Воскресенье, 22.09.2024, 06:31
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 12
    Гостей: 12
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    07.08.2010, 17:20

    Հայոց ցեղասպանության ճանաչված չլինելը ստվեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակության վրա. Նենսի Փելոսի

    07.08.10



    Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի անդամներն ու աջակիցներն այս շաբաթ տեղի ունեցած բարեգործական մի միջոցառման շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հետ և պահանջել քվեարկության դնել թիվ 252 բանաձևը, որն ԱՄՆ կառավարությանը կոչ է անում ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» օրաթերթը։

    Փելոսին իր խոսքում նշել է, որ ԱՄՆ նախագահի շատ թեկնածուներ իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ընտրվելուց հետո դրժել են խոստումը։

    Նա նաև նշել է, որ մարդկային արժեքների և Ռուանդայի, Դարֆուրի, ինչպես նաև աշխարհի ցանկացած այլ կետում իրականացված ցեղասպանությունների մասին խոսելու բարոյական իրավունք ունենալու համար Միացյալ Նահանգները պետք է նախևառաջ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլապես այդ փաստը «ստվեր է նետում ԱՄՆ բարոյական հեղինակության վրա» և թույլ չի տալիս, որպեսզի Ամերիկայի ժողովուրդը հանդես գա որպես ճշմարտության ամենուժեղ ջատագով։

    Նշենք, որ 1986–ից ի վեր զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Նենսի Փելոսին ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Այս տարվա ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության հիշատակման արարողության ընթացքում Փելոսին իր գործընկերներին կոչ էր արել պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ ողջ կառավարությունն այս ոճիրը չի ճանաչել որպես Ցեղասպանություն։

    Հիշեցնենք, որ թիվ 252 բանաձևը 2009թ. մարտին ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Փալոնեն և Մարկ Քըրքը։ 2010թ. մարտին բանաձևը հավանության արժանացավ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ ԱՄՆ հայ համայնքն այժմ պահանջում է բանաձևը քվեարկության դնել նաև Ներկայացուցիչների պալատում։

    Ներկայումս բանաձևին սատարում է 140 կոնգրեսական։

    (Tert.am)

    Թուրքիայում սպանվել է հղի հայուհին
    Օգոստոս 07, 2010

    Թուրքիայում սպանվել է Հայաստանի քաղաքացի Աննա Դավթյանը, ով մի քանի օր առաջ անհետ կորել էր:

    Թուրքական Sabah օրաթերթը հուլիսի կեսերին տեղեկացրել էր, որ Թուրքիայում անհետացել է 29-ամյա հայուհի Աննա Դավթյանը: Չարենցավանի բնակչուհի Աննան 6 ամսական հղի էր: Մի քանի օր առաջ Չարենցավանում լուրեր են տարածվել, որ Անթալիայում գտնվել է հայուհու դիակը:

    Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատել է լուրը եւ նշել, որ դստերը գտնելու նպատակով Անթալիա մեկնած Աննայի մայրը 90 տոկոս հավանականությամբ ճանաչել է դստեր մարմինը: Երիտասարդ կնոջ դին Հայաստան տեղափոխելու հարցում դժվարություններ են ծագել, որովհետեւ Աննայի մարմինը անճանաչելի վիճակում է` խոշտանգված: Հարազատներն առայժմ սպասում են ԴՆԹ-ի անալիզի պատասխանին:

    Իրավիճակն ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Թուրքիան եւ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն:
    Աղբյուր... 

    Թուրքիայում առևանգել են հղի հայ կնոջ

     


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 279 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024