Статистика |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Мой сайт |
|
В категории материалов: 1009 Показано материалов: 661-670 |
Страницы: « 1 2 ... 65 66 67 68 69 ... 100 101 » |
Сортировать по:
Дате ·
Названию ·
Рейтингу ·
Комментариям ·
Загрузкам ·
Просмотрам
Պաշտոնական այցով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության նախագահը 12-10-2010
Ստեղծվել է լավ հիմք՝ հայ–սլովենական հարաբերությունների զարգացման համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10—ին պաշտոնական այցով
Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը,
տիկնոջ՝ Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի
մամլո գրասենյակից, երեկ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան
հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են
նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դանիլո Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների
մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված
կազմով հանդիպումը։ ամբողջը >> Արցախը տեր է իր անկախությանը եւ սպասում է միջազգային ճանաչման 12-10-2010
Կոսովոյի անկախությանը սատարող երկրները մշտապես շեշտում են, թե Կոսովոն
յուրահատուկ դեպք է։ Այնուամենայնիվ, եթե մի կողմ թողնենք քաղաքական
նպատակահարմարությունը, ապա բերվող փաստարկներն անհիմն են թե՝ քաղաքական ու
իրավական եւ թե՝ բարոյական տեսանկյունից։ Տարածքային ամբողջականության եւ
ազգերի ինքնորոշման բանավեճը, երեւի կհամաձայնեք ինձ հետ, որ չի սկսվել եւ
չի սահմանափակվելու Կոսովոյով, ՄԱԿ—ի անդամ երկրների աճը դրա վառ օրինակն
է։ ամբողջը >> Զիջումների սահմանը որոշում է Արցախի ժողովուրդը 12-10-2010
ԼՂՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԱԳՆ ... ամբողջը >>
Երևանում հոկտեմբերի 19-21-ը Եվրոպայի խորհրդի խոշոր ֆորում կանցկացվի
|
|
Երևանում հոկտեմբերի 19-21-ը Եվրոպայի խորհրդի խոշոր ֆորում կանցկացվի
|
|
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում
հոկտեմբերի 19-21-ը կանցկացվի «Հանուն ժողովրդավարության» ԵԽ ֆորումը՝
եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հաղորդում է
Հայաստանում ԵԽ-ի տեղեկատվական կենտրոնը:ամբողջը >>
Օրվա խորհուրդով ապրող քաղաքը 12-10-2010
|
Tert.am.
11-10-2010- «Իրան–Ադրբեջան քաղաքական հարաբերությունները կարելի է
դիտարկել Իրան–Ադրբեջան–Թուրքիա եռակողմ հարաբերությունների շրջանակներում,
որովհետև վերջիվերջո Ադրբեջանում Իրանի կողմից գնում է մրցակցություն
Թուրքիայի շահերը հնարավորինս թուլացնելու և իր շահերը հնարավորինս
ամրապնդելու ուղղությամբ»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Մհեր
Բաղդասարյանը։
|
Շնորհավորել է ՀՀ նախագահը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմին Շնորհավորում եմ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրման 20—ամյա հոբելյանի առթիվ։
«Հայաստանի Հանրապետությունը», լինելով մեր վերականգնված անկախ
պետականության հասակակիցը, անցել է նույնքան դժվարություններով լի, բայց եւ
պատվաբեր ճանապարհ, դարձել մեր նորօրյա պատմության տարեգիրն ու վկան։
Միշտ հավատարիմ իր առաքելությանը՝ երկու տասնամյակ շարունակ պարբերականը
մեր հասարակության համակողմանի եւ լիարժեք իրազեկման գործում ունեցել է
կարեւոր դերակատարում։ Տեղեկատվության ստույգության եւ վստահելիության
առումով թերթն իր բազմահազար ընթերցողների շրջանում արժանիորեն ձեռք է
բերել հուսալի աղբյուրի համարում։ Կրկին շնորհավորելով «Հայաստանի
Հանրապետության» խմբագրակազմին՝ մաղթում եմ ուժ եւ կորով, նորանոր
հաջողություններ ու ստեղծագործական վերելքներ, որպեսզի այսուհետ եւս իր
ընթերցողների հետ միասին կարողանա վայելել բազում հոբելյանական համարներ
հրապարակելու բերկրանքը։ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ նախագահ Աղբյուր... «ՀՀ»–ի 20–ամյակը Հայկ՝ Հաբեթոսյան։ Հայ։ Հայք՝ Մեծ, Փոքր։ Հայաստան՝ Երվանդունիների,
Արտաշիսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան, Արեւելյան, Արեւմտյան...
