Вторник, 12.11.2024, 01:56
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 721-730
    Страницы: « 1 2 ... 71 72 73 74 75 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.
    Հայաստանը մի գեղեցիկ երկիր է...

    Armenia - Շնորհավոր Նոր Տարի - 2009


    New year-2009 in Yerevan


    New year-2009 in Yerevan
    Nor Tari 2009 Part 1


    Armenian New Year and Christmas



    Мои файлы | Просмотров: 323 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.09.2010 | Комментарии (0)


    Կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն է ստեղծվել
    ВЫСТАВКА Армения- Франция

    ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցների հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ 
    Մանրամասն ...  

    2012թ.-ին սպասվում են մեծ թվով միջոցառումներ` նվիրված գրքին
    Մանրամասն ...  

    Քննարկվեց «Դպրոցական սնունդ» ծրագրին Սփյուռքի աջակցության հնարավորությունը
    Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Միջին Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դալի Բելգասմին, ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիա Լուկյանովային և ծրագրերի պատասխանատու Լիանա Խառատյանին: ավելին...

     ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Զայցբուրգի համալսարանի հայագիտական լեզվաբանության ամբիոնի ղեկավար Յասմին Դում-Թրագուտին   Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Զայցբուրգի համալսարանի հայագիտական լեզվաբանության ամբիոնի ղեկավար, հայագետ, դոկտոր Յասմին Դում-Թրագուտին: ավելին...

    Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիլ Դեքերն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն Սեպտեմբերի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեց ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դանիել Դեքերը: Նրան ուղեկցում էին երգչուհի Լեյլա Սարիբեկյանը և Գլենդելի «Էքսպրես Թի Վի» հայկական հեռուստաժամի հիմնադիր-տնօրեն Արմեն Ատոմցը: ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գրիգոր Առաքելյանին և Ռոժե Պիրանյանին
    Սեպտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հայ միջնադարյան երաժշտության Օշական համույթի» ղեկավար Գրիգոր Առաքելյանին և համույթի պրոդյուսեր ֆրանսահայ Ռոժե Պիրանյանին:
    ավելին...

    Կերպարվեստի գործիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

     
    Սեպտեմբերի 8-ին Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: ավելին...




    ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Կերպարվեստի համահայկական համաժողովի մասնակիցներին  


    Սեպտեմբերի 8-ին ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Կառավարությունում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, ընդունեց Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցներին: ավելին...


    Ավարտվեց «Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը» խորագրով կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը 

    "Արվեստը և բիզնեսը, արվեստը և համացանցը” կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի երկրորդ նիստը սկսվեց Կանադայի քանդակագործների միության անդամ Գէորգ Գասսաբյանի «Հայ արվեստագետները Հայաստանում և Սփյուռքում» զեկույցով:ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Օհան Երգայնհարսյանին
    Սեպտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Դուբլինում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երգայնհարսյանին:
    ավելին...

    Բեյրութի Հայկազյան համալսարանի պատվիրակությունն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

    Սեպտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը: Համալսարանի ռեկտոր վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանի գլխավորած շուրջ 30 հոգանոց պատվիրակության կազմում էին Հայկազյան համալսարանի դասախոսներ, աշխատակիցներ և շրջանավարտներ:ավելին...


    Ծեծկռտուք` Վրաստան-Հայաստան խաղից հետո
    08-09-2010

    Ահա, տեսեք ու հիացեք այս 2 գոլերով
    (Կարելի է պարտվել տղամարդավարի, բայց ոչ այսպես...)
    Мои файлы | Просмотров: 416 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.09.2010 | Комментарии (0)


    Տալլիննի ՖԱ "Երեւանը" տարավ կարեւոր հաղթանակ առաջնության առաջատարներից մեկի նկատմամբ
    06.09.2010

