Вторник, 12.11.2024, 05:03
Приветствую Вас Гость | RSS
Главная | Каталог файлов | Регистрация | Вход
Меню сайта
Форма входа
Категории раздела
Мои файлы [1009]
Поиск
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 133
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • Статистика

    Онлайн всего: 1
    Гостей: 1
    Пользователей: 0
    Мой сайт
    Главная » Файлы » Мои файлы

    В категории материалов: 1009
    Показано материалов: 531-540
    Страницы: « 1 2 ... 52 53 54 55 56 ... 100 101 »

    Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Загрузкам · Просмотрам

    Հիշատակության օր է

    Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը:
    Картинка 5 из 3353

    Ինչպես հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը` Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»:
    Ինչպես հայտնում է Արարատյան թեմի տեղեկատվական համակարգը` Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի հետ տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:

    Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թվականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թվականի Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:
    (Aysor.am)

    The Eastern Diocese of the Armenian Church of America

    Annual Appeal: A New $100K Challenge Grant

    View more...

    Primate Addresses Participants Gathered for Coptic Prayer Service at St. Vartan Cathedral

    The Coptic Orthodox Church of America gathers at New York's St. Vartan Armenian Cathedral for a special prayer service.  View more...


    The Armenian Church Youth Organization of America (ACYOA)

    Мои файлы | Просмотров: 345 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 18.12.2010 | Комментарии (5)

    Մենք կանք, քանի դեռ տեր ենք մեր արժեքներին:
    Մենք պարտավոր ենք հավատալ մեր ուժերին: Որևէ մեկը մեր երազանքի Հայաստանը մեր փոխարեն իրականություն չի դարձնելու: Դա մե՛նք ենք անելու՝ բոլորս միասին. Սերժ Սարգսյան

    18.12.2010

    Օր-օրի ավելանալու է ՀՀԿ-ի դերակատարությունը հայաստանյան հասարակության մեջ և քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների, արմատավորված վատ ավանդույթների վերափոխման գործում: Այս մասին ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։ Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն. Սերժ Սարգսյան  Մանրամասն...

    Republicans’ 20th anniversary

    Կարեն Կարապետյանը՝ Երեւանի 53—րդ քաղաքապետ 

    18-12-2010

    Դեկտեմբերի 17—ին գումարվեց Երեւանի ավագանու արտահերթ նիստ։ Օրակարգում Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության հարցն էր։ Նիստը վարում էր Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը։ Նիստին ներկա էին ավագանու 51 անդամներ։
    Ավագանու ՀՀԿ խմբակցությունն առաջադրեց Երեւանի ավագանու անդամ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։
    ամբողջը >>

    Օրվա տեսաշար, 17 դեկտեմբերի, 2010 (azatutyun.am) 



    Օրվա տեսաշար, 17 դեկտեմբերի, 2010 Վիդեո

     

    Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում

    Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում

    PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը կարող է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դիտարկվել մոտակա 48 ժամերի ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը:

    ԱՀԴՀ-ն ԱՄՆ հայերին կոչ է անում զանգահարել իրենց ծանոթ կոնգրեսականներին և նրանցից պահանջել «կողմ» քվեարկել 252 բանաձևի ընդունմանը:

    Հիշեցնենք, որ ԱՀԴՀ-ն, ինչպես նաև շոու-բիզնեսի ծագումով հայ հայտնի ներկայացուցիչներ ակցիա են նախաձեռնել` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ անելով քվեարկության առաջադրել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը նախքան ԱՄՆ Կոնգրեսի 110-րդ գումարման աշխատանքների ավարտը:

    ՀՀ սփյուռքի նախարարը բեյրության հրապարակախոսի հետ քննարկեց Հայաստանի և Արցախի անկախության առթիվ ցուցահանդես անցկացնելու հարցը

    Հրանուշ Հակոբյանն ընդունեց Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի տնօրեն, արվեստաբան, հրապարակախոս Մովսես Հերգելյանին

    «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների մի խումբ երիտասարդներ կմեկնեն Նիդեռլանդներ
    Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավերով «Արի տուն» ծրագրի հյուրընկալ ընտանիքների` Նիդեռլանդներ մեկնող երիտասարդներին:

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանին   
    Դեկտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանին:




    Мои файлы | Просмотров: 320 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.12.2010 | Комментарии (0)


