Суббота, 21.09.2024, 22:50
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 30
    Гостей: 30
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 921-930
    Страницы: « 1 2 ... 91 92 93 94 95 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    (Շտապ) Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուղղակի հրաշքներ է գործում
    09-04-2010 23:30:56


    Հայ և թուրք պատվիրակները համատեղ հայտարարություն են ընդունել

    Քիչ առաջ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի FIDH 37-րդ միջազգային համաժողովի շրջանակում, որն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում, հայ և թուրք պատվիրակների միջև համատեղ հայտարարության տեքստ ստորագրվեց:

    «Համոզված ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում և Հարավային Կովկասում տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղաստեղծ գործընթացի, հաշտեցման և բարի դրացիական հարաբերությունների գրավականն է և նպատակ ունի երաշխավորել սահմանների բոլոր կողմերում բնակվող անձանց անվտանգությունը, բարեկեցությունն ու արժանապատվությունը:

    Կոչ ենք անում Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին և հասարակություններին համատեղել ջանքերը և ապահովել այնպիսի միջավայր և գործընթացներ, որ թույլ կտան հատուցել անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում` ազգության, կրոնի և այլ հիմքերով խտրականության համար, ինչպես նաև հավատարիմ մնալ միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին:

    Տարածաշրջանում դեպի մարդու իրավունքները հարգանքն ապպահովելու նպատակով հայցում ենք խոսքր ազատություն բոլոր երկրներում և առաջարկում ենք հրաժարվել բոլոր այն օրենքներից և գործողություններից, որ սահմանափակում են խոսքի ազատությանը, մասնավորապես` հայ-թուրքական եկրխոսությանը խոչընդոտող Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301 հոդվածից:

    Հորդորում ենք Թուրքիայի և Հայաստանի իշխող և ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին կատարել իրենց պարտքը և ձեռնարկել երկու պետությունների և հասարակությունների միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերը, մասնավորապես իրականացնելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու վերաբերյալ երկկողմանի արձանագրությունը: Այս ուղղությամբ առաջընթացը և Թուրքիայում ժողովրդավարական ձևափոխումների գործընթացը բարենպաստ միջավայր կձևավորեն Հայոց Ցեղասպանության ցավալի խնդրին անդրադառնալու համար:

    Մենք դատապարտում ենք տարածաշրջանի պետությունների որոշ կառույցների ռազմատենչ հավակնություններով սնվող թշնամանքի բոլոր ձևերն ու դրսևորումները:

    Հայաստանի և Թուրքիայի միջև հարատև խաղաղություն հաստետելու և ապագայում փոխադարձ թշնամանք կանխելու նպատակով կոչ ենք անում երկու պետությունների կարավարություններին վավերացնել և կատարել Հռոմի` Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:

    Երկու հասարակությունների միջև կամուրջներ կառուցելու նպատակով կոչ ենք անում եկրու պետություններին իրականացնել ներառական քաղաքականություն և հրաժարվել սահնապափակող մոտեցումներից կյանքի բոլոր ոլորտներում:

    Կոչ ենք անում երկու երկրների կառավարություններին և քաղաքացիական հասարակություններին խթանել հավասար և արդար վերաբերմունք բոլոր, այդ թվում` մամուլի, կրթության, վարչարարության, իրավակիրարկման և հանրային կյանքի այլ ոլորտներում», - ասված է հայտարարության տեքստում:

    ԱՅՍՕՐ  (Aysor.am)

    Աղբյուր.    http://www.aysor.am/am/news/2010/04/09/fidh-declaration/

    Мои файлы | Просмотров: 403 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.04.2010 | Комментарии (0)


    Եվրոպայի հայ երիտասարդները համախմբված ուժ են

    08.04.2010

    http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2010/04/06/IMGP0387.jpg

    Նիդեռլանդների Հայ երիտասարդական կազմակերպության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի ուղեկցությամբ այցելեց Բրյուսելի Սբ. Մարիամ-Մադլեն հայկական առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի, ծխական խորհրդի հետ, որի ընթացքում քննարկեցին Բելգիայի հայկական համայնքի ձեռքբերումները, հաջողություններն ու խնդիրները: Նախարարն իր հերթին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության նպատակները, ծրագրերն ու կատարած աշխատանքները:

