Суббота, 16.11.2024, 03:36
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 751-760
    Страницы: « 1 2 ... 74 75 76 77 78 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

       ՖՈՒՏԲՈԼ 
    15.08.2010

    Տալլինն
    "Դվիգատել" մարզադաշտ

    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    15-րդ փուլ
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) - FC Majandusmagister (Tallinn)  3:3 (3:1)

    15.08.2010
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) - FC Majandusmagister (Tallinn)





















    15.08.2010
    (Հանդիպման լավագույն խաղացող՝ Դմիտրի Գրիգորեւը)


    (Մենք աջակցում ենք մեր՝ "Երեւան" ակումբին)

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին նյութապես աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը 
    http://yerevan-est.ucoz.ru/
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը  http://esthaylraber.ucoz.ru/
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    "Ehituse Inkasso OÜ"  http://www.ehituseinkasso.ee/ru/

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

    Իր՝ պաշտոնական տնային հանդիպումներն (ամիսը 2 անգամ Կիրակի ժ.18.00) ու մարզումները (յուրաքանչյուր որբաթ ժ.18.30-20.00) մեր
    ակումբն անց է կացնում մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից մեկում՝ "ԴՎԻԳԱՏԵԼ (Մայակի փողոց 1):

    Հրավիրում ենք Էստոնիայում բնակվող հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել մեր ֆուտբոլի ակումբի կազմը եւ մասնակցել Էստոնիայի առաջնությանը հայկական դրոշի ներքո:
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 


    Мои файлы | Просмотров: 343 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.08.2010 | Комментарии (0)


    Գրիգոր Հայրապետյան. Իմ 8-ամյա աշակերտ՝ Կիրիլլ Չուկավինը դարձավ Եւրոմիության չեմպիոն: ՈՒ՜ռաաաաա...
    Առաջնության ամփոփիչ աղյուսակը...

    2007


    2008


    2009



    Ավստրիա, 2010

    P1040187.JPG
    Ավստրիա, 12.08.2010



    Համահայկական շախմատային օլիմպիադան կօգնի բացահայտել Հայաստանի և Սփյուռքի շախմատային ներուժը. նախարար


    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

       ՖՈՒՏԲՈԼ 
    15.08.2010
    18:00
    Տալլինն
    "Դվիգատել" մարզադաշտ
    (Մայակի փողոց 1)
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    15-րդ փուլ
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) - FC Majandusmagister (Tallinn)
    Մուտքն ազատ:
    Աջակցե՛նք ՖԱ "Երևանին":

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին նյութապես աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը 
    http://yerevan-est.ucoz.ru/
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը  http://esthaylraber.ucoz.ru/
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    "Ehituse Inkasso OÜ"  http://www.ehituseinkasso.ee/ru/

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

    Իր՝ պաշտոնական տնային հանդիպումներն (ամիսը 2 անգամ Կիրակի ժ.18.00) ու մարզումները (յուրաքանչյուր որբաթ ժ.18.30-20.00) մեր
    ակումբն անց է կացնում մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից մեկում՝ "ԴՎԻԳԱՏԵԼ (Մայակի փողոց 1):

    Հրավիրում ենք Էստոնիայում բնակվող հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել մեր ֆուտբոլի ակումբի կազմը եւ մասնակցել Էստոնիայի առաջնությանը հայկական դրոշի ներքո:
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    Мои файлы | Просмотров: 460 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 14.08.2010 | Комментарии (0)


    image







    Այս կիրակի Խաղողօրհնեքն է


    Ս. Աստվածածնի Վերափոխման տոն

    ԵԱՀԿ. Անհրաժեշտ է փոխզիջումներ որոնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև
    ԵԱՀԿ. Անհրաժեշտ է փոխզիջումներ որոնել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև Պետք է առավելագույն ջանքեր գործադրել Հարավային Կովկասի տարածքում հակամարտություների լուծման երկխոսության համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳՆ ղեկավար -պետքարտուղար Կանատ...
    Մանրամասն...

