Четверг, 14.11.2024, 14:38
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 851-860
    Страницы: « 1 2 ... 84 85 86 87 88 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Հայաստանի նախագահը կայցելի Բելգիա

    ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են

    23-05-2010 00:12:29


    Էստոնացիները համոզե՞լ են Ստեփանյանին

    Լատվիական «Ֆլորայի» ֆուտբոլիստ Ալեն Ստեփանյանը չի արձագանքել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին` մեր երկրի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկվելու և Էստոնիայի հասակակիցների հետ խաղին մասնակցելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը:

    «Տվյալ պահին ես ոչինչ չեմ կարող ասել: Մենք մի քանի օր բանակցություններ էինք վարում, որպեսզի Ստեփանյանը Լատվիայից ժամանի Երևան և մարզումներ անցկացնի թիմի հետ: Սպասում էինք, որ մինչև մրցավայր մեկնելը նա մեզ կպատասխանի: Սակայն այդպես էլ պատասխան չստացանք: Կարծում եմ, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան համոզել է նրան` խաղալու այդ երկրի հավաքականում»,- նշեց Սերիցլևը:

    Ավելացնենք, որ Ալեն Ստեփանյանը ժամանակին հանդես է եկել Էստոնիայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում:
    http://www.aysor.am/am/news/2010/05/22/alen-stepanyan/

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    23.05.2010

       ՖՈՒՏԲՈԼ 

    23.05.2010
    18:00
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)

    ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ" (ՏԱԼԼԻՆՆ)  -  FC Hell Hunt (Տալլինն)

    Մայիսի 23-ին ժամը 18:00,
    հրավիրում ենք բոլոր ցանկացողնեերին Տալլիննի "Դվիգատել" մարզադաշտ, դիտել եւ աջակցել մեր ֆուտբոլիստներին: Հրավիրում ենք հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել "Ախթամար" եւ մասնակցել Էստոնիայի ֆուտբոլի առաջնությանը հայկական ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո (INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան):
    Մուտքն՝ ազատ:
    Աջակցելով "Ախթամարին"՝ գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան

    Հնչեց դպրոցական վերջին զանգը


     Հնչեց դպրոցական վերջին զանգը Մայրաքաղաքի բոլոր կրթօջախներում մայիսի 21-ին հնչեց դպրոցական վերջին զանգը: Օրը տոնական է, ամենուր հնչում են ջերմ շնորհավորանքներ: Մեծ կյանքի ճանապարհին շրջանավարտներին բարի երթ մ մաղթելու...

    Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է հրավիրում Գյումրիում


    ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հանրահավաքին չի մասնակցի, քանի որ նա դեռ Միացյալ Նահանգներում է։

    Ծնունդդ շնորհավոր «Մեծ Հայ»
    Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
    Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
    Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):
    9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:
    Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:
    Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև "Թեհրան-43" սովետական ֆիլմում: Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ "Ջան", "Ինքնակենսագրություն", և "Քեզ համար, Հայաստան": Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը "Ազնավուրը Ազնավուրի մասին":
    Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:
    1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի " Օրֆեի պատգամը" (1960), Ֆրանսուա Տրյուֆոի "Կրակեք դաշնակահարին" (1960), Ֆոլկեր Շլենդորֆի "Երկաթյան թմբուկը" (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի "Արարատ" (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի հայ ցեղասպանությանը: Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է "Ազնավուրը Հայաստանի համար" բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին "Քեզ համար, Հայաստան" տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.: Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան:
    Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ , իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:
    http://www.yerevaklur.am/full_news.php?id=12255

    Мои файлы | Просмотров: 346 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 23.05.2010 | Комментарии (0)


    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին
    ՝ խաղադաշտում, ցուցադրելով արտակարգ գեղեցիկ խաղ, իսկ մենք՝ Հայաստանի հայոց համայնքը՝ մարզադաշտի տրիբունաներում