    Նույն օրը նախարար Հակոբյանը Բելգիայի ՀՀ դեսպանատանը հանդիպեց Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը հանդես եկավ ելույթով և բարձր գնահատեց ստեղծված հայկական կազմակերպությունների դերն ու ավանդը հայապահպանության, հայոց լեզվի, մշակույթի, կրթության պահպանման ու զարգացման գործում: Պատասխանելով ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի` տիկին Հակոբյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Եվրամիություն-Հայաստան կապերի խորացմանը, ինչպես նաև բելգիահայ համայնիքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական կազմակերպությունների հետ ծրագրեր մշակելու և համատեղ իրականացնեկու մասին: Նրանց հետաքրքրում էր պետության կողմից կատարողական արվեստին նվիրված համույթների Բելգիա գործուղումը, տեղում ուսուցիչների վերապատրաստման կազմակերպումը, Հայաստանը ներկայացնող նյութերի (DVD, CD, բրոշյուրներ, նկարներ) համայնքներ առաքումը:

    Հաջորդ կանգառը Անտվերպենն էր, որտեղ նա հանդիպեց հայկական ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների նախագահների հետ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կազմակերպության առաքելությունն ու կատարած աշխատանքները: Նախարարը ներկայացրեց Սփյուռքի նախարարության գործունեությունը` միտված Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ու խորացմանը: Երկուստեք կարևորեցին կազմակերպությունների դերըª համայն հայության համախմբման, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների հաստատման և զարգացման գործում: Կազմակերպության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: Նախարարը եղավ մեկօրյա դպրոցում, հանդիպեց ուսուցիչներին, ինչպես նաև պարային համույթի ղեկավարին:

    Այնուհետ նախարարը մեկնեց Հաագա և երեկոյան հանդիպում ունեցավ Նիդերլանդներում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին Հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ՙՆոր հարևանություն՚ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մեր հայրենակիցների առավել ակտիվ մասնակցությանը:

    Նախարար Հակոբյանը Ամստերդամում այցելեց նախ` Ամստերդամի հայկական առաքելական եկեղեցի, ապա` Հուլֆկերկ եկեղեցի, որտեղ մասնակցեց Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ կազմակերպված Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից տրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նվիրված պատարագին:
    ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Եվրահայկական խաղեր-2010-ին: Արդեն 19 տարի հայ երիտասարդները Քրիստոսի Սուրբ Հայտնության և դրան նախորդող օրերին, հավաքվում են որևէ երկրում ոչ միայն սպորտային մրցումներ կազմակերպելու, այլ հայապահպանության գաղափարը մշտարթուն պահելու ցանկությամբ:
    Այս տարի ապրիլի 2-4 տևող փայլուն ձեռնարկի, որին մասնակցում էր 16 երկրներից ժամանած 900-ից ավելի հայ երիտասարդ, առաջին անգամ մասնակցում էր նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը: Գալա-ճաշկերույթում երիտասարդների առջև ելույթ ունեցավ տիկին Հ.Հակոբյանը: Նա շնորհավորեց բոլորին այդ կարևորագույն ձեռնարկի համար, ինչպես նաև խոսեց 21-րդ դարում փոփոխվող և արագ փոքրացող աշխարհում հայ երիտասարդության դերի ու նշանակության մասին, նրանց մասնակցության հիմնախնդիրներին հայրենաշինության և մարզակերտումի գործում: Նախարարը մասնակցեց նաև Եվրահայկական խաղերի փակման արարողությանը: Իր ելույթում ողջունելով խաղերի ավանդույթը, հույս հայտնեց, որ ավելի ակտիվ պետք է մասնակցեն Հայրենիքում անցկացվող համահայկական խաղերին, իսկ հաջորդ տարիներին Եվրոպական խաղերին լավ կլինի որ երիտասարդներ մասնակցեն նաև Հայաստանից: Նախարարն անձամբ հանձնեց հաղթողների մրցանակները և նրանց պարգևատրեց նախարարության պատվոգրերով:
    Այցի ընթացքում տիկին Հակոբյանը հանդիպեց նաև Բելգիայի և Նիդերլանդների հայ համայնքների կազմակերպությունների ղեկավարներին, ներկայացուցիչներին:


