Воскресенье, 22.09.2024, 02:29
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 18
    Гостей: 18
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 881-890
    Страницы: « 1 2 ... 87 88 89 90 91 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    ԱՄՆ-ի համար Արցախը բարոյական կղզյակ է. Տիգրան Կարապետյան
    Տիգրան Կարապետյան. «Հող չի հանձնվի»

    http://jpe.ru/1/big/300410/0liljcbl3p.jpg

    «Իշխանավորը բազմիցս է ասել, որ Ղարաբաղյան հարցում կարևորը ստատուսն է: Ես տեսնում եմ միայն մեկ կարգավիճակ` միացնել Արցախը Հայաստանին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

    Նա նշեց, որ առանձին կարգավիճակ աշխարհում չեն էլ տալիս միանգամից, կա անցումային փուլ, իսկ Հայաստանին միանալն, ըստ Կարապետյանի, երկու պետությունների խնդիր է:

    Տ. Կարապետյանի կարծիքով` հարցը պետք է միայն միացման միջոցով լուծվի:

    «Ես համարում եմ, որ արդեն իսկ միացած է: Մեր խորհրդանարնն Արցախը որպես նահանգ ճանաչում է, ուրեմն` մեզ միացած է: Դա կօգնի նաև հողերը չզիջել: Դեմ եմ, համարում եմ, որ խոսելով հողերի հանձնման մասին` լինի թուրքական, թե ադրբեջանական կողմից, եթե մենք հողը պատկերացնում ենք որպես առևտրի առարկա, հաղթանակի ոգին նվաստացնում ենք, եթե հողը սրբություն չլինի, ո՞վ կպայքարի դրա համար»,- հարցրեց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ հող չի հանձնվի, որքան էլ «Թուրքիան ու Ադրբեջանը համոզեն»: http://www.aysor.am/am/news/2010/04/30/karapetyan-arcakh/



    Հանդիպում Վիլ Ուրբանի քաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ
    30.04.2010 

    Ապրիլի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Վիլ Ուրբանի քաղաքապետ, Ազգային Ժողովի պատգամավոր Ժան Պոլ Բրեդի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Վիլ Ուրբան քաղաքի ավագանու անդամ Մովսես Նիսանյանը:    ավելին...

    Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը
    30.04.2010 

    Ապրիլի 30-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը:


    Օրակարգում էին «Հայ ազգային բարերարների ճեմուղու հիմնադրման ծրագրի մասին», «Արեւմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» գիտաժողովի կազմակերպման   ավելին...


    Մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում այս տարի առաջին անգամ պատգամավորական մանդատների համար պայքարում են առնվազն 3 հայազգի թեկնածուներ։ Դրանք են Հրաչ Քութարջյան, Քեթերինա Առաքելյան, Հաթթի Աջդերյան, որոնք բոլորն էլ ներկայացված են իշխող Լեյբորիստական կուսակցությունից

    ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչեր են հնչել


    ԵԽԽՎ-ում Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչեր են հնչել
    Արոնյանը Բաքու չի մեկնի

    Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջոցով այսօր հայտարարել է, որ ինքը երբեք չի տվել ու չի տա իր համաձայնությունը՝ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղերի մասնակցել Բաքվում:


    Լիլիթ Մկրտչյան. «Իմ քայլն անսպասելի էր մրցակցուհուս համար»

    Мои файлы | Просмотров: 343 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 30.04.2010 | Комментарии (0)


    Սերժ Սարգսյանն մեկնում է Չինաստան` մասնակցելու «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդեսի բացմանը


    28.04.2010


    Ապրիլի 29-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը:

    Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

    Այցի ընթացքում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյի հետ: Հայաստանի ղեկավարը ներկա կգտնվի «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: «Շանհայ-Էքսպո-2010»-ը տեղի է ունենում հինգամյա պարբերականությամբ եւ ներկայացնում է տարբեր երկրների նորագույն նվաճումները տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում: Նախագահ Սարգսյանը Հայաստանի տաղավարից զատ կայցելի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի տաղավարներ:

    ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ Ձզյանսի նահանգի Սուժոու քաղաքում: Ս. Սարգսյանը կայցելի Սուժոուի գիտության, մշակույթի եւ արվեստի կենտրոն, նաեւ` գիտության եւ կրթության ինովացիոն կենտրոն, կլինի HIGER ավտոբուսների գործարանում:

    Նա Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա կգտնվի հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման արարողությանը:

    Հայկական պատվիրակությունը Երեւան կվերադառնա մայիսի 3-ին:

    http://news.am/am/news/20246.html

    Мои файлы | Просмотров: 411 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 29.04.2010 | Комментарии (0)




    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    Հիմա արդեն "փռթում եմ" բոլոր ցանկացողներին՝ "Հայկական գամբիթով" ("Արարատ լեռան պաշտպանություն")


    28.04.2010

    27.04.2010
    Գրիգոր Հայրապետյան.
    "Հիմա արդեն "փռթում եմ" բոլոր ցանկացողներին՝ "Հայկական գամբիթով" ("Արարատ լեռան պաշտպանություն")

    Ապրիլի 27-ին Տալլիննում տեղի ունեցած շախմատի մրցաշարում ես կրկին ջախջախեցի իմ բոլոր հակառակորդներին: Շախմատի մրցաշարում ես նորից փռթեցի իմ բոլոր 7 հակառակորդներին՝ չթողնելով քարը-քարի վրա եւ կրկին բոլոր 7 պարտիաները՝ "Հայկական գամբիթով": 2-3-րդ տեղերը՝ զիջելով ինձ 2 եւ 2.5 միավոր գրավեցին...Այսինքն, ի՞ նչ նշանակություն ունի, թե ո՛վ, եթե նույնիսկ միջազգային վարպետ Հիլլար Կյարները ճանաչեց ու գնահատեց իմ շախմատային նոր գյուտը:

    27.04.2010
    Գրիգոր Հայրապետյան - Հիլլար Կյարներ
    "...նույնիսկ միջազգային վարպետ Հիլլար Կյարները ճանաչեց ու գնահատեց իմ շախմատային նոր գյուտը":

     



    Նման մրցաշարներ Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբում ես որոշվել եմ հաճախակի կազմակերպել ու բոլորին առանց խղճի խայթի զգացման՝ փռթել ու թափել: Այո-այո, միայն ու միայն՝ փռթել ու թափել:

    Եթե կա՞ ն ցանկացողներ փռթվել ու թափվել իմ կողմից եւ այն էլ՝ "Հայկական գամբիթով", ապա, ինչպես ասում են՝ բարի գալուստ փռթարան, այսինքն՝ Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբ:

    27.04.2010
    Գրիգոր Հայրապետյան.
    "Եթե կա՞ ն ցանկացողներ փռթվել ու թափվել իմ կողմից եւ այն էլ՝ "Հայկական գամբիթով", ապա, ինչպես ասում են՝ բարի գալուստ փռթարան, այսինքն՝ Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբ":

    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 702 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.04.2010 | Комментарии (0)


    2013 թվականից կազինոները կտեղափոխվեն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ ու «Զվարթնոց» օդանավակայան

    Այդ մասին երեկ որոշում է կայացրել Ազգային ժողովը…

    Ավելի մանրամասն


    Мои файлы | Просмотров: 275 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.04.2010 | Комментарии (0)


    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    "Թուրքերը, նրանց պետությունը եւ Եւրոպան Աթաթուրքից հետո"

    28.04.2010

    Բեռլինում լույս է տեսել Փերրի Անդերսոնի գիրքը.՝ "Թուրքերը, նրանց պետությունը եւ Եւրոպան Աթաթուրքից հետո":
    Ո՞վ կարող է օգնել ինձ գտնել այդ գիրքը:


    Մեծագույն շնորհակալություններով.՝ Գրիգոր Հայրապետյան:  

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"