    20.05.2010
    Տալլինն
    "Կադրիորգ" մարզադաշտ
    Էստոնիա - Հայաստան
    Հնչում է Հայաստանի Հիմնը


    Հանդիպման ընդմիջան ժամաանակ (առջին խաղակեսից հետո) զանգահարեց կողքիս նստած ընկերոջս մայրն ու հայտնեց հետեւյալը. "Հենց նոր Էստոնիայի հեռուստատեսության 1-ն ալիքի նորություններով հաղորդեցին, որ Տալլիննի "Կադրիորգ" մարզադաշտում "Փոքր Հայաստան է":

    Իրոք, Էստոնիայի հայոց համայնքի 200-ից ավելի ներկայացուցիչներ՝ ազգային դրոշներով, թմբուկներով ու փողերով եկել էին աջակցություն ցույց տալու հայ երիտասարդ ֆուտբոլիստներին Եւրոպայի առաջնոության ընտրակաան խաղում, որտեղ՝ մեր բախտի բերմամբ Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականները ընդգրկվել էին մի խմբում: Անձամբ ինձ համար դա ոչ թե ֆուտբոլային խաղ էր, այլ ազգային Մեծ իրադարձություն,՝ Տոն, որտեղ՝ Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին խաղադաշտում, ցուցադրելով արտակարգ գեղեցիկ խաղ, իսկ մենք՝ Հայաստանի հայոց համայնքը՝ մարզադաշտի տրիբունաներում:









     

    Բառեր չեմ գտնում հաղորդելու իմ հույզերը, բերկրանքն ու երջանկությունը...
    Այնպիսի տպավորություն էր, կարծես թե գտնվում էի
    Երեւանի Հրազդան մարզադաշտում եւ դիտում էի "Արարատ-73"-ի խաղը: Չափազանցություն չկա, որովհետեւ մեր երիտասարդ ֆուտբոլիստներն իրոք ցուցադրեցին տեխնիկապես հասուն եւ գեղեցիկ ֆուտբոլ, պարզապես՝ հոյակապ խաղ, հիշեցնելով մեզ Մեծագույն ֆուտբոլիստներ.՝ Զանազանյանին, Իշտոյանին, Ղազարյանին, Մարգարովին, Կովալենկոյին, Բոնդարենկոյին, Անդրեասյանին, Աբրահամյան եղբայրներին...

    ԿԵՑՑԵ՛Ք՝ ՏՂԱՆԵ՜Ր:
    ԿԵՑՑԵ՛Ք՝ ՀԱՅԵ՜Ր:


    "Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթեց Էստոնիայի հավաքականին խաղադաշտում, ցուցադրելով արտակարգ գեղեցիկ խաղ, իսկ մենք՝ Հայաստանի հայոց համայնքը՝ մարզադաշտի տրիբունաներում"


    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    21.05.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 545 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.05.2010 | Комментарии (0)


    CELEBRATING THE FEAST OF PENTECOST

    On Sunday, May 23, the Armenian Church will celebrate the Feast of Pentecost—the coming of the Holy Spirit to the Apostles, and the establishment of the first Church in Jerusalem.

    "When the day of Pentecost came, they were all together in one place. Suddenly a sound like the blowing of a violent wind came from heaven and filled the whole house where they were sitting. They saw what seemed to be tongues of fire that separated and came to rest on each of them. All of them were filled with the Holy Spirit" (Acts 2:1-4).

    The miracle of the tongues of fire—the ability to speak the world’s languages—forecast the universal scope of the Church, and enabled the Apostles to realize Christ’s great commission to evangelize the world. Click here to learn more.

    "Vocations Day" to be Observed on Sunday Across Eastern Diocese

    In the Eastern Diocese, the Feast of Pentecost has traditionally been observed as "Vocations Day.” During this Diocesan year of "Vocations: The Call to Serve,” parishes are especially encouraged to discuss vocations and to find new ways to engage young men to consider the priesthood in the Armenian Church.

    The Vocations Sourcebook and Program Guide sent to parishes last December (and reviewed during the Diocesan Assembly) contains a number of useful resources and suggested activities to help shape a "Vocations Day” program.


