ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մի քանի ժամ
քննարկումից հետո տեղի է ունեցել հայերի ցեղասպանությանը վերաբերյալ
բանաձեւի քվեարկությունը, որի արդյունքում կողմ են քվեարկել 23 հոգի,
դեմ`22 հոգի:
Նշենք, որ քվեարկության ընթացքում, երբ մի պահ դեմ ձայներն ավելի շատ
էին, քան կողմ ձայները, ԱՄՆ Կոնգրեսի դահլիճում ներկա Թուրքիայի
խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ
Մերջանը բարձր տրամադրությունից չէր կարողանում զսպել ժպիտը:
Դահլիճում էր գտնվում նաեւ Հայաստանի պատվիրակությունը, այդ թվում ՀՀ
ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ
Մարգարյանը:
Տեղեկացնենք նաեւ, որ քվեարկությունը դեռ չավարտված Թուրքիայի վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարության նստավայրից մեկնել էր
նախագահական նստավայր՛ Աբդուլա Գյուլի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը:
NEWS.am-ը ներկայացնում է հանձնաժողովում քվեարկության արդյունքները.
Դեմոկրատներ
Հովարդ Բերման — կողմ Գարի Աքքերման —կողմ Էնի Ֆալեոմավեգա —կողմ Դոնալդ Փեյն — կողմ Բրեդ Շերման — կողմ Էլիոթ Էնջել — կողմ Բիլլ Դելահանթ — դեմ Գրեգորի Միքս — կողմ Դայան Ուոթսոն — կողմ Ռասս Քարնահան —դեմ Ալբիո Սայրես — կողմ Ջերալդ Քոննոլլի — դեմ Մայքլ Մաքմահոն — դեմ Ջոն Թաներ — դեմ Ջին Գրին — կողմ Լին Ուոլի — կողմ Շեյլա Ջեքսոն Լի — չի ներկայացել Բարբարա Լի — կողմ Շելլի Բերքլի — կողմ Ջոզեֆ Քրոուլի — կողմ Մայք Ռոսս — դեմ Բրեդ Միլլեր — դեմ Դեվիդ Սքոթ — դեմ Ջիմ Կոստա — կողմ Քիթ Էլլիսոն — կողմ Գեբրիել Ջիֆֆորդս — կողմ Ռոն Քլեյն
Հանրապետականներ
Իլեանա Ռոս-Լեյտինեն — դեմ Քրիստոֆեր Սմիթ — կողմ Դեն Բարտոն — դեմ Էլթոն Գալլեգլի Դանա Ռորաբախեր —կողմ Դոնալդ Մանզուլլո — կողմ Էդվարդ Ռոյս —կողմ Ռոն Փոլ — դեմ Ջեֆֆ Ֆլեյկ —դեմ Մայք Փենս — դեմ Ջոե Ուիլսոն — դեմ Ջոն Բուզման —դեմ Գրեշեմ Բարրետ —դեմ Կոննի Մաք— դեմ Ջեֆֆ Ֆորտենբերրի — դեմ Մայքլ ՄքՔոլ— դեմ Թեդ Փո — դեմ Բոբ Ինգլիս — դեմ Գաս Բիլիրակիս —կողմ (NEWS.am)
|