Суббота, 21.09.2024, 17:06
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 19
    Гостей: 19
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    27.04.2010, 01:55


    ԼՂՀ ներկայացուցիչները կոչ են անում Սփյուռքին նախաձեռնել Ղարաբաղի ճանաչումը

    27.04.2010
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ


    ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը կոչ է արել սփյուռքի հայկական կազմակերպություններին նախաձեռնել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը։

    «Մեր ժողովրդի համար Հայոց ցեղասպանության ճանաչման պես կարևոր խնդրի լուծմանը զուգահեռ հայկական սփյուռքն իր գործունեության հավասար առաջնահերթ ուղղություն պետք է դիտարկի նաև Արցախի Հանրապետության ճանաչումը»,- ասվում է երեք ավանդական կուսակցությունների (Դաշնակցություն, Հնչակյան և Ռամկավար-Ազատական) և սփյուռքի լոբբիստական կառույցներին Խորհրդի ուղղած հայտարարությունում։

    Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին ժամանակներում Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումն այն վկայությունն է, որ ճանաչումը հակամարտության գոտիներում անվտանգության և կայունության ապահովման իրական հնարավորություն է, որը մեծ ջանքեր և ծախսեր է պահանջում։

    «ԼՂՀ ճանաչումը նույնիսկ տարածաշրջանային և շրջանային մարմինների կողմից կոգեշնչի և կամրապնդի արցախցիներին, բարոյական և ինստիտուցիոնալ լուրջ խթան կդառնա»,- նշվում է փաստաթղթում։

    Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

    Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

    1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

    Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:
    (newsarmenia.ru)
    http://ar.newsarmenia.ru/karabah/20100427/42239340.html


    ՀՀ խորհրդարանական ուժերը ողջունում են ԼՂՀ հանրային խորհրդի՝ հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու նախաձեռնությունը

    Հայաստանի խորհրդարանական ուժերը ողջունում են ԼՂՀ հանրային խորհրդի՝ հանրապետության միջազգային ճանաչման գործընթաց սկսելու նախաձեռնությունը։

    Ինչպես news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, այս գործընթացը նույնիսկ ուշացած է։ «Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղում այս գործընթացն ավելի վաղ պետք է նախաձեռնեին, սակայն մինչ արտասահմանյան խորհրդարաններին դիմելը` Ստեփանակերտն այս հարցը պետք է լուծի Հայաստանի հետ։ Քանի դեռ Հայստանը չի ընդունել ԼՂՀ անկախությունը, ոչ մի երկրի խորհրդարան չի անի դա»,- նկատել է Մարտիրոսյանը։

    Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանն իր հերթին եւս ճիշտ է համարել ԼՂՀ հանրային խորհրդի նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ եկել է ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ինքը կարողանա միջազգային հանրության դեմ հարցեր բարձրացնել։

    «Դաշնակցություն» կուսակցության խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ընդգծել է, որ Հայաստանը բոլոր նախաձեռնություններում պետք է օգնի Ղարաբաղին, եւ եթե Ստեփանակերտը նպատակահարմար է գտել հանդես գալ նման նախաձեռնությամբ, ապա Երեւանն ամեն կերպ պետք է նպաստի դրան։

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարել է, որ նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ընդունելի է։ Սակայն նա քիչ հավանական է համարել այն, որ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ազդանշան ստանալը՝ որեւէ երկրի խորհրդարան կընդունի ԼՂ անկախությունը. «Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն միջազգային ինքնիշխանության հիման վրա, նման բան չի լինի»,- ընդգծել է Սաֆարյանը։

    (news.am) 
    http://news.am/am/news/20039.html

    Հո տուն-տունիկ չե՞նք խաղում. Էդվարդ Նալբանդյան

    27.04.10

    http://jpe.ru/1/big/270410/057dqcpafj.jpg

    Հայաստանը երբևէ չի մասնակցի պրոցեսին պրոցեսի համար, բանակցություններին բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հանրային հեռուստատեսության «Իրական քաղաքականություն» հաղորդմանը՝ հավելելով. «Մենք սկսեցինք այս գործընթացը, բանակցություններ վարեցինք, նախաստորագրեցինք, ապա ստորագրեցինք և հիմա Արձանագրությունները սպասում են վավերացման: Երբ կլինի՝ մեծ հարց է, իհարկե, բայց նոր բանակցություններ վերսկսելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»:

    Նա հիշեցրել է, որ 2009թ. մայիսին թուրքական կողմը, նախաստորագրումից հետո բավարարված չզգալով Արձանագրությունների բովանդակությամբ, փորձել է նոր բանակցություններ սկսել, և այդպիսի մի քանի առաջարկ է եղել նախարարին. «Այդ ինչ է նշանակում: Բանակցել ենք, նորից բանակցենք, ստորագրում ենք, չենք ստորագրում, վավերացնում ենք, չենք վավերացնում: Այսինքն. հո տուն-տունիկ չե՞նք խաղում»:

    Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նման գործելաոճը դեռ պահպանվում է, դեռ ավելին. «նաև կա այն, որ առավոտյան ասում են՝ կարող ենք վավերացնել երեք օրում, երեկոյան ասում են՝ չենք կարող վավերացնել: Մյուս առավոտ ասում են՝ մենք հարգում ենք pacta sunt servanda սկզբունքը: Ինչպե՞ս հասկանանք: Միջնորդ չենք Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց մենք ուզում ենք բանակցել ձեր միջև, որպեսզի հարցեր լուծենք: Ասում են՝ նախապայմաններ չկան, բայց արեք այս, այն, հետո մենք կգնանք վավերացման»:

    Ըստ ՀՀ արտգործնախարարի՝ «տարբեր լեզուներով ենք խոսում, և ոչ միայն մենք թուրքերի հետ, նրանց լեզուն դժվար թե որևէ մեկը հասկանա: Միջազգային հանրության հետ էլ տարբեր լեզուներով են խոսում»:
    (Tert.am)
    http://tert.am/am/news/2010/04/27/nalbandyaninterviewpart5/

    www.gibrahayer.com//index.php5?page_id=109

    Gibrahayer e-magazine - Nicosia - 25 April, 2010


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 392 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024