    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.05.2010 | Комментарии (0)


    Էստոնիա-Հայաստան՝ 2:3
    Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց «Եվրո-2011»-ի ընտրական փուլում:

    U-21 jalgpalli-koondis kaotas kodus Armeeniale

    U-21 jalgpalli-koondis kaotas kodus Armeeniale


    Նալբանդյանը բացարձակ սուտ է համարում թուրքական կողմի հայտարարությունները

    Նալբանդյանը բացարձակ սուտ է համարում թուրքական կողմի հայտարարությունները

    Վերջին օրերին թուրքական մամուլը տեղեկություններ էր տարածել այն մասին, թե պաշտոնական Անկարան Վաշինգտոնի և Մոսկվայի հետ քննարկել է ճանապարհային նոր քարտեզ, որի համաձայն իբր պետք է սկսվի հայկական զորքերի դուրսբերումը երկու շրջաններից՝ Ֆիզուլիից և Քելբաջարից, ինչի դիմաց Ադրբեջանը պետք է բացի Հայաստանի հետ սահմանը։ Մայիսի 17–ի հրապարակման մեջ թուրքական Hurriyet–ը գրել էր, թե Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Բաքու էր գնացել՝ համոզելու Ալիևին ընդունել այդ առաջարկը։

    20-05-2010 18:05:02
     
    Мои файлы | Просмотров: 369 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 21.05.2010 | Комментарии (0)



    Բուլղարիայի Վառնա քաղաքի Գալատեա թաղամասի հրապարակներից մեկը անվանակոչվել է հայ Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի անունով

    Картинка 2 из 19
    Երեկ` Մայիսի 19-ին, Բուլղարիայի Վառնա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում կայացրեց քաղաքի Գալատեա թաղամասի հրապարակներից մեկը անվանակոչել հայ Մեծ Զորավար Անդրանիկ Օզանյանի անունով:

    Զորավար Անդրանիկի տունը գտնվում է Վառնա քաղաքի Գալաթեա փողոցի վրա: Այս փողոցն ինչ-որ ժամանակ կոչվել էր հենց նրա անունով, որը սակայն 1997թ. անվանափոխվել էր: Այս կապակցությամբ Վառնա քաղաքի Բուլղարիայի հայերի միությունն` ի դեմս համայնքի հայտնի ներկայացուցիչներ և միության ղեկավարներ Հովսեփյան եղբայրների, պաշտոնապես դիմել էր Վառնային քաղաքային խորհրդին Գալաթեա թաղամասի հրապարակը Զորավար Անդրանիկի անունով անվանակոչելու համար: Հարցը նախապես քննարկվել էր քաղաքային խորհրդի հանձնաժողովների 2 նիստրին, և վերջապես Հովսեփյան եղբայրենրի ջանքերի շնորհիվ 2010թ. մայիսի 19-ին խորհուրդը` նիստի մասնակցների 100 տոկոս կողմ ձայներով որոշում կայացրեց Գալաթեայի հրապարակը Մեծ Զորավարի անունով անվանակոչելու համար:
    Հովսեփյան եղբայրները նախատեսել են նաև մոտ ապագայում հրապարում կանգնեցնել Զորավար Անդրանիկի կիսանդրին, ինչպես նաև աշխատաքններ տանում զորավարի տունը տուն-թանգարանի վերածելու համար:

    Мои файлы | Просмотров: 475 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 20.05.2010 | Комментарии (0)


    Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա մայիսի 20-ին Տալլիննում,
    «Կադրիորգ» մարզադաշտում, ժամը 18:45-ին 


    Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության Էստոնիա-Հայաստան ընտրական հանդիպումը կսպասարկի Ֆարերյան կղզիները ներկայացնող մրցավարական անձնակազմը` Պետուր Ռեյներտի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ֆուտբոլի առաջնության մամուլի ծառայությունից:

    Գլխավոր դատավորին կօգնեն Յենս Ալբերտ Սիմոնսենը և Ռեգին Էգհոլմը, Դագֆին Օլսենը:

    Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա մայիսի 20-ին Տալլիննում, «Կադրիորգ» մարզադաշտում, ժամը 18:45-ին:

    Eesseisvad valikmängud:
    20. mai kell 18:45 Eesti - Armeenia, Kadrioru staadion

    http://jalgpall.ee/nteam_news.php?nteam_id=2


    Հայաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականություն չկա. նախարար

    Փոստանջյանն իշխանություններին կոչ է անում Արցախի ընտրություններին ընդառաջ ճանաչել ԼՂՀ անկախությունը

    Փոստանջյանն իշխանություններին կոչ է անում Արցախի ընտրություններին ընդառաջ ճանաչել ԼՂՀ անկախությունը

    «Իսկ հող հանձնելու վերաբերյալ հայտարարություններ անող Սերժ Սարգսյանին, իր աշխատողներ և Մևլութ Չավուշօղլուի մտերիմներ հանդիսացող Զոհրապ Մնացականյանին ու Դավիթ Հարությունյանին հիշեցնում եմ, որ Էրդողանին, Գյուլին և Չավուշօղլուին հաճոյանալու ձեր գործողություններն ու հայտարարությունները ոչ միայն չեն հանդուրժվում հայ ժողովրդի կողմից, այլև նույն թուրք գործիչները և միջազգային հանրությունն էլ քամահրանքով են վերաբերվում նրանց»։


    Մոսկովյան դպրոցներից մեկն անվանակոչվել է մարշալ Բաղրամյանի անունով


    Мои файлы | Просмотров: 293 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.05.2010 | Комментарии (0)


    Գարեգին Նժդեհ.«Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա Հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը:
    Ավելի լավ է հայ մարդը համր լինի, քան՝ կամովին օտարախոս»

    Հայաստանի նորագույն պատմության նորագույն խայտառակությունը՝ օտարալեզու դպրոցներ
    18-05-2010 02:10:30

    18 տարի առաջ ազատագրվեց Բերձորը

    Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԱԺ խոսնակ

    Եվա Ռիվասը վստահ է հայ սփյուռքի աջակցությանը «Եվրատեսիլ-2010»-ում

    Мои файлы | Просмотров: 483 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.05.2010 | Комментарии (0)



       ՖՈՒՏԲՈԼ 

    17.05.2010

    Տալլիննի՝ "Ախթամար" ֆուտբոլային ակումբը պատվով ներկայացրեց Հայաստանը եւ հաջողությամբ մասնակցեց Էստոնիայի Ազգային գավաթի ֆուտբոլի խաղարկության առաջին փուլի մրցաշարում

    15.05.2010
    Տալլինն
    Sportland Arena
    Տալլիննի ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ" (Հայաստան)

    Ստանալով հրավեր Էստոնիայի ֆուտբոլային միության կողմից, Տալլիննի՝ "Արարատ" մշակութային հանրության կազմում գործող "Ախթամար" ֆուտբոլային ակումբը Մայիսի 15-ին պատվով ներկայացրեց Հայաստանը եւ հաջողությամբ մասնակցեց Էստոնիայի Ազգային գավաթի ֆուտբոլի խաղարկության (յորաքանչյուր ակունբ ներկայացնում էր իր Մայր Հայրենիքը) առաջին փուլի մրցաշարում, որտեղ 5 խաղերում չկրելով ոչ մի պարտություն գրավեց 1-ն տեղը "Բ" եզրափակիչում եւ ընդհանուր 5-րդ հաշվարկային տեղը 12 ազգային ակոմբների մեջ:

    1-ն խաղ.
    "Ախթամար" (Հայաստան) - "Նեւթչի" (Ադրբեջան) 0:0
     


    2-րդ խաղ.
    "Ախթամար" (Հայաստան) - "Պատր/Մարի" (Մարի) 2:2



    3-րդ խաղ.
    "Ախթամար" (Հայաստան) - "Կիեւ" (ՈՒկրաինա) 1:0


    4-րդ խաղ ("Բ" եզրափակիչ).
    "Ախթամար" (Հայաստան) - "Դնիպրո" (ՈՒկրաինա) 3:0

    5-րդ խաղ ("Բ" եզրափակիչ).
    "Ախթամար" (Հայաստան) - "Շտրոմմի" (Ռուսաստան) 4:2
     



    Մեր ակոմբի կազմում եւ բոլոր խաղերում, ինչպես միշտ գերազանց խաղ ցուցադրեցին.՝ Վալերա Նահապետյանը,Վլադիմիր Ստեփանյանը, Ավետիք Հայրապետյանը եւ մյուսները: Մրցաշարի լավագույն մրցավար ճանաչվեց՝ Էդիկ Օֆլյանը:

                   
    Վալերա Նահապետյան  Վլադիմիր Ստեփանյան  Ավետիք Հայրապետյան    Էդիկ Օֆլյան

    15.05.2010
    ԱՎԵՏԻՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    "Արարատ" մշակութային հանրությունը հրավիրում է հայազգի ֆուտբոլիստներին մասնակցել այդ մրցաշարոմ հայկական դրոշի ներքո (INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան):



     
    15.05.2010
    Հուսիկ Ստեփանյանը,Գրիգոր Հայրապետյան.
    "Բրավո՝ "Ախթամար":
    Հաաաաայեեեե՜ր"

    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    Էստոնիայի Ազգային գավաթի ֆուտբոլի խաղարկման 2-րդ եվ, վերջին՝ 3-րդ փուլերը նույնպես տեղի կունենան Տալլիննում, Մայիսի 29-ին եւ Սեպտեմբերի 18-ին (սկիզբը ժամը 10.00, Sportland Arena):

    "Արարատ" մշակութային հանրությունը հրավիրում է հայազգի ֆուտբոլիստներին մասնակցել այդ մրցաշարոմ հայկական դրոշի ներքո (INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան):
    Հրավիրում ենք նաեւ հայ ֆուտբոլասերներին գալ եւ աջակցել մեր տղաներին: Խաղից հետո (15.00), իհարկե՝ խորոված բնության գրկում, բոլոր ցանկացողների համար:


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 569 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.05.2010 | Комментарии (0)


    ԱՎԵՏԻՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    Ախթամարցիները տվեցին իսկական մարտ
    Էստոնիայի պառլամենտի ակումբին


       ՖՈՒՏԲՈԼ 

    16.05.2010
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)

    FC Toompea 1994 (Տալլինն) - ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ" (ՏԱԼԼԻՆՆ) 1:1
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46


    16.02.2010
    Տալլինն
    "Լեվադիա" մարզադաշտ
    ՖԱ "Ախթամարը" պատրաստ է մարտի





    "Ախթամարի" կազմում գոլի հեղինակ դարձավ՝ Վալերա Նահապետյանը:

    16.05.2010
    ԱՎԵՏԻՔ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    "Ախթամարցիները տվեցին իսկական մարտ
    Էստոնիայի պառլամենտի ակումբին"


    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    Հջորդ խաղը մեր ակումբը կանցկացնի
    մայրաքաղքի "Դվիգատել" մարզադաշտում
    Մայիսի 23-ին ժամը 18:00:
    Հրավիրում ենք Էստոնիայի հայոց համայնքի ներկայացուցիչներին դիտել եւ աջակցել մեր ֆուտբոլիստներին: Հրավիրում ենք հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել "Ախթամար" եւ մասնակցել Էստոնիայի ֆուտբոլի առաջնությանը հայկական ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո (INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան):

    23.05.2010
    18:00
    Tallinna FC Akhtamar - FC Hell Hunt


    17.05.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Мои файлы | Просмотров: 517 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.05.2010 | Комментарии (0)


