Вторник, 12.11.2024, 01:39
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 661-670
    Страницы: « 1 2 ... 65 66 67 68 69 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам
    Պաշտոնական այցով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության նախագահը

    12-10-2010

    Ստեղծվել է լավ հիմք՝ հայ–սլովենական հարաբերությունների զարգացման համար
     
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10—ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ՝ Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ։
    Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, երեկ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ 
    ամբողջը >>

    Արցախը տեր է իր անկախությանը եւ սպասում է միջազգային ճանաչման
    12-10-2010

    Կոսովոյի անկախությանը սատարող երկրները մշտապես շեշտում են, թե Կոսովոն յուրահատուկ դեպք է։ Այնուամենայնիվ, եթե մի կողմ թողնենք քաղաքական նպատակահարմարությունը, ապա բերվող փաստարկներն անհիմն են թե՝ քաղաքական ու իրավական եւ թե՝ բարոյական տեսանկյունից։ Տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման բանավեճը, երեւի կհամաձայնեք ինձ հետ, որ չի սկսվել եւ չի սահմանափակվելու Կոսովոյով, ՄԱԿ—ի անդամ երկրների աճը դրա վառ օրինակն է։
    ամբողջը >>

    Զիջումների սահմանը որոշում է Արցախի ժողովուրդը
    12-10-2010

    ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ...
    ամբողջը >>

    Երևանում հոկտեմբերի 19-21-ը Եվրոպայի խորհրդի խոշոր ֆորում կանցկացվի
    Совет Европы
    Երևանում հոկտեմբերի 19-21-ը Եվրոպայի խորհրդի խոշոր ֆորում կանցկացվի

    ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում հոկտեմբերի 19-21-ը կանցկացվի «Հանուն ժողովրդավարության» ԵԽ ֆորումը՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հաղորդում է Հայաստանում ԵԽ-ի տեղեկատվական կենտրոնը:ամբողջը >> 


    Օրվա խորհուրդով ապրող քաղաքը
    12-10-2010
    Նշվեց Երեւանի հիմնադրման 2792–ամյակը
    ամբողջը >> 

    Мои файлы | Просмотров: 302 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 13.10.2010 | Комментарии (0)



    Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիա:
    Եվս 1 քայլ առաջ...



    Հոկտեմբեր 8-10 Տալլիննի Պաուլ Կերեսի անվան շախմատի Տանը կայացավ Էստոնիայի ակումբային պատանեկան առաջնության(U18) եզրափակիչը, որտեղ 15-ամյա Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ հաջող ելույթ ունեցան մայրաքաղաքի Տիգրան Պետրոսյանի անվան "Շախ եւ Գարդէ" շախմատի ակադեմիայի հավաքականը:
    Պատանի պետրոսյանականները,չնայած իրենց համեմատաբար փոքր տարիքին(հավաքականի միջին տարիքը՝ 12,5),ցուցադրեցին լավ խաղ եւ գրավեցին 4-րդ բարձր տեղը:

    08.10.2010
    (Տիգրան Պետրոսյանի անվան "Շախ եւ Գարդէ" շախմատի ակադեմիայի
    պատանեկան հավաքականը)

    Էստոնիայում գործող 46 շախմատային ակումբների մեջ նախորդ առաջնությունում հավաքականը 5-րդն էր: Այս տարի՝ 4-րդը եւ 1 քայլ առաջ...

    Առաջնության մանրամասնությունները շուտով...

    Լուսաշարան.


     
     

     

       



    Լուսանկարները՝. Գրիգոր Հայրապետյանի:  

    11.10.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ"
    Мои файлы | Просмотров: 519 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.10.2010 | Комментарии (0)

    «ԱՐԱՔՍ»...