      
      
      


    Press release from RA Ministry of Diaspora


    http://www.mindiaspora.am/

    Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
    2010-04-08
     Հենց նոր պարզ դարձավ, որ մեր լեգենդար ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց 77 կգ քաշային կարգում եվրոպայի չեմպիոնի կոչումը։
    Տիգրանը նվաճեց 2 փոքր ոսկե մեդալ և վերահաստատեց իր բարձր կարգն ու հայկական ծանրամարտի մեդալների զամբյուղում ավելացրերց ևս երեք ոսկե մեդալ։ Կեցցե´ս Տիգրան։

     Աղբյուր.    http://www.yerevaklur.am/full_news/11331/

    Էրդողանի կինն իրեն անքաղաքավարի է պահել
    2010-04-09
     Թուրքիայի վարչապեի կինը՝ Էմինե Էրդողանը, թույլ չի տվել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին համբյուրել իր ձեռքը՝ հետ քաշելով այն այն պահին, երբ Կուշները արդեն կռացել էր։
    Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ։ Էմինե Էրդողանը, սակայն, ավելի վաղ թույլ էր տվել Հունաստանի վարչապետին հումբուրել իր այտը, ամենայն հավանականության ուղղակի թրքուհու ճաշակով չէր Բեռնար Կուշները։

     Աղբյուր.   http://www.yerevaklur.am/full_news/11333/

    Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
    2010-04-08
     Ապրիլ 6-ի երեկոյան տեղի ունեցած Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի ժողովի ժամանակ քաղաքապետարանի խորհրդի անդամ Արա Նաջարյանը միաձայն ընտրվել է քաղաքապետ՝ փոխարինելով Ֆրենկ Քուինթերին:Պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է։
    Նաջարյանը իրավաբան է։ Նա առաջին անգամ Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ է ընտրվե

    Աղբյուր. http://www.yerevaklur.am/full_news/11311/


    Мои файлы | Просмотров: 668 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.04.2010 | Комментарии (0)


    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    Եթե կան ցանկացողներ "փռթվել" իմ կողմից, ապա՝ բարի գալուստ

    8.04.2010

    6.04.2010
    Գրիգոր Հայրապետյան

    Ապրիլի 6-ին Տալլիննում տեղի ունեցած շախմատի վետերանների մրցաշարում ես կրկին ջախջախեցի իմ բոլոր հակառակորդներին՝ ռեվանշ վերցրեցնելով կուսակցական անհավասար պարտիայում կրածս ջախջախիչ պարտության դիմաց: Շախմատի մրցաշարում ես պարզապես փռթեցի իմ բոլոր 7 հակառակորդներին՝ չթողնելով քարը-քարի վրա: 7 հաղթանակ՝ 7 պարտիաներում: 2-3-րդ տեղերը՝ զիջելով ինձ 2.5 ու 3 միավոր գրավեցին համապատասխանաբար՝ Ալեկսանդր Պլատոնովն եւ Պավել Դոլոտովսկին:
    Նման մրցաշարներ Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբում ես որոշվել եմ հաճախակի կազմակերպել ու բոլորին՝ փռթել:

    Եթե կան ցանկացողներ փռթվել իմ կողմից,ապա՝ բարի գալուստ:



    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 711 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.04.2010 | Комментарии (0)



    http://jpe.ru/1/big/070410/0fwztcz15m.jpg
    http://jpe.ru/1/big/070410/0hcyr5sfnp.jpg
    http://jpe.ru/1/big/070410/006pgvkia0.jpg


    Мои файлы | Просмотров: 348 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.04.2010 | Комментарии (0)


