Воскресенье, 22.09.2024, 15:35
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 9
    Гостей: 9
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՅԵՐԵՆ) / НОВОСТИ (НА АРМЯНСКОМ)
    12.10.2010, 09:36
    Շնորհավորել է ՀՀ նախագահը

    «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմին

    Շնորհավորում եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրման 20—ամյա հոբելյանի առթիվ։
    «Հայաստանի Հանրապետությունը», լինելով մեր վերականգնված անկախ պետականության հասակակիցը, անցել է նույնքան դժվարություններով լի, բայց եւ պատվաբեր ճանապարհ, դարձել մեր նորօրյա պատմության տարեգիրն ու վկան։
    Միշտ հավատարիմ իր առաքելությանը՝ երկու տասնամյակ շարունակ պարբերականը մեր հասարակության համակողմանի եւ լիարժեք իրազեկման գործում ունեցել է կարեւոր դերակատարում։ Տեղեկատվության ստույգության եւ վստահելիության առումով թերթն իր բազմահազար ընթերցողների շրջանում արժանիորեն ձեռք է բերել հուսալի աղբյուրի համարում։
    Կրկին շնորհավորելով «Հայաստանի Հանրապետության» խմբագրակազմին՝ մաղթում եմ ուժ եւ կորով, նորանոր հաջողություններ ու ստեղծագործական վերելքներ, որպեսզի այսուհետ եւս իր ընթերցողների հետ միասին կարողանա վայելել բազում հոբելյանական համարներ հրապարակելու բերկրանքը։
    Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ
    ՀՀ նախագահ
    Աղբյուր...

    «ՀՀ»–ի 20–ամյակը

    Հայկ՝ Հաբեթոսյան։ Հայ։ Հայք՝ Մեծ, Փոքր։ Հայաստան՝ Երվանդունիների, Արտաշիսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան, Արեւելյան, Արեւմտյան... Հանրապետություն՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ։ Հայաստանի Հանրապետություն...
    Մեր պատմության ողջ ընթացքում Հ–ն (հո տառը, հնչյունը) յուրահատուկ տեղ ու դեր ունի։
    Հիշենք այս տառով սկսվող եւս մի քանի բառ ու հասկացություն։ Հավատ։ Հույս։ Հող։ Հայրենիք։ Հաց։ Հոգի։ Հերոս։ Համերաշխություն։ Հանդուրժողականություն։ Հաղթանակ...
    Ահա Հանուն այս Հ–երի էլ 20 տարի փորձում ենք գործել եւ ստեղծագործել, քանզի մենք էլ Հ տառով ենք՝
    «Հայաստանի Հանրապետություն»

    Թերթ, որ ինձ շատ բան է տվել...
    Թերթ, որին ես շատ բան եմ
    ամբողջը >>

    Երևան 2792...
    Տոնական համերգ Հանրապետության հրապարակում
    Տոնական համերգ Հանրապետության հրապարակում

    Տոնական Հյուսիսային պողոտա
    Տոնական Հյուսիսային պողոտա

    Վինդ սերֆինգի ցուցադրական մրցույթ
    Վինդ սերֆինգի ցուցադրական մրցույթ

    "Էլի 1" YouTube - Yerevan-2792 ... 

    "Էլի 2" YouTube - Yerevan-2792 ...

    ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներին

    Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անժել Մելքոնյանին, փոխնախագահ Ռոլանդ Վարդանյանին, պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Մարսելի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանին:ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն ընդունեց Նիժնի Նովգորոդի Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի եւ մարզային հայկական համայնքի պատվիրակությանը

    Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը հանդիպեց Նիժնի Նովգորոդի Լոբաչեվսկու անվան պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, համալսարանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օ. Կոլոբովին, դեկանի տեղակալ Ալ. Կոռնիլովին, ֆակուլտետի արտասահմանյան երկրագիտության ամբիոնի դոցենտ, «Նաիրիե ալմանախի պատասխանատու քարտուղար Սվետլանա Կոլոբովին, ֆակուլտետի 5 ասպիրանտների, ինչպես նաեւ Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի նախագահ Տիգրան Շախնազարյանին:ավելին...

    Պաշտոնական ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում

    Հոկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում պաշտոնական ընդունելություն էր:  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գերատեսչության ստեղծման 2-ամյակի առթիվ, ընդունեց ՀՀ Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի անդամների, դիվանագիտական, համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների:ավելին...

    ՀՀ սփյուռքի նախարարի եւ Մարսելի փոխքաղաքապետի համատեղ մամուլի ասուլիսը
    Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Մարսելի փոխքաղաքապետ, հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Դիդիեր Փարաքյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժակ Տոնապետյանը:

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանին

    Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանին եւ նրա ընտանիքի անդամներին:

    «Ուխտ Արարատի» ... 

    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի քանի ուղիների մասին...

    Կոսովո. Հաագայի դատարանի եզրակացության մասին ...

    «Ուխտ Արարատի» ... 
    Категория: Мои файлы | Добавил: esthaylraber
    Просмотров: 341 | Загрузок: 0 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
    Всего комментариев: 0
    Имя *:
    Email *:
    Код *:
    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024