    5.09.2010
    FC Hell Hunt (Տալլինն) - ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar)

    Էստոնիայի ֆուտբոլի 4-րդ խմբի առաջնության 18-րդ փուլում մեր՝ ՖԱ "Երեւան" ակումբի մրցակիցներն էին 3-րդ տեղում երկար ժամանակ հաստատված մայրաքաղաքի FC "Hell Hunt"ը:
    Այդ՝ 2 մրցակիցների համար էլ շատ կարեւոր մենամարտն անցավ լարված եւ բացառիկ գեղեցիկ պայքարում: Սուր գրոհները դարպասների վրա հետեւում էին մեկը մյուսին եւ, բնականաբար հանդիպման լավագույն խաղացողներ կարելի է ճանաչել դարպասապահներին, սակայն մրցավարի վերջնական սուլոցից հետո բոլոր "երեւանցիները" հաղթանակի բերկրանքով լի, առաջի հերթին շտապեցին ի սրտե շնորհավորել իրենց ավագին՝ Դմիտրի Գրիգորեւին, նրա խբած արտագարգ գեղեցիկ եւ վճռական դարձած գոլի համար (որի ընթացքում նա ծանր վնասվածք ստացավ եւ փոխարինվելով հետեեց վերջին 25 րոպեները պահեստայինների նստարանից):
    Այս հաղթանակից հետո մեր ֆուտբոլիստնրը հավաքեցին 30 միավոր եւ ավելի մոտեցան իրենց՝ մրցանակային տեղ գրավելու նպատակին: 4-րդ, 3-րդ եւ 2-րդ տեղերից մեր ակումբին բաժանում են ընդամենը 1, 4 եւ 7 միավորներ:
    Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ:
    Հաջորդ հանդիպումը մեր տղաները կանցկացնեն առաջնության միանձնյա առաջտարների՝ Տալլիննի Trummi SK ֆուտբոլիստների հետ: Հրավիրում ենք "Երեւանը" ակունբի ֆուտբոլասերներին սեպտեմբերի 12-ին (Կիրակի), ժանը 14-ին "Դվիգատել" մարզադաշտ: Մուտքն ազատ:
    Խաղից, ինչպես նաե մեր ակումբին աջակցելուց բացի, ճակատագրի բերմամբ օտարության եւ պանդխտության մեջ գտնվող հայերիս համար այդպիսի ֆուտբոլային օրերի առաջնահերթն են. իրար հետ հանդիպելը, ծանոթանալն ու շփվելը, եւ իհարկե՝ հույսերը...
    Ե՜ՐԵ՜ՎԱ՜Ն, ՀՈՒ՜Փ ՏՈՒ՛Ր:

       ՖՈՒՏԲՈԼ 
    05.09.2010
    Տալլինն
    "Kalevi st. lunstmuru" մարզադաշտ
    Էստոնիայի ֆուտբոլի առաջնություն 2010 (4 Խումբ)
    18-րդ փուլ
    FC Hell Hunt (Տալլինն) - ՖԱ "Երևան" (Տալլինն, FC Akhtamar2:3 (0:1)

    5.09.2010
    (Հույժ կարեւոր խաղից առաջ ավագը ոգեւորում է "երեանցիներն")









    Լուսանկարները՝.Գրիգոր Հայրապետյանի:

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին նյութապես աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը 
    http://yerevan-est.ucoz.ru/
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը  http://esthaylraber.ucoz.ru/
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    -
    "Ehituse Inkasso OÜ"  ֆիրման http://www.ehituseinkasso.ee/ru/

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    Գեղեցկացրե՛ք Ձեր երեխաների կյանքը...

      LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 289 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.09.2010 | Комментарии (0)


    ԱԳՐԵՍԻԱՆ ԿԱՆԽՈՒՄ ԵՆ ՈՒԺԳԻՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾՈՎ


    Սերժ Սարգսյանն ընդունել է Ժերար Դեպարդիեին

    Ողջունելով անվանի հյուրին՝ հանրապետության ղեկավարը երախտագիտություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օժանդակում են հայկական մշակույթի զարգացմանը։ Իսկ Ժերար Դեպարդիեի մասնակցությունը մեր մշակութային միջոցառումներին, նախագահի խոսքով, ինքնին մեծ օժանդակություն է հայկական մշակույթին։   ամբողջը >>

