Суббота, 21.09.2024, 17:37
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 10
    Гостей: 10
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    23.05.2010, 16:43
    Հայաստանի նախագահը կայցելի Բելգիա

    ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են
    23-05-2010 00:12:29

    Էստոնացիները համոզե՞լ են Ստեփանյանին

    Լատվիական «Ֆլորայի» ֆուտբոլիստ Ալեն Ստեփանյանը չի արձագանքել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկին` մեր երկրի երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկվելու և Էստոնիայի հասակակիցների հետ խաղին մասնակցելու համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում նշեց մինչև 21 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը:

    «Տվյալ պահին ես ոչինչ չեմ կարող ասել: Մենք մի քանի օր բանակցություններ էինք վարում, որպեսզի Ստեփանյանը Լատվիայից ժամանի Երևան և մարզումներ անցկացնի թիմի հետ: Սպասում էինք, որ մինչև մրցավայր մեկնելը նա մեզ կպատասխանի: Սակայն այդպես էլ պատասխան չստացանք: Կարծում եմ, որ Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան համոզել է նրան` խաղալու այդ երկրի հավաքականում»,- նշեց Սերիցլևը:

    Ավելացնենք, որ Ալեն Ստեփանյանը ժամանակին հանդես է եկել Էստոնիայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում:
    http://www.aysor.am/am/news/2010/05/22/alen-stepanyan/

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    23.05.2010

       ՖՈՒՏԲՈԼ 

    23.05.2010
    18:00
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)

    ՖԱ "ԱԽԹԱՄԱՐ" (ՏԱԼԼԻՆՆ)  -  FC Hell Hunt (Տալլինն)

    Մայիսի 23-ին ժամը 18:00,
    հրավիրում ենք բոլոր ցանկացողնեերին Տալլիննի "Դվիգատել" մարզադաշտ, դիտել եւ աջակցել մեր ֆուտբոլիստներին: Հրավիրում ենք հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել "Ախթամար" եւ մասնակցել Էստոնիայի ֆուտբոլի առաջնությանը հայկական ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո (INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան):
    Մուտքն՝ ազատ:
    Աջակցելով "Ախթամարին"՝ գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան

    Հնչեց դպրոցական վերջին զանգը


     Հնչեց դպրոցական վերջին զանգը Մայրաքաղաքի բոլոր կրթօջախներում մայիսի 21-ին հնչեց դպրոցական վերջին զանգը: Օրը տոնական է, ամենուր հնչում են ջերմ շնորհավորանքներ: Մեծ կյանքի ճանապարհին շրջանավարտներին բարի երթ մ մաղթելու...

    Հայ ազգային կոնգրեսը հանրահավաք է հրավիրում Գյումրիում


    ՀԱԿ ղեկավար, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հանրահավաքին չի մասնակցի, քանի որ նա դեռ Միացյալ Նահանգներում է։

    Ծնունդդ շնորհավոր «Մեծ Հայ»
    Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:
    Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
    Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):
    9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:
    Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:
    Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև "Թեհրան-43" սովետական ֆիլմում: Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ "Ջան", "Ինքնակենսագրություն", և "Քեզ համար, Հայաստան": Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը "Ազնավուրը Ազնավուրի մասին":
    Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:
    1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի " Օրֆեի պատգամը" (1960), Ֆրանսուա Տրյուֆոի "Կրակեք դաշնակահարին" (1960), Ֆոլկեր Շլենդորֆի "Երկաթյան թմբուկը" (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի "Արարատ" (2002) ֆիլմը , որը նվիրված է 1915 թվականի հայ ցեղասպանությանը: Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է "Ազնավուրը Հայաստանի համար" բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին "Քեզ համար, Հայաստան" տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.: Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՑԿՈ-ի մշտական դեսպան:
    Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ , իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:
    http://www.yerevaklur.am/full_news.php?id=12255

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 342 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024