    Բալեարյան կղզիները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

    17.12.2010


    Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները։Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ խորհրդարանի բոլոր կուսակցությունները միաձայն «կողմ» են քվեարկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հռչակագրի ընդունմանը։«1915-1921թթ. հայ ժողովրդի հետ կատարված դեպքերը համապատասխանում են 1948թ. ՄԱԿ–ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի «Ցեղասպանություն» բնորոշմանը»,– ասվում է հռչակագրում։Բալեարյան կղզիների շրջանային խորհրդարանն իր ընդունած որոշման մասին պաշտոնապես տեղեկացրել է Իսպանիայում Հայաստանի դեսպանատանը։Բալեարյան կղզիները փոքր կղզեխումբ է, որը գտնվում է Միջերկրական ծովում։ Կղզիները մտնում են Իսպանիայի կազմի մեջ և ինքնավար մարզերի վիճակ ունեն: Կենտրոնը և ամենամեծ քաղաքը Պալմա դե Մայորկան է: 
    Tert.am 
    Աղբյուր...

    «Իլինգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ամբողջ հայ համայնքի ձեռքբերումն է»  
    Տեսարան Լոնդոնից
    Կարեւոր է, որ Լոնդոնի Իլինգ թաղամասի ավագանու խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համարվի ձեռքբերում ամբողջ հայ համայնքի համար, «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդի հայազգի անդամ Արա Իսկանդերյանը: Մանրամասն...


    Սփիլբերգը Հայերի ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանի

    Դեկտեմբեր 17, 2010

    Հայաստանի Ազգային կինոկենտրոնը Հայերի ցեղասպանության մասին ֆիլմ նկրահանելու նպատակով բանակցում է Սթիվեն Սփիլբերգի, Ալեքսանդր Պենի եւ Սթիվեն Զեյլիանի հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

     «Գեղարվեստական ֆիլմի նկարահանումները նախատեսվում է ավարտել Հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցին` 2015-ին: Նկարահանումները կսկսվեն 2012-ին եւ կարծում եմ, որ երեք տարին նախագիծն ավարտելու համար բավական կլինի », - ասել է Գեւորգյանը: 

    Картинка 24 из 17347

    Նրա խոսքով, ֆիլմի բյուջեն առայժմ հստակեցված չէ: Բոլոր հարցերը պատասխան կունենան, երբ լուծվեն ռեժիսորի, սցենարիստի եւ սցենարի խնդիրները:
    Աղբյուր... 

    Օրվա տեսաշար, 16 դեկտեմբերի, 2010 Վիդեո(azatutyun.am) 

     


    Мои файлы | Просмотров: 358 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

    Հայ ժողովուրդը բարեկամասեր է

    ՀՀ ազգային փոքրամասնությունների համակարգող խորհուրդը նշում է գործունեության 10—ամյակը

    Աշխարհասփյուռ հայություն ունեցող հայ ժողովուրդը, լավ հասկանալով հայրենիքից հեռու ապրելու դժվարությունը, միշտ էլ առանձնահատուկ հանդուրժողականությամբ եւ ջերմությամբ է ընդունել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Վերջիններս կազմում են Հայաստանի Հանրապետության բնակչության շուրջ 3 տոկոսը. ազգային փոքրամասնությունների 11 համայնքներից՝ ռուսական, ուկրաինական, բելառուսական, գերմանական, լեհական, եզդիական, քրդական, ասորական, հունական, հրեական, վրացական, ամենամեծը եզդիականն է՝ ավելի քան 40 հազար մարդ։ 
    ամբողջը >> 


    Ճանաչումը պիտի նպաստի նման ողբերգությունների կանխարգելմանը

    Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է
    միջազգային գիտաժողովի մասնակիցներին

    Երեկ Երեւանում մեկնարկած «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին ու եղեւնի տնկել Հիշողության պուրակում։ Այնուհետեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցեղասպանագիտության բնագավառում ճանաչված շուրջ 20 գիտնականների՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի,   ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։ 
    ամբողջը >>
     

    Լոնդոնում քաղաքապետարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ամեն ինչ ունի սկիզբ, եւ սա էլ այդ սկիզբն էր։ Մենք կարծում ենք, որ շուտով այս շղթան կշարունակվի».Կիրո Մանոյան
    Картинка 303 из 4204