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանին

    http://jpe.ru/1/big/070410/0nphga62wx.jpg

    Ապրիլի 7-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանին:
    Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մալթայում հայ համայնքի հովանու ներքո կրթական, մշակութային, երիտասարդական և այլ կառույցներ ստեղծելու հետ կապված հարցեր: Մասնավորապես, նախարար Հ.Հակոբյանը տիկին Բոյաջյանին խորհուրդ տվեց ստեղծել երիտասարդական և կանանց խորհուրդներ, կրթամշակութային հաստատություններ` միաժամանակ կարևորելով դրանց և Հայրենիքում գործող նմանատիպ կառույցների միջև սերտ կապեր հաստատելու և համագործակցելու փաստը:
    Վերա Բոյաջյանը տիկին Հ.Հակոբյանին տեղեկացրեց Մալթայում հայկական եկեղեցի կառուցելու և կիրակնօրյա դպրոց բացելու իրենց ծրագրերի մասին:
    Հանդիպման ընթացքում խոսվեց նաև համահայկական համաժողովների մասին: Տիկին Հ.Հակոբյանը կարևորեց Մալթայի հայ համայնքը մասնագիտական առումով կազմակերպելու, համախմբելու, լավագույն մասնագետների ներուժը ի նպաստ Հայրենիքի և հայ ժողովրդի օգտագործելու խնդիրները:
    Հանդիպման վերջում նախարար Հ.Հակոբյանը խոսեց նաև «Հայադարձության» ծրագրի մասին: Նա նաև խորհուրդ տվեց տիկին Բոյաջյանին ուսումնասիրել Մալթայի հայ համյանքի պատմությունը, որը օգտակար կլինի Սփյուռքի հայ համայնքների ընդհանուր պատմություն գրելուն:

    Ministry of Diaspora RA


    Мои файлы | Просмотров: 427 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.04.2010 | Комментарии (0)


    Սբ. Աստվածածնի ավետման և մայրության տոնն է

    07.04.10



    Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի Ծննդյան Ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Տես Ղուկ. 1:26-38): Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը: Այս մասին տեղեկացնում է Հայ Առաքելական եկեղեցու Արարտյան թեմը:

    Ավետարանիչը գրում է, որ հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»:
    Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասում է. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»:

    Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվում է հենց այն պահից, երբ նա արտաբերում է այս խոսքերը: Ավետարանի այս պատմությունը մեծապես արժևորում է մայրությունը և ընդհանրապես բարձր գնահատում կնոջ դերը մեր կյանքում:
    Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:

    Ապրիլի 7-ը Հայաստանի հանրապետությունում նշվում է որպես մայրության ու գեղեցկության օր:

    Աղբյուր.  http://www.aysor.am/am/news/2010/04/07/mothers-day/

    Սերժ Սարգսյանը և Թայիփ Էրդողանը կհանդիպեն Վաշինգտոնում. CNNTurk

    07.04.10

    http://jpe.ru/1/big/070410/0k1j36qebl.jpg

    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպեն Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հաղորդում է CNNTurk-ը, սակայն, չի նշում այս տեղեկության աղբյուրը:

    Թուրքական Zaman օրաթերթը նույնպես տարածել է տեղեկություն այն մասին, որ համաձայնություն է ձեռք բերվել Սարգսյան-Էրդողան հանդիպման առնչությամբ: Թուրքական պարբերականը նշում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են հայ-թուրքական Արձանագրությունները, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստին առնչվող հարցեր:

    Սարգսյան-Էրդողան հանդիպման մասին տեղեկացրել է նաև Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը:

    Նշենք, որ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել էր, որ հաջորդ շաբաթ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոն այցելության ժամանակ կհանդիպի ԱՄՆ նխագահ Բարաք Օբամայի հետ: Միևնույն ժամանակ, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ ներկա պահին որևէ պայմանավորվածություն ձեռք բերված չէ Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպման մասին:
    (Tert.am)

    Աղբյուր.  http://tert.am/am/news/2010/04/07/sargsyanerdogan/


    Мои файлы | Просмотров: 390 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.04.2010 | Комментарии (0)


    ԲԱՐԵՎ, ԻՆՉՊԵ՞Ս ԵՔ, ԼԱ՞Վ ԵՔ...՚ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ



    Ապրիլի 6-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի եւ ՀՀ պաշտպանության նախարարությունների կազմակերպած Ասպրամ Ծառուկյանի հեղինակած ՙԲարեւ, ինչպես եք, լավ եք...՚ գրքի շնորհանդեսը:
    Գրքում ներկայացված է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, հրապարակախոս, հնագետ, ազգային-ազատագրական պայքարի անխոնջ քարոզիչ Մոնթե Մելքոնյանի անզուգական կերպարը:
    Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
    Բարձր գնահատելով գրքի ուսուցողական արժեքը մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում` տիկին Հակոբյանը մեջբերեց Մոնթեի խոսքը. ՙԵս այստեղ եմ, որովհետեւ իրավունք չունեի այլ տեղ լինելու՚: Նախարարը նշեց, որ Մոնթե Մելքոնյանը եկավ կառուցելու Հայրենիք-Սփյուռք կամուրջը եւ մեր հերոս տղաների հետ, ի վերուստ իրեն տրված առաջնորդի բացառիկ կարողություններով ու ջանքերով ազատագրեց Արցախը: Արժեւորելով աշխատության հեղինակի` Ասպրամ Ծառուկյանի կատարած մեծածավալ աշխատանքը` նախարարն ընդգծեց. ՙԲարձունքը բարձր տեսնելու համար պետք է բարձրանալ եւ տիկին Ասպրամին իսկապես հաջողվել է ոչ միայն ստանալ Մոնթեի ամբողջական կերպարը, այլեւ պատկերել 90-ական թթ.-ի հերոսական ոգին եւ հերոս հայ մարտիկների գործը՚:
    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, դեռեւս պատերազմի դաշտից անձամբ ճանաչելով լեգենդար հրամանատարին, նշեց, որ ռազմական գործողությունների ժամանակ Մոնթեն կարողանում էր ընդունել պարզ եւ ճշգրիտ որոշումներ, ինչն էլ յուրաքանչյուր անգամ բերում էր կայուն հաղթանակների:
    Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին` Ասպրամ Ծառուկյանն ասաց, որ կցանկանար լինել երիտասարդ եւ ռազմական ինստիտուտն ավարտած սպա, որը կարող է զենք վերցնել եւ մեռնել հանուն Հայրենիքի:
    ՀՀ սփյուռքի նախարարը, բարձր գնահատելով հեղինակի կատարած աշխատանքը, Ասպրամ Ծառուկյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
    Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց համերգային հատվածը: Ելույթ ունեցան Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի, մշակույթի կենտրոնի, ՙՄոնթե Մելքոնյան՚ դպրոցի սաները: Համերգային համարներով հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանը, ՊՆ ՙԶորական՚ երգչախումբը:

    Ministry of Diaspora RA
    Мои файлы | Просмотров: 395 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.04.2010 | Комментарии (0)


    Ցեղասպանության ճանաչման գործընթացը ձեռք է բերում անշրջելի բնույթ. Независимая Газета

    5.04.2010

    «Ներողության ոչ մի խոսքեր չեն կարող թեթևացնել այդ ողբերգությունը...Դուք ստիպված էիք հեռանալ, բայց հավատացեք՝ կորցրել եք ոչ թե դուք, այլ մենք, ովքեր մնացին այստեղ։ Դուք ձեզ հետ տարաք հաջողությունն ու խաղաղությունը»,- նշել է Դիարբեքիրի քաղաքապետը։


    http://jpe.ru/1/big/050410/0lu5au6vjx.jpg

    Այսօր ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը կվերադառնա Վաշինգտոն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը նախապատրաստելու նպատակով։ Բացի առանձին հանդիպումներից, այցի շրջանակում Էրդողանը կմասնակցի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Նույն միջոցառմանը հրավիրված է նաև Սերժ Սարգսյանը, որը, նախատեսվածի համաձայն, պետք է հանդիպում ունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Չի բացառվում, որ գագաթնաժողովի շրջանակում կայանա Օբամա-Էրդողան-Սարգսյան եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հաղորդում է Независимая Газета-ն։
    Ըստ ռուսական պարբերականի՝ Վաշինգտոնն առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի Անկարայի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը վերջնականապես կանգ չառնի։

    Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ պարբերականը նշում է, որ այն ամենին, ինչին թվում էր, թե պատրաստ են Հայաստանի և Թուրքիայի քաղաքական առաջնորդները, պարզվեց, որ պատրաստ չէին երկու երկրների հասարակություններն ու պահպանողական քաղաքական շերտերը։ Թուրքիայում կարծիք ձևավորվեց, թե իշխանությունները, ապասառեցնելով Երևանի հետ հարաբերությունները, ճակատագրի քմահաճույքին են թողնում երկրի ռազմավարական գործընկերոջը՝ Ադրբեջանին՝ չլուծված ԼՂ հակամարտությամբ։ Նույն տեսակետը հայտնեց նաև պաշտոնական Բաքուն, որը խստացրեց եղբայրական Թուրքիա մատակարարվող գազի գնային քաղաքականությունը։ Իրավիճակը փորձեց փրկել Թուրքիայի վարչապետը, որն այդ շրջանում աչքի ընկավ Երևանի հասցեին կոշտ հայտարարություններով. «հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ ԼՂ-ն իր հարակից տարածքներով չի վերադարձվել Ադրբեջանին, և հայկական կողմը սկզբունքորեն չի հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային քարոզարշավից»։