    image







    Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչումը կփչացնի թուրք-իսրայելական հարաբերությունները



    image







    «Դուք պէտք է ամուր պահէք Հայրենիքի հետ կապը, որպէսզի աւելի ուժեղ եւ հզօր լինեք»


    Սյուզի Կենտիկյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում 
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայից ժամանած WBA, WIBF եւ WBO վարկածներով կին-պրոֆեսիոնալների շարքում գերթեթեւ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն հայազգի Սյուզի Կենտիկյանին և նրա մենեջեր գերմանացի Քրիստոֆ Վեշեին:
    ավելին...

    Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 2010թ. 4-րդ փուլը

    Օգոստոսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տրվեց «Արի տուն» ծրագրի 2010 թվականի 4-րդ փուլի մեկնարկը: Հանդիասավոր արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության և տարածքային կառավարման նախարարությունների, ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը

    Օգոստոսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց ՀՀ ԿԳ նախարարության Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: ավելին...

      
    ՀՀ սփյուռքի նախարարի եւ ՀՀ շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահի մամուլի ասուլիսը

    Օգոստոսի 12-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, ՀՀ շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սմբատ Լպուտյանի համատեղ մամուլի ասուլիսը` Երևանում կայանալիք Շախմատի համահայկական երիտասարդական օլիմպիադային ընդառաջ: ավելին...


    «Ծառայել Քրիստոնեայ Հայաստանին» կայքը եւ «Ընդհանրական» Հրատարակչատունը հրատարակել են Սբ. Եօզէմարիա Էսքրիվայի
    « ՃԱՆԱՊԱՐՀ » գիրքը

    Մանրամասն ...

    Мои файлы | Просмотров: 320 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.08.2010 | Комментарии (0)


    Գրիգոր Հայրապետյան. Մարզչի հաջողությունը՝ իր աշակերտներն են

    11.08.2010

    Ավստրիայում ավարտին է մոտենում Եւրոմիության դասական շախմատի պատանեկան առաջնությունը, որտեղ ամենափոքրիկ շախմատիստների՝ 8-տարեկանների խմբում հիանալի է հանդես գալիս իմ աշակերտ՝ Կիրիլլլ Չուկավինը:
    Առաջնության ավարտի վերջին՝ 9-րդ փուլից առաջ, Էստոնիայի ներկայացուցիչը 8 հնարովորությունից հավաքելով 6.5 միավոր գլխավորում է առաջնության աղյուսակը  (լրացուցիչ արդյունքներով):

    06.08.2010
    (Ավստրիա. Եւրոմիության դասական շախմատի պատանեկան առաջնության առաջատար՝ Կիրիլլլ Չուկավինը )
    Առաջնության աղյուսակը 8-րդ փուլից հետո..

    Եթե վաղը Կիրիլլլ Չուկավինը հաղթի իր հակառակորդին (գերմանացի շախմատիստ՝ Յ.Շնեյդերին), ապա կդառնա առաջին էստոնացի շախմատիստը, ով Էստոնիայի պամության մեջ առաջին անգամ կնվաճի Եւրոմիության չեմպիոնի տիտղոսը:


    Մայիս 2007, Տալլինն
    Գրիգոր Հայրապետյան, Կիրիլլլ Չուկավին
    (5-ամյա Կիրիլլլ Չուկավինի առաջին հաղթանակը մինչեւ 10-տարեկանների հանրապետական մրցաշարում) 

    Իմ, մեկ ուրիշ փոքրիկ աշակերտ՝ 9-ամյա Մարտին Կիվիմաան նվաճեց բրոնզե մեդալ օգոստոսի 6-8-ին՝ Կիլինգի-Նըմմէ քաղաքում տեղի ունեցած Էստոնիայի՝ Պյառնւմաա նահանգի մինչեւ 10-տարեկան շախմատիստների պատանեկան առաջնությունում:

    09.08.2010
    (Մարտին Կիվիմաան՝ իր նվաճած առաջին հանրապետական մեդալով)

    Օգոստոսի 9-ին, Տալլիննի Տիգրան Պետրսյանի անվան շախմատի ակադեմիայում ավարտվեց "Գալիմսկի գավաթ 2010" դասական շախմատի 2-րդ պատանեկան մրցաշարը (U14):
    1-ին տեղը 15 միավորով (17 հնարավորությունից) զբաղեցրեց ակադեմիայի սան՝ Մաքսիմ Միգունովը:
    2-րդ մրցանակին տիրացավ՝ Արտյոմ Բախտեյեվը(14.5), իսկ 3-4 տեղերը 12 միավորներով
    բաժանեցին՝ Մարտին Կիվիմաան եւ Մարկ Բաբուրինը (բոլորը՝ Տիգրան Պետրսյանի անվան շախմատի ակադեմիա).
    Պարգեւատրեց հաղթողին ինքը, մեր ակադեմիայի բարերար՝ Յուրի Իվանովիչ Գալիմսկին:


    09.08.2010
    Տիգրան Պետրսյանի անվան շախմատի ակադեմիա
    (Գ.Հայրապետյան, Մ.Միգունով, Յ.Ի.Գալիմսկի)


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 412 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.08.2010 | Комментарии (0)


    Նավասարդին` ուխտագնացություն դեպի Արցախի Տիգրանակերտ

    Այսօր` Հայոց Բուն Տոմարի` Նավասարդի օրը, Արցախի Տիգրանակերտ քաղաքում երեկոյան տեղի է ունենալու Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հուշաքարի բացում, որից հետո Ստեփանակերտում տեղի կունենա տոնական միջոցառում և կցուցադրվի «Տիգրան Մեծ» ֆիլմը:

    Այս առիթով «Սերունդ» հայապահպան միավորում հասարակական կազմակերպությունն այսօր ուխտագնացություն է կազմակերպել` դեպի Արցախի Տիգրանակերտ: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայության բաժնից:

    Ուխտագնացությունը մեկնարկը տրվել է առավոտյան. Հայկ Նահապետի արձանին կազմակերպության անդամները ծաղկեպսակներ են դրել: ՈՒխտագնացության շրջանակներում օգոստոսի 12-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա ոգեկոչման արարողություն, իսկ Բերձոր քաղաքում Տիգրան Արքայի 2150-ամյակին ու Սևրի պայմանագրի կնքման 90-ամյակին նվիրված դասախոսություններ կընթերցվեն:
    (Aysor.am)

    Բելգիայի հայերը չեն ուզում վերադառնալ Հայաստան, նույնիսկ եթե ոչ քաղաքացիություն ունեն, ոչ կեցության իրավունք

    Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին

    11.08.2010

    «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը երեկ հանդիպել է Թուրքիայում անհետացած, իսկ այնուհետև մահացած վիճակում հայտնաբերված Աննա Դավթյանի հարազատներին: Դավթյանի քույրը որոշ բացահայտումներ է արել, որոնք ուղղակի սահմռկեցուցիչ են:  Հոդվածին...


