Воскресенье, 22.09.2024, 06:32
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 13
    Гостей: 13
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    11.08.2010, 11:55

    Նավասարդին` ուխտագնացություն դեպի Արցախի Տիգրանակերտ

    Այսօր` Հայոց Բուն Տոմարի` Նավասարդի օրը, Արցախի Տիգրանակերտ քաղաքում երեկոյան տեղի է ունենալու Հայոց արքա Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված հուշաքարի բացում, որից հետո Ստեփանակերտում տեղի կունենա տոնական միջոցառում և կցուցադրվի «Տիգրան Մեծ» ֆիլմը:

    Այս առիթով «Սերունդ» հայապահպան միավորում հասարակական կազմակերպությունն այսօր ուխտագնացություն է կազմակերպել` դեպի Արցախի Տիգրանակերտ: Այս մասին հայտնում են կազմակերպության մամուլի ծառայության բաժնից:

    Ուխտագնացությունը մեկնարկը տրվել է առավոտյան. Հայկ Նահապետի արձանին կազմակերպության անդամները ծաղկեպսակներ են դրել: ՈՒխտագնացության շրջանակներում օգոստոսի 12-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա ոգեկոչման արարողություն, իսկ Բերձոր քաղաքում Տիգրան Արքայի 2150-ամյակին ու Սևրի պայմանագրի կնքման 90-ամյակին նվիրված դասախոսություններ կընթերցվեն:
    (Aysor.am)


    Բելգիայի հայերը չեն ուզում վերադառնալ Հայաստան, նույնիսկ եթե ոչ քաղաքացիություն ունեն, ոչ կեցության իրավունք

    Կնոջ դին գտել են ճահճուտի մեջ, իսկ նրա կողքին ընկած է եղել պորտալարով մորը կպած երեխայի դին

    11.08.2010

    «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը երեկ հանդիպել է Թուրքիայում անհետացած, իսկ այնուհետև մահացած վիճակում հայտնաբերված Աննա Դավթյանի հարազատներին: Դավթյանի քույրը որոշ բացահայտումներ է արել, որոնք ուղղակի սահմռկեցուցիչ են:  Հոդվածին...


    Գրիգոր Հայրապետյան. Այդպիսի անմիտ քայլը ոչ քե պարզապես վտանգավոր է յուրաքանչյուր հայի համար, այլ՝ բարոյական դավաճանություն է մեր նահատակված նախնիների հիշատակին...
    Խորին ցավակցություններս Աննա Դավթյանի հարազատներին:
    Սիրտս մղկտում է ցավից ու չեմ կարողանում գտնել պատասխան ինքս ինձ տրված հարցին.՝ ինչպե՞ս հայը, այն էլ՝ կին արմատը, այն էլ՝ հղի վիճակում կարող է հանգիստ խղճով գնալ Թուրքիա ու անվախ կերպով ճանապարհորդել այնտեղ...
    Ես շատ անգամ եմ Էստոնիայի շախմատի Միության կողմից առաջարկությոաններ ստանում ուղեկցել իմ Էստոնիայի չեմպիոն դարձած պատանի աշակերտներին հաճախակի Թուրքիայում  անցկացվող շախմատի Եւրոպայի եւ աշխարհի պատանեկան առաջնություններում Էստոնայի հավաքականի մարզիչների կազմում, բայց միշտ մերժում եմ, քանի որ գտնում եմ, որ հայը Թուրքիա ոտք պետք է չդնի: Թուրքի հացը ուտելու մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել...
    Եւ դա ոչ թե այն պատճառով, որ այդպիսի անմիտ քայլը պարզապես վտանգավոր է յուրաքանչյուր հայի համար, այլ՝ բարոյական դավաճանություն է մեր նահատակված նախնիների հիշատակին...
    Մի՞թե հայի համար զբոսնելու եւ ամվտանգ հանգիստ վայելելու քիչ տեղեր կան աշխարհում: Նախընտրում եմ սլավոնական երկրներ՝ Չեռնոգորիայի եւ Բուլղարիայի հիասքանչ ծովափները...
    Խորին ցավակցություններս:


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 299 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024