Суббота, 21.09.2024, 11:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 21
    Гостей: 21
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.04.2010, 21:29

    Աշխարհը պետք է վճռականորեն արձագանքի. Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Շպիգելին»

    04.04.2010

    Ս. Սարգսյան - Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:



    Շպիգել - Վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Շպիգելի» հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ Ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:

    Ս. Սարգսյան - Վերջերս մի հայտարարություն էլ արվեց, որ թուրքերը չէին կարող Ցեղասպանություն իրականացնել, և թե թուրքական պատմությունն «արևի պես ջինջ ու պայծառ» է: Թուրքերը դեմ են, որ կատարվածը Ցեղասպանություն որակվի: Սակայն դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:

    Շպիգել - Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:

    Ս. Սարգսյան - Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն:

    Շպիգել - Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունը:

    Ս. Սարգսյան - Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: ԱՄՆ-ը, Եվրոպան, նաև Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի: Հուսադրող է, որ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:

    Շպիգել - Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ դրան:

    Ս. Սարգսյան - Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե Ցեղասպանություն եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում և դատապարտում են: Անկարայի համար կարևորը որոշումները ձգձգելն է. որպեսզի երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները փորձեն Ցեղասպանության մասին բանաձևեր ընդունել, ասեն` մի խանգարեք, տեսեք մեր պատմաբաններն այս հարցերը լուծում են: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազոտել, որոնք հանգեցրին այդ ողբերգությանը:

    Շպիգել - Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այդքան կարևոր:

    Ս. Սարգսյան - Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:

    Շպիգել - Ձեր նստավայրի պատուհանից երևում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր այն սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:

    Ս. Սարգսյան - Այն մեզնից ոչ ոք չի կարող խլել. Արարատը մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան նկարը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետևյալը. երբեք Հայաստանի որևէ պաշտոնատար անձ տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:

    Շպիգել - Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:

    Ս. Սարգսյան - Մենք ցեղասպանության ճանաչումը չեն կապում սահմանների բացման հետ: Եվ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:

    Շպիգել - Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայերը դիմակայեցին այս տարածքում սանձազերծված պատերազմում, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում էր Ադրբեջանը:

    Ս. Սարգսյան - Թուրքերը մշտապես մեր կողմից զիջումներ են ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է: Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ` հաշված ժամերի ընթացքում կարելի է խնդիրը լուծել: Ցավոք նրանք դեռ համարում են, որ պետք է վերադարձնեն Ղարաբաղը: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ նշանակում է կարճ ժամանակահատվածի ընթացքում ամբողջովին հայաթափել Լեռնային Ղարաբաղը

    Շպիգել - Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:

    Ս. Սարգսյան - Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի և Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:
    (Tert.am)
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 329 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024