Հանրապետություն՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ։ Հայաստանի Հանրապետություն... Մեր պատմության ողջ ընթացքում Հ–ն (հո տառը, հնչյունը) յուրահատուկ տեղ ու դեր ունի։
Հիշենք այս տառով սկսվող եւս մի քանի բառ ու հասկացություն։ Հավատ։ Հույս։
Հող։ Հայրենիք։ Հաց։ Հոգի։ Հերոս։ Համերաշխություն։
Հանդուրժողականություն։ Հաղթանակ... Ահա Հանուն այս Հ–երի էլ 20 տարի փորձում ենք գործել եւ ստեղծագործել, քանզի մենք էլ Հ տառով ենք՝ «Հայաստանի Հանրապետություն»
Թերթ, որ ինձ շատ բան է տվել... Թերթ, որին ես շատ բան եմ ամբողջը >>
Երևան 2792... Տոնական համերգ Հանրապետության հրապարակում
Տոնական համերգ Հանրապետության հրապարակում
Տոնական Հյուսիսային պողոտա
Տոնական Հյուսիսային պողոտա Վինդ սերֆինգի ցուցադրական մրցույթ
Վինդ սերֆինգի ցուցադրական մրցույթ
"Էլի 1" YouTube - Yerevan-2792 ...
"Էլի 2" YouTube - Yerevan-2792 ... ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներին
Հոկտեմբերի
11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ-ֆրանսիական
առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անժել Մելքոնյանին, փոխնախագահ
Ռոլանդ Վարդանյանին, պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Մարսելի
հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ժակ
Տոնապետյանին:ավելին... ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալն ընդունեց Նիժնի Նովգորոդի
Լոբաչեւսկու անվան պետական համալսարանի եւ մարզային հայկական համայնքի
պատվիրակությանը
Հոկտեմբերի
11-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վարդան Մարաշլյանը հանդիպեց Նիժնի
Նովգորոդի Լոբաչեվսկու անվան պետական համալսարանի միջազգային
հարաբերությունների ֆակուլտետի դեկան, համալսարանի ռազմավարական
հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օ. Կոլոբովին, դեկանի տեղակալ Ալ.
Կոռնիլովին, ֆակուլտետի արտասահմանյան երկրագիտության ամբիոնի դոցենտ,
«Նաիրիե ալմանախի պատասխանատու քարտուղար Սվետլանա Կոլոբովին, ֆակուլտետի 5
ասպիրանտների, ինչպես նաեւ Նիժնի Նովգորոդի մարզի հայ համայնքի նախագահ
Տիգրան Շախնազարյանին:ավելին...
Պաշտոնական ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հոկտեմբերի
8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում պաշտոնական ընդունելություն էր: ՀՀ
սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գերատեսչության ստեղծման 2-ամյակի
առթիվ, ընդունեց ՀՀ Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի անդամների,
դիվանագիտական, համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների,
մշակութային գործիչների:ավելին...
