Воскресенье, 22.09.2024, 09:30
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 8
    Гостей: 8
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    03.09.2010, 13:00
    Ադրբեջանցիները կրկին դիվերսիա են իրականացրել Լեռնային Ղարաբաղի սահմանին

      Սեպտեմբեր 04, 2010 

    Սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ

    ամբողջը >>




    Արցախի ժողովուրդը կատարել է իր պատմական ընտրությունը

    Ասել, թե ԼՂՀ Անկախության հռչակագիրն ընդունվեց գրեթե պատերազմական պայմաններում, նշանակում է՝ ոչինչ չասել։ Այդ օրերին Արցախում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում ոչ թե սոսկ պատերազմական իրավիճակ էր՝ շրջակա ադրբեջանական բազում կրակակետերի անվերջանալի թվացող մահաբեր արճճահազով հանդերձ, այլ մի նոր թափով ծայր առած, 1988-ի փետրվարից ի վեր շուրջ երեք տարի մոլեգնող բռնաճնշումների բարձրակետը։ ամբողջը >>

    Գիտելիքը մեծ ուժ է, եւ այդ ուժը պետք է մեր երկրին

    Հայաստանում մեծանում է մի սերունդ,
    որը պատվով կշարունակի նախորդների գործը

    Գիտելիքի օրվան ընդառաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նախագահական նստավայրում հյուրընկալել էր 2009—2010 ուսումնական տարվա 34 մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիպիադաների հաղթողներին եւ «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթում հաջողություններ արձանագրած աշակերտներին։ Երեխաները ողջունեցին երկրի ղեկավարին, լսեցին նրան, ապա ծավալվեց անկաշկանդ ու մտերմիկ զրույց։ Հյուրերին հետաքրքրում էր ամեն ինչ. սկսած մեր երկրում գիտության զարգացման հեռանկարից մինչեւ հանրապետության նախագահի նախընտրած երաժշտությունը։   ամբողջը >> 

    Տեղի ունեցավ Մայր Աթոռի մանկատան շենքի բացման արարողությունը
    03-09-2010

    Սեպտեմբերի 2—ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը։ Շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ՝ ի հիշատակ հոգելույս տիար Ջորջ Քյուրքչյանի եւ նրա դուստր Մարինա Քյուրքչյանի։  ամբողջը >>

    Մի օր էլ անկախ Արցախը կհայտնվի աշխարհի քարտեզին

    19 տարի առաջ հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

    Սեպտեմբերի 2—ը արցախահայության կյանքում «գրանցվել է» որպես համաժողովրդական զարթոնքի ու խանդավառության օր։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որ ժամանակի հրամայականն էր, տեղի ունեցավ ռազմաքաղաքական մի այնպիսի բարդ ու ծանր իրավիճակում, երբ «հախուռն» կերպով Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման հստակ ծրագիր էր իրականացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, եւ, փաստորեն, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լեռնային Ղարաբաղի տասնյակ բնակավայրերի բռնի տեղահանմամբ եւ հրկիզմամբ, Բաքուն պատերազմ էր սանձազերծել՝ շրջափակման ու պաշարման մեջ պահելով մարզը։  ամբողջը >> 


    «Անկախությունը մեր ժողովրդի համար բացառիկ արժեք է»

    ամբողջը >>

    Թուրքական խայտառակություն. Աղթամարի Ս.Խաչը առանց խաչ է վերաբացվելու
    Սեպտեմբեր 03, 2010 

    Թուրքական իշխանությունները հերթական խայտառակ քայլն են կատարել` հայտարարելով, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի  Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո:  ամբողջը >> 








    ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ղարաբաղի դեմ կազմակերպված ադրբեջանական դիվերսիան


    ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.
    ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն (Frank Pallone) և Մարկ Քիրքը (Mark Kirk) դատապարտել են մի քանի օր առաջ Ղարաբաղի դեմ կազմակերպված ադրբեջանական դիվերսիան և կրկին կոչ են արել պաշտոպանես ճանաչել ԼՂՀ անկախությունը:  ամբողջը >>


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 328 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024