Суббота, 21.09.2024, 20:31
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 34
    Гостей: 34
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    27.05.2010, 14:24

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    http://www.travelpod.com/users/lbmarek/uzbekistan-2004.1126628460.yerevan.jpg

    "ԵՐԵՎԱՆ"
    ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ (ՏԱԼԼԻՆՆ, ԷՍՏՈՆԻԱ)
    http://yerevan-est.ucoz.ru/

    Տալլիննի "Երևան" մշակութային հանրության Տոնական միջոցառումները նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության Օրվան

    Տալլիննիի "Երևան" մշակութային հանրության Տոնական միջոցառումները նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության եւ անկախության վերականգնման Օրվան, որը նշվում է Հայաստանում Մայիսի 28-ին, սկսված 1918 թվականից:

    28.05. 17:00 - Շախմատ. շախմատի բաց մրցաշար (պատանեկան; Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա;մուտքն ազատ)
    29.05 10:00 - Ֆուտբոլ. Էստոնիայի Ազգային գավաթի խաղարկություն (Սպորտլանդ արենա;մուտքն ազատ)
    29.05 15:00 - Խորովաած-պիկնիկ (Բնության գիրկ; մուտքն ազատ)
    29.05 17:00 - Նարդի. նարդիի բաց մրցաշար (Բնության գիրկ; մուտքն ազատ)
    30.05. 13:00 - Շախմատ. շախմատի բաց մրցաշար (մեծահասակներ; Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա;մուտքն՝ ազատ)
    30.05 19:15 - Ֆուտբոլ. Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն Trummi SK - ՖԱ "Երևան" (Նըմմէ մարզադաշտ; մուտքն ազատ)

    Մեր՝ Տալլիննիի "Երևան" մշակութային հանրության միջոցառումներին մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ համարներրով.
    +372 53991414 Գրիգոր
    +372 53488750 Ավետիք


    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Թող հաղթի Հայաստանը, թող ծածանվի մեր հաղթական Եռագույնը»

    http://www.newhopemusic.com/index.small/Armenia.gif

    Սիրելի բարեկամներ, պահն է հերթական համախմբման, միասնականության ու հաղթանակի:

    «Եվրատեսիլ-2010» երգի փառատոնը մեկն է այն մշակութային տոներից, որ տոգորում է բոլորիս խինդով եւ ուրախությամբ, հուզմունքով եւ սպասման տագնապով:

    «Թող հաղթի Հայաստանը, թող ծածանվի մեր հաղթական Եռագույնը»,- այս ցանկությունն է անդադար հնչում բոլորիս հոգիներում:

    Մայիսը համայն հայոց համար փառահեղ հաղթանակների ամիս է: Հանուն հերթական հաղթանակի` 2010 թվականի մայիսի 27-ին մեր սիրելի հայուհի Եվա Ռիվասն Օսլոյում ներկայացնելու է հայ երգը: Ես համոզված եմ, որ Եվրոպայում ապրող մեր հայերի խանդավառությունից եւ նվիրումից է կախված հերթական մշակութային մայիսյան այս հաղթանակի նվաճումը:

    Դիմում ենք Եվրոպայում սփռված, Եվրոպայում ապրող եւ գտնվող հայերին, բոլոր նրանց, ովքեր անկախ իրենց բնակության երկրից, ապրում են Հայով ու Հայաստանով, ովքեր ցանկանում են Հայաստանի անունը միշտ բարձր պահել ցանկացած միջազգային մրցույթում:

    Մենք մեկ բռունցք ենք եւ ավելի ենք ամրանում ու զորանում, երբ համախմբվում ենք մեկ նպատակի, մեկ գաղափարի շուրջ: Վստահ եմ, որ այս տարի առավել գործուն մասնակցություն կունենանք բոլորս եւ կկարողանանք գոտեպնդել, ոգեւորել մեր մասնակցին` Եվային, այն տիեզերական էներգիայով, որ մեր միասնականությամբ անպայմանորեն կփոխանցվի նրան Օսլոյի հանդիսավոր բեմահարթակում:

    Ի վերջո, «Ծիրանի կորիզը» մերն է, միայն մերը, որը կհնչի Եվայի շուրթերից աշխարհի համար: Ես վստահ եմ, որ մեր տոհմիկ «ծիրանահամ» երգի հերթական բեմելը պիտի վերածվի իրական մի հաղթական հրավառության, եւ Սփյուռքը, որ մեր հենարանն ու աջակիցն է նաեւ այս հարցում, իր ներդրման պտուղները կքաղի անվերջ հնչող` կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Եվա Ռիվասը բացականչություններով եւ մշակութային իրական հաղթությամբ:
    Հաջողություն մաղթենք մեր մասնակցին:

    Սիրելի հայրենակիցներ, մենք Ոգու ժողովուրդ ենք: Ոգին է մեր դարավոր ընթացքի շարժիչ ուժը: Եվա Ռիվասն այս պահին յուրովի իրականացնում է մեր երգի հաղթության առաքելությունը: Եկեք միասնական կերպով 10 միլիոնանոց Հայկական աշխարհի բարոյական կորովն ու ուժը փոխանցենք մեր սքանչելի դստերը եւ միասին տոնենք մեր այնքան սպասված հաղթանակը:

    ՍԻՐՈՎ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ`
    ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



    Եվա Ռիվասի առաջին փորձը Օսլոյում

    Eurovision Song Contest 2010 Semi-Final (2)


    Eurovision Song Contest - Oslo 2010 

    Eurovision Song Contest



    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 495 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024