ՀՀ սփյուռքի նախարարի եւ Մարսելի փոխքաղաքապետի համատեղ մամուլի ասուլիսը
Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ
Մարսելի փոխքաղաքապետ, հայ-ֆրանսիական առեւտրաարդյունաբերական պալատի
փոխնախագահ Դիդիեր Փարաքյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում
էին նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւ
Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժակ
Տոնապետյանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանին
Հոկտեմբերի
5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի
փոխքաղաքապետ Դիդիեր Փարաքյանին եւ նրա ընտանիքի անդամներին:
|
Երևանը նշեց իր 2792–ամյակը10.10.10
«Երևանը
մենք ենք» խորագրով «Էրեբունի-Երևան» միջոցառումների շարքը երեկ առավոտից
Երևանը վերածել էին համատարած տոնախմբության մայրաքաղաքի: Մայրաքաղաքի
հիմնադրման 2792-ամյակը նշվեց համատարած միջոցառումներով: Մանրամասն... |
|
2010-10-11
|
|
|
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգված խորհուրդը (ՖՀԿՀԽ)Ադրբեջանում գերի հայ երիտասարդ Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել
|
|
| | | | Դաշնակցության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
|
Երևանը պատրաստվում է իր տոնին՝ 2792
Երևանը պատրաստվում է իր տոնինՀոկտեմբերի 10-ին հանդիսավորությամբ նշվելու է <<Էրեբունի-Երևան >> տոնակատարությունը՝ <<Երևանը մենք ենք >>
կարգախոսով։ Այդ օրը վաղ առավոտյան 08:30-ից անվտանգության նկատառումներով
փոքր կենտրոնում կդադարեցվի երթևեկությունը, ջրցան մեքենաներով կլվացվեն
փողոցները։ Մշակութային, մարզական, ժամանցային միջոցառումներ կանցկացվեն
մայրաքաղաքի փոքր կենտրոնի տարբեր զբոսայգիներում, պուրակներում և
հրապարակներում։ Տոնական միջոցառումների համար բեմեր կձևավորվեն 20 տարբեր
վայրերում։ Գեղարվեստական բազմաոճ միջոցառումները մեկնարկելու են գրեթե
միաժամանակ. նախատեսվում են թատերականացված բեմականացումներ, տիկնիկային
ներկայացումներ, մանկական խաղեր, հեղինակային, էստրադային, ժողովրդական
երգեր, դասական, ջազ և ռոք երաժշտություն, մնջախաղ, վազքի մարաթոն և այլն՝
շուրջ 2 տասնյակ բովանդակային բեմեր։ Մանրամասն... |
Արձանագրություններից մեկ տարի անց. իսկ հետո՞
Հոկտեմբերի 10-ին, կլրանա Ցյուրիխում՝ Հայաստանի և Թուրքիայի
արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեդ Դավութօղլու ստորագրած
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատելու մասին արձանագրություն» և
«Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» ստորագրման
մեկ տարին: Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիայում 1915-ը Հայոց ցեղասպանություն որակելը հանցանք չէ
Հոկտեմբեր 09, 2010
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Թուրքիայում 1915-ը ցեղասպանություն որակելը հանցանք չէ:
Թուրքիայի ԱԳՆ կայքէջում «Արտաքին քաղաքականությունը հարցերով» խորագրի
տակ նոր տեղեկատվական համակարգ է ստեղծվել, որտեղ ներկայացված են արտաքին
քաղաքականության վերաբերյալ հարցեր եւ պատասխաններ:
ԱԳՆ-ի կայքէջի հիշյալ բաժնում նշված է. «Կարելի է ասել, որ 1915-ի
իրադարձությունները ազատ եւ հանգիստ կարելի է քննարկել: Թուրքիայի քրեական
օրենսգրքի 301-րդ հոդվածում կամ մեկ այլ տեղ չկա Հայոց ցեղասպանության հետ
կապված որեւէ կետ»:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` Թուրքիայում չկա մեկը, որ դատապարտված լինի
1915-ը` Ցեղասպանություն ասելու համար: «Չնայած, որ շատ երկրներ ունեն
ցեղասպանության մերժումը դատապարտող օրենք, Թուրքիայում թե օտար, թե
թուրքերեն լեզվով կան բազմաթիվ գրքեր, հրապարակումներ, որտեղ նշվում են, թե
1915-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն»,-նշվում է Թուրքիայի արտաքին
գերատեսչության կայքէջում: Մանրամասն...
Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է
շանտաժը՝ սպառնալով վերսկսել ռազմական գործողություններն
ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում
PanARMENIAN.Net - ԼՂՀ ազատագրված տարածքներում «ԵԱՀԿ գնահատման առաքելության»
իրականացման մասին կայացված որոշման առթիվ ԼՂՀ Ոչ կառավարական
կազմակերպությունների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում
հայտարարել.Մենք «ԵԱՀԿ գնահատման առաքելությունն» ընկալում ենք իբրև մի
միջոցառում, որը սաստկացնում է լարվածությունը տարածաշրջանում և որից
օգտակար բան չի ակնկալվում ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության
կարգավորման խաղաղ գործընթացի համար: Մանրամասն...
Արցախում հոկտեմբերի 12-16-ը կանցկացվի Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախում
հոկտեմբերի 12-16-ը կանցկացվի «21-րդ դարի մարտահրավերները. տեղեկատվական
անվտանգություն և հայկական լրագրություն» թեմայով Լրագրողների համահայկական
հինգերորդ համաժողովը, ուրբաթ լրագրողների տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյանը:
Մանրամասն...
Ադրբեջանցի շախմատիստին հանել են հավաքականից հայազգի շախմատիստի անվան թիմում հանդես գալու համար
|
Սուրբ Թարգմանչաց տոնն է 09.10.2010
Սուրբ թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ
Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնը հայ ժողովրդի
ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ
վարդապետների հիշատակը Հայ եկեղեցին տոնում է տարին երկու անգամ: Առաջինը
կոչվում է «Տոն սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» և տոնվում է
Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդը կոչվում է
«Տոն մեր սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Սահակի և Մեսրոպ Մաշտոցի, և նրանց
սուրբ աշակերտների՝ Եղիշե Պատմիչի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ
փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու», որը շարժական է և տոնը
նշվում է հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում:
Թարգմանիչ ընդհանուր անվան տակ հայտնի են Ս. Մեսրոպ Մաշտոցին և Ս. Սահակ
Պարթևին աշակերտած շուրջ հարյուր սաներ: Մանրամասն...Ինչո՞վ են տարբերվում Քենեդիներն ու Բուշերը Ալիևներից ու Մուբարաքներից
09.10.2010
Վերջին օրերին կրկին սրվել է համաշխարհային քաղաքականությունում
դինաստիաների օրինականության հարցը։ Կահիրեում և Ալեքսանդրիայում բանը
հասել է բախումներին ոստիկանների և ցուցարարների միջև, որոնք դժգոհ են, որ
1981-ից Եգիպտոսը կառավարող նախագահ Հոսնի Մուբարաքը պատրաստվում է
իշխանությունը փոխանցել կրտսեր որդուն՝ 46-ամյա Գամալ Մուբարաքին։
Մանրամասն...ՀԱԿ երիտասարդները պահանջում են ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակը08.10.2010
ՀԱԿ երիտասարդները պահանջում են ժողովրդին վերադարձնել Ազատության հրապարակը
Հայաստանի ազգային հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Սլովակիայի ընտրանու նկատմամբ` 3:1
Սլովակիայի հավաքականն այդպես էլ մեր պաշտպանությանը հակախաղ չգտավ, 89-րդ րոպեին էլ երրորդ անգամ գնդակը հանեց սեփական դարպասից: |
Սերժ Սարգսյան. Ադրբեջանը չի ցանկանում, որ որեւէ մեկն այցելի ԼՂ եւ տեսնի ղարաբաղցիների հաջողությունները
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին ընդունել է
ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի
մասնակիցներին:
Նախագահի մամուլի գրսենյակից NEWS.am-ին
հայտնում են, որ պատվիրակության կազմում են Ֆրանսիայի քաղաքների,
դեպարտամենտների եւ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների
ղեկավարներ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ պատվիրակության անդամներից շատերն ամուր կապեր
ունեն Հայաստանի հետ եւ տարբեր պատվիրակությունների կազմում քանիցս այցելել
են մեր երկիր: «Հայ-ֆրանսիական բարեկամությունը շատ խորը արմատներ ունի:
Ես մշտապես ասել եմ եւ հիմա էլ հաճույքով կրկնում եմ, որ Հայաստանն ու հայ
ժողովուրդը դարեր ի վեր կապված են եղել Ֆրանսիայի եւ ֆրանսիական մշակույթի
հետ: Այդ փոխկապակցվածությունն այնքան սերտ է, որ շատ դեպքերում նույնիսկ
դժվար է տարանջատել: Շառլ Ազնավուրն ու Միշել Լեգրանը, Գառզուն ու Ժանսեմը,
Անրի Վերնոյը, Անրի Թրուայան, Ալեն Թերզյանը, իհարկե, ֆրանսիական
մշակույթի հենասյուներից են, բայց, բնականաբար, նաեւ` հայկական մշակույթի
անբաժանելի մասը:
Մանրամասն... Ինչո՞ւ է Գարեգին Բ Կաթողիկոսը մեկնում Վրաստան
Եթե չի բարձրացվելու Վրաստանում հայկական եկեղեցիների
կարգավիճակի հարցը, եթե չի լուծվելու գոնե մեկ հարց, ապա այդ այցելությունն
անիմաստ է. ..Մանրամասն...
