մրցաշարում առաջին անգամ հաղթանակ տարավ՝ սպիտակ խաղաքարերով պարտության մատնելով ադրբեջանցի Վուգար Հաշիմովին:

    Հարկ է նշել, որ մինչ այս հաղթանակն Արոնյանը բոլոր ինը փուլերի խաղերն ավարտել էր ոչ-ոքի արդյունքով:

    Մրցաշարի հաղթողը դարձավ բուլղարացի Վեսելին Տոպալովը, ով 10-րդ փուլի վերջին հանդիպման ժամանակ սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ իսրայելցի Բորիս Գելֆանդի նկատմամբ:

    Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)-Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

    Վերջնական մրցաշարային արդյունքները հետևյալն են՝ Տոպալով՝ 6,5 միավոր, Գրիշչուկ՝ 6 միավոր, Արոնյան՝ 5,5 միավոր, Գելֆանդ, Հաշիմով և Վալյեխո՝ 4-ական միավոր: (ar.newsarmenia.ru)

    Мои файлы | Просмотров: 704 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024