Суббота, 21.09.2024, 20:13
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 32
    Гостей: 32
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    27.05.2010, 12:53

    27.05.2010
    Հայատյացությունը դառնում է մտածելակերպ. Սերժ Սարգսյան

    Հայտարարություններով, հռչակագրերով կամ լոկ բարի կամքի դրսևորումներով հնարավոր չէ լուծել անհանդուրժողականության և խտրականության խնդիրները: Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ մայիսի 26-ին ելույթ ունենալով հայտնի բարերարներ Ժան և Ալբեր Պողոսյանների գլխավորությամբ գործող Պողոսյան հիմնադրամի հիմնած Արևելքի և Արեւմուտքի մշակույթների և երկխոսության «Վիլա Էմպեն» կենտրոնում:

    «Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն և հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով»,- ասել է Սերժ Սարգսյանը:

    Ըստ նրա՝ ատելության քարոզչությունը խոսքի ազատության չեզոք օգտագործման ձև չէ, քանի որ այն չարաշահում է ազատությունը շատ հստակ մի խմբի հանդեպ ատելություն և դրանից բխող բռնություն սերմանելու նպատակով. ով էլ լինի այդ խմբի ներկայացուցիչը` հրեա թե թութսի, արաբ թե հայ, բազմապատկվում է նրանց բռնության և հանցագործության զոհ դառնալու հավանականությունը:

    «Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարևան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915թ-ին: Բայց ես նաև չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով և հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը:

    Երբ այսօր մեր հարևան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության և պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը: Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել:

    Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսևորումներից է: Մարդասիրությունը դիմակայեց ճակատամարտը, սակայն մարդատյացության դեմ պատերազմը շարունակվում է: Մարդատյացությունը տանուլ տվեց ճակատամարտը, բայց ավաղ ոչ պատերազմը: Աշխարհում քանի՞ տեղ է մնացել, որտեղ մանուկներն աչքերը երկնքին են հառում ոչ թե արևին ողջունելու և երկնքով հիանալու, այլ համոզվելու համար, թե արդյո՞ք երկնքից մահ չի գահավիժելու»,- ասել է Հայաստանի նախագահը:

    Ըստ Սերժ Սարգսյանի՝ բարոն Ամպենի վսեմ նպատակի իրականացմանը խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմի իսկական վերջն ազդարարվեց Նյուրնբերգի դատավարությամբ, ուր մարդասիրությունը հաղթեց մարդատյացությանը:

    «Այսօր, «Վիլա Ամպեն»-ում Պողոսյան հայ ընտանիքի շնորհիվ իրականություն է դառնում բարոն Ամպենի տեսլականը, որովհետև մենք` հայերս, չենք վախեցնում ուրիշների երեխաներին զենքի շաչյունով, որովհետև մեր նպատակը մշակույթների երկխոսությունը և փոխադարձ հարստացումն է:

    Եվ հե՛նց այդ պատճառով չեմ թաքցնում ուրախությունս «Վիլա Ամպենում» Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև երկխոսության և արվեստի կենտրոն ստեղծելու առիթով, որի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիս»,- ասել է Սերժ Սարգսյանը:

    Tert.am  http://tert.am/am/news/2010/05/27/sergesargsyan/ 

    Մրցութային հանձնաժողովն ամփոփեց լրատվամիջոցներից ստացած մասնակցության հայտերի հաշվառման և գրանցման աշխատանքները
    Ավարտվեց ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի հայտարարած «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» մրցույթի «Լավագույն հայկական լրատվամիջոց» անվանակարգում հայտերի ընդունման ժամկետը:
    ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մեկնեց Իտալիա
    Մայիսի 26-30-ը ՀՀ սփյուռքի նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության միջև համագործակցության շրջանակներում փորձի փոխանակման նպատակով ճանաչողական այցով Իտալիա մեկնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը
      ավելին...

    Լատինական Ամերիկայի ծրագիրը գործողության մեջ

    Մայիսի 25-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանին (Մրո), Արամ Գևորգյանին (Արամո), ինչպես նաև ճանաչված երգչուհի Էմմա Պետրոսյանին: ավելին...

    ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 350 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024