    Հայ շախմատիստները բազմիցս կուրախացնեն մեզ իրենց խաղով. Լպուտյան
    Смбат Лпутян


    Նովոստի-Արմենիա - Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի հավաքականի հարաբերականորեն անհաջող ելույթն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

    Ս.Լպուտյան - Իհարկե, մենք բավարար հանդես չեկանք, մենք ավելին էինք սպասում մեր տղաներից, չէ՞ որ նրանք օլիմպիադաների հաղթողներ են, և սա մեզ վրա պատասխանատվության մեծ բեռ է դնում։ Եթե անհաջողություններ են լինում, պետք է գտնել դրանց պատճառները։ Մենք վերլուծեցինք իրավիճակը և հասկացանք, որ խնդիրներ ունենք։ Եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա մենք չկարողացանք բարձրանալ հոգեբանական և ֆիզիակական պատրաստվածության գագաթը։ Պետք է նշեմ, որ աշխարհի առաջնության ժամանակ Գաբրիել Սարգսյանն այնքան էլ լավ մարզավիճակում չէր՝ առաջնությունից առաջ նա հիվանդացավ և չհասցրեց վերականգնվել։ Փորձը ցույց է տալիս, որ երբ նա լավ վիճակում է, ապա շատ միավորներ է բերում թիմային մրցաշարերում։

    Ամեն դեպքում ես կարծում եմ, որ աշխատելու բան կա, և սրանք մեր լավագույն արդյունքները չէին։ Մենք պետք է և կարող ենք ավելին ակնկալել։ Ես հավատում եմ մեր հավաքականի ապագա հաջողություններին, քանի որ մեծ ներուժ եմ տեսնում թիմի ներկայիս անդամների մոտ, և վստահ եմ, որ նրանք բազմիցս կուրախացնեն մեզ իրենց խաղով։

    Նովոստի-Արմենիա - Վերջերս ավարտվեց Հայաստանի շախմատի առաջնությունը։ Բացահայտե՞ց այն, արդյոք, նոր շախմատիստների, ովքեր կարող են հզորացնել հավաքականը։

    Ս.Լպուտյան - Ինչպես հայտնի է, Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականի վերջին մասնակիցը որոշվում է Հայաստանի առաջնության արդյունքներով՝ վարկանիշով չորս լավագույնները և Հայաստանի չեմպիոնը։ Այս տարի առաջնությանը մասնակցում էին հավաքականի մեր հիմնական թեկնածուները՝ Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքոնյանը։ Մեզ շատ հուսադրեց Ավետիք Գրիգորյանի խաղը, նա հավաքեց 7 միավոր հնարավոր իննից, և սա շատ լավ արդյունք է, բացի այդ, երկու միավորով առաջ անցնել երկրորդ մրցանակակրին հազվադեպ է ստացվում։ Ես կարծում եմ, որ Ավետիքը կարող է լիարժեք լրացնել հավաքականի կազմը, եթե աշխատի իր վրա, թեև կարծում եմ, որ նա այժմ էլ լավ խաղացող է։

    Ինչ վերաբերում է Անահիտ Խառատյանին, ապա, իհարկե, նա չունի այն փորձը, որն ունի Սիրանույշ Անդրեասյանն, ով երկար տարիներ հանդես է եկել հավաքականում, այդ պատճառով էլ ներկայումս մենք մի փոքր խնդիր ունենք՝ պետք է մինչև սեպտեմբեր բարձրացնենք նրա գիտելիքների մակարդակը։ Եթե հասցնենք, ապա, կարծում եմ, որ Անահիտը նույնպես օգուտ կբերի։ Անշուշտ, նա դեռ շատ պետք է աշխատի, սակայն նա շատ դրական որակներ ունի կանանց շախմատի համար՝ նա շատ վստահ, ակտիվ է խաղում, գրոհում է, ինչը շատ լավ է կանանց շախմատի համար։

    Նովոստի-Արմենիա - Ո՞ր հավաքականներն են, Ձեր կարծիքով, լինելու Հայաստանի հիմնական հակառակորդները Խանտի-Մանսիյսկի օլիմպիադայում։