    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. ՏԱԼԼԻՆՆԸ ՄԱՅԻՍԻ ՆԱԽՕՐԵԻՆ՝ ԼՈՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ
    28.04.2010







     


    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:  

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 370 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.04.2010 | Комментарии (0)


    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. 
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ
    ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՏԱԼԼԻՆՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ "ԱՐՏՈՒՅՏԻ ԲՈՒՅՆԸ" ԿԻՆՈՆԿԱՐԻ ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ԲԱՅՑ ԱՓՍՈՍ, ՈՐ ՍԿԶԲՈՒՄ՝ ՖԻԼՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԼՍԵՑԻՆ ՄԵՐ ՄԱՅՐ՝ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒՆ, ԱՅԼ ՄԻԱՅՆ
    ՝ ՌՈՒՍԵՐԵՆ ԵՎ ԷՍՏՈՆԵՐԵՆ

    26.04.2010

    24.04.2010
    "ԱՐՏՈՒՅՏԻ ԲՈՒՅՆԸ"



    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:  

    Հոդվածը՝ շուտով...



    ---------------------------------------------------------------

    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. 
    ԹԵԿՈՒԶ ԵՎ ՄԵՐ "ԱԽԹԱՄԱՐԸ" ՊԱՐՏՎԵՑ, ՍԱԿԱՅՆ ՑՈՒՑԱԴՐԵՑ ԼԱՎ ԽԱՂ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԵԾ ԿԱՄՔ

    26.04.2010

    25.04.2010
    ՖԱ "Ախթամար" (Տալլինն)









     

    Հոդվածը՝ շուտով...

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:  

    ------------------------------------------------------------------------------------

    14-ԱՄՅԱ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏ՝ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԱԼԼԻՆՆՈՒՄ

    26.04.2010

    25.04.2010
    Ռուբեն եւ Գրիգոր Հայրապետյաններ


     

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:  

    Հոդվածը՝ շուտով...


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 372 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.04.2010 | Комментарии (0)


    ԼՂՀ ներկայացուցիչները կոչ են անում Սփյուռքին նախաձեռնել Ղարաբաղի ճանաչումը

    27.04.2010
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ


    ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը կոչ է արել սփյուռքի հայկական կազմակերպություններին նախաձեռնել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը։

    «Մեր ժողովրդի համար Հայոց ցեղասպանության ճանաչման պես կարևոր խնդրի լուծմանը զուգահեռ հայկական սփյուռքն իր գործունեության հավասար առաջնահերթ ուղղություն պետք է դիտարկի նաև Արցախի Հանրապետության ճանաչումը»,- ասվում է երեք ավանդական կուսակցությունների (Դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար-Ազատական) և սփյուռքի լոբբիստական կառույցներին Խորհրդի ուղղած հայտարարությունում։

    Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին ժամանակներում Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումն այն վկայությունն է, որ ճանաչումը հակամարտության գոտիներում անվտանգության և կայունության ապահովման իրական հնարավորություն է, որը մեծ ջանքեր և ծախսեր է պահանջում։

    «ԼՂՀ ճանաչումը նույնիսկ տարածաշրջանային և շրջանային մարմինների կողմից կոգեշնչի և կամրապնդի արցախցիներին, բարոյական և ինստիտուցիոնալ լուրջ խթան կդառնա»,- նշվում է փաստաթղթում։

    Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

    Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

    1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

    Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
    (newsarmenia.ru)
    http://ar.newsarmenia.ru/karabah/20100427/42239340.html


    ՀՀ խորհրդարանական ուժերը ողջունում են ԼՂՀ հանրային խորհրդի՝ հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու նախաձեռնությունը

    Հայաստանի խորհրդարանական ուժերը ողջունում են ԼՂՀ հանրային խորհրդի՝ հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու նախաձեռնությունը։

