Статистика |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
| 08.10.2010, 09:37 |
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ցանկանում, որ որեւէ մեկն այցելի ԼՂ եւ տեսնի ղարաբաղցիների հաջողությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին ընդունել է
ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի
մասնակիցներին:
Նախագահի մամուլի գրսենյակից NEWS.am-ին
հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների,
դեպարտամենտների եւ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների
ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ պատվիրակության անդամներից շատերն ամուր կապեր
ունեն Հայաստանի հետ եւ տարբեր պատվիրակությունների կազմում քանիցս այցելել
են մեր երկիր: «Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խորը արմատներ ունի:
Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Հայաստանն ու հայ
ժողովուրդը դարեր ի վեր կապված են եղել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի
հետ: Այդ փոխկապակցվածությունն այնքան սերտ է, որ շատ դեպքերում նույնիսկ
դժվար է տարանջատել: Շառլ Ազնավուրն ու Միշել Լեգրանը, Գառզուն ու Ժանսեմը,
Անրի Վերնոյը, Անրի Թրուայան, Ալեն Թերզյանը, իհարկե, ֆրանսիական
մշակույթի հենասյուներից են, բայց, բնականաբար, նաեւ` հայկական մշակույթի
անբաժանելի մասը:
Մանրամասն...
Ինչո՞ւ է Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնում Վրաստան
Եթե չի բարձրացվելու Վրաստանում հայկական եկեղեցիների
կարգավիճակի հարցը, եթե չի լուծվելու գոնե մեկ հարց, ապա այդ այցելությունն
անիմաստ է...Մանրամասն...
«Մանվել Սարիբեկյանը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից». Հրանտ Մելիք-Շահնազարյան
|
Քազաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Մանվել Սարիբեկյանը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Մանրամասն ... |
Պաշտոնական ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում` գերատեսչության ստեղծման 2-ամյակի առթիվ 08.10.2010
Հոկտեմբերի 8-ին ժ. 18:00 ՀՀ սփյուռքի նախարարության կազմավորման 2-ամյակի
առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում (հասցե`Վ. Սարգսյան 26/1ՙԷրեբունի՚
պլազա, 9-րդ հարկ, ՙԷրեբունի՚ սրահ) կազմակերպվում է պաշտոնական
ընդունելություն, որին կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում այլ
երկրների դեսպաններ, ՀՀ կառավարության անդամներ, համահայկական
կազմակերպությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ եւ նախարարության
բարեկամներ: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շնորհավորական խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ
Կառավարության, դիվանագիտական կորպուսի, համահայկական կազմակերպությունների
հրավիրյալ ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Միջոցառման պաշտոնական մասին կհաջորդի համերգային հատվածը եւ հյուրասիրություն:
Նոբելյան ամենաինտրիգային օրն է. այսօր հայտնի կդառնա Խաղաղության մրցանակի դափնեկիրը
Մրցանակակրի
անունը, ավանդության համաձայն, կհայտարվի Օսլոյում ՝ Երևանի ժամանակով
ժամը 14։00։ Նոբելյան հանձնաժողովը խոստանում է անակնկալ մատուցել
միջազգային հանրությանը և հայտնում է, որ այս տարի ստացել է ռեկորդային
թվով հայտեր. փետրվարի 1–ի դրությամբ կոմիտեն արդեն 237 հայտ էր ստացել,
որից 199–ը՝ տարբեր հասարակական գործիչներ են, մնացածը՝
կազմակերպություններ։ Մանրամասն...
Մեկ միլիոն հայ փախստականներ իրավունք ունեն մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական
Մեկ միլիոն հայ փախստականներ Ադրբեջանից իրավունք ունեն մասնակցել
նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին,
հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Ադրբեջանի հայերի վեհաժողովի ղեկավար
Գրիգորի Այվազյանը:
|
Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
|
Просмотров: 325 | Загрузок: 0
| Комментарии: 1
| Рейтинг: 0.0/0 |
|
|