    Ս.Լպուտյան - Իմ կարծիքով, տասը թիմեր կհավակնեն մրցանակային տեղերի, և չեմ մտածում, թե դրանք նոր թիմեր կլինեն։ Իհարկե, Ռուսաստանը միշտ ուժեղագուններից է եղել, Ուկրաինան շատ լավ թիմ ունի, Չինաստանն, ԱՄՆ-ն։ Հնդկաստանը բավական աշխուժացել է վերջին ժամանակներս, Ադրբեջանի թիմն էլ է ուժեղ։ Բացի այդ, մրցանակային տեղերի համար կպայքարեն նաև Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականները։ Թեև այլ թիմեր էլ կարող են հաղթել ֆավորիտներին, ինչպես, օրինակ, աշխարհի առաջնությունում Հունաստանը, որը հաղթեց մեզ և Ռուսաստանին։ Չէ՞որ հաղթանակը միայն խաղային ուժով չի որոշվում։ Երբ թիմը դուրս է գալիս խաղի, նա բարձր մարտական ոգի պետք է ունենա, լավ մթնոլորտ թիմի ներսում։

    Նովոստի-Արմենիա - Կարծիք կա, որ հայկական հավաքականի հաղթանակների գլխավոր պատճառներից մեկը վերջին օլիմպիադաներում ներթիմային հիանալի մթնոլորտն էր։ Ինչի՞ շնորհիվ հաջողվեց դրան հասնել։

    Ս.Լպուտյան - Հիմնականում, իհարկե, բոլոր մարզիկները պետք է մարդկային բարձր այնպիսի որակներ ունենան, ինչպիք են զիջողականությունը, համբերությունը, հոգատարությունը, ընկերոջը զիջելու ընդունակությունը, միմյանց պաշտպանելու պատրաստակամությունը։ Այս ներքին կապն ու տրամադրությունը բոլորը զգում էին, և երբ այդ կապն ուժեղ է, մեր հայկական թիմը շատ ուժեղ է դառնում։ Մեզ միշտ դա լավ է հաջողվել։ Եվ թեև ասում են, որ հայերն ուժեղ չեն թիմային մրցումներում, շախմատն ապացուցում է հակառակը, ինչի շնորհիվ մենք 1992 թվականից շատ մեծ հաղթանակներ ենք ունեցել։ Իհարկե, վերջին վեց տարիները մեր հաղթանակների բարձրակետն էին, բայց սկսած 1992 թվականից՝ մենք միշտ լավ թիմ և բարձր ոգի ենք ունեցել։

    Նովոստի-Արմենիա - Ողջ Հայաստանը մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանից աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճում է ակնկալում։ Բնութագրեք, խնդրեմ, Լևոնին, ի՞նչ է նրան անհրաժեշտ այդ բարձունքին հասնելու համար։

    Ս.Լպուտյան - Լևոն Արոնյանն, առաջին հերթին, մարդկային բարձր որակներով օժտված անձ է։ Ես վստահ եմ, որ Արոնյանի գլխավորությամբ մենք դեռ շատ հաղթանակներ կտանենք։ Նա շատ տաղանդավոր է, բնատուր շնորհքով օժտված և եթե կարողանա անել այն, ինչ պահանջվում է և աշխատել ինքն իր վրա, ապա կարող է աշխարհի չեմպիոն դառնալ։ Անշուշտ, նա որոշ ժամանակ է կորցրել, շուտով նա 27 տարեկան կլինի, իսկ շախմատի համար սա բավականին հասուն տարիք է։ Ինձ թվում է, որ Լևոնն իր համար մի այնպիսի թիմ պետք է գտնի, որի հետ կարող է աշխատել այդ նպատակին հասնելու համար, քանի որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շատ բարդ և դժվարին գործընթաց է, որի ժամանակ շախմատիստին մեծ օգնություն է պետք: Ֆեդերացիան միշտ պատրաստ է օժանդակել նրան, ներկայումս նա թիմ ունի, որի հետ աշխատում է, բայց կարծում եմ, որ թիմը պետք է հզորացնել տիտղոսի համար պայքարի նպատակով։ Նրան պետք է գտնել այն մարդկանց, ովքեր նրան օգտակար կլինեն այդ դժվար ճանապարհին, քանի որ բոլոր չեմպիոնները հաջողության են հասել շնորհիվ երկար տարիների քրտնաջան աշխատանքի։