    Արցախն Իրանի համար կլինի փրկության օղակ. իրանագետ

    Tert.am. 11-10-2010- «Իրան–Ադրբեջան քաղաքական հարաբերությունները կարելի է դիտարկել Իրան–Ադրբեջան–Թուրքիա եռակողմ հարաբերությունների շրջանակներում, որովհետև վերջիվերջո Ադրբեջանում Իրանի կողմից գնում է մրցակցություն Թուրքիայի շահերը հնարավորինս թուլացնելու և իր շահերը հնարավորինս ամրապնդելու ուղղությամբ»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Մհեր Բաղդասարյանը։




    Այսօր կմեկնարկի հայ լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը

    ՀՀ ԱԳ նախարար. «Թուրքիան ետ է կանգնել իր խոստումից»

    «Ակոսի» խմբագիրը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույսեր չունի...

    Եվրադատարանը սկսել է քննել Ցեղասպանությունը ժխտած թուրք գործչի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի

    ԲԱՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԽԻՎՆԵՐՆ ՈՒ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԹԱԼԵԱԹԻՆ

    «ԱՐԱՔՍ»...

    Мои файлы | Просмотров: 292 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.10.2010 | Комментарии (0)

    Շնորհավորել է ՀՀ նախագահը

    «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմին

    Շնորհավորում եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրման 20—ամյա հոբելյանի առթիվ։
    «Հայաստանի Հանրապետությունը», լինելով մեր վերականգնված անկախ պետականության հասակակիցը, անցել է նույնքան դժվարություններով լի, բայց եւ պատվաբեր ճանապարհ, դարձել մեր նորօրյա պատմության տարեգիրն ու վկան։
    Միշտ հավատարիմ իր առաքելությանը՝ երկու տասնամյակ շարունակ պարբերականը մեր հասարակության համակողմանի եւ լիարժեք իրազեկման գործում ունեցել է կարեւոր դերակատարում։ Տեղեկատվության ստույգության եւ վստահելիության առումով թերթն իր բազմահազար ընթերցողների շրջանում արժանիորեն ձեռք է բերել հուսալի աղբյուրի համարում։
    Կրկին շնորհավորելով «Հայաստանի Հանրապետության» խմբագրակազմին՝ մաղթում եմ ուժ եւ կորով, նորանոր հաջողություններ ու ստեղծագործական վերելքներ, որպեսզի այսուհետ եւս իր ընթերցողների հետ միասին կարողանա վայելել բազում հոբելյանական համարներ հրապարակելու բերկրանքը։
    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀՀ նախագահ
    Աղբյուր...

    «ՀՀ»–ի 20–ամյակը

    Հայկ՝ Հաբեթոսյան։ Հայ։ Հայք՝ Մեծ, Փոքր։ Հայաստան՝ Երվանդունիների, Արտաշիսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան, Արեւելյան, Արեւմտյան... Հանրապետություն՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ։ Հայաստանի Հանրապետություն...
    Մեր պատմության ողջ ընթացքում Հ–ն (հո տառը, հնչյունը) յուրահատուկ տեղ ու դեր ունի։
    Հիշենք այս տառով սկսվող եւս մի քանի բառ ու հասկացություն։ Հավատ։ Հույս։ Հող։ Հայրենիք։ Հաց։ Հոգի։ Հերոս։ Համերաշխություն։ Հանդուրժողականություն։ Հաղթանակ...
    Ահա Հանուն այս Հ–երի էլ 20 տարի փորձում ենք գործել եւ ստեղծագործել, քանզի մենք էլ Հ տառով ենք՝
    «Հայաստանի Հանրապետություն»

    Թերթ, որ ինձ շատ բան է տվել...
    Թերթ, որին ես շատ բան եմ
    ամբողջը >>


    Երևան 2792...
    Տոնական համերգ Հանրապետության հրապարակում
    Տոնական համերգ Հանրապետության հրապարակում

    Տոնական Հյուսիսային պողոտա
    Տոնական Հյուսիսային պողոտա

    Վինդ սերֆինգի ցուցադրական մրցույթ
    Վինդ սերֆինգի ցուցադրական մրցույթ

    "Էլի 1" YouTube - Yerevan-2792 ... 