    Հայերը հավատարիմ են իրենց արմատներին

    Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ Հայաստանի խորհրդարանի պատվո մեդալ   ամբողջը >>

    ԺԵՐԱՐ ԴԵՊԱՐԴԻԵՆ ԻՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅ Է ԶԳԱՑԵԼ
    Հայերս մի շարք այնպիսի խնդիրներ ունենք, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը, դրա հետեւանք բազմամիլիոն Սփյուռքի գոյությունը, Արցախի հարցը, որ այդ հարցերին նետված մշակույթի միջազգային վարպետների հայացքը, նրանց հետաքրքրվածությունը դրանցով եւ ի վերջո այդ թեմաներով արվեստի գործերի ստեղծումը նման հարցերի քաղաքականացման եւ միջազգայնացման լավագույն միջոցները պետք է համարել: Որ մշակույթը այդ հարցերի բարձրացման եւ զանգվածների գիտակցությանը հասցնելու լավագույն միջոցներից է` կարծես ապացույցի կարիք չունի, հենց միայն Սերժ Թանգյանի վերջին համերգային տուրնեն Եվրոպայում դրա լավագույն ապացույցն է` միլիոնավոր մարդիկ դահլիճներում հուզվում էին ցեղասպանության թեմայով երգի բառերից, նրա երկլեզվյան «Ձեր կյանքին մեռնեմ»-ը մի ողջ գերատեսչության գործ է անում: Բայց եթե նման թեմաներ բարձրացնեն նաեւ աշխարհաճանաչ օտար մշակութային գործիչները` այդ դեպքում էֆեկտը հարյուր անգամ ավելի մեծ կլինի: Այս նախաբանի հարկը չէր լինի, եթե մեր թերթերից մեկ-երկուսը չհեգնեին աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի այցի հետ կապված որոշ պահեր: Բացել ...

    Մոսկվայում բացվել է «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը». Հայաստանը մասնակցում է պետական մակարդակով
    image
    Մոսկվայում բացվել է ամենամյա` թվով 23-րդ «Գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը», որին Հայաստանը, սկսած 1998 թվականից, մասնակցում է պետական մակարդակով: Հայաստանը ներկայացնում է մշակույթի նախարարության հրատարակչական
    Ամբողջ..

    «Ստամբուլյան ջարդերի գիշեր»-ից անցել է 55 տարի...
    Стамбул, 1955 год
    1955 թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին թուրքական Ստամբուլ և Իզմիր քաղաքներում տեղի ունեցան հունական բնակչության ջարդերը, որոնք հետագայում դարձան նաև հայկական: Այն օրերի ողբերգալի իրադարձությունները անվանում են «Ստամբուլյան ջարդերի գիշեր» կամ «Կոնստանդնուպոլսի ազգային բնաջնջումների գիշեր»:
    ամբողջը >>

    Мои файлы | Просмотров: 271 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.09.2010 | Комментарии (0)


    Համանախագահները վճռականորեն դատապարտում են հրադադարի պայմանագրի յուրաքանչյուր խախտում

    Ինչպես նշվում է հայտարարությունում, ի պատասխան ճակատային գծի երկայնքով վերջին միջադեպերի՝ համանախագահները վճռականորեն դատապարտում են հրադադարի պայմանագրի յուրաքանչյուր խախտում, ափսոսում են մարդկանց անիմաստ մահվան համար, ինչպես նաև հիշեցնում Ալմաթիում երկու երկրների նախագահների հայտարարության մասին, ըստ որի՝ ուժի կիրառումը բարդացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել ընդամենը տառապանքների, ավերածությունների և հակամարտության ու թշնամանքի շարունակման։   ամբողջը >> 
     
    Պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին եւ ԼՂ պետությունը

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 3—ին ընդունեց «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» (DEMYC) կազմակերպության 11 երկրներից ժամանած 18 ներկայացուցիչներին։
    ամբողջը >> 
      

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ
    ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նախօրեին Հովվապետական այցով մեկնել է ԱՄՆ, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
    К статье >>