    Նովոստի-Արմենիա - Ո՞վ կլինի Լևոնի հիմնական մրցակիցը շախմատային թագի համար պայքարում։

    Ս.Լպուտյան - Կրամնիկը վերջին ժամանակներս շատ լավ խաղ է ցույց տալիս, նրա ոճը փոխվել է, ավելի ակտիվ է դարձել։ Եթե ավելի վաղ նա շատ ուժեղ դիրքային խաղացող էր, ապա այժմ նաև ակտիվություն է հայտնվել։ Անանդը ավելի ստվերում է հիմա, ցույց չի տալիս իր ներուժը, պահում է իր ուժերը տիտղոսի պաշտպանության համար և պատրաստվում է Տոպալովի հետ խաղին։ Կարծում եմ, այդ խաղում էլ նա կդրևսորի իրեն, ինչպես Կրամնիկի հետ խաղում։ Մագնուս Կառլսենը երիտասարդ է, նպատակասլաց, ինչի մասին ես արդեն ասել եմ, և ուղղում է իր ողջ էներգիան աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճմանը։ Կան նաև Տոպալովը, Նակամուրան ԱՄՆ-ից՝ երիտասարդ, շատ տաղանդավոր շախմատիստ։ Կարյակինն, ասում են, լավն է, բայց առայժմ ես չեմ տեսնում նրա այդ ուժը։ Կա նաև 15-ամյա Կյուրուշին, ով արդեն հայտ է ներկայացնում, իհարկե, ոչ այժմ, բայց ապագայում՝ հաստատ։ Ադրբեջանցի շախմատիստներն էլ շատ լավն են, բայց նրանց առայժմ չեմ տեսնում շախմատային պսակի համար պայքարում։ Իմ կարծիքով՝ աշխարհի չեմպիոնի կոչման ֆավորտիներն են Կատռլսենը, Արոնյանը, գումարած, իհարկե, Կրամնիկը, Անանդը և Տոպալովը։

    Նովոստի-Արմենիա - Որո՞նք են ֆեդերացիայի ծրագրերը 2010 թվականի համար։

    Ս.Լպուտյան - Այս տարի նշվում է Հենրիկ Գասպարյանի 100-ամյա հոբելյանը։ Մեկ միջոցառում մենք արդեն անցկացրել ենք շախմատի ակադեմիայում Երևանի և մարզերի 340 երեխաների մասնակցությամբ։ Գիրք է հրատարակվել, նամականիշ է մարվել՝ բոլորը նվիրված Գասպարյանին։ Նաև անցկացվեց Հայաստանի էտյուդների չեմպիոնատ, իսկ ներկայումս ավարտվում է էտյուդի միջազգային մրցաշարը։

    Հունիսի 23-ից հուլիսի 5-ը Հայաստանում կանցկացվի ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի փուլը, ինչպես նաև Ջերմուկի միջազգային մանկապատանեկան ավանդական մրցաշարը, աշնանը՝ Կարեն Ասրյանի հիշատակի մրցաշարը և, հնարավոր է, Մարտունիի ավանդական մրցաշարը։

    Բացի այդ, օգոստոսի 15-23-ը կանցկացվի շախմատի օլիմպիադա Հայաստանի և սփյուռքի թիմերի միջև։ Սա կլինի առաջին համահայկական օլիմպիադան, որը կկազմակերպեն Շախմատի ֆեդերացիան և Սփյուռքի նախարարությունը։
    (ar.newsarmenia.ru)
    Мои файлы | Просмотров: 353 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 16.05.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024