Воскресенье, 22.09.2024, 09:31
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 7
    Гостей: 7
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    04.09.2010, 22:10
    Քննարկվեցին «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագրին առնչվող հարցեր

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագրի ղեկավար Էդուարդ Մանուկյանին:

    ավելին...


    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ամմանի համայնքի ներկայացուցիչներին
    Օգոստոսի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամմանի համայնքի ներկայացուցիչներին:
    ավելին...
     

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Միհրան Դաբաղին

    Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Բոխումի համալսարանի «Սփյուռք և Ցեղասպանություն» ինստիտուտի հիմնադիր-տնօրեն պատմաբան, սփյուռքագետ, ցեղասպանագետ պրոֆեսոր Միհրան Դաբաղին:  ավելին...


    Կմեկնարկի Կերպարվեստի գործիչների համահայկական
    համաժողովը

    ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2010թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում կմեկնարկի ՙԱրվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը՚ խորագիրը կրող կերպարվեստի գործիչների երկօրյա համահայկական համաժողովը, որին կմասնակցի 158 արվեստագետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Կանադայից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդների Թագավորությունից, Չեխիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Արցախից եւ Հայաստանից:
    Համաժողովը կազմակերպվել է ներկայացուցչական սկզբունքով ըստ տարածաշրջանների եւ երկրների: Նպատակն է վեր հանել բնագավառի արդի խնդիրները, երիտասարդ ստեղծագործողների կրթական հարցերը, քննարկել կերպարվեստի գիտական ուսումնասիրության եւ ժառանգության պահպանման, մնայուն արժեքների թվայնացման հնարավորությունները, հայ կերպարվեստի զարգացման հեռանկարները, այդ ոլորտում Հայաստան-Սփյուռք գործակցության ուղիները եւ ստեղծել համահայկական մասնագիտական ընկերակցություն:
    Սեպտեմբերի 6-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան (Ծիծեռնակաբերդ), Ժամանակակից արվեստի թանգարան(Մաշտոցի պողոտա7), այնուհետեւ կմասնակցեն ՙՀայաստան-Սփյուռք՚ կերպարվեստի գործիչների ցուցահանդեսի (Մաշտոցի պողոտա 7-Ա) բացմանը:
    Սեպտեմբերի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության մասնաշենքում (Մ. Բաղրամյան պող. 24) կմեկնարկի համաժողովը:
    Բացման խոսքով համդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
    Մասնակիցներին կողջունեն ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
    Նիստերը կնախագահեն ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը, Կանադայի քանդակագործների ասոցիացիայի անդամ, հայ աբստրակտ արվեստագետների կազմակերպիչ Գէորգ Գասսաբյանը եւ այլք:
    Կհնչեն զեկույցներ ՙԱրվեստը, համացանցը եւ արժեքային շղթաները՚, ՙՀայ արվեստը համաշխարհային քաղաքակրթության մեջ՚, ՙՀայ արվեստագետները Հայաստանում եւ Սփյուռքում՚, ՙՀայ արվեստի արդի վիճակը գլոբալիզացիայի պայմաններում՚, ՙՍփյուռքահայ արվեստ՚ հասկացողության եւ արվեստում ազգային ինքնության մասին՚, ՙՀայկական գոբելեն. ավանդույթների վերականգնում՚ եւ այլ թեմաներով:
    Համաժողովի ավարտին կստեղծվի կերպարվեստի հայ գործիչների համահայկական ընկերակցություն:
    Սեպտեմբերի 8-ին համաժողովի մասնակիցները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից կկազմակերպվի ընդունելություն:
    RA Ministry of Diaspora

    Անոնս
    Սեպտեմբերի 6-ին ժ. 17:30 Ժամանակակից արվեստի թանգարանում (Մաշտոցի պողոտա 7-Ա) կբացվի ՙՀայաստան-Սփյուռք՚ կերպարվեստի գործիչների ցուցահանդեսը:
    ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացվող Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի շրջանակներում կազմակերպվող այս ցուցահանդեսին կմանակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, աշխարհի տարբեր Հայաստան ժամանած համաժողովին մասնակից շուրջ 60 արվեստագետներ:
    RA Ministry of Diaspora


    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 367 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024