    Ի պատասխան, Երևանը կոշտացրեց իր դիրքորոշումը։ Հայկական կողմը հայտարարեց, որ ՀՀ խորհրդարանը կվավերացնի «շվեյցարական արձանագրությունները» միայն այն ժամանակյ, երբ դրանք կվավերացնեն թուրք գործընկերները։ Իր հերթին՝ Թուրքիայի խորհրդարանը «կորցրեց» «շվեյցարական արձանագրությունները» հանձնաժողովներից մեկում՝ որպես պատրվակ նշելով մե´կ Ղարաբաղի հիմնախնդիրը, մե´կ Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավը, ինչը, ըստ թուրքական կողմի, «չի համապատասխանում «շվեյցարական արձանագրությունների» տառին և ոգուն»։

    Ինչպես գրում է Независимая Газета-ն, այս օրերին Երևանում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացն ընդունել է անշրջելի բնույթ։ Այս կարգի հայտարարությունները բոլորովին էլ խիստ լավատեսական չեն թվում, երբ հաշվի ենք առնում Թուրքիայում ընթացող վերջին լուրջ զարգացումները։ Թուրքական առաջատար թերթերին տված հարցազրույցներում որոշ տեղացի պատմաբաններ, փաստաբաններ և իրավագետներ իշխանություններին կոչ են անում չգնալ հոսանքին հակառակ, ճանաչել հայերի զանգվածային սպանությունների և արտաքսման փաստերը, որոնց գագաթնակետը եղավ 1915 թվականը, և վերջակետ դնել թուրքական պետության պատմության այդ ողբերգական էջերին։

    Ի տարբերություն նախորդ տարիների, երբ նման հայտարարությունները խստորեն պատժվում էին օրենքով, գիտնականներն այժմ ազատության մեջ են։ Դրա վառ ապացույցն է Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բեյդեմիրը, որը տարածաշրջանային համաժողովներից մեկում պաշտոնապես ներողություն խնդրեց հայ ժողովրդից, որը «մինչև 1915թ. կազմել է Դիարբեքիրի բնակչության գրեթե կեսը», և նրանց համարձակորեն կոչ արեց վերադառնալ իրենց հայրենի հողերը։ «Ներողության ոչ մի խոսքեր չեն կարող թեթևացնել այդ ողբերգությունը...Դուք ստիպված էիք հեռանալ, բայց հավատացեք՝ կորցրել եք ոչ թե դուք, այլ մենք, ովքեր մնացին այստեղ։ Դուք ձեզ հետ տարաք հաջողությունն ու խաղաղությունը»,- նշել է Դիարբեքիրի քաղաքապետը։

    Նման ոչ դյուրին արտաքին և ներքաղաքական ֆոնի վրա Էրդողանը ստիպված կլինի բանակցություններ վարել Բարաք Օբամայի և, հավանաբար, Սերժ Սարգսյանի հետ Անկարայի համար ցավոտ հարցերի շուրջ։ Նրա սպառնալիքներն ու վերջնագրերը, պարզվեց, այդքան էլ արդյունավետ չէին։ Այդ պատճառով չի բացառվում, որ այժմ Էրդողանը ստիպված կլինի մտրակից հետո քաղցրաբլիթ կիրառել։

    Tert.am

    Աղբյուր.  http://tert.am/am/news/2010/04/05/genocide/


    Мои файлы | Просмотров: 395 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.04.2010 | Комментарии (0)


    ՄԵՆՔ ՀԱ՛Յ ԵՆՔ

    Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը

    "ԼՐԱԲԵՐ
    ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թէրթը շարունակում է. "Դու պատկանում ես նախնական եւ քաջ ազգի՝ մի մոռացիր քո պատմությունը" նախագիծը:

    Խորին շնորհակալություններ ենք հայտնում բոլոր հայկական կայքերին, որոնց նյութերը օգտագործել ենք մեր թերթում:


    Նախագիծը նվիրվում է 1915 թվականի հայոց ցեղասպանության անմեղ զոհերին:

    ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ

    Картинка 1 из 91
    Մահվան ամսաթիվ: 764 b. c.