    "Էլի 2" YouTube - Yerevan-2792 ...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներին

    Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անժել Մելքոնյանին, փոխնախագահ Ռոլանդ Վարդանյանին, պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Մարսելի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանին:ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն ընդունեց Նիժնի Նովգորոդի Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի եւ մարզային հայկական համայնքի պատվիրակությանը

    Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը հանդիպեց Նիժնի Նովգորոդի Լոբաչեվսկու անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, համալսարանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օ. Կոլոբովին, դեկանի տեղակալ Ալ. Կոռնիլովին, ֆակուլտետի արտասահմանյան երկրագիտության ամբիոնի դոցենտ, «Նաիրիե ալմանախի պատասխանատու քարտուղար Սվետլանա Կոլոբովին, ֆակուլտետի 5 ասպիրանտների, ինչպես նաեւ Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի նախագահ Տիգրան Շախնազարյանին:ավելին...

    Պաշտոնական ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Հոկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում պաշտոնական ընդունելություն էր:  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գերատեսչության ստեղծման 2-ամյակի առթիվ, ընդունեց ՀՀ Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի անդամների, դիվանագիտական, համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների:ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարի եւ Մարսելի փոխքաղաքապետի համատեղ մամուլի ասուլիսը
    Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Մարսելի փոխքաղաքապետ, հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիդիեր Փարաքյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանը:

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանին

    Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանին եւ նրա ընտանիքի անդամներին:

    Мои файлы | Просмотров: 344 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 12.10.2010 | Комментарии (0)


    Երևանը նշեց իր 2792–ամյակը

    10.10.10

    «Երևանը մենք ենք» խորագրով «Էրեբունի-Երևան» միջոցառումների շարքը երեկ առավոտից Երևանը վերածել էին համատարած տոնախմբության մայրաքաղաքի: Մայրաքաղաքի հիմնադրման 2792-ամյակը նշվեց համատարած միջոցառումներով:
    Մանրամասն...

    2010-10-11

    Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգված խորհուրդը (ՖՀԿՀԽ)Ադրբեջանում գերի հայ երիտասարդ Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել
    Դաշնակցության ներկայացուցիչները մեկնել են Բաքու

    Мои файлы | Просмотров: 326 | Загрузок: 1 | Добавил: esthaylraber | Дата: 11.10.2010 | Комментарии (0)

    Երևանը պատրաստվում է իր տոնին՝ 2792

    Երևանը պատրաստվում է իր տոնին



    Հոկտեմբերի 10-ին հանդիսավորությամբ նշվելու է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարությունը՝ <<Երևանը մենք ենք>> կարգախոսով։ Այդ օրը վաղ առավոտյան 08:30-ից անվտանգության նկատառումներով փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը, ջրցան մեքենաներով կլվացվեն փողոցները։
    Մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր զբոսայգիներում, պուրակներում և հրապարակներում։ Տոնական միջոցառումների համար բեմեր կձևավորվեն 20 տարբեր վայրերում։ Գեղարվեստական բազմաոճ միջոցառումները մեկնարկելու են գրեթե միաժամանակ. նախատեսվում են թատերականացված բեմականացումներ, տիկնիկային ներկայացումներ, մանկական խաղեր, հեղինակային, էստրադային, ժողովրդական երգեր, դասական, ջազ և ռոք երաժշտություն, մնջախաղ, վազքի մարաթոն և այլն՝ շուրջ 2 տասնյակ բովանդակային բեմեր։
    Մանրամասն...
    Мои файлы | Просмотров: 303 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.10.2010 | Комментарии (0)

    Արձանագրություններից մեկ տարի անց. իսկ հետո՞
    Ереван-Анкара
    Հոկտեմբերի 10-ին, կլրանա Ցյուրիխում՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլու ստորագրած «Դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին արձանագրություն» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրման մեկ տարին:

    Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիայում 1915-ը Հայոց ցեղասպանություն որակելը հանցանք չէ


    Հոկտեմբեր 09, 2010

    Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե  Թուրքիայում 1915-ը ցեղասպանություն որակելը հանցանք չէ:

    Թուրքիայի ԱԳՆ կայքէջում «Արտաքին քաղաքականությունը հարցերով» խորագրի տակ նոր տեղեկատվական համակարգ է ստեղծվել, որտեղ ներկայացված են արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր եւ պատասխաններ:

    ԱԳՆ-ի կայքէջի հիշյալ բաժնում նշված է. «Կարելի է ասել, որ 1915-ի իրադարձությունները ազատ եւ հանգիստ կարելի է քննարկել: Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում կամ մեկ այլ տեղ չկա Հայոց ցեղասպանության հետ կապված որեւէ  կետ»:

    Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` Թուրքիայում չկա մեկը, որ դատապարտված լինի 1915-ը` Ցեղասպանություն ասելու համար: «Չնայած, որ շատ երկրներ ունեն ցեղասպանության մերժումը դատապարտող օրենք, Թուրքիայում թե օտար, թե թուրքերեն լեզվով կան բազմաթիվ գրքեր, հրապարակումներ, որտեղ նշվում են, թե 1915-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն»,-նշվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության կայքէջում:  Մանրամասն...

    Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը՝ սպառնալով վերսկսել ռազմական գործողություններն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում

    Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է շանտաժը՝ սպառնալով վերսկսել ռազմական գործողություններն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում

    PanARMENIAN.Net - ԼՂՀ ազատագրված տարածքներում «ԵԱՀԿ գնահատման առաքելության» իրականացման մասին կայացված որոշման առթիվ ԼՂՀ Ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում հայտարարել.Մենք «ԵԱՀԿ գնահատման առաքելությունն» ընկալում ենք իբրև մի միջոցառում, որը սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում և որից օգտակար բան չի ակնկալվում ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար: Մանրամասն... 

    Արցախում հոկտեմբերի 12-16-ը կանցկացվի Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովը
    СТЕПАНАКЕРТ, НКР.КАРАБАХ

    ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում հոկտեմբերի 12-16-ը կանցկացվի «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական անվտանգություն և հայկական լրագրություն» թեմայով Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովը, ուրբաթ լրագրողների տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 324 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 10.10.2010 | Комментарии (0)

    Սուրբ Թարգմանչաց տոնն է
    09.10.2010

    Սուրբ թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է:
    Թարգմանիչ վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչվում է «Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում: Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ:
    Մանրամասն...

    Ինչո՞վ են տարբերվում Քենեդիներն ու Բուշերը Ալիևներից ու Մուբարաքներից
    09.10.2010

    Վերջին օրերին կրկին սրվել է համաշխարհային քաղաքականությունում դինաստիաների օրինականության հարցը։ Կահիրեում և Ալեքսանդրիայում բանը հասել է բախումներին ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք դժգոհ են, որ 1981-ից Եգիպտոսը կառավարող նախագահ Հոսնի Մուբարաքը պատրաստվում է իշխանությունը փոխանցել կրտսեր որդուն՝ 46-ամյա Գամալ Մուբարաքին։
    Մանրամասն...

    ՀԱԿ երիտասարդները պահանջում են ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակը

    08.10.2010

    ՀԱԿ երիտասարդները պահանջում են ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակը

    Հայաստանի ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ` 3:1

    Սլովակիայի հավաքականն այդպես էլ մեր պաշտպանությանը հակախաղ չգտավ, 89-րդ րոպեին էլ երրորդ անգամ գնդակը հանեց սեփական դարպասից:

    Мои файлы | Просмотров: 355 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 09.10.2010 | Комментарии (0)


    Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ցանկանում, որ որեւէ մեկն այցելի ԼՂ եւ տեսնի ղարաբաղցիների հաջողությունները

















    Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին ընդունել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցներին:
    Նախագահի մամուլի գրսենյակից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:
    Սերժ Սարգսյանը նշել է, որ պատվիրակության անդամներից շատերն ամուր կապեր ունեն Հայաստանի հետ եւ տարբեր պատվիրակությունների կազմում քանիցս այցելել են մեր երկիր: «Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խորը արմատներ ունի: Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը դարեր ի վեր կապված են եղել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի հետ: Այդ փոխկապակցվածությունն այնքան սերտ է, որ շատ դեպքերում նույնիսկ դժվար է տարանջատել: Շառլ Ազնավուրն ու Միշել Լեգրանը, Գառզուն ու Ժանսեմը, Անրի Վերնոյը, Անրի Թրուայան, Ալեն Թերզյանը, իհարկե, ֆրանսիական մշակույթի հենասյուներից են, բայց, բնականաբար, նաեւ` հայկական մշակույթի անբաժանելի մասը:
    Մանրամասն...

    Ինչո՞ւ է Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնում Վրաստան













    Եթե չի բարձրացվելու Վրաստանում հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը, եթե չի լուծվելու գոնե մեկ հարց, ապա այդ այցելությունն անիմաստ է...Մանրամասն...


    «Մանվել Սարիբեկյանը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից». Հրանտ Մելիք-Շահնազարյան


    Պաշտոնական ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում` գերատեսչության ստեղծման 2-ամյակի առթիվ
    08.10.2010

    Հոկտեմբերի 8-ին ժ. 18:00 ՀՀ սփյուռքի նախարարության կազմավորման 2-ամյակի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում (հասցե`Վ. Սարգսյան 26/1ՙԷրեբունի՚ պլազա, 9-րդ հարկ, ՙԷրեբունի՚ սրահ) կազմակերպվում է պաշտոնական ընդունելություն, որին կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում այլ երկրների դեսպաններ, ՀՀ կառավարության անդամներ, համահայկական կազմակերպությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ եւ նախարարության բարեկամներ:
    Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
    Շնորհավորական խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Կառավարության, դիվանագիտական կորպուսի, համահայկական կազմակերպությունների հրավիրյալ ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
    Միջոցառման պաշտոնական մասին կհաջորդի համերգային հատվածը եւ հյուրասիրություն:

    Նոբելյան ամենաինտրիգային օրն է. այսօր հայտնի կդառնա Խաղաղության մրցանակի դափնեկիրը

    Մրցանակակրի անունը, ավանդության համաձայն, կհայտարվի Օսլոյում ՝ Երևանի ժամանակով ժամը 14։00։ Նոբելյան հանձնաժողովը խոստանում է անակնկալ մատուցել միջազգային հանրությանը և հայտնում է, որ այս տարի ստացել է ռեկորդային թվով հայտեր. փետրվարի 1–ի դրությամբ կոմիտեն արդեն 237 հայտ էր ստացել, որից 199–ը՝ տարբեր հասարակական գործիչներ են, մնացածը՝ կազմակերպություններ։ Մանրամասն... 

    Մեկ միլիոն հայ փախստականներ իրավունք ունեն մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական
    Մեկ միլիոն հայ փախստականներ Ադրբեջանից իրավունք ունեն մասնակցել նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Ադրբեջանի հայերի վեհաժողովի ղեկավար Գրիգորի Այվազյանը:
    Мои файлы | Просмотров: 325 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 08.10.2010 | Комментарии (0)

    Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միմիայն խաղաղ ճանապարհով և բացառել ուժի կիրառման սպառնալիքը
    07.10.2010
    Картинка 17 из 12081

    Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում չորեքշաբթի օրը ընդունվել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին կատարել Եվրոպայի խորհրդի առջև ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
    Մանրամասն...

    Мои файлы | Просмотров: 291 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 07.10.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024