    Գրիգոր Հայրապետյան. Այդպիսի անմիտ քայլը ոչ քե պարզապես վտանգավոր է յուրաքանչյուր հայի համար, այլ՝ բարոյական դավաճանություն է մեր նահատակված նախնիների հիշատակին...
    Խորին ցավակցություններս Աննա Դավթյանի հարազատներին:
    Սիրտս մղկտում է ցավից ու չեմ կարողանում գտնել պատասխան ինքս ինձ տրված հարցին.՝ ինչպե՞ս հայը, այն էլ՝ կին արմատը, այն էլ՝ հղի վիճակում կարող է հանգիստ խղճով գնալ Թուրքիա ու անվախ կերպով ճանապարհորդել այնտեղ...
    Ես շատ անգամ եմ Էստոնիայի շախմատի Միության կողմից առաջարկությոաններ ստանում ուղեկցել իմ Էստոնիայի չեմպիոն դարձած պատանի աշակերտներին հաճախակի Թուրքիայում  անցկացվող շախմատի Եւրոպայի եւ աշխարհի պատանեկան առաջնություններում Էստոնայի հավաքականի մարզիչների կազմում, բայց միշտ մերժում եմ, քանի որ գտնում եմ, որ հայը Թուրքիա ոտք պետք է չդնի: Թուրքի հացը ուտելու մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել...
    Եւ դա ոչ թե այն պատճառով, որ այդպիսի անմիտ քայլը պարզապես վտանգավոր է յուրաքանչյուր հայի համար, այլ՝ բարոյական դավաճանություն է մեր նահատակված նախնիների հիշատակին...
    Մի՞թե հայի համար զբոսնելու եւ ամվտանգ հանգիստ վայելելու քիչ տեղեր կան աշխարհում: Նախընտրում եմ սլավոնական երկրներ՝ Չեռնոգորիայի եւ Բուլղարիայի հիասքանչ ծովափները...
    Խորին ցավակցություններս:

    Мои файлы | Просмотров: 302 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 11.08.2010 | Комментарии (0)


    Պարտության դառնությունը քաղցրացրեցինք. համով-հոտով, ջրալի-հյութալի՝ հայկական խորովածով



    Առաջնության հերթական խաղը մեր տղաներն անցկացրեցին մեր նորաստեղծ հովանավոր՝ "Էհիտուսինկասսո" http://www.ehituseinkasso.ee/ru/charity/ ֆիրմայի կողմից նվիրած նոր՝ կապույտ գույնի համազգեստներով, եւ մոտ էին չորրորդ անընդմեջ հաղթանակին, բայց հանդիպման վերջին րոպեներին՝ 1:0 հաշվի դեպքում մրցավարը թույլ տվեց երկու կոպիտ վրիպումներ. երբ առանց այն էլ շատ կոշտ խաղ ցուցադրած էստոնացի ֆուտբոլիստները 2 անգամ խախտելով կանոնները՝ պարզապես ոտնահարեցին մեր դարպասապահին՝ իր իսկ հրապարակում ու խլելով գնդակը նախ հավասարեցրեցին հաշիվը, իսկ վերջին վայրկյանին դարձրեցին այն իրենց օգտին՝ 1:2: Մեր ակումբի միակ գոլի հեղինակը կրկին Դմիտրի Գրիգորեւն էր: Այն ու ամենայնիվ "Երեւան" ֆուտբոլի ակումբը չզիջեց իր 5-րդ տեղը մրցաշարի աղյուսակում եւ ունի մեծ հնարավորություններ մրցանակային տեղ գրավելու համար:
    http://jalgpall.ee/league.php?b=IV.N&page_id=46

    08.08.2010
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) - Nõmme JK Kalju III











    08.08.2010
    (...շատ կոշտ խաղ ցուցադրած էստոնացի ֆուտբոլիստները, խախտելով կանոնները՝ պարզապես ոտնահարեցին մեր դարպասապահին՝ իր իսկ հրապարակում ու խլելով գնդակը հավասարեցրեցին հաշիվը...)


    (Մենք՝ ճակատագրի բերմամբ Էստոնիայում ապրող հայերս, աջակցում ենք, մեր՝ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին)

    Ինչպես եւ նախատեսված էր, խաղից անմիջապես հետո տեղի ունեցավ՝ խորոված-պիկնիկ բնության գրկում, որտեղ ցավալի պարտության դառնությունը մենք քաղցրացրեցինք. համով-հոտով, ջրալի-հյութալի՝ հայկական խորովածով:



    08.08.2010
    (Պարտության դառնությունը քաղցրացրեցինք. համով-հոտով, ջրալի-հյութալի՝ հայկական խորովածով)