    Շնորհավորել են ԱՄՆ կոնգրեսականները
    Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն եւ Մարկ Քըրքը Լեռնային Ղարաբաղի նախագահ ...
    Мои файлы | Просмотров: 300 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 06.09.2010 | Комментарии (0)


    Բարի՜ գալուստ Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբ


    Սեպտեմբերի 4-ին, Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբում կայացավ այսպես ասած "նոր սեզոնի" բացումը:
    Տեղի ունեցան Նարդիի ե Բլոտի մրցաշարներ: Նարդիի (կարճ) մրցաշարում եզրափակիչ խաղում 5:0 հաշվով հաղթելով Արտավազդ Չոփիկյանին 1-ին տեղը գրավեց Ավետիք Հայրապետյանը: Բլոտի մրցաշարում հաղթանակ տարավ Արման Մարգարյան/Գրիգոր Հայրապետյան զույգը:


    4.09.2010
    (Ավետիք Հայրապետյան."Կարճ Նարդիում ինձ հավասարը չկա")


    4.09.2010
    (Եռում է "բազառ" Բլոտի մրցաշարը)


    Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է "ԵՐԵՎԱՆ" ժամանցի ակումբ

    Յուրաքամչյուր Շաբաթ օր (13.00 - 17.00 ), Տալլիննի՝ "ԵՐԵւԱՆ" մշակութային հանրությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին "ԵՐԵւԱՆ" ժամանցի ակումբ շփվել եւ անցկացնել հաճելի ժամանց.՝ Նարդի, Շախմատ, Բլոտ, երաժշտություն, հայկական վիդեոֆիլմեր...
    Մեր հասցեն. Տալլինն, Կալևիպոյա փողոց 10, հեռ.372+53991414:
    Բարի՜ գալուստ:

    Տեղեկություն.
    +372 53 991 414
    grigorairapetjan@mail.ru

    Գեղեցկացրե՛ք Ձեր կյանքը...

    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"

    Мои файлы | Просмотров: 370 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.09.2010 | Комментарии (0)

    Քննարկվեցին «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագրին առնչվող հարցեր

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագրի ղեկավար Էդուարդ Մանուկյանին: ավելին...



    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ամմանի համայնքի ներկայացուցիչներին

    Օգոստոսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամմանի համայնքի ներկայացուցիչներին:
    ավելին...  

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Միհրան Դաբաղին

    Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բոխումի համալսարանի «Սփյուռք և Ցեղասպանություն» ինստիտուտի հիմնադիր-տնօրեն պատմաբան, սփյուռքագետ, ցեղասպանագետ պրոֆեսոր Միհրան Դաբաղին: ավելին...


    Կմեկնարկի Կերպարվեստի գործիչների համահայկական
    համաժողովը

    ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում կմեկնարկի ՙԱրվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը՚ խորագիրը կրող կերպարվեստի գործիչների երկօրյա համահայկական համաժողովը, որին կմասնակցի 158 արվեստագետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Կանադայից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդների Թագավորությունից, Չեխիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Արցախից եւ Հայաստանից:
    Համաժողովը կազմակերպվել է ներկայացուցչական սկզբունքով ըստ տարածաշրջանների եւ երկրների: Նպատակն է վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները եւ ստեղծել համահայկական մասնագիտական ընկերակցություն:
    Սեպտեմբերի 6-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան (Ծիծեռնակաբերդ), Ժամանակակից արվեստի թանգարան(Մաշտոցի պողոտա7), այնուհետեւ կմասնակցեն ՙՀայաստան-Սփյուռք՚ կերպարվեստի գործիչների ցուցահանդեսի (Մաշտոցի պողոտա 7-Ա) բացմանը:
    Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքում (Մ. Բաղրամյան պող. 24) կմեկնարկի համաժողովը:
    Բացման խոսքով համդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
    Մասնակիցներին կողջունեն ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
    Նիստերը կնախագահեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, Կանադայի քանդակագործների ասոցիացիայի անդամ, հայ աբստրակտ արվեստագետների կազմակերպիչ Գէորգ Գասսաբյանը եւ այլք:
    Կհնչեն զեկույցներ ՙԱրվեստը, համացանցը եւ արժեքային շղթաները՚, ՙՀայ արվեստը համաշխարհային քաղաքակրթության մեջ՚, ՙՀայ արվեստագետները Հայաստանում եւ Սփյուռքում՚, ՙՀայ արվեստի արդի վիճակը գլոբալիզացիայի պայմաններում՚, ՙՍփյուռքահայ արվեստ՚ հասկացողության եւ արվեստում ազգային ինքնության մասին՚, ՙՀայկական գոբելեն. ավանդույթների վերականգնում՚ եւ այլ թեմաներով:
    Համաժողովի ավարտին կստեղծվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն:
    Սեպտեմբերի 8-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից կկազմակերպվի ընդունելություն:
    RA Ministry of Diaspora

