Пятница, 15.11.2024, 10:03
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 841-850
    Страницы: « 1 2 ... 83 84 85 86 87 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам


    Գրիգոր Հայրապետյան.
    «Եվրատեսիլ-2010» երգի փառատոնում քվեարկում ենք միայն ամենալավ երգին՝ Հայաստանին


    Համար 21.Հայաստան  flag Armenia


    Գրիգոր Հայրապետյան.
    «Եվրատեսիլ-2010» երգի փառատոնում քվեարկում ենք միայն ամենալավերգին՝ Հայաստանին

    flag Armenia


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Мои файлы | Просмотров: 305 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.05.2010 | Комментарии (0)


    Այսօր Հանրապետության տոնն է

    Այսօր Հանրապետության տոնն է

    1918թ., դիմակայելով թշնամու հարձակումներին, մենք իրականացրինք սերունդների նվիրական երազանքը` վերականգնելով հայոց անկախ պետականությունը: Այն վերածնվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեր ժողովրդի կերտած արժանապատիվ հաղթանակներից ու չնայած իր կարճատև գոյությանը` դարձավ մեր ազգային վերածննդի և նոր պետականության կայացման հիմնասյունը:

    Ռիվասը կերգի 21–րդը

    Мои файлы | Просмотров: 370 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 28.05.2010 | Комментарии (0)


    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    http://www.travelpod.com/users/lbmarek/uzbekistan-2004.1126628460.yerevan.jpg

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
    http://yerevan-est.ucoz.ru/

    Տալլիննի "Երևան" մշակութային հանրության Տոնական միջոցառումները նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության Օրվան

    Տալլիննիի "Երևան" մշակութային հանրության Տոնական միջոցառումները նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության եւ անկախության վերականգնման Օրվան, որը նշվում է Հայաստանում Մայիսի 28-ին, սկսված 1918 թվականից:

    28.05. 17:00 - Շախմատ. շախմատի բաց մրցաշար (պատանեկան; Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա;մուտքն ազատ)
    29.05 10:00 - Ֆուտբոլ. Էստոնիայի Ազգային գավաթի խաղարկություն (Սպորտլանդ արենա;մուտքն ազատ)
    29.05 15:00 - Խորովաած-պիկնիկ (Բնության գիրկ; մուտքն ազատ)
    29.05 17:00 - Նարդի. նարդիի բաց մրցաշար (Բնության գիրկ; մուտքն ազատ)
    30.05. 13:00 - Շախմատ. շախմատի բաց մրցաշար (մեծահասակներ; Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա;մուտքն՝ ազատ)
    30.05 19:15 - Ֆուտբոլ. Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն Trummi SK - ՖԱ "Երևան" (Նըմմէ մարզադաշտ; մուտքն ազատ)

    Մեր՝ Տալլիննիի "Երևան" մշակութային հանրության միջոցառումներին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ համարներրով.
    +372 53991414 Գրիգոր
    +372 53488750 Ավետիք


    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Թող հաղթի Հայաստանը, թող ծածանվի մեր հաղթական Եռագույնը»

    http://www.newhopemusic.com/index.small/Armenia.gif

    Սիրելի բարեկամներ, պահն է հերթական համախմբման, միասնականության ու հաղթանակի:

    «Եվրատեսիլ-2010» երգի փառատոնը մեկն է այն մշակութային տոներից, որ տոգորում է բոլորիս խինդով եւ ուրախությամբ, հուզմունքով եւ սպասման տագնապով:

    «Թող հաղթի Հայաստանը, թող ծածանվի մեր հաղթական Եռագույնը»,- այս ցանկությունն է անդադար հնչում բոլորիս հոգիներում:

    Մայիսը համայն հայոց համար փառահեղ հաղթանակների ամիս է: Հանուն հերթական հաղթանակի` 2010 թվականի մայիսի 27-ին մեր սիրելի հայուհի Եվա Ռիվասն Օսլոյում ներկայացնելու է հայ երգը: Ես համոզված եմ, որ Եվրոպայում ապրող մեր հայերի խանդավառությունից եւ նվիրումից է կախված հերթական մշակութային մայիսյան այս հաղթանակի նվաճումը:

    Դիմում ենք Եվրոպայում սփռված, Եվրոպայում ապրող եւ գտնվող հայերին, բոլոր նրանց, ովքեր անկախ իրենց բնակության երկրից, ապրում են Հայով ու Հայաստանով, ովքեր ցանկանում են Հայաստանի անունը միշտ բարձր պահել ցանկացած միջազգային մրցույթում:

    Մենք մեկ բռունցք ենք եւ ավելի ենք ամրանում ու զորանում, երբ համախմբվում ենք մեկ նպատակի, մեկ գաղափարի շուրջ: Վստահ եմ, որ այս տարի առավել գործուն մասնակցություն կունենանք բոլորս եւ կկարողանանք գոտեպնդել, ոգեւորել մեր մասնակցին` Եվային, այն տիեզերական էներգիայով, որ մեր միասնականությամբ անպայմանորեն կփոխանցվի նրան Օսլոյի հանդիսավոր բեմահարթակում:

    Ի վերջո, «Ծիրանի կորիզը» մերն է, միայն մերը, որը կհնչի Եվայի շուրթերից աշխարհի համար: Ես վստահ եմ, որ մեր տոհմիկ «ծիրանահամ» երգի հերթական բեմելը պիտի վերածվի իրական մի հաղթական հրավառության, եւ Սփյուռքը, որ մեր հենարանն ու աջակիցն է նաեւ այս հարցում, իր ներդրման պտուղները կքաղի անվերջ հնչող` կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Եվա Ռիվասը բացականչություններով եւ մշակութային իրական հաղթությամբ:
    Հաջողություն մաղթենք մեր մասնակցին:

    Սիրելի հայրենակիցներ, մենք Ոգու ժողովուրդ ենք: Ոգին է մեր դարավոր ընթացքի շարժիչ ուժը: Եվա Ռիվասն այս պահին յուրովի իրականացնում է մեր երգի հաղթության առաքելությունը: Եկեք միասնական կերպով 10 միլիոնանոց Հայկական աշխարհի բարոյական կորովն ու ուժը փոխանցենք մեր սքանչելի դստերը եւ միասին տոնենք մեր այնքան սպասված հաղթանակը:

    ՍԻՐՈՎ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ`
    ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



    Եվա Ռիվասի առաջին փորձը Օսլոյում

    Eurovision Song Contest 2010 Semi-Final (2)


    Eurovision Song Contest - Oslo 2010 

    Eurovision Song Contest


    Мои файлы | Просмотров: 501 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.05.2010 | Комментарии (0)


    1918թ. մայիսյան հերոսամարտերը
    27-05-2010

    «Կարոտից խելառը». Նշվեց Թաթուլ Կրպեյանի 45–ամյակը

    Հուշ–երեկո՝ նվիրված Թաթուլ Կրպեյանի 45 ամյակին


    27-05-2010 14:15:11


    Мои файлы | Просмотров: 343 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.05.2010 | Комментарии (0)


    27.05.2010
    Հայատյացությունը դառնում է մտածելակերպ. Սերժ Սարգսյան

    Հայտարարություններով, հռչակագրերով կամ լոկ բարի կամքի դրսևորումներով հնարավոր չէ լուծել անհանդուրժողականության և խտրականության խնդիրները: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ մայիսի 26-ին ելույթ ունենալով հայտնի բարերարներ Ժան և Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արևելքի և Արեւմուտքի մշակույթների և երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոնում:

    «Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն և հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

    Ըստ նրա՝ ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման ձև չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը շատ հստակ մի խմբի հանդեպ ատելություն և դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով. ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը` հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության և հանցագործության զոհ դառնալու հավանականությունը:

    «Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարևան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաև չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը:

    Երբ այսօր մեր հարևան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության և պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը: Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել:

    Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսևորումներից է: Մարդասիրությունը դիմակայեց ճակատամարտը, սակայն մարդատյացության դեմ պատերազմը շարունակվում է: Մարդատյացությունը տանուլ տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Աշխարհում քանի՞ տեղ է մնացել, որտեղ մանուկներն աչքերը երկնքին են հառում ոչ թե արևին ողջունելու և երկնքով հիանալու, այլ համոզվելու համար, թե արդյո՞ք երկնքից մահ չի գահավիժելու»,- ասել է Հայաստանի նախագահը:

    Ըստ Սերժ Սարգսյանի՝ բարոն Ամպենի վսեմ նպատակի իրականացմանը խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմի իսկական վերջն ազդարարվեց Նյուրնբերգի դատավարությամբ, ուր մարդասիրությունը հաղթեց մարդատյացությանը:

    «Այսօր, «Վիլա Ամպեն»-ում Պողոսյան հայ ընտանիքի շնորհիվ իրականություն է դառնում բարոն Ամպենի տեսլականը, որովհետև մենք` հայերս, չենք վախեցնում ուրիշների երեխաներին զենքի շաչյունով, որովհետև մեր նպատակը մշակույթների երկխոսությունը և փոխադարձ հարստացումն է:

    Եվ հե՛նց այդ պատճառով չեմ թաքցնում ուրախությունս «Վիլա Ամպենում» Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև երկխոսության և արվեստի կենտրոն ստեղծելու առիթով, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս»,- ասել է Սերժ Սարգսյանը:

    Tert.am  http://tert.am/am/news/2010/05/27/sergesargsyan/ 

    Մրցութային հանձնաժողովն ամփոփեց լրատվամիջոցներից ստացած մասնակցության հայտերի հաշվառման և գրանցման աշխատանքները
    Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցույթի «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգում հայտերի ընդունման ժամկետը:
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Իտալիա
    Մայիսի 26-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության միջև համագործակցության շրջանակներում փորձի փոխանակման նպատակով ճանաչողական այցով Իտալիա մեկնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը
      ավելին...

    Լատինական Ամերիկայի ծրագիրը գործողության մեջ

    Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանին (Մրո), Արամ Գևորգյանին (Արամո), ինչպես նաև ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանին: ավելին...

    ԱՅՐԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇՆԵՐԸ` ԻՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ  
    Դավիթ Ստեփանյան
    26 Մայիսի 2010

    Վերջերս Թեհրանում տեղի ունեցավ առաջին հայացքից բավական աննշան թվացող իրադարձություն, և իրանցիները հերթական անգամ հրապարակավ այրեցին ադրբեջանական դրոշը, իսկ ԻԻՀ-ում ԱՀ դեսպանատան վրա նեխած ձվեր նետվեցին: «Կրակների երկրի» ազգային խորհրդանիշն արդեն առանձնակի հարգանք չի վայելում հարևան երկրներում, ինչի վկայությունը դարձավ ադրբեջանական դրոշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը թուրքական Բուրսայում անցյալ տարի Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպման ժամանակ:   next


    Мои файлы | Просмотров: 354 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.05.2010 | Комментарии (0)


    «Եթե մայիսի 28-ը չլիներ, ապա այսօր Հայաստանը չէր լինի»
    Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նա ասաց, որ եթե չլիներ մայիսի 28-ը, չէին լինի ոչ միայն այժմյան` երրորդ հանրապետությունը, այլև` Խորհրդայինը: Ըստ Ա. Վիրաբյանի` մեկը մյուսի ժառանգորդն է:
    «Մենք շուրջ 900 տարի այս տարածքում չենք ունեցել պետականություն, որի վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ մեր պատմության համար: Եթե մայիսի 28-ը չլիներ, ապա այսօր Հայաստանը չէր լինի: Այն կիսվելու էր Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանը պահանջում էր ոչ միայն Ղարաբաղը, այլև` Զանգեզուրը, Նախիջևանը, իսկ Վրաստանը` ամբողջ Լոռին»,- ասաց Վիրաբյանը` նշելով, որ մինչ 1918 թ-ը Հայասատան անունը չկար, կար Երևանի նահանգը:
    Ի դեպ, Ազգային արխիվը` հուլիսի 5-ից` Սահմանադրության 15-ամյակի կապակցությամբ, կազմակերպելու է «մեկը մյուսին փոխարինող», երեք հանրապետությունների շարունակականությանը նվիրված ցուցահանդես:
    http://www.aysor.am/am/news/2010/05/26/amatuni-virabyan/


    Мои файлы | Просмотров: 325 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 27.05.2010 | Комментарии (0)


    Գրիգոր Հայրապետյան.
    Էստոնիայի ամենաուժեղ փոքրիկ շախմատիսները՝ պետրոսյանականներն են



    22.05,2010


    Estonian Chess Federation

    http://www.maleliit.ee/modules.php?name=News&file=categories&op=newindex&catid=1

    Հոդվածը՝ շուտով...