    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

       ՖՈՒՏԲՈԼ 
    08.08.2010
    Տալլինն
    "Դվիգատել" մարզադաշտ
    (Մայակի փողոց 1)
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    14-րդ փուլ
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) - Nõmme JK Kalju III 1:2


    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 
    Мои файлы | Просмотров: 600 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.08.2010 | Комментарии (0)

    Սևրի պայմանագրի կնքման օրն է. 90 տարի է անցել

    Картинка 1 из 800

    Այսօր լրանում է Սևրի պայմանագրի կնքման 90-ամյակը: Հիշեցնենք, որ Սևրի պայմանագիրը կնքվել է ֆրանսիական Սևրում` Առաջին համաշխարհային պատերազմից հետո` 1920 թ-ի օգոստոսի 10-ին: Այս հաշտության պայմանագիրը ստորագրել են մի կողմից Անտանտի և նրանց միացած այլ երկրները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Բելգիան, Ռումինիան, Հունաստանը, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությունը, Հիջազը, Չեխոսլովակիան և Հայաստանը), մյուս կողմից` Թուրիայի սուլթանական կառավարությունը:

    Ըստ Սևրի պայմանագրի, Թուրքիան պարտավորվեց Հայաստանին վերադարձնել պատմական Հայաստանի մի մասը`100.000քմ, որը Հայաստանի առաջին Հանրապետության տարածքի հետ կկազմեր 160.000քմ, ճանաչել Հայաստանը` որպես ազատ և անկախ պետություն:

    Տեղեկացնենք, որ այս առիթով 12:00-ին Մյասնիկյանի արձանի մոտից կմեկնարիկի երթ: «Հայազն» երիտասարդների միաբանության հաղորդմամբ` երթի ընթացքում նամակներ կհանձնվեն Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի դեսպանատներին:
    (ԱՅՍՕՐ)

    Կոնգրեսմեն Իսրայելը ընդգծում է Հայոց ցեղասպանության ընդունման անհրաժեշտությունը

    Կոնգրեսմեն Իսրայելը ընդգծում է Հայոց ցեղասպանության ընդունման անհրաժեշտությունը
    9 օգոստոսի
    Կոնգրեսմեն Սթիվ Իսրայելը հաստատել է, որ հակված է Կոնգրեսում առաջ քաշելու այնպիսի հարցեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ամերիկահայերի համար: «Ես բարձր եմ գնահատում Լոնգ Այլանդի հայերի հետ...
    Հոդվածին...

    Զինելով Հայաստանին և Ադրբեջանին` Ռուսաստանը ցանկանում է վերահսկել տարածաշրջանային հակամարտությունները

    Картинка 20 из 8869

    Հրանտ Մելիք-Շահնազարյան. Մոսկվան փորձում է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարությունը
    Հոդվածին...


    Եթե Անկարան վճարի պահանջվող գումարը, ցեղասպանության զոհերի ժառանգների հայցով դատական գործընթացը կդադարեցվի

    ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելի «Արաքս-Սասուն» պարային համույթը

    Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Մարսելի ֆրանսահայ երիտասարդաց միության (ԺԱՖ) «Արաքս-Սասուն» պարային համույթը` տնօրեն Տիգրան Աղունյանի և գեղարվեստական ղեկավար Պասկալ Շամասյանի գլխավորությամբ: ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռոբերտ Ասանտիին

    Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի վեցերորդ թաղամասի քաղաքապետ Ռոբերտ Ասանտիին: Նրան ուղեկցում էին Ֆրանսիայում գործող «Հույս Հայաստանի համար» հասարակական կազմակերպության նախագահ Սերժ Քուրկջյանը,  ավելին...