    Անոնս
    Սեպտեմբերի 6-ին ժ. 17:30 Ժամանակակից արվեստի թանգարանում (Մաշտոցի պողոտա 7-Ա) կբացվի ՙՀայաստան-Սփյուռք՚ կերպարվեստի գործիչների ցուցահանդեսը:
    ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացվող Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի շրջանակներում կազմակերպվող այս ցուցահանդեսին կմանակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, աշխարհի տարբեր Հայաստան ժամանած համաժողովին մասնակից շուրջ 60 արվեստագետներ:
    RA Ministry of Diaspora


    Мои файлы | Просмотров: 370 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 04.09.2010 | Комментарии (0)

    Ադրբեջանցիները կրկին դիվերսիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանին

      Սեպտեմբեր 04, 2010 

    Սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ

    ամբողջը >>




    Արցախի ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը

    Ասել, թե ԼՂՀ Անկախության հռչակագիրն ընդունվեց գրեթե պատերազմական պայմաններում, նշանակում է՝ ոչինչ չասել։ Այդ օրերին Արցախում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում ոչ թե սոսկ պատերազմական իրավիճակ էր՝ շրջակա ադրբեջանական բազում կրակակետերի անվերջանալի թվացող մահաբեր արճճահազով հանդերձ, այլ մի նոր թափով ծայր առած, 1988-ի փետրվարից ի վեր շուրջ երեք տարի մոլեգնող բռնաճնշումների բարձրակետը։ ամբողջը >>

    Գիտելիքը մեծ ուժ է, եւ այդ ուժը պետք է մեր երկրին

    Հայաստանում մեծանում է մի սերունդ,
    որը պատվով կշարունակի նախորդների գործը

    Գիտելիքի օրվան ընդառաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում հյուրընկալել էր 2009—2010 ուսումնական տարվա 34 մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիպիադաների հաղթողներին եւ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում հաջողություններ արձանագրած աշակերտներին։ Երեխաները ողջունեցին երկրի ղեկավարին, լսեցին նրան, ապա ծավալվեց անկաշկանդ ու մտերմիկ զրույց։ Հյուրերին հետաքրքրում էր ամեն ինչ. սկսած մեր երկրում գիտության զարգացման հեռանկարից մինչեւ հանրապետության նախագահի նախընտրած երաժշտությունը։   ամբողջը >> 

    Տեղի ունեցավ Մայր Աթոռի մանկատան շենքի բացման արարողությունը
    03-09-2010

    Սեպտեմբերի 2—ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը։ Շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ՝ ի հիշատակ հոգելույս տիար Ջորջ Քյուրքչյանի եւ նրա դուստր Մարինա Քյուրքչյանի։  ամբողջը >>

    Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին

    19 տարի առաջ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

    Սեպտեմբերի 2—ը արցախահայության կյանքում «գրանցվել է» որպես համաժողովրդական զարթոնքի ու խանդավառության օր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որ ժամանակի հրամայականն էր, տեղի ունեցավ ռազմաքաղաքական մի այնպիսի բարդ ու ծանր իրավիճակում, երբ «հախուռն» կերպով Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման հստակ ծրագիր էր իրականացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, եւ, փաստորեն, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լեռնային Ղարաբաղի տասնյակ բնակավայրերի բռնի տեղահանմամբ եւ հրկիզմամբ, Բաքուն պատերազմ էր սանձազերծել՝ շրջափակման ու պաշարման մեջ պահելով մարզը։  ամբողջը >> 