    Արգիշտի Ա (ծննդ. թվ. անհայտ - մոտ մ. թ. ա. 764)- Ուրարտուի թագավոր մոտ մ. թ. ա. 786 թվականից: Մենուա թագավորի որդին և հաջորդը:

    Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30), մասնավորապես Վան քաղաքի միջնաբերդի Խորխոր կոչվող ժայռին փորագրված տարեգրությունը և նրա կրկնօրինակը:
    Գահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար: Արգիշտի Ա-ն նախ միավորել էդեռևս անկախ կյանքով ապրող Դիաուեխի (Տայք), Ջաբախա (Ջավախք), Կատարզա, Իգանի (Չըլդր լճի շրջան), Էրիախի (Շիրակ), Խաթե (Եփրատ գետից արևմուտք, Մալաթիա քաղաքի շրջան) ծայրամասային իշխանությունները, Սևանի ավազանի ցեղերին: Այնուհետև ձեռնամուխ է եղել մերձուրմյան Մանա երկիրը Ուրարտուին միացնելուն: Ըստ Խորխորյան տարեգրության, Արգիշտի Ա-ի հետագա արշավանքները հաջորդաբար կատարվել են Ասորեստանի ացդեցության ներքո գտնվող Մանա, Պարսուա, Բուշտու և այլ երկրների դեմ: Ասորեստանի դեմ արշավանքներում Արգիշտի Ա-ն երբեմն հասել էմինչև Բաբելոն: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Արգիշտի Ա-ն տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին:



    Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Ուրարտու պետության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում (ըստ Խորխորյան տարեգրության, ավելի քան 200 հազար մարդու):
    Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն:

    DSC01217-sm.jpg

    Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները: Կառավարման 11-րդ տարում (մ. թ. ա. 776 թվականին) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում:


    Նյութահավաքման հեղինակ.՝
    Գրիգոր Հայրապետյան:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 1608 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 05.04.2010 | Комментарии (0)


    Աշխարհը պետք է վճռականորեն արձագանքի. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շպիգելին»


    04.04.2010

    Ս. Սարգսյան - Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:



    Շպիգել - Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Շպիգելի» հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ Ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:

    Ս. Սարգսյան - Վերջերս մի հայտարարություն էլ արվեց, որ թուրքերը չէին կարող Ցեղասպանություն իրականացնել, և թե թուրքական պատմությունն «արևի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են, որ կատարվածը Ցեղասպանություն որակվի: Սակայն դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:

    Շպիգել - Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:

    Ս. Սարգսյան - Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն:

    Շպիգել - Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունը:

    Ս. Սարգսյան - Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: ԱՄՆ-ը, Եվրոպան, նաև Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:

    Շպիգել - Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ դրան:

    Ս. Սարգսյան - Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե Ցեղասպանություն եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում և դատապարտում են: Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է. որպեսզի երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձևեր ընդունել, ասեն` մի խանգարեք, տեսեք մեր պատմաբաններն այս հարցերը լուծում են: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազոտել, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը:

    Շպիգել - Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այդքան կարևոր:

    Ս. Սարգսյան - Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:

    Շպիգել - Ձեր նստավայրի պատուհանից երևում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր այն սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:

    Ս. Սարգսյան - Այն մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետևյալը. երբեք Հայաստանի որևէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:

    Շպիգել - Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:

    Ս. Սարգսյան - Մենք ցեղասպանության ճանաչումը չեն կապում սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:

    Շպիգել - Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայերը դիմակայեցին այս տարածքում սանձազերծված պատերազմում, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում էր Ադրբեջանը:

    Ս. Սարգսյան - Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ` հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը

    Շպիգել - Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:

    Ս. Սարգսյան - Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:
    (Tert.am)

    Мои файлы | Просмотров: 329 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.04.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024