    Վաճառում է կուսությունը


    Мои файлы | Просмотров: 368 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.08.2010 | Комментарии (0)


    Հայոց ցեղասպանության ճանաչված չլինելը ստվեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակության վրա. Նենսի Փելոսի

     07.08.10



    Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի անդամներն ու աջակիցներն այս շաբաթ տեղի ունեցած բարեգործական մի միջոցառման շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ և պահանջել քվեարկության դնել թիվ 252 բանաձևը, որն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» օրաթերթը։

    Փելոսին իր խոսքում նշել է, որ ԱՄՆ նախագահի շատ թեկնածուներ իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո դրժել են խոստումը։

    Նա նաև նշել է, որ մարդկային արժեքների և Ռուանդայի, Դարֆուրի, ինչպես նաև աշխարհի ցանկացած այլ կետում իրականացված ցեղասպանությունների մասին խոսելու բարոյական իրավունք ունենալու համար Միացյալ Նահանգները պետք է նախևառաջ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլապես այդ փաստը «ստվեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակության վրա» և թույլ չի տալիս, որպեսզի Ամերիկայի ժողովուրդը հանդես գա որպես ճշմարտության ամենուժեղ ջատագով։

    Նշենք, որ 1986–ից ի վեր զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Նենսի Փելոսին ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այս տարվա ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողության ընթացքում Փելոսին իր գործընկերներին կոչ էր արել պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ ողջ կառավարությունն այս ոճիրը չի ճանաչել որպես Ցեղասպանություն։

    Հիշեցնենք, որ թիվ 252 բանաձևը 2009թ. մարտին ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը։ 2010թ. մարտին բանաձևը հավանության արժանացավ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ ԱՄՆ հայ համայնքն այժմ պահանջում է բանաձևը քվեարկության դնել նաև Ներկայացուցիչների պալատում։

    Ներկայումս բանաձևին սատարում է 140 կոնգրեսական։

    (Tert.am0


    Թուրքիայում սպանվել է հղի հայուհին
    Օգոստոս 07, 2010

    Թուրքիայում սպանվել է Հայաստանի քաղաքացի Աննա Դավթյանը, ով մի քանի օր առաջ անհետ կորել էր:

    Թուրքական Sabah օրաթերթը հուլիսի կեսերին տեղեկացրել էր, որ Թուրքիայում անհետացել է 29-ամյա հայուհի Աննա Դավթյանը: Չարենցավանի բնակչուհի Աննան 6 ամսական հղի էր: Մի քանի օր առաջ Չարենցավանում լուրեր են տարածվել, որ Անթալիայում գտնվել է հայուհու դիակը:

    Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատել է լուրը եւ նշել, որ դստերը գտնելու նպատակով Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը: Երիտասարդ կնոջ դին Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ են ծագել, որովհետեւ Աննայի մարմինը անճանաչելի վիճակում է` խոշտանգված: Հարազատներն առայժմ սպասում են ԴՆԹ-ի անալիզի պատասխանին:

    Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն:
    Աղբյուր...

     Թուրքիայում առևանգել են հղի հայ կնոջ


    Мои файлы | Просмотров: 283 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.08.2010 | Комментарии (0)



    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

       ՖՈՒՏԲՈԼ 
    08.08
    16:00
    Տալլինն
    "Դվիգատել" մարզադաշտ
    (Մայակի փողոց 1)
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    14-րդ փուլ
    ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar) - Nõmme JK Kalju III
    Մուտքն ազատ:
    Աջակցե՛նք ՖԱ "Երևանին":

    Գրիգոր Հայրապետյան. Խաղից անմիջապես հետո ծրագրված է խորոված-պիկնիկ բնության գրկում: Բարի՜գալուստ...
       Տաշ-տուշ
    Картинка 64 из 127825


    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ

    Իր՝ պաշտոնական տնային հանդիպումներն (ամիսը 2 անգամ Կիրակի ժ.18.00) ու մարզումները (յուրաքանչյուր որբաթ ժ.18.30-20.00) մեր
    ակումբն անց է կացնում մայրաքաղաքի նորագույն եւ լավագույն մարզադաշտներից մեկում՝ "ԴՎԻԳԱՏԵԼ (Մայակի փողոց 1):