    «Անկախությունը մեր ժողովրդի համար բացառիկ արժեք է»

    ամբողջը >>

    Թուրքական խայտառակություն. Աղթամարի Ս.Խաչը առանց խաչ է վերաբացվելու
    Սեպտեմբեր 03, 2010 

    Թուրքական իշխանությունները հերթական խայտառակ քայլն են կատարել` հայտարարելով, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի  Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:  ամբողջը >> 








    ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ղարաբաղի դեմ կազմակերպված ադրբեջանական դիվերսիան


    ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.
    ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն (Frank Pallone) և Մարկ Քիրքը (Mark Kirk) դատապարտել են մի քանի օր առաջ Ղարաբաղի դեմ կազմակերպված ադրբեջանական դիվերսիան և կրկին կոչ են արել պաշտոպանես ճանաչել ԼՂՀ անկախությունը:  ամբողջը >>


    Мои файлы | Просмотров: 331 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 03.09.2010 | Комментарии (0)

    Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է

    Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է

    1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 30-ին «Պետական ինքնիշխանության մասին» Ադրբեջանի ընդունած հռչակագրից երեք օր անց և փաստորեն պատասխան էր Բաքվի իշխանություններին:

    Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով և արտահայտելով ամբողջ հայության հավաքական կամքը' Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախությունը։

    Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը. Սերժ Սարգսյան

    02.09.2010


    Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.

    «Սիրելի հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ։

    Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է, մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը։ Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ։ Հավերժ փա՛ ռք նրանց անմահ հիշատակին։

    Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է։ Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում։ Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որևէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ։ Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ՝ մեր պատմական ընտրությանը հավատարիմ։

    Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է։ Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի՛ արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, և այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են։ Դուք ամեն օր, ամեն ժամ ձեր ստեղծագործ աշխատանքով ու պաշտպանության երկաթյա վահանով կրկին ու կրկին ապացուցում եք, որ սրբորեն եք պահում մեր նահատակների հիշատակն ու պատգամները։

    Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, շենություն ու նոր հաղթանակներ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ամրություն և առաջընթաց»։  (Tert.am)

    Յուրաքանչյուր արցախցի անկախ պետականության կայացման մեջ իր անձնական ավանդն ունի. Բակո Սահակյան

     02.09.2010



    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ, որում ասվում է.

    «Սիրելի հայրենակիցներ

    Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մեր պետական տոնի` Արցախի Հանրապետության օրվա առթիվ:

    Այս տոնը թանկ ու հիշարժան է բոլոր արցախցիների համար, որովհետև յուրաքանչյուրն իր անձնական ավանդն ունի մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Իհարկե, մենք դեռ շատ անելիքներ ունենք թե արտաքին քաղաքական և թե սոցիալ-տնտեսական դաշտում: Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հաստատակամ են ու անսասան ազգային նպատակների իրականացման մեջ և կանեն հնարավորը Արցախի Հանրապետության պայծառ ու լուսավոր ապագայի կերտման համար:

    Հայրենիքը միշտ վառ է պահում իր զավակների հիշատակը, ովքեր սեփական կյանքն են զոհաբերել հանուն ազատ ու անկախ Արցախի: Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակներին:

    Սեպտեմբերի 2-ը տոն է նաև մեր հայրենակիցների համար` Հայաստանում և Սփյուռքում, որոնց միացյալ ջանքերով այսօր կանգուն է հայոց հինավուրց Արցախը և շարունակում է ծաղկել ու բարգավաճել:

    Թանկագին հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: (Tert.am)

    ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է
    Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Բացել ...

    Мои файлы | Просмотров: 281 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.09.2010 | Комментарии (0)

    Նոր նախագիծ "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթում.
    Հայաստանը մի գեղեցիկ երկիր է...

    Ինչ է նշանակում ապրել քաղաքում,որը ավագ է Հռիմից...


    Driving into Yerevan


    Կեցցե՜ն մե՛ր բալիկները...


    Երեւանը ծիծաղում է...


    Мои файлы | Просмотров: 420 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 02.09.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024