    Мои файлы | Просмотров: 447 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.05.2010 | Комментарии (0)



    Գրիգոր Հայրապետյան.
    Հայաստանի երգն ամենալավ է «Եվրատեսիլ-2010» երգի փառատոնում եւ ես իմ ողջ գերդաստանով աջակցելու եմ մեր սիրելի հայուհի Եվա Ռիվաս
    ին ...


    Լսում եմ անդադար ու չեմ կշտանում:Հոգիս եւ աչքերս լցվում են ուրախության հույզերով:Ափսոս սակայն, որ այդ հոյակապ երգը մեր քաղցր հայերեն լիզվով չի հնչում: Հասկանալի է, որ բարձր տեղ գրավելու համար անգլերեն լեզուն ավելի հարմար է, բայց հայերենով երգն ավելի հոյակապ կլիներ, թեկուզ եւ ողջ Եվրոպան խոսի ու երգի միայն անգլերենով: Հայաստանի երգն ամենալավ է «Եվրատեսիլ-2010» երգի փառատոնում եւ ես իմ ողջ գերդաստանով աջակցելու եմ մեր սիրելի հայուհի Եվա Ռիվասին ,բայց եւ այնպես Ազգային երգի փառատոններում երգերը պետք է ընտրվեն միայն ազգային լեզուներով:

    Мои файлы | Просмотров: 330 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 26.05.2010 | Комментарии (0)


    Պուտին-Սարգսյան-Էրդողան հանդիպում Սոչիո՞ւմ

    ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արդյունքները 

    25-05-2010 02:15:36
    25-05-2010 10:50:48

    Սփյուռքահայ բարերար Ալբերտ Բոյաջյանը պարգեւատրվել է ԼՂՀ-ի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով



    Ֆրանտիշեկ Միկլոշկո. «Եվրոպայի ճակատագիրը որոշվում է Արցախում»

                                                

    Мои файлы | Просмотров: 331 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.05.2010 | Комментарии (0)


       ՖՈՒՏԲՈԼ 

    ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ.
    ՏԱԼԼԻՆՆԻ ՖԱ "ԱԽԹԱՄԱՐԸ" ՎԵՐԱՆՎԱՆՎՈՒՄ Է՝ ՖԱ "ԵՐԵՎԱՆ" (FC YEREVAN)

    ՏԱԼԼԻՆՆԻ ՖԱ "ԵՐԵՎԱՆԻ" (FC YEREVAN) ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

    23.05.2010
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    ՖԱ "ԵՐԵՎԱՆ" ("ԱԽԹԱՄԱՐ") (ՏԱԼԼԻՆՆ)- FC Hell Hunt (ՏԱԼԼԻՆՆ) 2:1

    23.05.2010
    ՖԱ "ԵՐԵՎԱՆ" ("ԱԽԹԱՄԱՐ") (ՏԱԼԼԻՆՆ)- FC Hell Hunt (ՏԱԼԼԻՆՆ)






    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    Հրավիրում ենք Էստոնիայում բնակվող հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել մեր ֆուտբոլի ակումբի կազմը եւ մասնակցել Էստոնիայի առաջնությանը հայկական դրոշի ներքո:
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    ՖՈՒՏԲՈԼ

    30.05.2010
    19:15
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)

    Trummi SK - ՖԱ "Երևան" (Տալլինն)

    Մայիսի 30-ին ժամը 19:15,
    հրավիրում ենք բոլոր ցանկացողնեերին Տալլիննի "Նըմմէ" մարզադաշտ, դիտել եւ աջակցել մեր ֆուտբոլիստներին: Հրավիրում ենք հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել ՖԱ "Երևան" եւ մասնակցել Էստոնիայի ֆուտբոլի առաջնությանը հայկական ակումբի կազմում՝ հայկական դրոշի ներքո (INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան):
    Մուտքն՝ազատ:

    Աջակցելով "Երևանին"՝ գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...


    Мои файлы | Просмотров: 515 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 25.05.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024