    Հրավիրում ենք Էստոնիայում բնակվող հայազգի ֆուտբոլիստներին ընդգրկվել մեր ֆուտբոլի ակումբի կազմը եւ մասնակցել Էստոնիայի առաջնությանը հայկական դրոշի ներքո:
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    Мои файлы | Просмотров: 281 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.08.2010 | Комментарии (0)



    Գերմանիան շոկի մեջ է. 6 թուրքեր բռնաբարել են 17-ամյա գերմանուհուն

    Հայոց ցեղասպանության ժառանգների նախաձեռնած դատական հայցը լրջորեն վախեցրել է Անկարային
    Հայոց ցեղասպանության ժառանգների նախաձեռնած դատական հայցը լրջորեն վախեցրել է Անկարային
    Հայոց ցեղասպանության ժառանգների նախաձեռնած դատական հայցը լրջորեն վախեցրել է Անկարային
    3 օգոստոսի
    ԱՄՆ-ում թուրքական կառավարության դեմ հարուցված դատական հայցը կարող է լուրջ նախադեպ դառնալ հայ ժողովրդի կորուստների համար փոխհատուցման հասնելու գործում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում...

    Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին

    Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին

    PanARMENIAN.Net - Օգոստոսի 3-ին սփյուռքի նախարարը հյուրընկալեց Հոլանդիայի AYO Amsterdam Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին: Երիտասարդները հայրենիք են եկել սեփական նախաձեռնությամբ, և արդեն 14 օր է, ինչ վայելում են Հայաստանը (նրանց բացարձակ մեծամասնությունն առաջին անգամ է հայրենիքում):

    Հայաստան այցի նպատակը ճանաչողական է. տեսնել ու ճանաչել հայրենիքը, նրա տեսարժան վայրերն ու կապեր հաստատել Հայաստանի հետ: Երկու շաբաթների ընթացքում նրանք հասցրել են լինել Հայաստան աշխարհի գրեթե բոլոր տեսարժան վայրերում:

    «Ես հավատում եմ, որ երբ վերադառնաք տուն, ձեր հոգիներում հաստատ ինչ-որ բան փոխված կլինի: Մի բան է լսել հայրենիքի մասին, խոսել, և լրիվ ուրիշ է, երբ շոշափում ես հայրենիք»,- ողջունելով հյուրերին` նշեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

    «Սփյուռքը մեկ միասնական մարմին չէ, որի հետ կարելի է համագործակցել: Սփյուռքը 7 միլիոն հայություն է, 33.000 կազմակերպություններ, և չկա մի երկիր, որտեղ բոլորը համախմբված լինեն մեկ կազմակերպության մեջ»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:

    Հրանուշ Հակոբյանը նաև առաջարկեց, որ AYO Amsterdam-ը տեղի հայ համայնքի համար կազմակերպի 2010 թվականի համար ընտրված 5 հայ հերոսների մեծարումը, նրանց մասին տեղեկատվության տարածումը: Երիտասարդները տեղեկացրին, որ նմանատիպ մի նախաձեռնություն իրենք պարբերաբար կյանքի են կոչում:

    Մասնավորապես «Հաջողակ հայեր» խորագրի ներքո հանդիպումներ են կազմակերպում Հոլանդիայում բնակվող ազգությամբ հայ «հաջողակների» հետ և փորձում նրանց օրինակով «վարակել» շատերին: Այս մասին հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին  
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին
    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին Կողմերը քննարկել են Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր... 
    ավելին...

    Հայրենիքը մեր տունն է` իր ուրախություններով ու ցավերով

    Օգոստոսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությունը, որի կազմում էին Տորոնտոյի Սուրբ Երրորդություն Հայ Առաքելական Եկեղեցու վանահայր Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանը, եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Ջոն Սաթուրյանը, ավելին...

     
    Мои файлы | Просмотров: 355 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.08.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024