Суббота, 21.09.2024, 11:35
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 22
    Гостей: 22
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    08.04.2010, 23:00


    Եվրոպայի հայ երիտասարդները համախմբված ուժ են

    08.04.2010

    http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2010/04/06/IMGP0387.jpg

    Նիդեռլանդների Հայ երիտասարդական կազմակերպության հրավերով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի ուղեկցությամբ այցելեց Բրյուսելի Սբ. Մարիամ-Մադլեն հայկական առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայկական առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդի, ծխական խորհրդի հետ, որի ընթացքում քննարկեցին Բելգիայի հայկական համայնքի ձեռքբերումները, հաջողություններն ու խնդիրները: Նախարարն իր հերթին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության նպատակները, ծրագրերն ու կատարած աշխատանքները:

    Նույն օրը նախարար Հակոբյանը Բելգիայի ՀՀ դեսպանատանը հանդիպեց Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը հանդես եկավ ելույթով և բարձր գնահատեց ստեղծված հայկական կազմակերպությունների դերն ու ավանդը հայապահպանության, հայոց լեզվի, մշակույթի, կրթության պահպանման ու զարգացման գործում: Պատասխանելով ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի` տիկին Հակոբյանն անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Եվրամիություն-Հայաստան կապերի խորացմանը, ինչպես նաև բելգիահայ համայնիքի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական կազմակերպությունների հետ ծրագրեր մշակելու և համատեղ իրականացնեկու մասին: Նրանց հետաքրքրում էր պետության կողմից կատարողական արվեստին նվիրված համույթների Բելգիա գործուղումը, տեղում ուսուցիչների վերապատրաստման կազմակերպումը, Հայաստանը ներկայացնող նյութերի (DVD, CD, բրոշյուրներ, նկարներ) համայնքներ առաքումը:

    Հաջորդ կանգառը Անտվերպենն էր, որտեղ նա հանդիպեց հայկական ֆեդերացիայի անդամ կազմակերպությունների նախագահների հետ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կազմակերպության առաքելությունն ու կատարած աշխատանքները: Նախարարը ներկայացրեց Սփյուռքի նախարարության գործունեությունը` միտված Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանն ու խորացմանը: Երկուստեք կարևորեցին կազմակերպությունների դերըª համայն հայության համախմբման, արտերկրում բնակվող մեր հայրենակիցների հետ փոխհարաբերությունների հաստատման և զարգացման գործում: Կազմակերպության նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերին: Նախարարը եղավ մեկօրյա դպրոցում, հանդիպեց ուսուցիչներին, ինչպես նաև պարային համույթի ղեկավարին:

    Այնուհետ նախարարը մեկնեց Հաագա և երեկոյան հանդիպում ունեցավ Նիդերլանդներում գործող հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին Հայրենիք-սփյուռք կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ՙՆոր հարևանություն՚ ծրագրի շրջանակներում սփյուռքահայ մեր հայրենակիցների առավել ակտիվ մասնակցությանը:

    Նախարար Հակոբյանը Ամստերդամում այցելեց նախ` Ամստերդամի հայկական առաքելական եկեղեցի, ապա` Հուլֆկերկ եկեղեցի, որտեղ մասնակցեց Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ կազմակերպված Հայաստանյան Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից տրված Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությանը նվիրված պատարագին:
    ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Եվրահայկական խաղեր-2010-ին: Արդեն 19 տարի հայ երիտասարդները Քրիստոսի Սուրբ Հայտնության և դրան նախորդող օրերին, հավաքվում են որևէ երկրում ոչ միայն սպորտային մրցումներ կազմակերպելու, այլ հայապահպանության գաղափարը մշտարթուն պահելու ցանկությամբ:
    Այս տարի ապրիլի 2-4 տևող փայլուն ձեռնարկի, որին մասնակցում էր 16 երկրներից ժամանած 900-ից ավելի հայ երիտասարդ, առաջին անգամ մասնակցում էր նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը: Գալա-ճաշկերույթում երիտասարդների առջև ելույթ ունեցավ տիկին Հ.Հակոբյանը: Նա շնորհավորեց բոլորին այդ կարևորագույն ձեռնարկի համար, ինչպես նաև խոսեց 21-րդ դարում փոփոխվող և արագ փոքրացող աշխարհում հայ երիտասարդության դերի ու նշանակության մասին, նրանց մասնակցության հիմնախնդիրներին հայրենաշինության և մարզակերտումի գործում: Նախարարը մասնակցեց նաև Եվրահայկական խաղերի փակման արարողությանը: Իր ելույթում ողջունելով խաղերի ավանդույթը, հույս հայտնեց, որ ավելի ակտիվ պետք է մասնակցեն Հայրենիքում անցկացվող համահայկական խաղերին, իսկ հաջորդ տարիներին Եվրոպական խաղերին լավ կլինի որ երիտասարդներ մասնակցեն նաև Հայաստանից: Նախարարն անձամբ հանձնեց հաղթողների մրցանակները և նրանց պարգևատրեց նախարարության պատվոգրերով:
    Այցի ընթացքում տիկին Հակոբյանը հանդիպեց նաև Բելգիայի և Նիդերլանդների հայ համայնքների կազմակերպությունների ղեկավարներին, ներկայացուցիչներին:


      
      
      


    Press release from RA Ministry of Diaspora


    http://www.mindiaspora.am/

    Տիգրան Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
    2010-04-08
     Հենց նոր պարզ դարձավ, որ մեր լեգենդար ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց 77 կգ քաշային կարգում եվրոպայի չեմպիոնի կոչումը։
    Տիգրանը նվաճեց 2 փոքր ոսկե մեդալ և վերահաստատեց իր բարձր կարգն ու հայկական ծանրամարտի մեդալների զամբյուղում ավելացրերց ևս երեք ոսկե մեդալ։ Կեցցե´ս Տիգրան։
     
     Աղբյուր.    http://www.yerevaklur.am/full_news/11331/

    Էրդողանի կինն իրեն անքաղաքավարի է պահել
    2010-04-09
     Թուրքիայի վարչապեի կինը՝ Էմինե Էրդողանը, թույլ չի տվել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին համբյուրել իր ձեռքը՝ հետ քաշելով այն այն պահին, երբ Կուշները արդեն կռացել էր։
    Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ։ Էմինե Էրդողանը, սակայն, ավելի վաղ թույլ էր տվել Հունաստանի վարչապետին հումբուրել իր այտը, ամենայն հավանականության ուղղակի թրքուհու ճաշակով չէր Բեռնար Կուշները։

     Աղբյուր.   http://www.yerevaklur.am/full_news/11333/

    Արա Նաջարյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
    2010-04-08
     Ապրիլ 6-ի երեկոյան տեղի ունեցած Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի ժողովի ժամանակ քաղաքապետարանի խորհրդի անդամ Արա Նաջարյանը միաձայն ընտրվել է քաղաքապետ՝ փոխարինելով Ֆրենկ Քուինթերին:Պաշտոնավարման ժամկետը մեկ տարի է։
    Նաջարյանը իրավաբան է։ Նա առաջին անգամ Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամ է ընտրվե

     Աղբյուր.  http://www.yerevaklur.am/full_news/11311/

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 668 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024