    Լոնդոնում առաջին անգամ ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, նախօրեին, ձայների մեծամասնությամբ, Լոնդոնի թաղամասերից մեկի՝ Իլինգի քաղաքապետարանն է ճանաչել այն։
    «Հայկական ծիրանի հուշածառը տեղադրվել է՝ ի հարգանս Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին»   ամբողջը >>

    Նախիջեւանի առնվազն 3 բնակավայրերում հայկական եկեղեցիները ոչնչացված են
    ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջուղայի, ինչպես նաեւ ողջ Նախիջեւանի հայկական մշակութային հուշարձանները ոնչացվել են միտումնավոր, եւ հայկական մշակութային ցեղասպանությունը >>>

    ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ Փիթեր Բալակյանին և Արմեն Մարսուբյանին

    Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ նշանավոր գրող, դասախոս, ցեղասպանագետ Փիթեր Բալակյանին, ամերիկահայ փիլիսոփա, ցեղասպանագետ Արմեն Մարսուբյանին: ավելին...


    Օրվա տեսաշար, 15 դեկտեմբերի, 2010

    (azatutyun.am)

    Օրվա տեսաշար, 15 դեկտեմբերի, 2010 Վիդեո

    «Արի տուն».
    Ընդունելություն 2010թ ՙԱրի տուն՚ ծրագրին Գերմանիայից մասնակցած հայ երիտասարդների համար
    Ս.թ. դեկտեմբերի 11-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր : Միջոցառմանը հրավիրված էր մասնակցելու նաև Գերմանիայում ԼՂ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:
    Միջոցառման սկզբում ՀՀ դեսպան Ա. Մարտիրոսյանը ողջունեց հայ երիտասարդներին` մասնավորապես նշելով, որ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գերակա խնդիրներից է երիտասարդության շրջանում կապերի ձևավորումն ու ամրապնդումը, ինչին էլ ուղղված է ՀՀ կառավարության ՙԱրի տուն՚ ծրագիրը: Դեսպանն ընդգծեց, որ Սփյուռքի տարբեր օջախներից երիտասարդների այցելությունը Մայր Հայաստան հնարավորություն է տալիս, Հայաստանի մասին տեսական գիտելիքներ և պատկերացումներ ունենալուց բացի, գործնական շփումների մեջ լինել իրենց հասակակիցների հետ, տեղում ծանոթանալ հայ պատմամշակութային ժառանգությանն ու պատմությանը: Այդ ամենն իր հերթին թույլ կտա Հայաստանի երիտասարդությանը մոտիկից ծանոթանալ Սփյուռքի պատմությանը և սպյուռքահայ երիտասարդության հայացքներին:
    Դեսպանության հյուրերը, իրենց հերթին, բարձր գնահատեցին ՙԱրի տուն՚ ծրագիրը, այն կարևորելով իրենց համար Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու, հայ ընտանիքի սովորույթներին և ավանդույթներին անմիջապես ծանոթանալու, ինչպես նաև ազգային ինքնության ամրապնդման տեսանկյունից: Երիտասարդները շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանն, ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության, ծրագիրը գերազանց կազմակերպելու համար: ՀՀ այցելության ընթացքում նրանք ծանոթացան նաև Սփյուռքի այլ օջախներից ՀՀ ժամանած երիտասարդների հետ, և այդ կապերը, ըստ մասնակիցների, օգտակար կլինեն հետագայում:
    Միևնույն ժամանակ, դեսպանության հյուրերը նշեցին Գերմանիայում ծրագրի մասին տեղեկատվական աշխատանքի բարելավման անհրաժեշտությունը: Այս կապակցությամբ տեղի ունեցավ մտքերի փոխանակում, և մշակվեցին առաջարկներ Գերմանիայում ՙԱրի տուն՚ ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունն առավել լայն շրջանակներում տարածելու և իրազեկման ուղղությամբ: Երեկոյի վերջում ՀՀ դեսպանությունը հուշանվերներ հանձնեց հայ երիտասարդներին:
    mindiaspora.am

    Օրվա տեսաշար, 14 դեկտեմբերի, 2010
    (azatutyun.am)
    Օրվա տեսաշար, 14 դեկտեմբերի, 2010 Վիդեո
    ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ «Լեզու, դպրոց, մաքուր օդ...»; Ցեղասպանության մասին միջազգային գիտաժողով; Թեղուտը բնապահպանների ուշադրության
    Мои файлы | Просмотров: 333 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