    Ինչպես news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, այս գործընթացը նույնիսկ ուշացած է։ «Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղում այս գործընթացն ավելի վաղ պետք է նախաձեռնեին, սակայն մինչ արտասահմանյան խորհրդարաններին դիմելը` Ստեփանակերտն այս հարցը պետք է լուծի Հայաստանի հետ։ Քանի դեռ Հայստանը չի ընդունել ԼՂՀ անկախությունը, ոչ մի երկրի խորհրդարան չի անի դա»,- նկատել է Մարտիրոսյանը։

    Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին եւս ճիշտ է համարել ԼՂՀ հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ եկել է ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ինքը կարողանա միջազգային հանրության դեմ հարցեր բարձրացնել։

    «Դաշնակցություն» կուսակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր նախաձեռնություններում պետք է օգնի Ղարաբաղին, եւ եթե Ստեփանակերտը նպատակահարմար է գտել հանդես գալ նման նախաձեռնությամբ, ապա Երեւանն ամեն կերպ պետք է նպաստի դրան։

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարել է, որ նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ընդունելի է։ Սակայն նա քիչ հավանական է համարել այն, որ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ազդանշան ստանալը՝ որեւէ երկրի խորհրդարան կընդունի ԼՂ անկախությունը. «Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային ինքնիշխանության հիման վրա, նման բան չի լինի»,- ընդգծել է Սաֆարյանը։

    (news.am) 
    http://news.am/am/news/20039.html


    Հո տուն-տունիկ չե՞նք խաղում. Էդվարդ Նալբանդյան

    27.04.10

    http://jpe.ru/1/big/270410/057dqcpafj.jpg

    Հայաստանը երբևէ չի մասնակցի պրոցեսին պրոցեսի համար, բանակցություններին բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդմանը՝ հավելելով. «Մենք սկսեցինք այս գործընթացը, բանակցություններ վարեցինք, նախաստորագրեցինք, ապա ստորագրեցինք և հիմա Արձանագրությունները սպասում են վավերացման: Երբ կլինի՝ մեծ հարց է, իհարկե, բայց նոր բանակցություններ վերսկսելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:

    Նա հիշեցրել է, որ 2009թ. մայիսին թուրքական կողմը, նախաստորագրումից հետո բավարարված չզգալով Արձանագրությունների բովանդակությամբ, փորձել է նոր բանակցություններ սկսել, և այդպիսի մի քանի առաջարկ է եղել նախարարին. «Այդ ինչ է նշանակում: Բանակցել ենք, նորից բանակցենք, ստորագրում ենք, չենք ստորագրում, վավերացնում ենք, չենք վավերացնում: Այսինքն. հո տուն-տունիկ չե՞նք խաղում»:

    Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նման գործելաոճը դեռ պահպանվում է, դեռ ավելին. «նաև կա այն, որ առավոտյան ասում են՝ կարող ենք վավերացնել երեք օրում, երեկոյան ասում են՝ չենք կարող վավերացնել: Մյուս առավոտ ասում են՝ մենք հարգում ենք pacta sunt servanda սկզբունքը: Ինչպե՞ս հասկանանք: Միջնորդ չենք Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց մենք ուզում ենք բանակցել ձեր միջև, որպեսզի հարցեր լուծենք: Ասում են՝ նախապայմաններ չկան, բայց արեք այս, այն, հետո մենք կգնանք վավերացման»:

    Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ «տարբեր լեզուներով ենք խոսում, և ոչ միայն մենք թուրքերի հետ, նրանց լեզուն դժվար թե որևէ մեկը հասկանա: Միջազգային հանրության հետ էլ տարբեր լեզուներով են խոսում»:
    (Tert.am)
    http://tert.am/am/news/2010/04/27/nalbandyaninterviewpart5/

    www.gibrahayer.com//index.php5?page_id=109

    Gibrahayer e-magazine - Nicosia - 25 April, 2010


    Мои файлы | Просмотров: 392 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.04.2010 | Комментарии (0)




    Мои файлы | Просмотров: 383 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.04.2010 | Комментарии (0)



    Мои файлы | Просмотров: 329 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.04.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024