«Մանվել Սարիբեկյանը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից». Հրանտ Մելիք-Շահնազարյան |
| Քազաքագետ, «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, Մանվել Սարիբեկյանը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Մանրամասն ... | Պաշտոնական ընդունելություն ՀՀ սփյուռքի նախարարությունում` գերատեսչության ստեղծման 2-ամյակի առթիվ 08.10.2010
Հոկտեմբերի 8-ին ժ. 18:00 ՀՀ սփյուռքի նախարարության կազմավորման 2-ամյակի
առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում (հասցե`Վ. Սարգսյան 26/1ՙԷրեբունի՚
պլազա, 9-րդ հարկ, ՙԷրեբունի՚ սրահ) կազմակերպվում է պաշտոնական
ընդունելություն, որին կմասնակցեն Հայաստանի Հանրապետությունում այլ
երկրների դեսպաններ, ՀՀ կառավարության անդամներ, համահայկական
կազմակերպությունների ղեկավարներ, մշակութային գործիչներ եւ նախարարության
բարեկամներ: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Շնորհավորական խոսքով հանդես կգան ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ
Կառավարության, դիվանագիտական կորպուսի, համահայկական կազմակերպությունների
հրավիրյալ ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Միջոցառման պաշտոնական մասին կհաջորդի համերգային հատվածը եւ հյուրասիրություն: Նոբելյան ամենաինտրիգային օրն է. այսօր հայտնի կդառնա Խաղաղության մրցանակի դափնեկիրը
Մրցանակակրի
անունը, ավանդության համաձայն, կհայտարվի Օսլոյում ՝ Երևանի ժամանակով
ժամը 14։00։ Նոբելյան հանձնաժողովը խոստանում է անակնկալ մատուցել
միջազգային հանրությանը և հայտնում է, որ այս տարի ստացել է ռեկորդային
թվով հայտեր. փետրվարի 1–ի դրությամբ կոմիտեն արդեն 237 հայտ էր ստացել,
որից 199–ը՝ տարբեր հասարակական գործիչներ են, մնացածը՝
կազմակերպություններ։ Մանրամասն...
Մեկ միլիոն հայ փախստականներ իրավունք ունեն մասնակցել Ադրբեջանի խորհրդարանական
Մեկ միլիոն հայ փախստականներ Ադրբեջանից իրավունք ունեն մասնակցել
նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին,
հինգշաբթի լրագրողներին հայտարարեց Ադրբեջանի հայերի վեհաժողովի ղեկավար
Գրիգորի Այվազյանը:
|
Եվրոպայի խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միմիայն խաղաղ ճանապարհով և
բացառել ուժի կիրառման սպառնալիքը 07.10.2010 Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում
չորեքշաբթի օրը ընդունվել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արվում
Ադրբեջանին կատարել Եվրոպայի խորհրդի առջև ղարաբաղյան խնդրի կարգավորման
հարցում ստանձնած պարտավորությունները, հաղորդում է «Ազատություն»
ռադիոկայանը: Մանրամասն... |
|
|