    ԲՀԿ-ն արդեն լքո՞ւմ է կոալիցիան

    17 Դեկտեմբերի, 2010 |

    Երեկ` ուշ երեկոյան, տեղեկություններ տարածվեցին, թե առաջիկա օրերին հրաժարական են տալու ԲՀԿ-ական նախարարները, և «Բարգավաճ Հայաստանը» դուրս է գալու կոալիցիայից: Ըստ նույն աղբյուրների` Գագիկ Ծառուկյանն իր նախարարներին հրահանգել է բոլոր կիսատ գործերը մինչև տարեվերջ ավարտել և պատրաստ լինել ցանկացած պահի հրաժարական ներկայացնելու: »»»»»

    «Մայրենիի տարի»...

    Հայն էլ է սիրում երրորդություն

    Պատիվը, խիղճը եւ հույսը՝ դեպի հավերժություն

    «Ա», «Բ», «Գ», «Դ», «Ե», «Զ»,... եւ այսպես առաջինից մինչեւ երկրորդ հարկ տանող աստիճանի վերջը։ Հայոց տառերը մարմնավորող փոքրիկները եռագույն դրոշակներն ու եռագույն փուչիկները ձեռքերին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աստիճանների վրա շարք կազմած դիմավորում էին հյուրերին։ Վերջիններս եկել էին մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության երկու խոշոր նախաձեռնությունների ամփոփիչ միջոցառմանը։
    Նախարարությունը Հայաստանում եւ սփյուռքում 2010թ. հայտարարել էր «Մայրենիի տարի»։ Դրա շրջանակներում դարձյալ սփյուռքի եւ հայաստանյան դպրոցներում անցկացվել էր «Իմ լեզուն իմ հայրենիքն է» խորագրով շարադրության մրցույթ։  ամբողջը >> 

    Мои файлы | Просмотров: 332 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

    «Երբ ես երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում, գուցե, փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»
    Картинка 57 из 44478

    «Երբ ես երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում, գուցե, փոխվեին իմ ընտանիքը, երկիրն ու աշխարհը»։ Ուինսթոն Չերչիլի այդ ձգտումները բնորոշ են նաեւ ներկա սերնդի երիտասարդներին։
    Աշխարհը փոխելու համար փոխվենք ինքներս   ամբողջը >>  
    Мои файлы | Просмотров: 343 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

    Վահան Տերյան՝ 125
    Картинка 3 из 58


    Տերյանական տոնը բոլորիս նվաճումն է

    Կամուրջ՝ գրականության եւ հասարակության միջեւ

    Թեեւ դրսում ձմեռ է, ներսում «աշուն է ու անձրեւ»՝ ասմունքի անձրեւ։ Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում հայ աշակերտները տերեւաշաղ բեմի վրա երեկ տերյանական տրամադրություն էին ստեղծել։ Նրանք ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող Վ. Տերյանի 125—ամյակին նվիրված մանկապատանեկան ասմունքի փառատոնի 21000 մասնակիցներից ընտրված 18 աշակերտներն էին։  ամբողջը >>  
    Мои файлы | Просмотров: 305 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 17.12.2010 | Комментарии (0)

    Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի դեսպանը

    Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսը (նստավայրը Վիեննա): Այս մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:
    Մանրամասն...

    The new ambassador of Latvia




    Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները Թուրքիայից պահանջում են մոտ 64 միլիոն դոլարի փոխհատուցում
    16.12.2010

    ԱՄՆ-ում բնակվող հայերը նոր հայց են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի կառավարության և երկրի երկու խոշոր բանկերի` Կենտրոնական բանկի և Գյուղատնտեսական բանկի: Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հայցը Լոս Անջելեսի դատարան երեք հայերի անունից ներկայացրել է փաստաբան Վարդգես Եղիայանը։ Հայցվորները, որոնց թվում նաև փաստաբանի կինն է, Թուրքիայի կառավարությունից իրենց պապերի կորցրած ունեցվածքի համար պահանջում են 63 միլիոն 900 հազար դոլարի փոխհատուցում։ Մանրամասն...

    Ցեղասպանության կոնֆերանսի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ

    Картинка 55 из 141
    Երևանում ընթացող «Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներն այսօր առավոտյան այցելեցին Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերի կազմում էր նաև ազգությամբ թուրք, ԱՄՆում բնակվող Թաներ Աքչամը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ արդեն երրորդ անգամ է այցելում Ծիծեռնակաբերդ, ինչպես նաև հոյս հայտնեց, որ Թուրքիայի իշխանությունները վերջիվերջո կճանաչեն ցեղասպանությունը:
    Մանրամասն...

    2011թ.-ին համայն հայությունը կնշի Անիի 1050-ամյակը
    Картинка 25 из 23777

    ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գալիք տարին հայ իրականության համար կլինի մեծ հոբելյաններով հարուստ տարի: Կնշվեն հայոց նորանկախ երկու հանրապետությունների >>>

    Ани 
    Ани, замок и крепость средневековой Армении на правом берегу р. Ахурян (Арпачай), в вилайете Карс в Турции. В 5—8 вв. владение князей Камсараканов, а затем Багратидов, при которых А. стал столицей Анийского царства (с 961).

    Мои файлы | Просмотров: 308 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.12.2010 | Комментарии (0)

    Տալլիննի "Երեւան" ակումբն ավարտեց Էստոնիայի ֆուտզալի առաջնության առաջին շրջանը արտակարգ խոշոր հաղթանակով


    12.12.2010
    (Տալլիննի "Երեւան" ակումբը հաղթանակից հետո)


    12.12.2010
    (ՖԱ "Երեւան" (Տալլինն) - ՖԱ "Դեպոո" (Տալլինն)  )


    12.12.2010
    (Տալլիննի "Երեւան" ակումբի ավագ՝ Ավետիք Հայրապետյանը վարպետորեն շրջանցեց "Դեպոո" ակումբի դարպասապահին ու կրնկով խբեց արտակարգ տպավորիչ գօլ, որն առայժմ ամենագեղեցիկն է աոաջնությունում:)

    Այսօր մեր տղաների մոտ ստացվում էր համարյա թե ամեն ինչ եւ այդ խաղը համարձակօրեն կարելի է համարել լավագույնը առաջնության առաջին շրջանում:
    Առաջին անգամ մեր ակումբը բացեց խաղի հաշիվը եւ կատարեց դա խաղացող-մարզիչ Ավետիք Հայրապետյանը, որն այդ խաղում դարձավ 7 գօլերի հեղինակ: Սակայն "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը "Երեւան" ակումբի կազմում հանդիպման լավագույն խաղացող ճանաչեց՝ Յուրի Գայդաենկոին, որը վերջերս նշեց իր ծննդյան 45-րդ տարեդարձը:


    12.12.2010
    (Ավետիք Հայրապետյանն (համար 8) ու Յուրի Գայդաենկոն (համար 7) վերլուծում են առաջին խաղակեսի արդյունքները (5:2). Ասենք."Խաղը լավ է,բայց կարծես թե ինչ-որ քիչ ենք խբում..." )  :)

    12.12.2010
    (Շնորհակալություն մեր աջակցուհիներին...)


    12.12.2010
    Լուսանկարները՝ Գրիգոր Հայրապետյանի:

    Շարունակելի...



    Картинка 21 из 54

       ՖՈՒՏԶԱԼ

    12.12.2010

    Տալլինն
    Էստոնիայի ֆուտզալի առաջնություն 2010/11 (2 Խումբ)
    6 փուլ
    S.FC Ühinenud Depood (Tallinn) - S.FC Yerevan (Տալլինն) 7:17

    Առաջնության աղյուսակը...

    Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին աջակցում են.
    - Տալլիննի "ԵՐԵՎԱՆ" մշակութային հանրությունը http://yerevan-est.ucoz.ru/
    - "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" թերթը http://esthaylraber.ucoz.ru/
    - Գրիգորի Ռակը (գործարար)
    - "Ehituse Inkasso OÜ" ֆիրման http://www.ehituseinkasso.ee/ru/
    - Տալլիննի "KEVAD" ավտոդպրոցը http://www.kevadautokool.ee/
    (Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբի միջնորդությամբ "KEVAD" ավտոդպրոց բոլոր ընդգրկվողներին՝ ուսուցումը 10% զեղչ)

    Աջակցի՛ր եւ դո՛ւ Տալլիննի "Երեւան" ֆուտբոլի ակումբին...

    ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱԶԳԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԷՍՏՈՆԻԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՆԵՐՔՈ
    INFO. +372 53488750 Ավետիք Հայրապետյան:

    15.12.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 446 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.12.2010 | Комментарии (0)

    "ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎԱԹ 2010"

    Շնորհակալություն Էստոնիայում Ռուսաստանի Դեսպանությանը նվերների համար. Գրիգոր Հայրապետյան 

    Էստոնիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ին կայացավ շախմատի բարերարական հանրապետական բաց մրցաշար՝ "ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎԱԹ 2010" (YEREVAN CUP 2010 OPEN)

    Картинка 8 из 1513




     
    Դեկտեմբերի 11-ին, Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայում "Երեւան" մշակութային հանրությունը անցկացրեց արդեն ավանդական դարձած շախմատի 9-րդ բարերարական հանրապետական բաց մրցաշարը՝ "ԵՐԵՎԱՆԻ ԳԱՎԱԹ 2010" (YEREVAN CUP 2010 OPEN).

    Մրցաշարի հաղթողներ խմբերում դարձան.

    Յանա Հայրապետյանը,Ռուբեն Հայրապետյանը, Վալենտին Դրագունը,Արտյոմ Բախտեեվը,Տանիել Տոկարը,Էրիկ Անմանն ու Տայա Գրիշինան:

    Երեխաներին հատկացրած նվերների համար խորին շնորհակալություններ ենք հայտնում.
    - Էստոնիայի Ռուսական Լուսավորչական եւ Բարեգործական հանրությունների Միությանը,
    - Էստոնիայում Ռուսաստանի Դեսպանությանը,
    - Էստոնիայում Ռուսական Հայրենակիցների միավորումների Միությանը
    - Էստոնիայում McDonald's ռեստորանների ցանցին 
     

     







    Լուսաշարան.
      





    11.12.2010
    (Շնորհակալություն Էստոնիայում Ռուսաստանի Դեսպանությանը նվերների համար. Գրիգոր Հայրապետյան) 

    Յանա Հայրապետյան

    Ռուբեն Հայրապետյան



     

     


     

     


     

     



     
     

     



    Շարունակելի...

    Մրցաշարիում հավաքված անդամավճարների գումարի մի մասը փոխանցվելու է փոքր կարողություններ ունեցող ընտանիքներից ակադեմիայում շախմատով զբաղվող երեխաների բարերարական ֆոնդին:

    Ակադեմիայի բարերարական ֆոնդը հիմնադրվել է 2002 թվականին...


    Ակադեմիայի բարերարական ֆոնդին կարող են աջակցություն ցույց տալ բոլոր ցանկացողները հետեւյալ բանկային հաշիվներով.
    MTU Maleakadeemia Shahh ja Garde

    Shwedbank 221019520305


    MTU Maleakadeemia Shahh ja Garde

    Ühispank 10220034910017


    Միջազգային բանկային հաշիվ.

    MTU Maleakadeemia Shahh ja Garde

    Shwedbank 
    IBAN
    ЕЕ 232200221019520305


    Գրիգոր Հայրապետյան.
    "Լավություն արա ու ջուրը
    գցիր ",-սովորեցրել են մեզ մեր պապերը,- "այն լավությամբ կվերադառնա քեզ"
    Գրիգոր Հայրապետյանը.
    Շնորհակալություն՝ բոլոր մասնակիցներին
    եւ աջակիցներին... 
    [Հիշեցնում եմ, որ յուրաքանչյուր ցանկացող (անկախ իր տարիքից ու հնարավորություններից) կարպղ է մասնակցել մեր՝ Տալլիննի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի ակադեմիայի եւ "Երեւան" մշակութային հանրության բոլոր մրցաշարներում առանց մրցաշարային վճարի]


    Դեկտեմբերի 28-ին
    "Երեւան" հանրությունը եւ ակադեմիան կանցկացնեն եւս մեկ բարերարական մրցաշար՝ «Ոզնուկներ 2010». 
    28.12.2010
    Lahtine laste maleturniir „Siilikesed" 



    15.12.2010
    LRBEREST
    "ԼՐԱԲԵՐ ԷՍՏՈՆԻԱՅԻՑ" 

    Мои файлы | Просмотров: 481 | Загрузок: 0 | Добавил: esthaylraber | Дата: 15.12.2010 | Комментарии (0)

    Сделать бесплатный сайт с uCozCopyright MyCorp © 2024